Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորաբար Պ․ հանդիպում է թրծաթողման, նորմալացման և մխամեղմման ենթարկված պողպատում։ Պեռլիտային կոնստրուկցիոն պողպատներն ունեն բավական մեծ ամրություն և պլաստիկություն։

ՊԵՌԼԻՏԱԲԵՏՈՆ, թեթև բետոնի տարատեսակ, որտեղ որպես լցանյութ օգտագործված են փքված պեուիտը կամ նման հրաբխային ապարները (օբսիդիան, վիտրոֆիր են)։ Պ–ի համար որպես կապակցանյութ ծառայում են ցեմենտը (հիմնականում), կիրը, շինարարական գիպսը, սինթետիկ խեժերը են։ Տարբերում են ջերմամեկուսիչ [ծավալային զանգվածը՝ 250–500 կգ/մ³, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,07–0,13 վտ/(մ–K)] և կոնստրուկտիվ–ջերմամեկուսիչ Պ․, ծավալային զանգվածը, 600– կգ/է[3, ամրությունը՝ 3,5– 10 էՈւ/ւ/2, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,15–0,33 վտԼմ–K)։ Վերջինս օգտագործվում է, հիմնականում, շենքերի հավաքովի պատող կոնստրուկցիաների պատրաստման համար։ Առավեք թեթե Պ–նեոը ստանում են սինթետիկ խեժերի օգտագործմամբ։

ՊԵՌԼԻՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ Արագածի, ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություն։ Շահագործման է հանձնվել 1966-ին։ Աշխատում է Արագածի պեուիտի հանքավայրի բազայի վրա։ Սկզբում արտադրել է միայն չտեսակավորված (10 հզ․ ա), իսկ 1982-ից՝ տեսակավորված պեռլիտ (530 հզ․ տ), փքված պեռլիտի ավազ (30 հզ․ ւ/3), նաև ֆիլտրափոշի, ջերմամեկուսիչ իրեր են։ Արտադրանքն օգտագործվում է շինարարության, ապակու, նավթաքիմ․ արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, մետալուրգիայում և այլ ճյուղերում։ Հայկ․ պեռլիտներն առաքվում են ՍՍՀՄ տարբեր շրջաններ, արտահանվում Անգլիա, Բելգիա, ԳՖՀ, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա։ Գործարանի արտադրության տեխնիկայի ու տեխնոլոգիայի կատարելագործման հարցերով զբաղվում է ՀՍՍՀ քարի և սիլիկատների ԳՀԻ–ն։

ՊԵՌԼՈՆ, պոլիամիդային թելի առևտրական անվանումը։ Թողարկվում է ԳՖՀ–ում։ ՊԷՌՆ ՍՄԲՈՒԿ ՈՒ (Pernambuco), նահանգ Բրազիլիայի հս–արլ–ում։ Տարածությունը 98,3 հզ․ կմ² է, բն․՝ 6140 հզ․ (1977), վարչական և տնտ․ կենտրոնը՝ Ռեսիֆի։ Զբաղվում են շաքարեղեգի մշակությամբ և անասնապահությամբ։

ՊԵՌՈ (Perrot) ժյուլ ժոզեֆ (1810–1892), բալետի ֆրանսիացի արտիստ, բալետմայստեր։ XIX դ․ ռոմանտիկական բալետի նշանավոր խորեոգրաֆներից։ Դասական պար սովորել է Օ․ Վեստրիսից։ Առաջին ելույթը՝ Լոնդոնում, 1830-ին։ 1830–35-ին հանդես է եկել Փարիզի օպերայում, եղել Մ․ Տալյոնիի խաղընկերը։ 1841-ին ստեղծել է ժիզելի պարերը պարուհի Կ․ Գրիզիի համար։ 1834–48-ին Պ․ եղել է Լոնդոնի Թագավորական թատրոնի բալետմայստեր, ուր բեմադրել է Պունիի «Ունդինա» (1843), «էսմերալդա» (1844), «Կատարինա» (1846) և այլ բալետներ։ 1848-ին հրավիրվել է Պետերբուրգ որպես պարող–միմոս և գլխավոր բալետմայստեր։ Լավագույն դերապարերից են՝ Պիեռ Դրենգուար («էսմերալդա»), Մեֆիստոֆել (Պունիի «Ֆաուստ»)։ 1859-ին մեկնել է Պետերբուրգից և թողել բեմը։

