Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրկ․ Մարկվարտ Ի․, Պարսկահայք նահանգը, «ՊԲՀ», 1961, № 1–2։ Արևմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Ս․ Երեմյան․

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ, Իրանի անվանումը մինչև 1935-ը։

ՊԱՐՍԿԵՐԵՆ, ֆարսի, պարսիկների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրան, խմբի հվ–արմ․ ճյուղին։ Իրաևի պաշտոնական լեզուն։ Տարածված է նաև մի քանի արաբ, երկրներում։ Խոսողների թիվը ավելի քան 17 մլն (1983)։ Տարբերում են Պ–ի պատմության երեք շրշան՝ հին Պ․ (մ․ թ․ ա․ VI –IV դդ․), միջին Պ․ (պահւավերեն, մ․ թ․ ա․ IV– մոտ մ․ թ․ X դ․) և նոր Պ․ (մ․ թ․ X դարից)։ Տաջիկերենի և Աֆղանստանի դարի լեզվի (ֆարսի–քաբուլի) հետ ժամանակակից Պ․ հին, միջին և նոր դասական Պ–ների ծագումնաբանական ժառանգորդն է։ Միջին դարերում Պ․ որպես գրական լեզու օգտագործվել է նաև Ադրբեջանում և Հնդկաստանում։ Ունի մի շարք բարբառներ, որոնցից առավել ուսումնասիրվածը Թեհրանինն է։ Հնչյունական համակարգում առկա է 6 միաբարբառ, 2 երկբարբառ, 23 բաղաձայն։ Բնորոշ են քմալեզվային և ետըմպանային (կամ կոկորդային) բաղաձայնական շարքերը։ Ձևաբանությանը բնորոշ են անվանական հոլովների, սեռի կարգի բացակայությունը։ Գերիշխում են բայական փոփոխության վերլուծական ձևերը։ Անձնական դերանունները լինում են լրիվ և անշեշտ։ Նախդիրները ավելի շատ են քան ետադրությունները։ Շարահյուսությանը բնորոշ են այսպես կոչված որոշչական շարադասության իզաֆետային կառուցվածքները։ Բառապաշարի հիմքը բուն իրան, շերտն է։ Կան արաբ սպանություններ, թուրքաբանություններ։ XIX դարից մուտք են գործում ֆրանս․, ռուս․, անգլ․ փոխառություններ։ Այբուբենը ստեղծված է արաբ, գրի հիման վրա։

Գրկ» Նալբանդյան Գ․Մ․, Պարսից լեզվի քերականություն, Ե․, 1980։