Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


առաջադրանքները կոնկրետացվում են, իսկ տնտ․, կազմակերպական, գիտատեխ․ միջոցառումների ամբողջական համակարգի օգնությամբ ապահովվում է դրանց կատարումը։

Սոցիալիստական պլանավորումը (առաջին հերթին երկարաժամկետ)՝հիմնվում է հասարակական պահանջմունքների ու տնտ․ ռեսուրսների, ինչպես նաև ֆունդամենտալ և կիրառական գիտությունների զարգացման կանխատեսումների, դրանց նվաճումների տեխ․ իրագործման և դրանից բխող տնտ․ կոնկրետ գնահատումների վրա (տես Տնտեսական կանխատեսում)։ Բնական ռեսուրսների, գիտատեխ․ առաջընթացի, դեմոգրաֆիական ու սոցիալական տեղաշարժերի կանխատեսումները նախորոշում են բուն տնտ․ կանխատեսման հիմնական տարրերը՝ աշխատուժի ու արտադրական ֆոնդերի վերարտադրությունը, բնակչության կենսամակարդակը, տնտ․ զարգացման տեւքպերը են։ Սոցիալիզմի համաշխարհային սիստեմի կազմավորմամբ ժողտնտեսության պլանաչափ, համամասն զարգացման օրենքի գործողության շրջանակներն ընդլայնվել են, և այն ստացել է միջազգային բնույթ։ ՍՍՀՄ ժողտնտեսության պլանավորման փորձը լայնորեն օգտագործվում է սոցիալիստական երկրներում՝ հաշվի առնելով նրանց զարգացման օրինաչափությունները։

Այդ երկրների միջե փոխադարձ կապերի պլանաչափ զարգացման մեջ մեծ դեր են կատարում Տնտեսական փոխօգնության խորհուրդը, ինչպես նաև տնտ․ ու գիտատեխ․ համագործակցության միջկառավարական հանձնաժողովները։

Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 2, Ե․, 1936։ Նույնի, Գոթայի ծրագրի քննադատությունը, Ե․, 1955։ Լենին Վ․ Ի․, Այսպես կոչված շուկաների հարցի մասին․ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Նույնի, Նյութեր կուսակցության ծրագիրը վերանայելու վերաբերյալ, նույն տեղում, հ․ 32։ Նույնի, Գիտա–տեխնիկական աշխատանքների պլանի ուրվագիծը, նույն տեղում, հ․ 36։ Նույնի, Սովետական իշխանության հերթական խնդիրները, նույն տեղում։ Նույնի, Մեծ նախաձեռնություն, նույն տեղում, հ․ 39։ Նույնի, Միասնական տնտեսական պւանի մասին, նույն տեղում, հ․ 42։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե․, 1981։ Экономическое планирование в СССР, М․, 1967; Планирование народного хозяйства СССР, 2 изд․, М․, 1973․ Լ․ Թամազյան

ՊԼԱՆԵՏԱՐ ՓՈԽԱՆՑՈՒՄ, ատամնա–լծակավոր փոխանցում4 տեղափոխվող երկրաչափական առանցքներ ունեցող անիվներով (սատելիտներ), որոնք իրենց առանցքներով շրջագլվում են կենտրոնական անվի շուրջը տարիչի հետ միասին։ Պ․ փ․ թույլ է տալիս ստանալ փոխանցման մեծ հարաբերություններ՝ մեխանիզմի փոքր չափերի և բարձր օ․ գ․ գ ․–ի դեպքում։ Օգտագործվում է տրանսպորտային մեքենաներում, հաստոցների հաղորդակներում, բեռնամբարձ մեքենաներում, հաշվիչ–վճռող սարքերում, զուգահեռ կամ հատվող առանցքների միջե պտույտը փոխանցելու կամ սատելիտի հետ միացած բանող օրգանի բարդ հարթ–գուգահեռ շարժումը վերարտադրելու համար։ Ավտոմոբիլի դիֆերենցիալը Պ․ փ–ման մասնավոր դեպք է։

ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄ (նոր լատ․ planetarium, ուշ լատ․ planeta – մոլորակ, < հուն․ лХаултбб – մոլորյալ, թափառող), աստդացուցարան, անզեն աչքով տեսանելի երկնային մարմիններն ու երեվույթներն արհեստականորեն ցուցադրելու սարք (նկ․)։ Տեղադրվում է սպի– Պլանետարիումի ապարատի սխեմա․ /․ հյուսիսային և հարավային գնդերը աստղային երկնքի պրոյեկտորներով, 2․ հյուսիսային և հարավային գնդերը համաստեղությունների անվանումների պրոյեկտորներով, 3․ Ծիր կաթինի պրոյեկտորները, 4, Արեգակի, Լուսնի և մոլորակների պրոյեկցիոն մեխանիզմները, 5․ Սիրիուս աստղի պրոյեկտորը, 6․ արեգակնային և լուսնային խավարումների ցուցադրման սարքը, 7․ երկնային միջօրեականի պրոյեկտորը, 8․ երկնային հասարակածի և խավարածրի պրոյեկտորը տակ պաստառով պատված գմբեթ ունեցող կլոր, մեծ դահլիճի կենտրոնում։ Ցուցադրվում են երկնակամարի օրական պտույտը, Արեգակի, Լուսնի և մոլորակների շարժումները, աստղերը, համաստեղությունները, ասուպների հոսքը, գիսավորները, արևածագն ու մայրամուտը, խավարումները են։ Իրականում օրեր և տարիներ տեող շարժումներն ու երևույթները ցուցադրվում են մի քանի րոպեի ընթացքում։ Պ․ է կոչվում նաև գիտալասավորական այն հիմնարկաթյունը, որտեղ ցուցադրումներով ուղեկցվող հանրամատչելի զեկուցումներ են կարդացվում աստղագիտության, տիեզերագնացության վերաբերյալ։ Առաջին Պ․ կառուցվել է Մյունխենում (1925)։ ՍՍՀՄ–ում առաջին Պ․ բացվել է Մոսկվայում, 1929-ին։ 1952-ից Պ․ է գործում նաև Երևանում։ Ա․ Քալօղսան

