Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սունլյաո, Չինական մեծ, Ցզյանհանյան ցածրադիր ընդարձակ հարթավայրերը և միջին բարձրության Մեծ և Փոքր Խիգան, Մանջուրա–Կորեական, Լյաոսի, Տայհանշան ծայրամասային լեռները, Յանցզիի հովտից հվ․՝ Հարավ–Չինական լեռները և Ցուննան Գույչժոուի բարձրավանդակը (կարստի բազմաթիվ երևակումներով)։

Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները։ Չ–ի տարածքի մեծ մասը գրավում են Հվ․ Չինական և մասամբ Չին–Կորեական հնագույն պլատֆորմները, ինչպես նաև Թարիմի և Տիբեթի լեռնազանգվածները, որոնք պրոտերոզոյում պլատֆորմների հետ կազմել են մի միասնական ամբողջություն։ Բյուրեղային մինչռիֆեյան հիմքը (գնեյսներ, գրանիտներ, մետամորֆային թերթաքարեր, քվարցներ) դուրս է գալիս մակերես գլխավորապես Չին–Կորեական պլատֆորմի (Սինիական վահան) սահմաններում։ Պլատֆորմի նստվածքային ծածկոցը, կազմված վերին պրոտերոզոյի, ստորին, միջին և մասամբ վերին պալեոզոյի ծովային, ինչպես նաև վերին պալեոզոյի, մեզոզոյի և կայնոզոյի ցամաքային նստվածքներից, առաջացրել է զառիկող ծալքեր և ջարդվել շերտանկումներով ու վրաշարժերով։ Օրդոսի և Սիչուանի իջվածքներում նստվածքային ծածկոցի հաստությունը հասնում է 7–10 կմ։

Կունլունի, Ցինլինի և Նանշանի լեռնային համակարգերը ծալքավոր գոյացումներ են՝ ձևավորված պալեոզոյի գեոսինկլինալային մարզի սահմաններում կալեդոնյան և հերցինյան ծալքավորության ժամանակ։ Հիմնականում վերին պալեոզոյի հասակ ունեն նաև Տյան Շանի, Ներքին Մոնղոլիայի և այլ ծալքավոր հաւքակարգերը։ Ցանցզի, Մեկոնգ և Սալոփն գետերի վերին հոսանքների բարձրլեռնային Հրջանները, Հայնան և Տայվան կղզիները, Գանդիսիշան, Հիմալայան լեռները պատկանում են մեզոզոյան և կայնոզոյան ծալքավորության առավել երիտասարդ գոտուն։ Երկրակեղևի նորագույն շարժումները, որոնք ուղեկցվում են սեյսմիկությամբ, ակտիվ դրսևորվում են ինչպես այդ գոտիներում, այնպես էլ Տյան Շանում և Կունլունում։ Չ․ հարուստ է օգտակար հանածոներով։ Կան քարածխի, այրվող թերթաքարերի, նավթի, երկաթի, բոքսիտների, մանգանի, անագի, վոլֆրամի, սնդիկի, պղնձի, բազմամետաղների, ոսկու և քարաղի հանքեր։

Կլիման։ Չ–ի արմ․ կեսում (Կենտրոնական Ասիայում) կլիման բարեխառն է, խիստ ցամաքային, Տիբեթի բարձրավանդակում բարձրլեռնային, խստաշունչ, չորային։ Տարեկան տեղումները հարթավայրերում մինչև 250 մմ են, լեռներում՝ 500–700 մմ։ Զմռանը հարթավայրերը մեծ մասամբ ձևազուրկ են։ Արլ․ Չ–ում կլիման մուսսոնային է, երկրի մեծ մասում՛ բարեխառն, մերձարևադարձային, հվ–ում՝ արևադարձային։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում –24°C է, հվ–ում՝ 18°C։ Ամռանը ջերմաստիճանային տարբերությունները նվազում են, և հուլիսին ջերմաստիճանը համապատասխանաբար կազմում է 20 և 28°C, տարեկան տեղումները 500–2000 մմ (առավելագույնը4 ամռանը)։

Ներքին ջրերը։ Երկրի արլ–ում գետային ցանցը խիտ է և ճյուղավորված։ Գետերը ամռանը հորդանում են։ խոշոր գետերն են Ցանցզին (երկարությունը 5800 կմ, Եվրասիայում ամենամեծը), Հուանհեն, Սիցզյանը։ Չ–ի հս․ սահմանի երկայնքով հոսում է Ամուրը (Մունգարի վտակով)։ Տիբեթի բարձրավանդակից > Չ–ի սահմաններից դուրս են հոսում Ինդոսը, Բրահմապուտրան, Սալուինը, Մեկոնգը, Հոնգհան։ Արմ․ շրջանների մեծ մասը պատկանում է ներքին հոսքի մարզերին, որտեղ գետերը սակավաջուր են, շատերը ցամաքում են։ Հիմնական գետը Թարիմն է։ Չ–ում շատ են մեծ լճերը։ Կենտրոնական Ասիայի առավել խոշոր լճերը գտնվում են Տիբեթի բարձրավանդակում (Նամցո, Սելինգ), Նանշանի լեռներում (Կուկունոր) և Արմ․ Չինաստանում (Լոբնոր, Բագրաշգյոլ), որոնք հաճախ փոխում են իրենց չափերը։ Շատ լճեր աղի են։ Խոշոր լճեր կան Ցանցզիի հովտի աջափնյա մասում (Դունտինհու, Պոյանհու), որոնք կարգավորում են նրա հոսքը։

Հողերն ու բուսականությունը։ Չ–ի արլ․ մասում գերակշռում են անտառային հողերը, որոնք խիստ փոփոխվել են երկարատև տնտ․ օգտագործման պրոցեսում։ Հս–հվ․ հերթագայվում են ճմապոդզոլային, գորշ անտառային, դեղնադարչնագույն հողերը, դեղնահողերը և կարմրահողերը։ Տնտ․ զգալի արժեք են ներկայացնում գետահովիտներում գտնվող ալյուվիալ և լյոսային հողերը (գլխավորապես Հուանհեի ավազանում)։ Երկրի արմ․ մասի համար բնորոշ են անապատատա–փաստանային (դարչնագույն, գորշ են) հողերը, բարձրադիր ցուրտ անապատներում՝ սառած հողերը։

Արլ․ Չ–ի զգալի մասում տիրապետում են կուլտուրական լանդշաֆտները, լեռներում պահպանվել են անտառներ, Ցինլին լեռներից հս․՝ բարեխառն գոտու ասեղնատերև (դաուրյան խեժափիճի, սոճի, եղևին, մայրի, եղևնի), տերևաթափ և լայնատերև (կաղնի, թխկի, բոխի, մանջուրական կաղնի, ամուրյան թավշածառ են) խառն անտառները։ Ավելի հվ․ տարածված են տեսակային կազմով հարուստ մերձարևադարձային և արևադարձային խառն ու մշտականաչ անտառները։ Անտառները գրավում են երկրի տարածքի 8%–ը, աճում է մոտ 2 հզ․ ծառատեսակ։ Չ–ում բուսատեսակների ընդհանուր թիվը հասնում է 25 հզ–ի։ Բազմատեսակությամբ առավել աչքի է ընկնում Արլ․ և Հվ․ Չ–ի ֆլորան։