թյունը ձեռնամուխ է եղել բնության և հասարակության գիտակցական վերափոխմանը։ Նյութական արտադրության զարգացմանը զուգընթաց, հասարակությունը նախնադարյան համայնքից դասակարգային հասարակարգերի միջով, անցել է մարդու կողմից մարդու շահագործման վերացմանը և կոմունիզմի կառուցմանը։
Մարդկության պատմ․ զարգացման ընթացքն ունի օբյեկտիվ օրինաչափ բնույթ։ Հասարակության զարգացման վրա ազդում են բազմաթիվ դիալեկտիկորեն փոխկապակցված գործոններ (աշխարհագրական միջավայր, բնակչության խտություն, արտադրության մակարդակ, դասակարգային պայքար ևն), սակայն հիմնականը նյութական արտադրությունն է։ Նյութական կյանքի արտադրական եղանակն է պայմանավորում հասարակության սոցիալական, քաղ․ և հոգևոր կառուցվածքը։ Հասարակության նյութական կյանքը պատմ․ ընթացքի օբյեկտիվ կողմն է և առաջնային է հասարակական գիտակցության նկատմամբ։ Վերջինս հասարակական կեցության, տնտ․ բազիսի արտացոլումն է։ Հասարակության Պ–յանը հայտնի են հետևյալ հիմնական արտադր․ հարաբերությունները․ նախնադարյան համայնական, ստրկատիրական, ֆեոդալական, կապիտալիստական, կոմունիստական։ Հասարակության զարգացման ներքին աղբյուրը տվյալ արտադր․ եղանակի հակասությունների մշտական հաղթահարումն է։ Արտադրողական ուժերի ու արտադր․ հարաբերությունների հակասությունը ծնում է նոր գաղափարներ, առաջ բերում դասակարգային պայքար, ի վերջո հանգեցնում սեփականատիրության ձևի և քաղ․ իշխանության փոփոխության։ Դասակարգային պայքարի բարձրագույն դրսևորումը սոցիալական հեղափոխությունն է։
Պ–յան գլխ․ կերտողը ժողովուրդն է։ Պատմ․ փորձը վկայում է, որ ժող․ զանգվածների դերը Պ–յան մեջ անընդհատ աճում է՝ ամենաբարձր աստիճանի հասնելով սոցիալիստական հեղափոխության, սոցիալիզմի ու կոմունիզմի շինարարության ժամանակ։ Սոցիալիստական հեղափոխությունն արմատական բեկում է մտցնում Պ–յան ընթացքում, սկսվում է անցումը նոր՝ անդասակարգ հասարակության։ Պատմ․ զարգացումն ընթանում է անհամաչափ, որի պատճառով տարբեր երկրներում միաժամանակ իշխում են տարբեր հասարակական տնտեսաձևեր։ Օրինակ, ներկայումս սոցիալիզմից և կապիտալիզմից բացի, Ասիայի և Աֆրիկայի որոշ երկրներում պահպանված է նաև ֆեոդ, կացութաձևը։ ժամանակակից հասարակությունը թևակոխել է զարգացման կոմունիստական դարաշրջանը, որում աստիճանաբար կհաղթահարվեն զարգացման տարբեր մակարդակները, կհաստատվի պատմ․ ընթացքի միասնություն։
2․ Մարդկային հասարակության անցյալը ուսումնասիրող գիտություն (տես Պատմագիտություն)։
Գրկ․ Տես Պատմական մատեր իա չի զմ և Պատմագիտություն հոդվածների գրականությունը։
