ուղեցույց է, որի վրա նշված են Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքներն ու կայարանները, վերջիններիս միջե եղած տարածությունները (մղոններով)։ Պ․ ք․ վերահրատարակել, մանրամասն ուսումնասիրել և մեկնաբանել է գերմանացի գիտնական Կոնրադ Միլլերը, ըստ որի քարտեզի հեղինակը հռոմեացի աշխարհագիր Կաստորիուսն է, որն այն կազմել է 361 –363-ին։ Մոտ 670-ին այդ քարտեզից օգտվել է Անանուն Ռավեննացին։ Նրա աշխատության մեջ հիշատակված 2 հզ․ տեղանուն քաղված է Պ․ ք–ից, և իբրե այդ քաղվածքների հեղինակ 36 անգամ վկայակոչված է Կաստորիուսը։ Պ․ ք․ ուսումնասիրել և մեկնաբանել են Ն․ Ադոնցը, Մարկվարտը և ուրիշներ։ Մանանդյանն իր «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» աշխատության մեջ Պ․ ք․ համարում է Հայաստանի ռազմ, և առետրական հին ճանապարհների ուսումնասիրության և Հայկական լեռնաշխարհի ու հարևան երկրների պատմական աշխարհագրության անփոխարինելի աղբյուր։ Քարտեզի վրա հռոմեական մղոններով նշված են Մեծ Հայքի թագավորության հիմնական մայրուղիները։ Պ․ ք–ի օգնությամբ (Անանուն Ռավեննացու ուղղումներով) ճշտվում են Արշակունյաց Հայաստանի հին ճանապարհները և դրանց վրա գտնվող կայանների մեծ մասը։ Կ․ Միլլերի կարծիքով հին աշխարհագրության համար Կաստորիուսի այս քարտեզն ավելի կարևոր է, քան Պտղոմեոսի «Աշխարհագրությունը»։ Պ․ ք–ի միակ օրինակը գտնվում է Վիեննայի պետ․ գրադարանում։
Գրկ․ Մանանդյան Տ․, Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պետինգերյան քարտեզի, Ե․, 1936։ Ерем ян С․ Т․, Торговые пути Закавказья в эпоху Сасанидов по Tabula Peutingeriana, «Вестник древней истории», 1939, № 1․ Ս․ Երեմյան
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՍՍՀ, պետական անվտանգության կենտրոնական մարմին ՀՍՍՀ–ում։ Հիմնադրվել է 1954-ին՝ պետ․ անվտանգության մինիստրության փոխարեն, ենթարկվում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին և ՍՍՀՄ պետ․ անվտանգության կոմիտեին։ ՀՍՍՀ քաղաքներում և շրջաններում ունի լիազորներ։ ՀՍՍՀ տերիտորիայում ղեկավարում է պետ․ անվտանգության բոլոր մարմինների, պետ․ անվտանգության և սահմանապահ զորքերի գործունեությունը, անհրաժեշտ աշխատանքներ տանում արտաքին և ներքին անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, բացահայտում առանձնապես վտանգավոր պետ․ հանցագործությունները, այդ գործերով կատարում նախաքննություն, ապահովում պետ․ և ծառայական գաղտնիքի պահպանությունը, կազմակերպում պետ․ սահմանների պաշտպանությունը, պայքարում արտասահմանյան գործակալների ներթափանցման և քայքայիչ գործունեության դեմ։ Իմպերիալիստական հետախուզությունների մեքենայությունները խափանելու նպատակով պետ․ անվտանգության մարմինները բնակչության մեջ տանում են կանխարգելիչ, դաստիարակչական աշխատանքներ, նպաստում սովետական ժողովրդի զգոնության բարձրացմանը։ Այդ մարմինները սոցիալիստական օրինականության շրջանակներում օգտվում են տեղական սովետների, ներքին գործերի ու պետ․ այլ մարմինների ծառայություններից։ Նրանց գործունեությանն ակտիվորեն աջակցում են աշխատավորական զանգվածները։ Օրինականության պահպանման գործում պետ․ անվտանգության մարմինների նկատմամբ հսկողությունն իրականացնում են դատախազության մարմինները։ Գործունեությունը ղեկավարում և վերահսկում է կոմունիստական կուսակցությունը։ Ն․ Ապիյան
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, միջոցառումների համակարգ, որը կոչված է պաշտպանելու գոյություն ունեցող հասարակական, պետ․ կարգը, պետությունների անկախությունն ու տերիտորիալ անձեռնմխելիությունը։ Մշակվում և իրագործվում է օտարերկրյա պետությունների հետախուզական և այլ հատուկ ծառայությունների, ինչպես նաև ներքին թշնամինների դեմ մղվող պայքարում։ ՍՍՀՄ սահմանադրությամբ (հոդված 73) Պ․ ա–յան ապահովումը սովետական համաժող․ պետության կարևորագույն խնդիրներից է։ ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում տնտ․, քաղ․, ռազմ․, իրավական միջոցառումների համակարգ է, որն իրականացնում են Պ․ ա–յան մարմինները։ Սովետական պետության առաջին օրերին Պ․ ա․ ապահովում էին ռազմահեղափոխական կոմիտեները (ՌՀԿ), 1917-ի դեկտ–ից՝ Պ․ ա–յան հատուկ մարմինը՝ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովը (ՀԱՀ)։ 1922-ին (անդրկովկասյան հանրապետություններում՝ 1926-ին) ՀԱՀ–ի փոխարեն ՌՍՖՍՀ ներքին գործերի ժող․ կոմիսարիատին առընթեր ստեղծվել է պետ․ քաղ․ վարչություն (ՊՔՎ), որը զբաղվում էր միայն Պ․ ա–յանը վերաբերող գործերով։ ՍՍՀՄ կազմավորումից հետո (1923-ին) ՍՍՀՄ ժկխ–ին առընթեր ստեղծվեց Միացյալ պետ․ քաղ․ վարչություն (ՄՊՔՎ), որին ենթարկվում էին միութենական հանրապետությունների պետ․ քաղ․ վարչությունները։ 1934-ին կազմավորվեց ներքին գործերի ժող․ կոմիսարիատ (ՆԳԺԿ), իսկ ՄՊՔՎ–ի դատական կոլեգիան վերացվեց։ Նրանց ընդդատյա գործերը հանձնվեցին գերագույն դատարաններին ու զինվորական տրիբունալներին, իսկ ՄՊՔՎ–ն միավորվեց ՆԳԺԿ–ի մեջ, որպես Պ․ ա–յան գլխ․ վարչություն։ 1941-ին ՆԳԺԿ վերակառուցվեց, ստեղծվեց Պ․ ա–յան ինքնուրույն ժող․ կոմիսարիատ (ՊԱԺԿ)։ ՍՍՀՄ պետ․ և հասարակական անվտանգության մարմինների աշխատանքները կոորդինացնելու նպատակով 1941–43-ին վերջինս կրկին միավորվեց ՆԳԺԿ–ի (1946-ից՝ մինիստրություն) մեջ, իսկ 1943-ին անջատվեց։ Անհատի պաշտամունքի տարիներին Պ․ ա–յան մարմինների գործունեության մեջ թույլ տրվեցին խեղաթյուրումներ։ Արկածախնդիր տարրերը, տնօրինելով Պ․ ա–յան մարմինների ղեկավարությունը, ձգտում էին դուրս մնալ ՍՄԿԿ ղեկավարությունից, անտեսում էին սոցիալիստական օրինականության սկզբունքները։ ՍՄԿԿ Կենտկոմի և սովետական կառավարության ջանքերով Պ․ ա–յան մարմիններում տեղ գտած խեղաթյուրումները վերացվեցին, վերականգնվեց սոցիալիստական օրինականությունը։ 1954-ից Պ․ ա–յան մինիստրության փոխարեն կազմակերպվեց Պ․ ա–յան կոմիտե։ Պ․ ա–յան կոմիտեներ ստեղծվեցին նաև միութենական հանրապետություններում (տես Պետական անվտանգության կոմիտե ՀՍՍՀ)։ Պ․ ա–յան ապահովումը սահմանադրական պահանջ է (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդվածներ 31–32) և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմպերիալիստական ու թշնամական այլ ուժերի մեքենայությունների դեմ մղվող պայքարում։ Պ․ ա–յան առանձին բնագավառների ապահովման կոնկրետ խնդիրներն ու եղանակները ամփոփված են կանոնագրքերում (օրինակ, ՍՍՀՄ պետ․ սահմանների պահպանման մասին կանոնագրքում) և այլ ակտերում։ ՍՍՀՄ պետ․ սահմանների պաշտպանությունը Պ․ ա–յան ապահովման համակարգում հատուկ տեղ է զբաղեցնում։ Այն բաժանվում, է երկու մասի՝ ՍՍՀՄ պետ․ սահմանների քաղ․ պաշտպանություն, ՍՍՀՄ պետ․ սահմանների սանիտարական պաշտպանություն։ ՍՍՀՄ Պ․ ա–յան պահպանման գործում հատուկ կարևորություն ունի նաև ծառայական ու պետ․ գաղտնիքի ապահովումը։
Սոցիալիստական մյուս երկրներում Պ․ ա–յան մարմինները գործում են նույն սկզբունքով։ Որոշ երկրներում ստեղծված ենՊ․ ա–յան ինքնուրույն մինիստրություններ կամ գերատեսչություններ (օրինակ, ԳԴՀ–ում՝ մինիստրություն), այլ երկրներում՝ ներքին գործերի մինիստրության կազմի մեջ վարչություններ կամ գլխ․ վարչություններ (Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։
Բուրժ․ երկրներում Պ․ ա–յան հասկացությունը չափազանց ընդլայնվում է։ Օրինակ, ԱՄՆ–ի ղեկավար շրջանները «ազգային անվտանգության» մեջ են մտցնում պայքարը սոցիալիստական պետությունների և ազգային–ազատագրական շարժումների դեմ։ Նույն կերպ նրանք ներքին անվտանգությանն սպառնացող վտանգ են համարում ոչ միայն հեղափոխական շարժումները, այլև խաղաղության, բուրժուադեմոկրատական իրավունքների ու ազատությունների համար շարժումները, գործադուլները են։
Բուրժ․ պետությունների արտաքին հետախուզությունը տվյալներ է հավաքում արտաքին թշնամիների դեմ, քայքայիչ գործունեությունը բարձրացնելով պետ․ քաղաքականության աստիճանի, կազմակերպում է քաղ․ պրովոկացիաներ, ապակողմնորոշում բնակչությանը, ծավալում դիվերսիոն, տեռորիստական գործունեություն։ Ներքին հետախուզությունը երկրի ներսում պայքարում է կոմունիստական և բանվ․ շարժումների դեմ, որն աստիճանաբար ընդհանուր բնույթ է ստանում։ Բուրժ․ պետությունների հակահետախուզությունը պայքարում է արտասահմանյան հետախուզության դեմ, նպաստում իմպերիալիստական պետությունների պատժիչ ֆունկցիաների իրագործմանը։ Բուրժ․ երկրներում հետախուզության և