ՊԵՌՈ, Պերրո (Perrault) Կլոդ (մոտ 1613, Փարիզ–8․10․1688, Փարիզ), ֆրանսիացի ճարտ․։ XVII դ․ ֆրանս․ կլասիցիզմի ներկայացուցիչ։ Շ․ Պեռոյի եղբայրը։ Կրթությամբ բժիշկ։ Զբաղվել է մաթեմատիկայով, ֆիզիկայով, տեխնիկայով և հնագիտությամբ։ ճարտ․ հիմնական գործերը Լուվրի գլխավոր՝ արլ․ ճակատն է (1667–74) կորնթական զույգ սյուների խիստ, խոշորամասշտաբ ռիթմով, և Փարիզի Աստղադիտարանի շենքը (1667–1672)։ Տեսական աշխատություններից ուշագրավ է Վիտրուվիոսի թարգմանությունը (1673), որը երկար ժամանակ համարվում էր լավագույնը։

ՊԵՌՈ, Պերրո (Perrault) Շառլ (12․1․1628, Փարիզ–16․5․1703, Փարիզ), ֆրանսիացի բանաստեղծ և քննադատ։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1671)։ Առաջին ստեղծագործությունը «Տրոյայի Ալարիսպները կամ Բուռլեսկի ծագումը» (1653) երգիծական պոեմն է։ Հեղինակ է պալատական նրբագեղ ոճով գրված այլաբանական պոեմների, ներբողների, ուղերձների։ ժխտել է կլասիցիստական գեղագիտությունը («Լյուդովիկոս Մեծի դարը», 1687, պոեմ, «Զուգահեռներ հների ու նորերի միջև արվեստի ու գիտության հարցերում», հ․ 1–4,1688–97, երկխոսություններ), բանավիճել ԷՆ․ Բուալոյի հետ։ Ճանաչվել է «Սագ մայրիկիս հեքիաթները կամ Անցած ժամանակների պատմություններ ու հեքիաթներ՝խրատներով հանդերձ» (1697) ժողովածուով։ Անտիկ ավանդույթին հակադրել է ժող․ հեքիաթը («Կարմիր գլխարկը», «Մատնաչափիկը» են) և այն մտցրել գրական ժանրերի մեջ։ Պ–ի «Հեքիաթները» նպաստել են գրականության ժողովրդականացմանը, ազդել համաշխարհային հեքիաթագրության ավանդույթների զարգացման վրա։ Նրա հեքիաթների սյուժեներով ստեղծվել են օպերաներ (Զ․ Ռոսսինիի «Մոխրոտը», Բ․ Բարտոկի «Կապույտ Մորուք դքսի դղյակը»), բալետներ (Պ․ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին», Ս․ Պրոկոֆևի «Մոխրոտը» են)։ Երկ․ Հեքիաթներ, Ե․, 1980։

ՊԵՍԻՄԻԶՄ (< լատ․ pessimus – վատթարագույն), տես Լավատեսություն և հոռետեսություն։

ՊԵՍՈ, պեզո (իսպ․ peso – կշիռ), Արգենտինայի, Բոլիվիայի, Դոմինիկյան Հանրապետության, Կոլումբիայի, Կուբայի, Մեքսիկայի, Ֆիլիպինների (1 Պ․= 100 սենտավոյի), Ուրուգվայի (1 Պ․= 100 սենտեսիմոյի) դրամական միավորն ու ստակը։ ՍՍՀՄ Պետբանկի 1983-ի մարտի 1-ի կուրսով կուբայական 1 Պ․=0,90 ռ․, արգենտինական 10․000 Պ․=0,13 ռ․, մեքս․ 100 Պ․=0,46 ռ․, ուրուգվայական 100 Պ․= 2 ռ․ 32 կոպ․։