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՂԵՔՍԱՆԴՐԻ ՄԱԿԵԴՈՆԱՑՎՈ» (հուն, բնագրի խորագիրն է <’AXe£av6pou rtpa£eis; Blo£ ’AXegavSpou tov Maxe66vo£»), ետհելլենիստական շրջանի գրական–ժողովրդական հուշարձան։ Ձևավորվել է մ․ թ․ ա․ II –I դդ․ և համեմատաբար ավարտուն տեսքի բերվել մ․ թ․ III դ․։ Հեղինակն անհայտ է։ վերագրվել է Աչեքսանդր Մակեդոնացու ժամանակակից Կալիսթենես Ողյունթացուն, նաև Արիստոտելին, Եզովպոսին, Պտղոմեոսին ևն։ Հետագայում բոլոր վարկածներն էլ մերժվել են, և «Պ․ Ա․ Մ․» ներկայացվել է Կեղծ–Կալիսթենես (Pseudo- Callisthenes) պայմանական հեղինակի անունով։
«Պ․ Ա․ Մ.» տարաբնույթ դրվագների բարձրարվեստ հյուսվածք է, հարուստ հրաշապատում՝ արկածային, պատմ․, գրական, վարքագրական, հեքիաթային տարրերով, բաղկացած է Ալեքսանդր Մակեդոնացու ծնունդը, գործը, մահը ներկայացնող երեք գրքից։ Երկի կորիզն իր նախնական տեսքով մեզ չի հասել, հրապարակի վրա են «Պ․ Ա․ Մ․»-ի հուն, բնագրի տարբեր խմբագրություններ։ «Պ․ Ա․ Մ․» կարճ ժամանակում թափանցել է Արևմուտքի և Արևելքի շատ գրականությունների մեջ։ Ուշագրավ են հայկ․, ասորական, ղպտական, եթովպական հնագույն թարգմանությունները, Հուլիոս Վալերիոսի լատ․ խմբագրությունը (IV դ․)։ Համանման վեպեր ի հայտ են եկել նաև Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, տարածվել են ասպետական վեպի տեսք առած սերբական, ռուս․, չեխ․ «Ալեքսանդրիաները»։ Քիչ չեն նաև կերպարի գեղարվեստական մշակումները տարբեր լեզուներով։
«Պ․ Ա․ Մ․» հայերեն աշխարհիկ բնույթի առաջին թարգմանությունն է։ Թարգմանության հավանական հեղինակն է համարվում Մովսես 1սորենացին։ Հայերեն թարգմանությունում «Պ․ Ա․ Մ․»-ի շատ կարևոր հատվածներ ավելի լավ են պահպանվել, քան լատ․ խմբագրության մեջ, ուստի հայերենը, լատ․ ու ասորականի հետ բաղդատվելով, հնարավորություն է ընձեռում համեմատելով վերահսկել բնագիրը և հնարավորին չափ վերականգնել հունարեն բոլոր բնագրերում պակասող կամ աղճատված մասերը (ըստ Հ․ Հյուբշմանի, Կ․ Պետերմանի, Կ․ Մյուլլերի, Յ․ Ջախերի, Թ․ Ռումհելդի, Ա․ Բաումհարդների, Տ․ Կուզնեցովայի և ուրիշների)։
Հայերեն թարգմանությունը՝ «Պատմութիւն Ալեքսանդրի Մակեդոնացւոյ» խորագրով, 10 ձեռագրերի հիման վրա, հրապարակվել է 1842-ին, Վենետիկում։ Այժմ հայտնի է շուրջ 80 ձեռագիր Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (հնագույնն է ձեռ․ № 10151, XIII դ․) և այլուր։ V դարի նախնական խմբագրման շրջանից (բնագիրն ընդհանուր գծերով հավատարիմ է հուն, նախաբնագրին և դեռևս չի տեղայնացվել) հետո, ընդարձակ խմբագրության շրջանում (XIV– XVI դդ․) «Պ․ Ա․ Մ․»-ի հայերեն թարգմանությունը ստեղծագործաբար վերաիմաստավորվել է՝ ժամանակի ազգային–հասարակական խնդիրներին համապատասխան, լրացվել արձակ հավելադրություններով․ նրա դրվագներին ներհյուսվել է շուրջ 400 ընդմիջող երգ՝ կաֆա։ «Պ․ Ա․ Մ․»-ի հայկականացման