Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


(կոշտ ծածկով՝ 6,0 հզ․ կմ), երկաթուդիներինը՝ 2,4 հզ․։ Առեարական նավատորմիղի տոննաժը 826 hq․ բրուտո ռեգ․ տ. է (1981)։ Ամազոն գետում ու վտակներում և Տիտիկակա լճում կա նավարկություն։ Գլխավոր նավահանգիստներն են Սան Նիկոլասը, Կալյաոն և Չիմբոտեն։ «Աերոպերու» պետ․ ավիաընկերությունն իրականացնում է միջազգային և ներքին փոխադրումները։

Արտաքին տնտ․ կապերը: Պ․ արտահանում է պղինձ, ցինկ, երկաթի հանքանյութ, արծաթ, նավթ և նավթամթերք, ձկնալյուր, սուրճ, շաքար, բամբակ, անչոուսներ։ Ներմուծում է հումք և կիսաֆաբրիկատներ, մեքենաներ, սարքավորումներ, շինանյութ, պարեն։ Արտաքին սանտրում մեծ տեսակարար կշիռ ունեն ԱՄՆ, ճապոնիան, ԳՖՀ, Ազատ առևտրի Լատինաամերիկյան միությունը։ Զարգանում են առևտրատնտ․ և մշակութային կապերը ՍՍՀՄ–ի և սոց․ մյուս երկրների հետ։ ՍՍՀՄ–ի համագործակցությամբ ձկնարդ․ համալիր է կառուց–վում Պայտայում։ Կատարվում են նախագծային–հետախուզական աշխատանքներ «Օլմոս» հիդրոէներգետիկ և ոռոգիչ համալիրի շինարարության համար։ Դրամական միավորը սոլն է։ 506,2 սոլը – 1 ամերիկյան դոլլարի (1981)։

VIII․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1970– 1975-ին տարեկան ծնունդը կազմել է 41,0, մահացությունը՝ 13,6, մանկական մահացությունը՝ հազար ողջ ծնվածին՝ 59,5 (1977)։ Տարածված են վարակիչ հիվանդությունները (տուբերկուլոզ, տիֆեր և պարատիֆեր, դիզենտերիա և մանկական վարակիչ հիվանդություններ)։ 1970-ին կատարվել է բնական ծաղկի դեմ վակցինացում։ Գոյություն ունի առողջապահության խառը համակարգ, պետ․ բուժսպասարկման հիմնարկների հետ մեկտեղ գործում են հասարակական և մասնավոր տարբեր կազմակերպություններ։ 1977-ին կար հիվանդանոցային 437 հիմնարկ՝ 29,9 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 2,0 մահճակալ), որից 332 հիվանդանոց պետական են։ Ամբուլատորային օգնություն էին կազմակերպում (1975) առողջապահության 1,6 հզ․ կենտրոն ու կետ և 810 այլ բժշկ․ հիմնարկ։ Աշխատում էր 10,5 հզ․ բժիշկ (1000 բնակչին 0,6 բժիշկ), 9,4 հզ․ մանկաբարձ և բուժքույր, 14,4 հզ․ բուժքրոջ օգնական։ Բժիշկներ են պատրաստում 7 բժշկ․, բուժքույրեր՝ 21 դպրոցներ։ Գործում է հասարակական առողջապահության խնդիրներով զբաղվող լաբորատորիա։

IX․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները 1972-ից կրթական համակարգում իրականացվում է դեմոկրատական բնույթի ռեֆորմ, մտցվում է նոր համակարգ, նախադպրոցական ուսուցում (մինչև 6 տարեկաններ), ձրի և պարտադիր 9-ամյա, հիմնական կամ բազային դպրոց (3 փուլով), որը տալիս է նաև պրոֆտեխ․ գիտելիքներ, պատրաստում աշխատանքային գործունեության, բարձրագույն կրթություն։ 1973-ից մասսայական միջոցառումներ են իրականացվում մեծահասակների անգրագիտությունը վերացնելու համար։ Կա շուրջ 35 համալսարան (ավելի քան 30% –ը մասնավոր), խոշորներից են (պետ․) Լիմայի «Սան Մարկոս» ազգ․ (հիմն, է 1551-ին), Ազգ․ ինժեներական (1955), Արեկիպայի «Սան Ագուստին» ազգ․ (1828) համալսարանները։