ՊԼԱՆԵՐ (ֆրանս․ planeur < planer –ճախրել), տես ճախրաթիո։

ՊԼԱՆԵՐԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ճախրաթիռային սպորտ, ավիացիոն սպորտի ձև, որի մրցումները անցկացվում են ճախրաթիռով (պլաներով)։ Պ․ ս–ի ժամանակակից ծրագիրն ընդգրկում է արագության զարգացում 100, 200, 300 և 500 կմ եռանկյունաձև փակ ուղեգծում, թռիչք դեպի նպատակակետ և վերադարձ մեկնակետ, հեռավորության թռիչք կամ հեռավորության թռիչք 1–2 շրջադարձով։ Մրցումներ կազմակերպվում են ստանդարտ (մինչև 15 մ թևերի բացվածքով) և ազատ (չսահմանափակված նախագիծ) պլաներներով։ Պ․ ս․ սկզբնավորվել է XIX–XX դդ․ սահմանագլխին։ Պ․ ս–ի առաջին խմբակները Ռուսաստանում կազմակերպել են Ն․ ժուկովսկին, Կ․ Արցեուլովը, Ա․ Շիուկովը և ուրիշներ, 1900-ական թթ․։ Ստեղծագործական–կոնստրուկտորային գործունեությունը պլաներիզմով են սկսել Ա․ Տուպոլևը, Ս․ Կորոլյովը, Ս․ Իլյուշինը, Ա․ Յակովլևը։ Պ․ ս․ ՍՍՀՄ–ում մասսայական զարգացում է ստացել 1923-ից։ 1948-ին ստեղծվել է Պ․ ս–ի համամիութենական սեկցիան (1960-ից՝ ՍՍՀՄ Ավիացիոն սպորտի ֆեդերացիայի կազմում), 1966-ից՝ ինքնուրույն ֆեդերացիա։ 1964-ից Օրյոլում գործում է ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ–ի Կենտր․ մարզապլաներային ակումբը։ 1950-ին Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի (ՖԱԻ) կազմում ստեղծվել է Պ․ ս–ի հանձնաժողով։ 1948-ից երկու տարին մեկ անցկացվում է Պ․ ս–ի աշխարհի առաջնություն։ Արտասահմանում առավել տարածված է Լեհաստանում, ԱՄՆ–ում, ԴՖՀ–ում, Ֆրանսիայում, ԴԴՀ–ում, Չեխոսլովակիայում։ Առաջին թռիչքները պլաներով Հայաստանում կատարել են Հ․ Սարգսյանը, Ա․ Սարգսյանը, Լ․ Դավթյանը, Հ․ Դևորգյանը, Ա․ Խաչատրյանը՝ 1935-ին։ Անդրկովկասյան առաջին մրցումները կազմակերպվել են 1956-ին (Հայաստանի հավաքականը գրավել է 2-րդ տեղ)։ ՀՍՍՀ ԴՕՍԱԱՖ–ի Կենտկոմին կից 1975-ից գործում է Պ․ ս–ի սեկցիա։

ՊԼԱՆԿ (Planck) Մաքս Կարլ էռնստ Լյուդվիգ (1858–1947), գերմանացի ֆիզիկոս–տեսաբան, քվանտային տեսության հիմնադիրներից։ Սովորել է Մյունխենի (1874–77) և Բեռլինի (1877–78) համալսարաններում։ Քիլի (1885) և Բեռլինի (1889) համալսարանների պրոֆեսոր։ Բեռլինի ԴԱ անդամ (1894, 1912–43-ին՝ անփոփոխ քարտուղար)։ 1930-ից Վիյհելմ կայսեր ընկերության պրեզիդենտ (1948-ից՝ Մ․ Պլանկի անվ․ ընկերություն)։ Դեռևս ուսանողական տարիներից Պ․ հետաքրքրվել է թերմոդինամիկայով։ Նրա առաջին հետազոտությունները նվիրված են եղել էնտրոպիայի և անշրջելիության հասկացությունների ճշտմանը, թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի հիմնավորմանը ևն։ Վ․ Նեռնստի մշակած էլեկտրոլիտների տեսության հիման վրա հաշվել է երկու էլեկտրոլիտային լուծույթների պոտենցիալների տարբերությունը (1890)։ Առավել կարևոր նշանակություն են ունեցել ճառագայթման թերմոդինամիկական տեսությանը վերաբերող այն աշխատանքները, որոնք հանգեցրել են բացարձակ սև մարմնի էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրում էներգիայի բաշխման բանաձևի սահմանմանը (տես Պչանկի ճառագայթման օրենք)։ Այդ բանաձևի մասին Պ․ զեկուցել է Բեռփնի ֆիզիկական ընկերության նիստում, իսկ երկու ամիս անց (14 դեկտ․, 1900) արտածել՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ օսցիլյատորի