Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


զարդերի հետ։ Անիի արհեստանոցում զարդերի հետ պատրաստել են այլ մանր իրեր (գամեր են)։ Պ–յան այս ճյուղը բավական մոա է եղել ոսկերչությանը։ Բրոնզե թիթեղները մանրակրկիտ հղկելով և երեսապատելով արծաթով կամ արծաթախառն մետաղներով, պատրաստել են հայելիներ։ Անագապատումը կիրառվել է պղնձե ամանները օքսիդացումից պաշտպանելու համար։ XII – XIII դդ․ Պ․ զարգանալով, ստացել է շուկայական արտադրության բնույթ։ Միջնադարյան պղնձագործ արհեստավորներն աշխատել են կա՛մ համատեղ, կա՛մ առանձին խմբերով՝ րստ ճյուղավորված մասնագիտությունների։ Պ–յան որոշ ճյուղեր հասել են կիրառական–գեղարվեստական, դեկորատիվ արվեստի բարձր մակարդակի։ Առավելապես լինելով քաղաքային արհեստ՝ Պ․ տարածված էր Հայաստանի և Անդրկովկասի բազմաթիվ քաղաքներում՝ Կաբինում, Թիֆլիսում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Ախալցխայում, Ախալքալաքում, Նախիջևանում, Նոր Բայազետում, Օրդուբադում, Կարսում, Շամախիում, Գանձակում, Շուշիում, Բաքվում և այլուր։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին, պղնձե իրերի գործարանային արտադրության հետևանքով, արհեստավորական արտադրանքի պղնձե շատ իրեր շուկայում իրենց տեղն աստիճանաբար զիջեցին նոր արտադրանքին։ Ներկայումս Պ–յան դարավոր հմտություններն ու ավանդույթները կիրառվում են կենցաղային, կիրառական, դեկորատիվ առարկաների, հուշանվերների ու այլ իրերի տեսականին ավելացնելու, արվեստի որոշ ճյուղեր ժող․ արվեստի ոճով զարգացնելու համար։ Պ–յան ժող․ ավանդույթներն ուսումնասիրվում և կիրառվում են նաև պղնձի արդյունաբերության մեջ։

Գրկ․ Առաքելյան Բ․ Ն․, Քաղաքները և արհեստները ^Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ Աբրահամյան Վ․ Ա․, Հայ համքարությունները Անդրկովկասի քաղաքներում, Ե․, 1971։ Սեղբոսյան Կ․ Վ․, Արհեստավորական ավանդույթները և դրանց արտահայտությունները լենինականցիների կենցաղում, տես Ազգագրություն և բանահյուսություն 6, Ե․, 1974։ Դավթյան Ս․, Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության, Ե․, 1981։ Կ․ Սեղբոսյան

ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, գունավոր մետալուրգիայի ենթաճյուղ, որը ներառնում է զուտ պղնձի, պղինձ ու մոլիբդեն պարունակող հանքանյութի արդյունահանումը, հարստացումը, պղնձի ու մոլիբդենի մետալուրգիական մշակումը։ Հայաստանը եղել է պղնձի արտադրության և օգտագործման բնօրրաններից, սակայն պղնձագործությունը զարգացել է ընդհատումներով։ Պղնձի արդյունահանումն ու մշակումը որոշ չափով աշխուժացել է XVIII դ․ վերջին– XIX դ․ սկզբին (հատկապես Ալավերդու պղնձաձուլարանի գործարկմամբ)։ Պղնձագործությունը դարձել է արհեստագործության աչքի ընկնող բնագավառ, իսկ XI ճղ․ վերջին քառորդում՝ արտադրության մասնագիտացված ճյուղը։ XX դ․ սկզբին այն ներգրավվել է մոնոպոլիստական կապիտալի ոլորտը, որտեղ գերակշռում էր ֆրանս․ կապիտալը։ 1913-ին Հայաստանում արտադրվել է Ռուսաստանում արդյունահանվող պղնձի 1/5 մասը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է։ 1918–20-ական թթ․ պղնձի արդյունահանումն ու մետալուրգիան նորից անկում ապրեցին։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո սկսվեց Պ. ա–յան վերականգնումն ու զարգացումը, աճեց արտադրանքի ծավալը, բարձրացավ հանրապետության հվ–ի (Ղափան) տնտ․ նշանակությունը։ էլեկտրոլիզի, վայերբարսների, գլանման արտադրությունների կազմակերպման շնորհիվ պղնձի մետալուրգիայի ցիկլը դարձավ ավարտուն, մետալուրգիան օրգանապես կապվեց էլեկտրատեխ․, սարքաշինական, ռադիոտեխ․ արդյունաբերության հետ՝ դառնալով այդ ճյուղերի զարգացման հումքային բազան։ 1930–40-ական թթ․ ՀՍՍՀ–ում (Քաջարանում և Ագարակում) հայտնաբերվեցին պղնձամոլիբդենային հարուստ հանքավայրեր և 1950-ական թթ․ կազմակերպվեց մոլիբդենի խտանյութերի արտադրությունը, որն ունի միութենական նշանակություն։ Հատկապես կարևոր է Քաջարանի հանքավայրի դերը, որտեղ համեմատաբար փոքր տարածքի վրա կենտրոնացված են պղնձի ու մոլիբդենի մեծ պաշարներ, որոնք արդյունահանվում են բաց եղանակով։