Խոշորագույն գրադարաններից են․ Ազգայինը (հիմն, է 1821-ին, ավելի քան 506 հզ․ գիրք, 167 հզ․ ձեռագիր), «Սան Մարկոս» համալսարանի (400 հզ․ գիրք), Ազգ․ ինժեներ․ համալսարանի (156 հզ․ գիրք)։ Խոշոր թանգարաններից են․ Պատմության ազգ․ (հիմե․ է 1921-ին), Պերուական մշակույթի ազգ․ (1946), Մարդաբանության և հնէաբանության (1938), բնապատմական, «Խավեր Պրադո» (բոլորն էլ՝ Լիմայում)։

XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին կազմակերպված գիտ․ հիմնարկներից են․ Ազգ․ բժշկ․ (հիմն, է 1884-ին), Լեզվի պերուական (1887) ակադեմիաները, Լիմայի աշխարհագրական ընկերությունը (1888) և ուրիշներ։ Արդյունաբերության և գյուղատնտ․ մեջ կիրառական հետազոտություններ ծավալվեցին միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1969-ին ստեղծվել է գիտ․ և տեխնոլոգիական հետազոտությունների ազգ․ խորհուրդը։ ԳՀ և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է պետությունը։ Պետ․ ԳՀ հիմնարկներից են․ ատոմային էներգիայի հսկողության կոմիտեին առընթեր միջուկային էներգիայի բարձրագույն (հիմն, է 1955-ին), Պ–ի ծովի (1960), Ռազմաաշխարհագրական ինստ–ները, Երկրաֆիզիկայի ինստ–ը՝ 5 աստղադիտարաններով, Երկրաբանության և լեռնային գործի ծառայությունը (1967, 1950-ից գործող գիտ․ հիմնարկների հիմքի վրա), գյուղատնտեսության զարգացման ծառայության ԳՀ կենտրոնը (1927) մի շարք գյուղատնտ․ կայաններով ևն։ Բուհերի առաջատար ԳՀ հիմնարկներից են․ «Սան Մարկոս» և Ազգ․ ինժեներ․ համալսարանների գիտ․ կենտրոնները (համապատասխանաբար միավորում են 10 և 15 ԳՀԻ)։

Մասնավոր են․ խոշոր ձեռնարկությունների արդ․ լաբորատորիաները, ավելի քան 30 գիտ․ ընկերություն, 5 ակադեմիա են։ Պ․ գիտ․ կապերի մեջ է շատ երկրների, այդ թվում և ՍՍՀՄ–ի հետ։

X․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Ազդեցիկ պարբերականներ են «Պերուանո» («Е1 Peruano», 1825-ից), «Կոմերսիո («Е1 Comercio», 1839-ից), «Պրենսա» («La Prensa», 1903-ից), «Քրոնիկա» («La Сго- nica», 1912-ից), «հւլտիմա օրա» («Ultima Нога», 1950-ից), «էքսպրեսո» («E^preso», 1961-ից), «Կոռրեո–Նուէվա էրա» («Согreo-Nueva Era», 1963-ից), «Օխո» («Օյօ», 1968-ից), «Ունիդադ» («Unidad», 1957-ից շաբաթաթերթ, Պ–ի կոմունիստական կուսակցության օրգան)։

Գործում է ավելի քան 200 ռադիոկայան։ «Ռադիո նասիոնալ» կառավարական ընկերությունը հիմնադրվել է 1937-ին, ունի 5 ռադիոկայան։ Խոշորագույն միավորում են «Ռադիո Ամերիկա»-ն և «Պանամերիկա»-ն։ Հեռուստահաղորդումները տրվում են 1958-ից։ Կա 6 հեռուստատեսային ընկերություն։

