Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարժարանների նախկին սանուց միության» (1858–1868) գլխ․ դեմքը։ Պ–ի ստեղծագործության պսակը նրա պոեզիան է։ Թեև այն քանակով մեծ չէ (մոտ 60 բանաստեղծություն), սակայն բովանդակությամբ, թեմատիկայով և ժանրային բնույթով բազմազան է։ Գրել է սիրային, բնության, հայրենասիրական, օրորոցային, մանկական երգեր, եղերերգեր են։ Բանաստեղծական փորձերն արել է Պադուայում, ուսումնառության տարիներին («Նվագ ի մահն Հի սուսի»)։ Առաջին բանաստեղծությունը («Զբոսանք Արտաշեսի Առաջնո») տպագրվել է 1849-ին՝ «Բազմավեպ»-ում։ 1840-ական թթ․ երկրորդ կեսին գրած «Հրավեր ի մարտ Խոսրովու Մեծի», «Ի նահատակություն Վարդանանց», «Դյուցազունք հայոց», «Գիշեր», «Առ Հ․ Ղևոնդ Ալիշան» բանաստեղծությունները նախապատրաստեցին Մխիթարյանների պոետիկայից (կլասիցիզմ) ռոմանտիզմին անցնելու միտումը։ Այս շրջանի բանաստեղծությունների հիմնական թեման պատմահայրենասիրականն է։ 1850–60-ական թթ․ գրած բանաստեղծությունները և, հատկապես, «Եղբայր եմք մեք»-ը ու «Գարուն»-ը հեղինակի քաղ․ իդեալի գեղարվեստական պատկերումն են։ Առաջինը եղբայրության հրավեր է, արևմտահայերի ազգ․ համախմբման կոչ, երկրորդը հայկ․ ռոմանտիկական պոեզիայի կատարյալ նմուշ է, ժամանակի առաջադիմական մտքի գեղագիտական իդեալը։ Երկու բանաստեղծություններն էլ վերածվել են երգի։

Պ–ի ստեղծագործական հասունացումը տեղի է ունեցել 1850-ական թթ․ վերջերից սկսած հասարակական–քաղ․ մտքի և ազգային–ազատագր․ շարժման բուռն վերելքի շրջանում։ Նրա խոհերի աղբյուրը դարձել է իրական հայրենիքը։ 1860-ական թթ․ սկզբներին գրած բանաստեղծություններն արտացոլում են Զեյթունի հերոսամարտը։ Ջեյթունյան երգաշարը4 «Հայ քաջորդին», «Մահ քաջորդվույն», «Թաղումն քաջորդվոլյն» և «Հայ քաջուհին», հերոսամարտի գեղարվեստական իմաստավորումն ու տարեգրությունն է, արտահայտում է Պ–ի հավատը հայ ժողովրդի ուժերի նկատմամբ։ 1863–68-ին գրած բանաստեղծությունները հայ նոր քնարերգության ցայտուն օրինակներ են («Առ զեփյուռն Ալեմտաղիի», «ճեմք ի լյառն Հսկային», «Գնացեք իմ տաղք», «Աշուն», «Քնար կուսին», «Քնար և շիրիմ» են), որոնք կանխորոշել են հայ բանաստեղծության զարգացման հաջորդ տասնամյակները։ Պ․ կատարելության է հասցրեւ հայկ․ ռոմանտ․ բանաստեղծությունը և նախանշել գալիք գրական դպրոցները։

Բանաստեղծությունների մի մասը հրատարակել է Հրանա կեղծանունով։

Երկ․ Մատենագրությունք, ԿՊ, 1870։ Տաղեր, Թ․, 1903։ Տաղք և թատրերգությունք, Նյու Ցորք, 1917։ Տաղեր, Ե․, 1947։

Գրկ․ Չոպանյան Ա․, Մկրտիչ Պեշիկթաշլյանի կյանքն ու գործը, Փարիզ, 1907։ Պիպեոճյան Ա․, Հուշարձան Մկրտիչ Պեշիկթաշլյանի, ԿՊ, 1914։ ՍարինյանՍ․, Հայկական ռոմանտիզմ, Ե․, 1966։ Սաֆարյան Վ․, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Ե․, 1972։ Վ․ Սաֆարյան