և ժողովրդականացման գործում մեծ դեր են կատարել Ֆրիկը, Խաչատուր Կեչառեցին (XIII–XIV դդ․), Գրիգորիս Աղթամարցին, Հովասափ Սեբաստացին, Զաքարիա Գնունեցին (XVI դ․) և ուրիշներ։ Առանձնապես արժեքավոր են Գրիգորիս Աղթամարցու և Զաքարիա Գնունեցու թողած «Պ․ Ա․ Մ․»-ի ինքնագիր օրինակները՝ հեղինակային կաֆաներով ու նկարազարդումներով։ «Պ․ Ա․ Մ․»-ի հայկ․ տարբերակը, անցնելով զարգացման դարավոր ուղի, հնամենի զրույցից վերածվել է նոր՝ վիպաքնարական բնույթի յուրօրինակ ստեղծագործության։ «Պ․ Ա․ Մ․» տարածվել է ժողովրդի մեջ անկախ զրույցների ու ավանդությունների ձևով։ Մովսես իյորենացին, Ղազար Փարպեցին, Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Ստեփանոս Ասողիկը ժամանակին օգտագործել են այն, իսկ միջնադարյան բանաստեղծներն ու մանրանկարիչները՝ ներշնչվել նրանով։ «Պ․ Ա․ Մ․»-ի նկարազարդումներով սկզբնավորվել է հայ աշխարհիկ մանրանկարչությունը։
Գրկ․ Տաշյան Հ․, Ուսումնասիրութիւնք աոոյն–Կալիսթենեայ Վարուց Աղեքսանդրի, Վնն․, 1892։ Սի մոնյանՀ․ Ա․, «Աղեքսանդր Մակեդոնացու պատմության» հայերեն թարգմանությունը և նրա խմբագրությունները, «ՊԲՀ», 1979, № 1։ Бертельс Е․ Э․, Роман об Александре и его главные версиина Востоке, М․–Л․, 1948; М tiller С․, Arriani Anabasis et Indica․․․, Parisiis, 1846․ Հ․ Սիմոնյան
ՊԱՏՆԱ, քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Գանգես գետի աջ ափին։ Րիհար նահանգի վարչական կենտրոնն է։ 916 հզ․ բն․ (1981)։ Խոշոր տրանսպորտային հանգույց է, գյուղատնտ․ մթերքների առևտրի կենտրոն։ Կա բամբակե գործվածքների, սննդի արդյունաբերություն, մետաղամշակություն, գորգերի, դիպակի, կահույքի, մետաղե իրերի արտադրություն։ Ունի համալսարան (1917), գրադարան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ V դ․, անվանվել՝ Պատալիպուտրա։ Եղել է հին աշխարհի խոշոր քաղաքներից մեկը (մակերեսը մոտ 48 կմ2), մինչև մ․ թ․ VI դ․ Մագադհա կայսրության և Գուպտերի պետության մայրաքաղաքը։ Պահպանվել են հնագույն ճարտ․ կառույցների ավերակներ։
ՊԱՏՆՈՍ, գետ Հայկական լեռնաշխարհում։ Տես Մանազկերտ։
ՊԱՏՆՈՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բայազետի սանջակի Դութաղ գավառում, Մանազկերտ քաղաքից մոտ 20 կմ հս–արլ․, Արածանիի Մանազկերտ վտակի վերին հոսանքի շրջանում, աջ ափին։ Փռված էր Պատնոց սարի ստորոտին և բաժանված էր երեք թաղի։ XIX դ․ ուներ ավելի քան 500 տուն հայ բն․, որոնց թիվն աստիճանաբար նվազել է թուրք, կառավարության բռնությունների հետևանքով՝ 1909-ին հասնելով 50 տան (տես Բադնոց)։ Պ–ում հայտնաբերվել է երեք սեպաձև արձանագրություն՝ ուրարտուի Իշպուինի թագավորի անունով։
ՊԱՏՇԳԱՄԲ, շինության ճակատային մասում կամ ինտերիերում (թատրոններում,