XI․ Գրականությունը Պ–ի գրականությունը զարգանում է առավելապես իսպաներեն։ Րհնի կեչուա և այմարա լեզուներով բանահյուսություն։ Պ–ի նախագաղութային շրջանի գրական հիմնական հուշարձանը ժող․ դրաման է՝ կեչուա լեզվով («Օլյանտայ», հրտ․ 1853)։ XVII –XVIII դդ․ զարգացավ կուրտուազական, կրոնական–փիլ․, լուսավորական պոեզիան և արձակը (Դ․ դե Օխեդա, 1571 – 1615 և ուրիշներ)։ Գաղութային շրջանի բանահյուսությունը հագեցավ հակաիսպ․ տրամադրությամբ։

Անկախության (1821) առաջին տարիներին Պ–ի գրականությունը գլխավորապես արտացոլել է պահպանողական և ազատամիտ գաղափարների պայքարը (Ֆ․ Պարդո ի Ալիագա, 1806–68)։ Ազգ․ թատրոնի հիմնադիր Մ․ Ասենսիո Սեգուրան (1805 – 1871) իր կենցաղային կատակերգություններում («Պեպա», հրտ․ 1953 ևն) հանդես է եկել պերուական զինվորականության և գաղութատիրության մնացուկների դեմ։ 1840-ական թթ․ վերջին Պ–ում զարգանում էր ռոմանտիզմը (Կ․ Ա․ Սալավերի, 1830–1890, Խ․ Ա․ Մարկես, 1832-1903, Խ․ Ա․ Լավալյե, 1833–93, Ֆ․ Կասոս Ֆլորես, 1828–81 և ուրիշ բանաստեղծներ ու վիպասաններ)։ Ռոմանտիկական արձակը իր մեջ կրում էր կոսաումբրիզմի տարրեր, որը նշանավորում էր անցումը ռեալիզմին։

Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) և Ռուսաստանում հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից (1917) հետո Պ–ի գրականությունը հագեցավ մերկացնող միտումներով (Ա․ Վալդելոմար, 1888–1919)։

XX դ․ 20-ական թթ․ 2-րդ կեսին տարածվեց գլխավորապես ձախ կողմնորոշման ավանգարդային պոեզիան (Խ․ Պառա դել Ռիեգո, 1894–1925, Ա․ Իդալգո, 1897– 1967 և ուրիշներ)։ Պ–ի, ինչպես նաև Լատին․ Ամերիկայի այլ երկրների հասարակական և գրական մտքի վրա մեծ ազդեցություն է ունեցել «Ամաուտա» («Amauta», 1926–30) հանդեսը, որի հրատարակիչն էր ՊԿԿ–ի հիմնադիր Խ․ Կ․ Մարիատեգին (1895–1930)։ Այդ տարիներին հնդկացիների կյանքն ու կենցաղը նկարագրող արձակը զարգանում էր գլխավորապես հոգեբանական (է․ Լոպես Ալբուխար, 1872–1966) և «Տարաշխարհիկ» (Վ․ Գարսիա Կալդերոն, 1886–1959) տարատեսակներով։ Աչքի էին ընկնում նաև բանաստեղծ–կոմունիստ Ս․ Վասեխոն (1892–1938), սյուրռեալիստներ Մ․ Ադանը (ծն․ 1908), Խ․ Աբրիլը (ծն․ 1905), է․ ֆոն վեստֆալենը (ծն․ 1911)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) և նրանից հետո սուր սոցիալ-քննադատական ստեղծագործություններով հանդես եկան գրողներ Ս․ Ալեգրիան (1909-67), Խ․ Մ․ Արգեդասը (1913-69), գրող–կոմունիստ Գ․ Վալկարսելը (ծն․ 1921), 50–60-ական թթ․՝ Խ․ Ռ․ Ռիբեյրոն (ծն․ 1929), է․ Կոնգրայնս Մարտինը (ծն․ 1932), Մ․ Վարգաս Լյոսան (ծն․ 1936),