Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


էներգիան հավասար է hv մեծության բազմապատիկին (v-ն ճառագայթման հաճախականությունն է, հ–ը՝ նոր ունիվերսալ հաստատուն, որըՊ․ անվանել է գործողության տարրական քվանտ (տես Պչանկի հաստատուն)։ Հետագայում Պ․ ապարդյուն փորձել է հ–ը ներառնել դասական պատկերացումների սխեմայի մեջ։ Այդ մեծության ներմուծումը նշանավորել է նոր, քվանտային ֆիզիկայի սկիզբը։ Պ–ի գիտական ժառանգության մեջ կարեոր տեղ են գրավում տեսական ֆիզիկայի հիմնական բաժիններին նվիրված մենագրությունները, որոնք աչքի են ընկնում շարադրման խորությամբ և պարզությամբ։ Մի շարք հոդվածներում և դասախոսություններում քննարկել է բնագիտության փիլիսոփայական և մեթոդաբանականբ հարցերը։ Ւփստ քննադատել է (1895-իցսկսած) Վ․ Օստվալդի, է․ Մախի և ուրիշների պոզիտիվիստական հայացքները, բազմիցս հանդես եկել ինդետերմինիզմի (ֆիզիկայում) դեմ։ Պ․ եղել է Պետերբուրգի ԳԱ թղթ․ անդամ (1913), ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1926), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1926)։ Նոբելյան մրցանակ (1918)։

Երկ. Избр․ труды, М․, 1975; Термодинамика, Л․–М․, 1925; Введение в теоретическую физику» 2 изд․, т․ 1–5, М․–Л․, 1932 – 1935; Теория теплового излучения, Л․–М․, 1935; Единство физической картины мира․ Сб․ статей, М․, 1966․

Գրկ․ Макс Планк․ Сборник к столетию со дня рождения․ 1858–1958, М․ Д 958; К ляус Е․ М․, Франкфурт У․ И․, Макс Планк, М․, 1980․

ՊԼԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ, գործողության քվանտ, հիմնական ֆիզիկական հաստատուն, որը կարեոր նշանակություն ունի քվանտային մեխանիկայում ուսումնասիրվող և գործողության ընդհատությամբ բնութագրվող ֆիզիկական երեվույթների համար։ Մուծել է Մ․ Պչանկը 1900-ին՝ բացարձակ սև մարմնի ճառագայթման սպեկտրում էներգիայի բաշխման օրենքը սահմանելիս (տես Պչանկի ճառագայթման օրենք)։ Նշանակվում է հ տառով։ Պ․ հ–ի առավել ճշգրիտ արժեքն ստացվել է Ջոզեֆսոնի էֆեկտի հիման Վրա․ հ=(6,626196±0,000050)․ 10-34*Х xt/^=(6,626i96±o,000050)․ o-27tmx վրկ՝ Հաճախ օգտագործում են․ tT=h/2jl=( 1,0545919^=0,0000080)․ 10–27 էրգ–վրկ հաստատունը, որը նույնպես կոչվում է Պ․ հ․։

ՊԼԱՆԿԻ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՕՐԵՆՔ, Պլանկի բանաձև, Պլանկի բաշխում, ջերմային ճառագայթման հիմնական օրենքներից մեկը, որը բնութագրում է բացարձակ սն մարմնի հավասարակշիռ ճառագայթման սպեկտրում էներգիայի բաշխումը՝ կախված մարմնի T ջերմաստիճանից․ Uv,Tdv=D(v)․il․n(v)=^ ․£x Այս բանաձեում հ–ը Պլանկի հաստատունն է, k-ն՝ Բոլցմանի հաստատունը, c-ն՝ լույսի արագությունը» D(vHi՝ v հաճախականությամբ ֆոտոնների համակարգի քվանտային վիճակների թիվը v-j-dv տիրույթում, n(vMi՝ ֆոտոնների բաշխումն ըստ տարբեր վիճակների։ Օրենքը ձեակերպել է Մ․ Պչանկը 1900-ին՝ հիմք ընդունելով լույսի առաքման պրոցեսների ընդհատ բնույթի մասին եղած պատկերացումները։ Պ․ ճ․ о-ի արտածման համար պահանջվել է ֆիզիկական նոր հաստատունի ներմուծում (տես Պլանկի հաստատուն)։ Պ․ ճ․ օ․ հնարավորություն է տվել բացատրելու Ռեչեյ–Ջինսի օրենքը և Վինի ճառագայթման օրենքը, որոնք, որպես մասնավոր դեպքեր, բխում են վերը բերված բանաձևից՝ համապատասխանաբար փոքր և մեծ v-երի դեպքում։ Պ․ ճ․ օ․ հաստատվել է բազմաթիվ փորձերով։ Դրա օգնությամբ հնարավոր է հաշվել հ–ի U k-ի արժեքները, որոշել Տիեզերքի ռելիկտային ճառագայթման ջերմաստիճանը։ Պ․ ճ․ օ․ հայտնաբերել է նաև Ա․ էյնշաեյնը 1916-ին՝ ճառագայթման հետ հավասարակշռության մեջ գտնվող ատոմների քվանտային անցումների դիտարկման ճանապարհով։

Գրկ․ Планк М․, Теория теплового излучения, пер․ с нем․, Л․–М․, 1935; Киттель Ч․, Статистическая термодинамика, пер․ с англ, М․, 1977․ Ռ․ Մինա