1983-ին ՀՍՍՀ Պ․ ա․ ներկայացնում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (տես Պղնձամոչիբդենային կոմբինատ Զանգեզուրի), Ագարակի պղնձամոփբդենային կոմբինատը, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը (տես Լեռնամետաւուրգիական կոմբինատ Ալավերդու), և Երևանի կաբելի գործարանի գլանման արտադրամասը, որոնք (բացի արտադրամասից) ներառնում էին Ղափանի, Շամլուղի, մասամբ Ախթալայի փակ և Քաջարանի ու Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքերը, Ղափանի, Քաջարանի, Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկաները։ Արդյունահանվող պղնձի խտանյութը մշակվում է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում, իսկ մոլիբդենի խտանյութն առաքվում է որպես պատրաստի արտադրանք։ Վերջինս, համապատասխան մշակումից հետո, օգտագործվում է հիմնականում լեգիրված, հրակայուն և բարձրորակ այլ պողպատ արտադրելու համար։ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի հիմնական արտադրանքը պղնձի ձուլածոները (վայերբարսներ) և կատոդային պղինձն են։ Ծծմբային անհիդրիդի կորզմամբ այստեղ թողարկվում է նաև ծծմբական թթու, իսկ վերջինից՝ պղնձարջասպ (օգտագործելով դրսից ստացվող երկրորդային պղինձը)։ Որպես ուղեկցող արտադրանք ստացվում է ոսկի, արծաթ, սելեն, թելուր, որոնք կուտակվում են պղնձի էլեկտրուիզի ընթացքում առաջացող խարամում։ Արտադրվող վայերբարսների մեծ մասը Երևանի կաբելի գործարանում գլանվում և վերածվում է էլեկտրալարի, կաբելի, պղնձյա ժապավենի։ Դրանք օգտագործվում են մեքենաշինական–սարքաշինական ձեռնարկություններում և էներգետիկ տնտեսության մեջ, իսկ ապրանքային կատոդային պղնձի որոշ մասը՝ զուտ պղնձից կամ դրա համաձուլվածքներից շինվածքներ արտադրելու համար։ Տեխ․ առաջընթացի, աշխատանքի ու արտադրության կազմակերպման կատարելագործման շնորհիվ ՀՍՍՀ Պ․ ա–յան բոլոր ձեռնարկությունները շահութաբեր են։ Ա․ Ջրաղացպանյան

ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆ Քաջարանի, տես Պղնձամողիբդենային կոմբինատ Զանգեզուրի։

ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ Զանգեզուրի, ՀՍՍՀ պղնձամուիբդենային արդյունաբերության տեխնոլոգիայով կապված արտադրություններ միավորող ձեռնարկությունների համախումբ։ Գտնվում է Ղափանի շրջանում, ենթարկվում ՀՍՍՀ գունավոր մետալուրգիայի վարչությանը։ Կազմակերպվել է 1976-ին, Քաջարանի պղնձամոլիբդենային և Ղափանի պղնձահանքային կոմբինատների միավորումով։

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը գործարկվել է 1952-ին։ Հանքավայրի երկրբ․ հետախուզության ժամանակ հայտնաբերված փորվածքներն ու պղնձի ձույման խարամի հետքերը վկայում են միջնադարում այդ հանքավայրի շահագործման մասին, որն անհայտ պատճառներով հետագայում դադարեցվել է։ Պ․ կ․ մշակում է (սկզբում՝ ստորերկրյա, 1959-ից՝ բաց եղանակով) Քաջարանի պղնձամոյիբդենային հանքավայրի կենտր․ հատվածքը, թողարկում պղնձի և մոլիբդենի խտանյութեր։ Պղնձի խտանյութն առաքվում է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ, իսկ մոլիբդենը՝ Զւրալի սև, Միջին Ասիայի և Հս․ Կովկասի գունավոր մետալուրգիայի գործարանները։ 1966-ին կոմբինատը պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Պ․ կ․ մշակում է նաև Ղափանի պղնձի հանքավայրը (նախկին պղնձահանքային կոմբինատ), որը նույնպես ընդմիջումներով շահագործվել է հին ժամանակներից, իսկ XIX դ․ 1-ին կեսից գործում է հիմնականում անընդմեջ (1918–20 թթ․ հանքավայրի շահագործումը նորից դադարեցվել է և վերականգնվել միայն 1924-ին)։ Սկզբում պղնձի հանքաքարը ձուլվում էր տեղի պղնձաձուլական գործարանում։ Ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով 1936-ին գործարկվեց հանքաքարի հարըստացման ֆաբրիկան (տարեկան 200 հզ․ տ հզորությամբ), իսկ 1969-ին կառուցվեց նոր ֆաբրիկա4 տարեկան 100 հազարավոր ա հանքաքարի մշակման հզորությամբ։ Դրա շնորհիվ հնարավորություն ստեղծվեց շահագործել պղնձի համեմատաբար ցածր պարունակություն ունեցող հանքանյութը (այդ թվում հանույթի 30%–ր՝ մշակման բաց եղանակով), բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, իջեցնել խտանյութի ինքնարժեքը։

Պ․ կ–ում ներդրված են լեռնահանքային, հարստացնող, տրանսպորտային նորագույն մեքենաներ ու սարքավորումներ։ Կոմբինատը մոլիբդենի խտանյութ արտադրող ՍՍՀՄ խոշորագույն ձեռնարկություններից է։ Թողարկվող պղնձի և մոլիբդենի խտանյութերը պարունակում են ոսկի, արծաթ, սելեն, թելուր, ռենիում,