ՊԵՍՍԻ (Pessi) Վիլլե (ծն․ 24․3․1902, Կաուկոլա, այժմ՝ ՌՍՖՍՀ Լենինգրադի մարգում), ֆինլանդ․ և միջազգային բանվ․ շարժման գործիչ։ 1923-ին ընդունվել է Երիտասարդության սոցիալիստական միության, 1924-ին՝ Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) շարքերը։ Դարձել է Պասիլի (Հելսինկի) երկաթուղային արհեստանոցների կուսկազմակերպության քարտուղար, այնուհետև՝ պրոֆեսիոնալ հեղափոխական։ 1930–1931-ին Պ․ Վասա և Տուրկու քաղաքների ՖԿԿ օկրուգկոմների ընդհատակյա կազմակերպիչն էր։ 1931-ին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամ։ 1932–33-ին՝ կազմակերպական աշխատանքի գծով ԿԿ քարտուղար։ 1934-ից գլխավորել է կոմկուսը։ Կոմունիստական գործունեության համար 1935–44-ին արգելափակվել է բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ 1944–69-ին ՖԿԿ գլխ․ քարտուղարն էր։ 1972-ի ապրիլին ընտրվել է ՖԿԿ պատվավոր նախագահ։ Եղել է ՖԿԿ Քաղբյուրոյի անդամ (1944–72)։ Պարգեվատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

ՊԵՍՏԱԼՈՅՑԻ (Pestalozzi) Յոհան Հայնրիխ (12․1․1746, Ցյուրիխ –17․2․1827, Բրուգ), շվեյցարացի մանկավարժ–դեմոկրատ, նախնական ուսուցման դիդակտիկայի հիմնադիրներից։ Գլխավորել է «Նյոյհոֆի աղքատների հիմնարկությունը» (1774–80), Ստանցի որբանոցը (1798–99), Բուրգդորֆի (1800–04) և Իվերդոնի (1805–25) ինստ–ները։ Հեղինակ է բազմաթիվ մանկավարժական աշխատությունների, որոնցից համաշխարհային ճանաչում են գտել «Լինհարդը և Գերտրուդան» (1781–87), «Ինչպես է Գերտրուդան սովորեցնում իր երեխաներին» (1801), «Նամակ ընկերոջս՝ Ստանցում լինելու մասին» (1799), «Կարապի երգը» (1826)։ 1792-ին Ֆրանս, հանրապետության օրենսդիր ժողովը Պ–ին շնորհել է «Ֆրանսիական հանրապետության քաղաքացի» կոչումը։ Պ–ի աշխարհայացքում ֆրանս․ լուսավորիչների, հատկապես ժ․ ժ․ Ռուսոյի գաղափարները զուգակցվում են գերմ․ իդեալիստ–փիլիսոփաների (Գ․ Լայբնից, Ի․ Կանտ, 6ո․ Գ․ Ֆիխտե և ուրիշներ) տեսությունների հետ։ Պ․ գտնում էր, որ դաստիարակությունը կոչված է զարգացնելու մարդկային խառնվածքին հատուկ հոգևոր ու ֆիզ․ ուժեր, որոնք համապատասխանեն երեխայի՝ բնորոշ ձգտումներին դեպի համակողմանի գործունեություն։ Այդ զարգացումն իրականացվում է անընդհատ վարժություններով նախ՝ ընտանիքում, ապա՝ դպրոցում, որոշակի համակարգով և հաջորդականությամբ։ Պ–ի տարրական կրթության տեսությունն ընդգրկում է մտավոր, բարոյական, ֆիզ․ և աշխատանքային կրթությունը, որոնք իրականացվում են սերտ կապի ու փոխներգործության մեջ, որպեսզի, ի