ՊԼԱՆԿՏՈՆ (հուն․ яХауихбс;– թափառող), մայրցամաքային և ծովային ջրավազաններում ապրոդ օրգանիզմների ամբողջություն, որն ընդունակ չէ ակտիվ շարժման և տեղափոխվում է ալիքներով ու հոսանքներով։ Պ–ի կազմության մեջ մտնում են ինչպես բույսերը՝ ֆիտոպլանկտոն (այդ թվում՝ մանրէապլանկտոնը), այնպես էլ կենդանիները՝ զոոպլանկտոն։ Պ–ին հակադրում են բենթոսը և նեկւոոնը։ Տարբերում են լճային Պ․ (լիմնապլանկտոն) և գետային Պ․ (պոտամապլանկտոն)։ Բուսական պլանկտոնային օրգանիզմները բնակվում են ջրավազաններում՝ մինչև 50–100 մ խորությունները, իսկ մանրէները և կենդանական պլանկտոնը զբաղեցնում են ջրի ամբողջ զանգվածը՝ մինչև առավելագույն խորությունները։ Օրգանիզմների չափերը տատանվում են մմկ–ից մինչե մի քանի մ սահմաններում։ Ելնելով այդ չափերից տարբերում են (մանրագույններից դեպի խոշորները)՝ նանոպլանկտոն, միկրոպլանկտոն, մեզոպլանկտոն, մակրոպլանկտոն մեգապլանկտոն։ Պ–ի առկայությունը երկրի կեղևի շերտերում հնարավորություն է տալիս որոշել ապարների հարաբերական երկրբ․ հասակը։

Պ․ ուղղակիորեն կամ սննդառության միջանկյալ փուլով սնունդ է ծառայում ջրավազաններում ապրող մյուս կենդանիների համար։ Պ–ի որոշ օրգանիզմներ նաև արդյունահանվում են։

ՊԼԱՆՆԵՐ ՏԱՐԱԾԱԿԱՆ (< լատ․ planum – հարթություն, մակարդակ), կերպարվեստում․ հարթության վրա (գեղանկար, քանդակ են) պատկերվող տարածությունը բաժանող գոտիներ, որոնց նպատակն է համոզիչ կերպով հաղորդել նրա խորությունը։ Տարածական 1-ին պլանից դեպի խորք փոփոխվում են պատկերվող առարկաների չափերը, ծավալայնությունը, հստակությունը, գույնը։ Պ․ տ–ի կառուցման սկզբունքները հեռանկարի տեսության հիման վրա շարունակ մշակվել են։

ՊԼԱՆՏԱԺ, տես Հիմնաշրջում։

ՊԼԱՆՏԱՑԻԱ (լատ․ plantatio – բույսերի տնկում,<plantare – տնկել), 1․ երկրագործական խոշոր տնտեսություն կապիտալիստական երկրներում։ 2․ Ընդարձակ հողամաս, որտեղ մշակվում է հատուկ գյուղատնտ․ կուլտուրա (օրինակ, ճակնդեղի Պ․, թեյի Պ․ են)։

ՊԼԱՍՏՐԵՏՈՆ, արհեստական շինանյութ, որը պոլիմերային կապակցանյութի և միներալային լցանյութի (ավագ, խիճ են) պնդացած խառնուրդ է։ Նույնն է, ինչ էկուիմերբեաոնը։

ՊԼԱՍՏԻԴՆԵՐ (< հուն jiXaatiSec – ստեղծող, առաջացնող), ինքնասուն բույսերի ցիտոպլազմայի ներբջջային օրգանելներ։ Հաճախ պարունակում են պիգմենտներ և կատարում օրգ․ նյութերի սինթեզ։ Բարձրակարգ բույսերի բջիջներում տարբերում են քլորոպլաստներ (ՔլՊ), քրոմոպլաստներ (ՔրՊ) և լեյկոպլաստներ (ԼՊ)․ բոլոր տիպի Պ–ի ամբողջությունը կոչվում է պլաստոմ կամ պլաստիդոմ։ ՔլՊ ոսպնյակաձև կամ կլորավուն մարմնիկներ են, պարունակում են մոտ 50% սպիտակուցներ, 35% լիպիդներ, 7% պիգմենտներ, փոքր քանակությամբ ղեզօքսի– և ռիբոնուկլեինաթթուներ։ ՔլՊ–ում պարունակվող դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) տարբերվում է կորիզային ԴՆԹ–ից և նման է կապտականաչ ջրիմուռների ու բակտերիաների ԴՆԹ–ին։ ՔլՊ–ի պիգմենտներն են՝ կանաչ քլորոֆիլները (a, b), կարոտինոիդները՝ կարմրանարնջագույն կարոտինը և դեղին քսանտոֆիլը։ ՔլՊ գտնվում են բույսերի կանաչ մասերում, հատկապես շատ են տերևներում։ Բարձրակարգ բույսերի բջիջներում պարունակվում են 15–70 ՔլՊ։ Մթության մեջ աճող բույսերում ՔլՊ քայքայվում են և առաջացնում էթիոպլաստներ։ ՔրՊ կլորավուն կամ անկանոն բազմանկյուն են, երբեմն՝ ասեղնաձև։ Պարունակում են կարոտինոիդներ, որոնք գունավորում են հասունացող պտուղները (մասրենի, ձմերուկ, լոլիկ, տաքդեղ են), ծաղիկների պսակաթերթիկները (վարդ, քրիզանթեմ), արմատապտուղները (գազար) և աշնանային տերևները։ ՔրՊ–ի ֆունկցիան լրիվ պարզաբանված չէ, սակայն, հավանաբար, ղրանց և վիտամինների սինթեզի միջև կապ կա, քանի որ ուժեղ գունավորված պտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին։ Ծաղիկների գունավորումն ապահովում է փոշոտումը միջատների միջոցով, պտուղներինը՝ դրանց տարածումը կենդանիների ու թռչունների միջոցով։ ԼՊ փոքր, անգույն մարմնիկներ