Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


իսպ․ կոնկիստադորները, Ֆ․ Պիսառոյի և Դ․ Ալմագրոյի գլխավորությամբ 1532– 1536-ին գրավել են Տաուանաինսույուն։ Հնդկացիները հաճախ ապստամբել են գաղութարարների դեմ (տես Տուպակ Ամարու)։ Թեև իսպ․ իշխանությունները խոչնդոտել են գաղութի տնտ․ զարգացումը, այնուամենայնիվ Պ–ում զարգացել են մանուֆակտուրային արտադրությունը, լեռնահանքային արդյունաբերությունը։ Հանքերում աշխատելու համար Աֆրիկայից ներմուծել են նեգր ստրուկներ։ Ամերիկայի իսպ․ գաղութներում 1810-ին սկսված պատերազմի (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810–1826) հետևանքով Պ․ հռչակվեց (1821) անկախ (այդ գործում կարևոր դեր խաղացին N․ Սան Մարտինը և Ս․ Բուիվարը)։ 1825-ին Պ–ի հվ–արլ․ մասը՝ Վերին Պ․, առանձնացվեց իբրև ինքնուրույն հանրապետություն4 Բոչիվիա։ 1879–83-ին մի կողմից Չիլիի, մյուս կողմից Պ–ի և Րոլիվիայի միշև մղված պատերազմի (հրահրել էին Մեծ Բրիտանիան և Գերմանիան) հետևանքով Պ․ կորցրեց Տարապակա և Արիկա մարզերը։ Օգտվելով Պ–ի պարտությունից՝ օտարերկրյա մոնոպոլիստները (հիմնականում՝ անգլ․, գերմ․, ամեր․) Պ–ին պարտագրեցին ստրկացուցիչ համաձայնագրեր և տիրեցին բնական հանածոներով (նավթ, պղինձ ևն) հարուստ տարածքների զգալի մասին, բամբակի, շաքարեղեգի պլանտացիաներին, արդ․ ձեռնարկություններին։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը լայն թափ հաղորդեց Պ–ի գյուղացիների, բանվորների, հայրենասիրական ուժերի պայքարին։ 1928-ին Կ․ Մարիատեգիի ղեկավարությամբ հիմնվեց Պերուի կոմունիստական կուսակցությունը (ՊԿԿ, մինչև 1930-ը կոչվել է սոցիալիստական կուսակցություն)։ Երկրորդ համաշխարհային աատերազմի (1939–45) ժամանակ Մ․ Պրադո ի Ուգարտեչեի կառավարությունը երկրում հակաֆաշիստ, շարժման ազդեցության տակ 1942-ին խզեց հարաբերությունները Գերմանիայի և Իտալիայի հետ, իսկ 1945-ին պատերազմ հայտարարեց նրանց։ 1941–42-ին էկվադորի դեմ պատերազմի հետևանքով Պ․ իրեն միացրեց Ամազոնկայի ավազանում վիճելի տարածքի մեծ մասը։ ՊԿԿ–ի նախաձեռնությամբ 1943–44-ին ստեղծվեցին Պ–ի աշխատավորների կոնֆեդերացիան) Պերուա–սովետական մշակութային ասոցիացիան և Ազգ․ դեմոկրատական ճակատը, որը հաղթեց 1945-ի պրեզիդենտական ընտրություններում։ 1940–1960-ական թթ․ Պ–ի կառավարությունները վարել են մերթ առաջադիմական [Խ․ Բուստամանտե (1945–48), Մ․ Պրադոի Օւգարտեչե (1950-ական թթ․ 2-րդ կես), Ռ․ Պերես Գոդոյ (1960-ական թթ․ սկիզբ)], մերթ պրոիմպերիալիստական [Մ․ Օդրիա (1948–56), Ֆ․ Բելաունդե Տերրի (1960-ական թթ․ 1-ին կես)] քաղաքականություն։ 1968-ի հոկտեմբերին իշխանության գլուխ անցան հայրենասիրորեն տրամադրված զինվորականները՝ գեն․ Ի․ Վելասկո Ալվարադոյի գլխավորությամբ։ Նոր կառավարությունն իրականացրեց հակաիմպերիալիստական և հակաօլիգարխիական հեղափոխական վերափոխումներ, ազգայնացրեց ամեր․ մոնոպոլիաների ձեռքին գտնվող նավթահանքերը, ստեղծեց նավթային պետ․ ընկերություն, վերացրեց կոնցեսիաները, ազգայնացրեց լեռնահանքային մի շարք ձեռնարկություններ, արդյունաբերության շատ ճյուղերում ստեղծվեցին պետ․ ընկերություններ, հսկողություն սահմանվեց արտաքին առևտրի, բանկերի, ֆինանս․ համակարգի, կոմունիկացիաների, կապի վրա, սկսեց իրագործվել հողաջրային ռեֆորմ։ Պ–ում ստեղծվեց տնտ․ 4 սեկտոր՝ պետ․, ռեֆորմացված մասնավոր, հասարակական, մանր սեփականատիրական։ Կառավարությունը վարեց աշխատավորների կենսամակարդակի բարձրացման, գործազրկության կրճատման, ժող․ կրթության համակարգի դեմոկրատացման, արտաքին ասպարեզում՝ անկախ, խաղաղասիրական քաղաքականություն։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ, ընդլայնվեց տնտ․ և մշակութային համագործակցությունը նրանց հետ, 1970-ին վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ։ Այս քաղաքականությանը դեմ էին իմպերիալիստներից աջակցություն ստացող հետադիմական ուժերը։ 1975-ին պրեզիդենտ նշանակվեց գեն․ Ֆ․ Մորալես Րերմուդեսը, որը հայտարարեց նախորդ կառավարության քաղ․ կուրսը շարունակելու մասին։ 1980-ին ընդունվեց սահմանադրություն, որով երկրում հաստատվեց քաղաքացիական վարչություն, պրեզիդենտ ընտրվեց Ֆ․ Բելաունդե Տերրին։

VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները «ժողովրդական գործողություն» (ԺԳ), 1980-ից կառավարող կուսակցություն։ Հիմնադրվել է 1956-ին։ Միավորում է մտավորականության և բուրժուազիայի մի մասին։ ժողովրդաքրիստոնեական կուսակցություն (ԺՔԿ)։ Հիմնադրվել է 1966-ին։ Ծայրահեղ աջ մանրբուրժ․ կուսակցություն է։Պերուական ապրիստական կուսակցություն (ՊԱԿ)։ Հիմնադրվել է 1931-ին՝ Ամեր․ ժողովրդահեղափոխական ալյանսի հիման վրա։ Ներկայիս անվանումը ստացել է 1977-ին (մինչև այդ կոչվել է ժող․ կուսակցություն)։ Արտահայտում է միջին և խոշոր առետրաարդ․ բուրժուազիայի շահերը։ Քրիստոնեա–դ եմոկրատական կուսակցություն (ՔԴԿ)։ Հիմնադրվել է 1956-ին։ Արտահայտում է բուրժուազիայի միջին խավերի շահերը։ սոցիալիստական հեղափոխական կուսակցություն (ԱՀԿ)։ Հիմնադրվել է 1976-ին։ Պերուական կոմունիստական կուսակցություն (ՊԿԿ)։ Հիմնադրվել է 1928-ին։

Պերուի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիա (ՊԱՀԿ)։ Հիմնադրվել է 1968-ին։ Մտնում է ԱՀՖ–ի մեջ։ Ունի ավելի քան 700 հզ․ անդամ։ Պերուի աշխատավորների կոնֆեդերացիա (ՊԱԿ)։ Հիմնադրվել է 1944-ին։ Մտնում է ԱԱՄԿ–ի մեջ։ Ունի մոտ 500 հզ․ անդամ։ Պերուական հեղափոխության աշխատավորների արհմիութենական կենտրոն (ՊՀԱԱԿ)։ Հիմնադրվել է 1972-ին։ Աշխատավորների ազգային կոնֆեդերացիա (ԱԱԿ)։ Միավորում է քրիստոնեական ոչ մեծ արհմիություններին։

VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ Պ․ զարգացած հանքարդյունահանող և ձկնային արդյունաբերությամբ ագրարային երկիր է։ Համաշխարհային շուկայում Պ․ բիսմութի, արծաթի, ցինկի, կապարի, պղնձի խոշորագույն մատակարար է։ Մինչե 1960-ական թթ․ վերջը տնտեսության մեջ կարևոր դեր ուներ օտարերկրյա կապիտալը։ 1968-ից հետո երկրում կատարվեցին սոցիալ–տնտ․ վերափոխումներ։ Պետության հսկողության տակ անցան ազգ․ հանքային հարստությունների շահագործումն ու արտահանումը։ 1969-ին անցկացվեց ագրարային–ջրային ռեֆորմ։ Ստեղծվել է պետ․ սեկտոր։ Ազգայնացվել են արդյունաբերության մի շարք ճյուղեր (նավթի, հանքարդյունահանող, էներգետիկայի, ձկնեղենի ևն)։ Կազմակերպվում են գյուղատնտ․ կոոպերատիվներ։

Գյուղատնտեսությունը Սշակվող հողատարածությունները կազմում են երկրի տարածքի 2,3%–ը, մարգագետիններն ու արոտավայրերը՝ 21,4%-ը։ Գյուղատնտ․ հիմնական կուլտուրաներն են բամբակենին, շաքարեղեգը, բրինձը, ցորենը, կարտոֆիլը, եգիպտացորենը, գարին, սորգոն, գետնանուշը և ծխախոտը։ Զարգացած են բանջարաբուծությունը, բոստանային կուլտուրաների մշակումը, այգեգործությունն ու պտղաբուծությունը։ 1980-ին երկրում կար 3837 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 2156 հզ․ խոզ, 14 474 հզ․ ոչխար, 37 մլն թռչուն, 1978-ին մթերվել է 7,1 մլն մ3 փայտանյութ։ Զարգացած է ձկնորսությունը (որսը՝ 2,7 մլն ա, 1980)։ Անչոուսների որսով (700 հզ․ ա, 1980) Պ․ աշխարհում գրավում է առաջին տեղը։

Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանող արդյունաբերությունն է։ Հիմնական շրջաններն են Սիեռայի կենտր․ մասը և Կոստայի հվ–արմ–ը։ Զարգացած է սև և գունավոր մետալուրգիան։ Լոբոս դե Տիեռա, Չինչա կղզիներում կա թռչնաղբի (գուանոյի) շահագործում։ Մշակող արդյունաբերության կարեոր ճյուղը սննդարդյունաբերությունն է, որում առանձնանում է ձկնալյուրի (գլխավորապես անչոուսներից) արտադրությունը։ Կան նավթավերամշակման, թաղանթ անյութի–թղթի, տեքստիլ, քիմ․, շինանյութերի արդյունաբերության, նավաշինական և ավտոհավաքման ձեռնարկություններ։ 1980-ին արտադրվել է մոտ 10 մլրդ կվտ՝ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերության արտադրանքի մոտ 70% –ը տալիս են Լիմա և Կալյաո քաղաքները։ Արդ․ կարևոր կենտրոններնե նաև Չիմբոտեն, Պուերտո Սուպեն, Իլոն, Օրոյան, Տալարան են։

Տրանսպորտը։ Ավտոճանապարհների երկարությունը 58,5 հզ․ կմ է