ՊԵՇԿՅՈԹՈՒՐՅԱՆ Գարեգին (1868, Խարբերդ –1891, խարբերդ), հայ բանաստեղծ։ Սովորել է տեղի Եփրատ կոլեջում, որտեղ 1887-ից անգլերեն լեզու և երաժշտություն է դասավանդել։ Այդ տարիներին էլ խմբազրել ու հրատարակել է «Ասպարեզ» խմորատիպ ամսագիրը։ Մամուլի էջերում պահպանվել են Պ–ի մոտ մեկ տասնյակ բանաստեղծություններ, որոնցից «Սրինգը» ետդուրյանական շրջանի հայ քնարերգության ընտիր նմուշներից է։ Բանաստեղծության համար երաժշտություն է գրել ինքը հեղինակը։

Գրկ․ Գաբրիելյան Վ․, Արևմտահայ բանաստեղծներ, Ե․, 1974։ Վ․ Կիրակոսյան

ՊԵՈՆ, պեան (< հուն, naiav– հիմն՝ ձոնված գլխավորապես Ապոլլոնին), տաղաչափական հասկացություն, քառավանկ բանաստեղծական ոտք։ Անտիկ պոեզիայում ուներ մեկ երկար (շարժուն դրությամբ) և երեք կարճ վանկ։ Ըստ շեշտված վանկի տեղի, Պ․ լինում է՝ I Պ․, II Պ․, III Պ․, IV Պ․։ Լեզվի վերջնաշեշտության պատճառով հայերենին հատուկ չեն I և II Պ–ները։ Ամֆիբրաքոսով գրված բանաստեղծություններում կիրառվում են I (հազվադեպ) և IV Պ–ներ։ Պեոնական այդպիսի ռիթմը համարվել է արագ և կենդանի, կիրառվել է հին հուն, թատրոնում։ Վանկաշեշտական բանաստեղծություններում (յամբով և քորեյով) երբեմն Պ․ են անվանում երկու ոտքերի (որոնցից մեկի վրա շեշտը բացակայում է) զուգակցությունը։

ՊԵՉ (Pecs), քաղաք Հունգարիայում, Բարանյա մեդիեի վարչական կենտրոնը։ 171 հգ․ բն․ (1979)։ Տրանսպորտային հանգույց է, արդ․ կենտրոն։ Շրջակայքում արդյունահանում են ածուխ։ Կան մեքենաշինության, սննդի արդյունաբերության, խեցեգործության, երաժշտական գործիքների արտադրություն, կաշվի և ծխախոտի ֆաբրիկաներ, կոքսաքիմ․ գործարան, ՋԷԿ։ Ունի համալսարան (1867-ից)։ Հիմնադրվել է մոտ 2 հզ․ տարի առաջ։ Պ–ում պահպանվել է տաճար (XI–XIX դդ․)․ ռոմանական ոճի «Ներքին եկեղեցին» (XI դ․), Բելվարոշ եկեղեցին (XVI դ․)։

ՊԵՉ (Iletl, Pec), քաղաք Հարավսլավիայում, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետությունում, Կոսովո ինքնավար երկրամասում։ 45 հզ․ բն․ (1973)։ Կա սննդի, խեցեգործական, փայտամշակման արդյունաբերություն, արհեստագործություն։

XIII–XVIII դդ․ եղել է սերբական եպիսկոպոսների և պատրիարքների նստավայր։ Պ–ում է պատրիարքարանի համալիրը (XIII–XVI դդ․ եկեղեցիներ, միջնադարի սերբական զարդարվեստի և կերպարվեստի որմնանկարների հարուստ հավաքածուներով)։

