վերջո, ապահովեն մարդու ներդաշնակ զարգացումը։ Պ–ի առաջ քաշած կատարելագործող ուսուցման գաղափարը Կ․ Դ․ Ուշինսկին համարել է մեծ հայտնագործություն (տես Собр․ соч․, т․ 3, 1948, с․ 95)։ Պ․ մշակել է երեխաների նախնական ուսուցման՝ հաշվելու, չափելու և խոսքի մեթոդիկաներ, զգալիորեն ընդլայնել այդ ուսուցման բովանդակությունը, նրանում մտցրել տարրական տեղեկություններ երկրաչափությունից, աշխարհագրությունից, նկարչությունից, երգեցողությունից, մարմնամարզությունից։ Պ․ հանդես էր գալիս այնպիսի դպրոցի ստեղծման համար, որը «․․․բավարարեր ժողովրդական մասսաների պահանջները, սիրով ընդունվեր նրանց կողմից և նշանակալից չափով լիներ նրանց սեփական ձեոքով ստեղծածը» (Крупская Н․ К․, Пед․ соч․, т․ 1, 1957, с․ 279)։
Երկ․ Избр․ педагогические произведения․ Под ред․ М․ Ф․ Щабаевой․ [Подг․ текста, вводная статья и прим․ В․ А․ Ротенберг], т․ 1-3, М․, 1961-65․
Գրկ․ Крупская Н․ К․, Песталоцци, Педагогические сочинения, т․ 1, М․, 1957; Пинкевич А․ П․, Медынский Е․ Н․,И․ Г․ Песталоцци․ Его жизнь, учение и влияние на русскую педагогику, М․, 1927․
ՊԵՍՏԵԼ Պավել Իվանովիչ (1793–1826), ռուս ազնվական հեղափոխական, դեկաբրիստ, գնդապետ։ Մասնակցել է 1812-ի Հայրենական պատերազմին և ռուս, բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին։ 1816-ին մտել է դեկաբրիստների «Փրկության միություն» ընկերության մեջ (որի կանոնադրության հիմնական հեղինակն էր), 1818-ին կազմակերպել է «Բարօրության միություն»-ը, 1821-ի մարտին ստեղծել և գլխավորել է դեկաբրիստների Հարավային ընկերությունը։ Մշակել է Ռուսաստանում սոցիալանա․ և քաղ․ բարեփոխումների նախագիծ (1824-ին կոչել է «Ռուսկայա պրավդա»), որը պահանջում էր ինքնակալության տապալում, ճորտատիրական իրավունքի վերացում, հանրապետության հաստատում (Պ․ ռուս, ազատագրական շարժման մեջ հանրապետական ավանդների հիմնադիրն է)։ Պ–ի ծրագիրը սոցիալ–տնտ․ առումով բուրժ․ էր՝ որոշ դեմոկրատական տարրերով, կրոնափիլ․ տեսակետից դեիստական։ Պատմ․ պայմանների բերումով Պ․ չկարողացավ հետեողականորեն լուծել կալվածատիրական հողատիրության հարցը, առաջարկում էր ճորտերին ազատել հողով և սահմանափակել կալվածատերերի հողատիրությունը, ինչպես նաե զինվորական հեղափոխություն, առանց ժող․ զանգվածների մասնակցության։ Ձերբակալվել է 1825-ի դեկտ․ 13-ին՝ ապստամբության նախօրեին, կախաղան է բարձրացվել 1826-ի հուլիսի 13-ին, չորս այլ դեկաբրիստների հետ, Պետրոպավլովյան ամրոցում։
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ, տես Թունաքիմիկատներ։
ՊԵՍՏՈՒՄ (լատ․ Paestum), Պոսևյդոնիա (հուն․ noaeiScjvCa, այժմ՝ Պեստո, Pesto), հնագույն քաղաք Իտալիայի հվ–արլ–ում։Պ–ի կենտրոնական մասի հվ–ում է Հերայի սրբավայրը 2 դորիական պերիպտերներով [Հերա I-ի (այսպես կոչված «Բազիլիկը», մ․ թ․ ա․ VI դ․ կես) և Հերա II-ի (այսպես կոչված «Պոսեյդոնի տաճարը», մ․ թ․ ա․ V դ․ 2-րդ քառորդ) տաճարները], հս–ում՝ Աթենասի սրբավայրը (այսպես կոչված «Դեմետրայի տաճարով», մ․ թ․ ա․ VI դ․ 2-րդ կես)։
ՊԵՎՏԻՆԳԵՐՅԱՆ ՔԱՐՏԵԶ (Tabula Peutingeriana – Պևինգերյան տախտակներ), հռոմեական ճանապարհացույց–քարտեզ։ XVI դ․ այդ քարտեզը գտել էր վիեննացի հումանիստ Կոնրադ Կելտեսը և հանձնել Աուգսբուրգի գիտնական Պևտինգերին, որի անունով էլ կոչվում է «Պևտինգերյան»։ Պ․ ք․ իրապես ոչ թե քարտեզ, այլ հին աշխարհի ճանապարհների մանրամասն նկարագրություն և