Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խաների համար4 «Ոսկե մեղր» (1928), «Լենինի հասցեն» (1929), «Ֆրից Բաուեր» (1930)։ Առավել նշանավոր ֆիլմերից են՝ «Պետրոս I» (ըստ Ա․ Ն․ Տոլստոյի, 1937– 1939)։ «Կուտուզով» (1944), «Ստալինգրադյան ճակատամարտ» (1949)։ էկրանավորել է (նաև սցենարների հեղինակ և համահեղինակ) «Ամպրոպ» (1934), «Անմեղ մեղավորներ» (1945, երկուսն էլ ըստ Ա․ Օստրովսկու), «Նախօրեին» (ըստ Տուրգենևի, 1959), «Ռուսական անտառ» (ըստ Լեոնովի, 1964) և այլ ստեղծագործություններ։

ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1946-ին՝ կրկնակի, 1950)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՊԵՏՐՈՎ Օսիպ Աֆանասևիչ (1807–1878), ռուս երգիչ (բաս)։ Ռուս, վոկալ դպրոցի հիմնադիրներից։ 1830-ին Ջարաստրոյի դերերգով (Մոցարտի «Կախարդական սրինգ») հանդես է եկել Պետերբուրգի օպերային թատրոնում (1860-ից՝ Մարիինյան թատրոն), ուր և երգել է մինչև 1878-ը։ Դերերգերից են՝ Բերտրամ (Մեյերբերի «Ռոբերտ–Սատանա»), Ֆիգարո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կասպար (Վեբերի «Ազատ հրաձիգ») ևն։ Սուսանինի և Ռուսլանի (Գլինկայի «Իվան Սուսանին», 1836, «Ռուսլան և Լյուդմիլա», 1842), Ջրաղացպանի և Լեպորելլոյի (Դարգոմիժսկու «Ջրահարսը», 1856, «Քարե հյուր», 1872), Իվան Ահեղի (Ռիմսկի–Կորսակովի «Պսկովուհին», 1873), Վառլաամի (Մուսորգսկու «Բորիս Դողունով», 1874) դերերգերի առաջին կատարողն է։ Գլինկայի հետ համատեղ աշխատանքը խորացրել է երգչի վարպետությունը։ Մ․ Մուսորգսկու հետ մտերմությունը նպաստել է Պ–խ արվեստի ռեալիստական միտումների հետագա զարգացմանը։

ՊԵՏՐՈՎ Ֆեոդոր Նիկոլաևիչ (1876–1973), սովետական կուսակցական և գիտ․ գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1961, 1971), պրոֆեսոր։ ՍՄԿԿ անդամ 1896-ից։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1902-ին ավարտել է Կիևի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1894-ից մասնակցել է հեղափոխական շարժմանը։ Կիևի սակրավորական զորամասերի ապստամբության (1905) ղեկավարներից և Լեհաստանում ու Լի տ վայում ռազմահեղափոխական ս–դ․ կազմակերպությունների հիմնադիրներից է։ 1906-ին վարշավայում ձերբակալվել և դատապարտվել է տաժանակրության, 1907–14-ին պատիժը կրել է Շլիսելբուրգի ամրոցում, ապա ցմահ աքսորվել Իրկուտսկի նահանգ։ 1917-ի մարտից Իրկուտսկի քաղաքային դումայի դեպուտատ և ՌՍԴԲ(բ)Կ Զնամենսկիի շրջանային կազմակերպության նախագահ։ Սիբիրում և Հեռավոր Արևելքում Հոկտեմբերյան հեղափոխության (1917), կոլչակյանների դեմ պարտիզանական պայքարի (1918– 1920) մասնակից։ 1920–22-ին՝ Հեռավոր-արևելյան հանրապետության (ՀԱՀ) Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, առողջապահության մինիստր, ՀԱՀ ժողովրդահեղափոխական բանակի գլխ․ ռազմասան․ վարչության պետ, ՌԿ(բ)Կ ԿԿ Հեռավորարևելյան բյուրոյի անդամ։

1923–33-ին՝ Արտասահմանի հետ մշակութային կապերի համամիութենական ընկերության նախագահ։ Մասնակցել է սովետական հանրագիտարանային գործի զարգացմանը, 1927–41-ին եղել է Սովետական մեծ հանրագիտարանի (ՍՄՀ) առաջին հրատարակության գլխ․ խմբագրի տեղակալը, 1941–49-ին՝ «Սովետսկայա էնցիկլոպեդիա» պետ․ ինստ–ի դիրեկտորը, ՍՄՀ երեք հրատարակությունների գլխ․ խմբագրության անդամ, 1959–73-ին՝ «Սովետսկայա էնցիկլոպեդիա» հրատարակչության գիտախմբագրական խորհրդի անդամ, հանրագիտական և բառարանային շատ հրատարակությունների գլխ․ խմբագիր, խմբագրության անդամ։ ՍՄԿԿ պատմությանը, Վ․Ի․ Լենինին նվիրված աշխատությունների ու հիշողությունների հեղինակ է։ Եղել է ՍՄԿԿ XXII–XXIV համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 4, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Երկ․ 65 лет в рядах Ленинской партии․ Воспоминания, М․, 1962; Героические годы борьбы и побед, М․, 1968․

