Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տերում մեչանինի օջախային ավելացումից՝ վեգետատիվ նյարդային համակարգի տոնուսի և ներզատիչ համակարգի խանգարումների հետևանքով։ Հաճախ պայմանավորված են ժառանգական նախատրամադրվածությամբ։ Կանխարգելում ը, աշնան–ձմռան ամիսներին վիտամին В համալիրի և վիտամին С-ի ընդունում, գարնանը և ամռանը՝ մաշկի պաշտպանումը արևի ճառագայթներից։ Պ․ հեռացնում են հատուկ քսուքներով և սպիրտներով։ Խորհուրդ է տրվում օգտագործել «Ախրոմին» և հիդրոքինոն պարունակող կրեմներ։

ՊԵՊՍԻՆ (< հուն․ яёгн£ – մարսողություն), հիդրոլազների դասի մարսողական ֆերմենտ, ճեղքում է սպիտակուցներն ու պեպտիդները։ Պարունակվում է կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների մեծ մասի ստամոքսահյութում։ Հայտնաբերել է Թ․ Շվւսնը (1836), բյուրեղային վիճակում ստացել է Ջ․ Նորթրոպը (1930)։ Պ․ գնդիկային սպիտակուց է, բաղկացած 340 ամինաթթուներից, մոլ․ զանգվածը 34500 է։ Ամենամեծ արագությամբ ճեղքում է արոմատիկ ամինաթթուների՝ թիրոզինի և ֆենիլալանինի առաջացրած պեպտիդային կապերը։ Արտադրվում է ստամոքսի գլխավոր բջիջներից՝ ոչ ակտիվ պեպսինոգենի ձևով և ակտիվանում ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությամբ։ Օգտագործվում է լաբորատոր հետազոտություններում, բժշկության, պանրագործության մեջ։

ՊԵՊՏԻԴԱԶՆԵՐ, հիդրոլազների դասի ֆերմենտներ։ Կատալիզում են սպիտակուցների և պեպտիդների ամինային կամ կարբօքսիլային ծայրերից մեկական ամինաթթուների անջատումը։ Համապատասխանաբար կոչվում են ամինապեպտիդազներ եկարբօքսիպեպտիդազներ։ Դիպեպտիդազները հիդրոլիզում են դիպեպտիդները։ Մասնակցում են մարդու և կենդանիների մարսողությանը։

ՊԵՊՏԻԴԱՅԻՆ ԿԱՊ, պեպտիդներում և սպիտակուցներում ամինաթթվային մնացորդները միացնող քիմ․ կապ։ Առաջանում է ամինաթթվի մի մոլեկուլի կարբօքսիլային ածխածնի և մյուսի a-ամինախմբի ազոտի ատոմների միջև (տես Ամիդներ)։ Պ․ կ–ով կարող են միանալ նաև տարբեր ամինաթթուների մոլեկուլներ․ Ri-ը և 11շ–ը տարբեր ամինաթթուների մոտ տարբեր են։ Սպիտակուցներում և պեպտիդներում Պ․ կ–ի առկայությունը ենթադրել է Խարկովի համալսարանի պրոֆ․ Ա․ Ցա․ Դանիլևսկին (1838–1923) 1888-ին, և փորձնականորեն հաստատել է․ Ֆիշերը։ Սպիտակուցներում ամիդային կամ պեպտիդային խումբը՝ – CO – NH–, գտնվում է կետո–էնոլային հավասարակշռության մեջ (տես Տաոաոմերիա), և Պ․ կ․ ունի մասնակի (40%) կրկնակի (զուգորդված) կապի բնույթ։

Այդ պատճառով նրա երկարությունը (1,32А) ավելի փոքր է, քան С–N պարզ կապինը (1,47 А)։ Ամիդային խմբի ատոմները կոմպլանարային են (գտնվում են միևնույն հարթության մեջ), և մոլեկուլը կարող է առաջացնել ցիս և տրանս ձևափոխություններ (տես Իզոմերիա)․

Ապացուցված է, որ տրանս ձևափոխությունն ավելի կայուն է։

Պ․ կ–երը կենդանի բջիջում առաջանում են սպիտակուցի կենսասինթեզի ընթացքում ֆերմենտային ճանապարհով։ Մշակվել են Պ․ կ–ի առաջացման և տրոհման քիմ․ և ֆերմենտային եղանակներ, որոնց միջոցով լաբորատոր պայմաններում կարելի է սինթեզել բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ պեպտիդներ և պարգել ամինաթթուների հաջորդականությունը սպիտակուցներում ու պոլիպեպտիդներում։ Հ․ Այվազյան․