ՊԵՉԵՆԵԳՆԵՐ, ցեղային միություն, առաջացել է անդրվոլգյան տափաստաններում վաչկատուն թյուրքերի, սարմատական և ուգրոֆիննական ցեղերի խառնուրդից։ Մարդաբանորեն եվրոպեոիդ էին մոնղոլոիդ տարրերով։ VIII–IX դդ․ բնակվել են Վոլգայի և Ուրալի միջև ընկած տարածքում, IX դ․, ջախջախելով մերձսևծովյան տափաստաններում բնակվող հունգարներին, գրավել են հսկայական տարածք ստորին Վոլգայից մինչև Դանուբի գետաբերանը։ Պ–ի հիմնական զբաղմունքը վաչկատուն անասնապահությունն էր։ X դ․ բաժանվել են երկու ճյուղի (արմ․ և արլ․), որոնք կազմված էին 8 ցեղից (40 տոհմ)։ Ցեղերի առաջնորդները «մեծ իշխաններն» էին, տոհմերինը՝ «փոքր իշխանները», ընտրվում էին ցեղային և տոհմական ժողովներում․ գոյություն ուներ նաև ժառանգական իշխանություն։ 915-ին, 920-ին, 968-ին Պ․ ասպատակել են ռուս, հողերը։ 1036-ին Կիևի մոտ Ցարոսլավ Իմաստունը ջախջախել է Պ–ին և վերջ տվել նրանց հարձակումներին Ռուսիայի վրա։ XI –XII դդ․ շատ Պ․ բնակեցվել են Կիևյան Ռուսիայի հվ–ում նրա սահմանները պաշտպանելու նպատակով։ X–XI դդ․ բյուզ․ կայսրերը փորձել են Պ–ին օգտագործել Ռուսիայի և Գանուբյան Բուլղարիայի դեմ պայքարում։ X–XII դդ․ Պ․ թափանցել են Հունգարիա։ XIII–XIV դդ․ ձուլվելով ղփչաղների, հունգարների, ռուսների, մոնղոլների և էթնիկական այլ խմբերի հետ, դադարել են գոյություն ունենալուց։

ՊԵՉՈՐԱ, գետ ՍՍՀՄ եվրոպական մասի հս–արլ–ում։ Երկարությունը 1809 կմ է, ավազանը4 322 հզ․ կւՐ։ Սկիզբ է առնում Հս․ Ուրալից, թափվում Բարենցի ծովի Պեչորայի խորշը։ Վերին հոսանքում ունի լեռնային բնույթ։ Վոլոստնիցա վտակն ընդունելուց հետո հոսում է Պեչորայի դաշտավայրով։ Ուսա վտակի միախառնվելուց հետո ջրի քանակը կրկնապատկվում է և առաջացնելով մեծ գալար ու բազմաթիվ հնահուներ հոսում է արմ․, ապա հս․։ Գետաբերանի մոտ բաժանվում է Մեծ Պ–ի, Փոքր Պ–ի և այլ բազուկների։ Խոշոր վտակներն են Հյուսիսային Միլվան, Կոժվան, Իժման, Պիժման, Իլչը, Օլսան ևն։ Սնումը խառն է, առավելապես ձնային։ Վարարում է ապրիլ–մայիսին։ Ջրի միջին ծախսը գետաբերանի մոտ 4100 մ³/վրկ է։ Սառցակալում է հոկտեմբերի վերջին։ Նավարկելի է մինչե Տրոիցկո Պեչորսկ, ծովային նավերի համար՝ մինչև Նարյան Մար։ Պ–ի ափերին են Նարյան Մար, Օւաո Ցիլմա, Պեչորա, Տրոիցկո Պեչորսկ նավահանգիստները։ Զարգացած է ձկնորսությունը։ Ավազանում կան քարածխի, նավթի ու գազի հանքավայրեր։

ՊԵՊԵՆՆԵՐ, դեղնադարչնագույն գունակային (պիգմենտային) բծեր4 քորոցի գլխիկից մինչև ոսպի մեծության։ Համաչափ տեղադրված են մարդու մարմնի բաց մասերում (ձեռքեր, երես)։ Ի հայտ են գալիս (սովորաբար գարնանը) արևի, երբեմն՝ ռենտգենյան և Բուկիի ճառագայթների, ռադիոակտիվ գործոնների և քիմ․ գրգռիչների ազդեցությունից, հաճախ՝ սպիտակ, նուրբ մաշկով, երբեմն՝ մուգ շիկահեր կամ թխահեր անձանց մոտ։ Պ․ գոյանում են մաշկի մակերեսային շեր–