մարմին, 1773–94) և «Տարրական դասագրքերի ընկերության» քարտուղար, «Գիտությանց բարեկամների ընկերության» անդամ։ «Ծխական դպրոցի ուսուցչի պարտականությունները» (1787), «Պերճախոսություն և արվեստ քերթության ազգային դպրոցների համար» (1792), «Ծիսակարգերի գիտություն ժողովրդի համար» (1802) և այլ աշխատություններում առաջ է քաշել ուսուցման սխոլաստիկ ձևերն ու մեթոդները վերանայելու, կանանց կրթության գործը կազմակերպելու, երեխաներին հայրենասիրության ոգով դաստիարակելու, ֆիզիկական վարժանքներ արմատավորելու և այլ կարևոր հարցեր։ Ունի նաև թարգմանություններ։ Նրա գործունեության մասին գրվել է ավելի քան 40 գիտ․ հոդված ու աշխատություն։
Ս․ Չոմարյան, Ռ․ Համբարձումյան․
ՊԻՐԱՆԴԵԼԼՈ (Pirandello) Լուիջի (1867–1936), իտալացի գրող։ Գրական գործունեությունը սկսել է որպես բանաստեղծ («Բերկրալի ցավ», 1889, ժողովածու)։ «Սեր առանց սիրո» (1894) ժողովածուի նովելներում Պ․ հետևել է վերիզմի ավանդույթներին, «Տարվա նովելները» (1922) ժողովածուում ձգտել է նաև ցույց տալ «փոքր» մարդու ներաշխարհը և նրա հոգեկան խռովությունը կյանքի խավարի դեմ։ «Հանգուցյաւ Մատտիա Պասկալը» (1904) վեպում բացահայտել է ժամանակակից բուրժ․ հասարակարգում ապրող մարդու սոցիալական «դիմակի» և իսկական «դեմքի» միշև եղած հակասությունը։ Պ–ի 1910–17-ի դրամատուրգիայում գերիշխում են Սիցիլիայի բարբառով գրված կենցաղային կատակերգությունները («Լիոլա», 1916 ևն), ապա՝ իտալերեն փիլ -հոգեբանական դրամաները։ Պ․ դրամաներում պատկերել է արվեստի ու կյանքի հակասությունը, մարդկանց սոցիալական ողբերգությունը («Վեց գործող անձ հեղինակի որոնումներում», 1921), ըմբոստացումը դառն իրականության դեմ և պատրանքներով լի աշխարհի ստեղծումը («Հենրիխ IV», 1922, «Կյանք, որ քեզ եմ տալիս», 1924), բարոյախոսության սուբյեկտիվությունը և իրականության ու պատրանքների միջև սահմանագծի բացակայությունը («Ամեն մարդ յուրովի», 1924, «Այսօր անում ենք հանպատրաստից», 1930)։ Նոբելյան մրցանակ (1934)։
Երկ․ Մեռել է հյուրանոցում, Ե․, 1963։ Ծերերն ու երիտասարդները, Ե․, 1981։ Գրկ․ Փափազյան Բ․, Լուիջի Պիրանդելլո, Բեյրութ, 1968։
ՊԻՐԱՆԵԶԻ (Piranesi) Զովաննի Բատիստա (1720–1778), իտալացի փորագրիչ և ճարտարապետ։ Կրել է անտիկ ճարտարապետության, ինչպես և բարոկկոյի բեմանկարչության (Բիբիենա և ուրիշներ) ազդեցությունը։ Աշխատելով օֆորտն ու հատիչափորագրությունը զուգորդող եղանակով, ստեղծել է «ճարտարապետական ֆանտազիաներ», որոնք զարմացնում են տարածական լուծումների վիթխարիությամբ, լուսաստվերային սուր դրամատիկական հակադրություններով («Բանտերի թեմայով ֆանտազիաներ» նկարաշարերը, մոտ 1745–50, 1760–61)։ Տեսարաններ պատկերող Փորագրանկարներում Պ․ ներմուծել է ռոմանտիկական տարրեր, որոնք ճարտ․ հուշարձաններին հաղորդում են յուրահատուկ մոնումենտալություն և երփնագրայնություն («Հռոմի տեսարանները» նկարաշարերը, հ․ 1–2, 1748–88 ևն)։ Պ–ի փորագրանկարները մեծապես նպաստել են ամպիր ոճի կազմավորմանը։
ՊԻՐԱՐԳԻՐԻՏ (< հուն, лир – կրակ և apvupog – արծաթ), միներալ, քիմիական կազմությունը՝ Ag3SbS3, պարունակում է 59,76% Ag, 22,48%Sb, 17,76% Տ։ Բյուրեղային համակարգը տրիգոնային է։ Հանդիպում է տձև հատիկների և նրանց ագրեգատների, ինչպես նաև պրիզմատիկ բյուրեղների ձևով։ Գույնը մուգ կարմիր է՝ ալմաստի փայլով։ Կարծրությունը՝ 2,5, խտությունը՝ 5770–5860 կգ/մ3։ Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում՝ չափավոր կամ ցածր ջերմաստիճանների պայմաններում։ Արծաթի հանքանյութ է։
ՊԻՐԵԱ, Պիրեևս (IleipaiEijg), քաղաք Հունաստանում, Եգեյան ծովի Սարոնիկոս ծոցի ափին, Ատտիկա նոմում․ Մեծ Աթենքի կազմում։ Երկաթուղային հանգույց է, երկրի խոշորագույն նավահանգիստը (բեռնաշրջանառությունը՝ 8,7 մլն․ ա, 1975)։ Կան մեքենաշինական, քիմ․, ցեմենտի, ապակու, թղթի, ծխախոտի, տեքստիլ, սննդի արդյունաբերություն, ալյումինե և խեցեգործական իրերի, շինանյութերի ձեռնարկություններ, գորգերի, ճոպանի արտադրություն, նավաշինություն, նավանորոգում, ՋԷԿ։ Պ–ում բնակվում են հայեր, որոնց մասին տես Աթենք հոդվածում և Հունաստան, Հայերը Հունաստանում մասը։
ՊԻՐԵՆԵՅԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, Իբերյան թերակղզի, Եվրոպայի հվ–արմ–ում։ Տարածությունը 582 հզ․ կմ է։ Ողողվում է Աա լան տյան օվկիանոսի և Միջերկրական ծովի ջրերով։ Աֆրիկայից բաժանվում է Ջիբրալթարի նեղուցով։ Ափերը (բացառությամբ՝ հս–արմ–ի) քիչ են կտրտված։ Ռելիեֆում գերակշռում են սարավանդներն (Մեսետա, Դալիցիական) ու լեռները (Պիրենեյան, Կանտաբրյան, Կատալոնյան, Իբերյան, Անդալուզյան)։ Առավելագույն բարձրությունը 3478 մ է (Մուլասեն լեռ, Սիեռա Նևադա լեռնաշղթայում)։ Դաշտավայրերը քիչ են, գտնվում են թերակղզու ծայրամասերում։ Կլիման գերազանցապես միջերկրածովյան է, ցամաքային շրջաններում՝ չոր, ար մ–ում՝ խոնավ, օվկիանոսային։ Խոշոր գետերն են Տախոն, Դվադիանան, Դուհրոն, էբրոն, Դվադալքվիվիրը։ Տիրապետում է մակվիս և գարիգա տիպի բուսածածկույթը։ Պ․ թ–ու վրա են գտնվում Իսպանիան, Պորտոլգալիան, Անդորրան և Ջիբրալթարը։
ՊԻՐԵՆԵՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տեկտոնական փուլ, տեղի է ունեցել էոցենի և օլիգոցենի սահմանում։ Ծալքավորման պրոցեսները ամենացայտուն արտահայտվել են Ալպերում, Պիրենեյներում, Լիգուրիական Ապենիններում, Կովկասում, Տավրիդայում, Դինարյան ժայռոտ լեռներում։
ՊԻՐԵՆԵՅՆԵՐ, Պիրենեյան լեռներ, լեռնային համակարգ Եվրոպայի հվ–արմ–ում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում և Անդորրայում։ Ձգվում է Բիսկայան ծոցից մինչև Միջերկրական ծով։ Երկարությունը 450 կմ Է, լայնությունը՝ մինչև 110 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3404 մ (Անետո պիկ)։ Ռելիեֆին բնորոշ են միջին բարձրության հարթագագաթ լեռնազանգվածներն ու ծալքավոր լեռնաշղթաները, առավել բարձր լեռներում (Կենտրոնական Պ․)՝ ալպյան, արմ–ում՝ կարստային ձևերը։ Կազմված է բյուրեղային ապարներից՝ գրանիտներից, թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից։ Կան երկաթի, գորշ ածխի, բոքսիտների, մանգանի, մարմարի, գրանիտի հանքավայրեր, տաք աղբյուրներ։ Կլիման բարեխառն Է, խոնավ, հվ–արլ–ում՝ մերձարևադարձային, միջերկրածովյան։ Հունվարի միջին ջերմաստիճանը նախալեռներում 4–8°CԷ, բարձր լեռներում՝ –8°Շ–ից մինչև – 10"С, հուլիսինը՝ համապատասխանաբար 18–24°С, 5°С։ Տարեկան տեղումները հս․ լանջերին 1500–2400 մմ են, հվ․ լանջերին՝ 500–750 մմ։ Սառցադաշտերը գրավում են 40 կմ² տարածություն։ Գետերը ջրառատ են, հոսում են նեղ, խոր հովիտներով, ունեն հիդրոէներգիայի հարուստ պաշարներ։ Կան սառցադաշտային, արգելափակման, տեկտոնական և կարստային լճեր։ Պ–ի մեծ մասի՝ մինչև 1800, 2100 մ բարձրությունները գերակշռում են անտառները, ավելի բարձր՝ թփուտներն ու մարգագետինները, հվ․ և արլ․ լանջերին, մինչև 500–700 մ բարձրությունները՝ մակվիսը, գարիգան, տոմիլարները։ Կենդանիներից տարածված են քարայծը, վարազը, փորսուղը, թռչուններից՝ խլահավը, կաքավը, արծիվը, անգղր։ Կան ազգային պարկեր, արգելանոցներ։ Նախալեռներում և միջլեռնային գոգավորություններում զբաղվում են հացահատիկի մշակությամբ, խաղողագործությամբ և պտդաբուծությամբ։ Զարգացած է տուրիզմը։
ՊԻՐԵՎ Իվան Ալեքսանդրովիչ (1901 – 1968), սովետական կինոռեժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1948)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ 1925-ից աշխատել է կինոյում։ Պ–ի առաջին ֆիլմերից են՝ «Օտար կինը» (1929), «Պետական պաշտոնյան» (1931) երգիծական կոմեդիաները։ 1933-ին ստեղծել է «Մահվան կոնվեյեր» հակաֆաշիստական, 1936-ին՝ «Կուսակցական տոմս» կինոնկարները։ Պ–ի «Հարուստ հարսնա–