ՊԵՊՏԻԴՆԵՐ (< հուն․ ՈՏՈգ – մարսված), օրգ․ նյութեր, կազմված են պեպտիդային կապերով իրար միացած ամինաթթվային մնացորդներից։ Ըստ վերջիններիս թվի տարբերում են երկ–, եռ–, քառա– և բազմապեպտիդներ (պոլիպեպտիդներ)։ Ցածրամոլեկուլային Պ․ փոքր քանակությամբ պարունակվում են համարյա բոլոր կենդանի բջիջներում։ Պ․ են մի շարք բնական կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոշ հորմոններ (ինսուլին, վազոպրեսին, օքսիտոցին), անտիբիոտիկներ (գրամիցիդին են)։ Պ–ի մոլեկուլը գծային կամ ճյուղավորված շղթա է, որի մի ծայրում ամինային խումբն է (–NH2), մյուսում՝ կարբօքսիլ խումբը (–CՕՕH)։Հանդիպում են նաև փակ շղթայով Պ․՝ ցիկլոպեպտիդներ։ Շատ բնական Պ․ պարունակում են այնպիսի ամինաթթուներ, որոնք չեն հանդիպում սպիտակուցներում։ Պ․ ունեն ամֆռտեր հատկություն լավ լուծվում են ջրում, թթուներում, հիմքերում, չեն լուծվում օրգ․ լուծիչներում, քայքայվում են 200–300°C տաքացնելիս։ Կենդանի բջիջներում Պ․ սինթեզվում են ամինաթթուներից կամ առաջանում են սպիտակուցների ֆերմենտային ճեղքման ժամանակ։ Քիմ․ սինթեզով ստացվել են բազմաթիվ բնական Պ․։ Պ–ի քիմիայի հաջողությունները նպաստել են ժամանակակից կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության մի շարք կարևորագույն պրոբլեմների (օրինակ՝ կոդ գենետիկականի վերծանման) լուծմանը։

ՊԵՌԵ (Perret) Օգյուստ (1874–1954), ֆրանսիացի ճարտարապետ։ Մովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։ 1928-ից Փարիզի ճարտ–յան մասնագիտական դպրոցի պրոֆեսոր։ 1948-ից՝ ճարտ․ միջազգային միության պատվավոր պրեզիդենտ։ Պ․ առաջիններից է, որ կառուցել է ամբողջական երկաթբետոնե շենքեր։ Ձգտելով գեղագիտորեն իմաստավորել հիմնակմախքային համակարգը՝ Պ․ հասել է ճարտ․ ձևերի և կոնստրուկցիաների լիարժեք փոխպայմանավորվածության (Փարիզում՝ բնակելի տուն Ֆրանկլին Փողոցում, 1903, գարաժ Պոնթիո փողոցում, 1905–06, քանդվել է 1960-ական թթ․, թատրոն Ելիսեյան դաշտերում, 1911–13, Նոտր Դամ եկեղեցինեը Ռենսիում, 1922–23)։ Պ–ի նախագծած արդ․ շենքերը (նավաշինարաններ Կասաբլանկայում, 1915, գործարան Մոնտատերում, 1920 և Իսուարում, 1939) չափազանց պարզ են և ռացիոնալ։ Կյանքի վերջին տարիներին Պ․ իրագործել է քաղաքաշինական խոշոր նախագծեր (Հավրի ավերված մասի կառուցապատումը, սկսվել է 1947-ին)։

ՊԵՌԼԻՏ (ֆրանս․ perlite < perle – մարգարիտ), թթվային հրաբխային ապակի։ Բաղադրությունն է 70–75% Si02, 11 – 12% A1203, 7-9% Na20+K20, 2-5% H20 և այլ օքսիդներ, կազմված է 1 – 15 մմ տրամագիծ ունեցող գնդիկներից։ Խտությունը 1300–1600 կգ/մ³ է, ծակոտկենությունը՝ 30–40%։ Գույնը սպիտակ, դեղնավուն, մոխրագույն և շագանակագույն է։ Ունի վարդանման, սոխուկանման համակենտրոն թերթիկավոր կառուցվածք և մարգարիտի փայլ։ Պ․ ծագումով կապված է մյուս տարբերակի՝ օբսիդիանի հետ, որի փքումից էլ (բնական կամ արհեստական պայմաններում) այն առաջանում է բարձր ջերմաստիճանի (800–1200°С) տակ իր մեջ պարփակված ջրային գոլորշիների ճնշման ազդեցությամբ։ Ստացված ծակոտկեն ապարի ծավալը մոտ 5–16 անգամ գերազանցում է նախնական ծավալը։ Պ․ օգտագործվում է թեթև բետոնների, ջերմա– և էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, սպիտակ և գունավոր ապակիների, բյուրեղապակու, հրակայուն թելերի և այլ նյութերի արտադրության մեջ։ Պ–ի խառնուրդը հողին լավացնում է հողի կառուցվածքն ու ֆիզ․ հատկությունները։ ՍՍՀՄ–ում պեռլիտի հարուստ հանքավայրեր են հայտնաբերվել Հայկ․, Ղազախ․, Վրաց․ և Ադրբ. ՍՍՀ–ներում, Անդրկարպատներում և Կամչատկայում։ Դրանցից ամենաորակյալ և զգալի պաշարները գտնվում են ՀՍՍՀ Արտենի (Արագած), Ջրաբեր, Գեղասար, Բազենք և այլ հանքավայրերում։ Ամենից հայտնին Արագածի հանքավայրն է, որտեղից պեռլիտը արտահանվում է ՍՍՀՄ մի շարք շրջաններ և արտասահման։ Ս․ Կարապետյան

ՊԵՌԼԻՏ մետալուրգիայում, պողպատի կառուցվածքային բաղադրիչ, ֆերիտի և ցեմենտիւտի խառնուրդ։ Սո-