ՊԵՏՐՈՎԻԽ Մարիա Սերգեևնա (1908–1979), ռուս սովետական բանաստեղծուհի, թարգմանչուհի։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1970)։ Ավարտել է Սոսկվայի համալսարանի գրականության ֆակուլտետը (1930, էքստեռն)։ 1935-ից հիմնականում զբաղվել է թարգմանությամբ (Ս․ Ներիս, Պ․ Մարկիշ, Ռ․ Թագոր, Թ․ Տիլվիտիս և ուրիշներ)։ Պ–ի ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ է գրավել հայ պոեզիայի թարգմանությունը, որին նա նվիրել է ավելի քան 40 տարի (Հ․ Հովհաննիսյան, Ա․ Իսահակյան, Վ․ Տերյան, Ն․ Զարյան, Դ․ Սարյան, Հ․ Սահյան, Մ․ Մարգարյան, Դ․ էմին, Ս․ Կապուտիկյան, Հ․ Կ․ Հովհաննիսյան)։ Պ․ նաև խմբագրել է Ա․ Իսահակյանի, Դ․ Սարյանի և հայ ուրիշ բանաստեղծների ռուս, ժողովածուները։ Մասնակցել է Հ․ Թումանյանի միհատորյակի, «Հայկական դասական քնարերգություն», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» և այլ գրքերի կազմմանն ու հրատարակմանը։ Պ․ բանաստեղծություններ է նվիրել Հայաստանին («Աշխարհում միայն մեկ Հայաստան», «Եվ գաղտնիքները Սեվանա կղզու»)։ Պ–ի բանաստեղծությունները թարգմանվել են հայերեն։ Ե․ Չարենցի անվ․ մրցանակի դափնեկիր (1979)։

Երկ․ Дальнее дерево, Е․, 1968․ Ա․ Չաւգուշյան

ՊԵՏՐՈՎԻՉ (Petrowicz) Գրիգոր [ծն․23․12․1916, գ․ Ստեցովա (այժմ՝ (Ուկր․ ՍՍՀ Իվանո–Ֆրանկովսկի մարզում)], իտալ․ հայազգի պատմաբան։ Հռոմի Արեվելագիտության ինստ–ի պրոֆեսոր (1972)։ Ավարտել է Հռոմի Գրիգորյան համալսարանը (1941) և Արևելագիտության ինստ–ը (1948)։ 1949-ից դասավանդում է Գրիգորյան համալսարանում և Արևելագիտության ինստ–ում։ Հեղինակ է երեք տասնյակից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում վերաբերում են Լեհաստանի և Ուկրաինայի հայկ․ գաղթավայրերի հայոց եկեղեցու պատմությանը։ «Ստեփանոս և Սալմաստեցի, կաթողիկոս էջմիածնի» (1964, հայ․) և «Հայ եկեղեցին Լեհաստանում» (1971, իտալ․) մենագրություններում քննարկված են հայ ազատագր․ շարժման պատմության հարցեր։ Պ–ի աշխատություններն աչքի են ընկնում օտարալեզու (հատկապես լատ․ և լեհերեն) աղբյուրների և փաստական նյութի առատությամբ։ Սակայն հայ ազատագր․ շարժման և հայոց եկեղեցու պատմության հարցերը Պ․ քննարկում է կաթոլիկության տեսանկյունից (օրինակ, լեհահայերի կաթոլիկացումը համարում է դրական երևույթ են)։

Երկ․ Միաբանող եղբայրները և հայ եկեղեցին (1330-1360), Վնն․, 1971։ Լեհ կղերի միութենական Փորձերը և լեհահայերը (1550 – 1600), «ՏԱ», 1968, 7t– 9։ Հայ եկեղեցին Լեհաստանի մեջ (1350–1624), Վնն․, 1980։ L’ unione degli Armeni di Polonia con la Santo Sede (1626–1686), Roma, 1950․ Պ․ Հովհաննիսյան

ՊԵՏՐՈՎԿԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հս․։ Միավորված է Միխայելովկայի կոլտնտեսության հետ։ Ունի ակումբ–գրադարան։ Հիմնադրվել է 1920-ին։

ՊԵՏՐՈՎՍԿԻ Բորիս Վասիլևիչ (ծն․ 1908), սովետական վիրաբույժ, առողջապահության կազմակերպիչ և պետ․ գործիչ, ՍՍՀՄ ԳԱ (1966) և ՍՍՀՄ ԲԳԱ (1957) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1968)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Մոսկվայի I բժշկ․ ինստ–ը (1930)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ Եղել է Մոսկվայի I բժշկ․ ինստ–ի ընդհանուր և ֆակուլտետային վիրաբուժության, Բուդապեշտի համալսարանի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների պրոֆեսոր, 1956-ից՝ Մոսկվայի II բժշկ․ ինստ–ի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի վարիչ, միաժամանակ (1963-ից) կլինիկական և փորձառական վիրաբուժության համամիութենական ԳՀԻ–ի դիրեկտոր, 1965–80-ին՝ ՍՍՀՄ առողջապահության մինիստր։

Աշխատանքները հիմնականում վերաբերում են կերակրափողի քաղցկեղի, սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժական մեթոդներով բուժման հարցերին։ ՍՍՀՄ–ում առաջինն է հաջողությամբ կիրառել սրտի փականների պրո–