որում ւոեղի է ունենում մուտքի ազդանշանի միայն մեկ փոխակերպում։ Համակարգը կազմող տարրերն ունեն մուտքերի Ա ելքերի միասնական դասավորում։ ԱՊՏՈՒՀ-ի տարրերը մոնտաժվում են հատուկ «հարթակների» վրա՝ «տպման» եղանակով։ Տարրերի համակցությունը կազմում է բշիշ, մի քանի բշիշը՝ մոդուլ (նկ․)։ Պնեմաազդանշանների ուժեղացման աերոդինամիկական նոր մեթոդների մշակումը ընդլայնեց Պ–ի հնարավորությունները (տես Պնևմոնիկա)՝ ընդհուպ պնեմատիկ հաշվողական U կառավարող մեքենաների ստեղծումը։ Բարձր հուսալիության, շահագործման պարզության, հրդեհանվտանգության, ցածր ինքնարժեքի շնորհիվ Պ․ նավթաքիմ․, քիմ․, նավթամշակման, գազի, սննդի, փայտամշակման և արտադրական այլ պրոցեսների ավտոմատացման հիմնական միջոցն է:
Գրկ․ Դիլանյան Լ․ Հ․, Ավտոմատիկայի հիմունքները և արտադրական պրոցեսների ավտոմատացումը, Ե․, 1976։ Ибрагимов И․ А․ ,Фарзане Н․ Г․ ,И лясов Л․ В․, Элементы и системы пневмоавтоматики, М․, 1975․ Լ․ Դիւանյան
ՊՆԵՎՄԱԳՈՐԾԻՔՆԵՐ, պնեմատիկ շարժիչով ձեռքի մեքենաներ։ Նախատեսված են շինարարության, մեքենաշինության, մետաղամշակման մեշ, լեռնային արդյունաբերությունում և տրանսպորտում ձեռքի աշխատանքի մեքենայացման համար։ Առավել լայն տարածում են ստացել մուրճերը, ծակատիչները, բետոնաջարդիչները, մանեկադարձիչները, սղոցները, մկրատները, հղկիչ և գայլիկոնիչ մեքենաները։ Սովորաբար ունեն 2–10 կգ զանգված, համեմատաբար ցածր օ․ գ․ գ․ (10–15%)։ Պ․ մեծ տարածում են ստացել՝ անվտանգության, գործողության անխափանության և հուսալիության, գերբեռնվածքների նկատմամբ ոչ զգայուն լինելու, բարձր խոնավության, փոշու, պայթյունավտանգ պայմաններում աշխատելու շնորհիվ։
ՊՆԵՎՄԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ, ավտոմատ կարգավորիչ, որում աշխատանքային միջավայրը սեղմած օդն է։ Պ–ում տարրերի փոխազդեցությունը, ինչպես նաև ազդեցությունը կարգավորող օրգանի վրա, իրագործվում է սեղմած օդի ճնշման փոփոխությամբ։ Պ–ի աշխատանքի հիմքում ընկած է զգայուն տարրի զարգացրած տեղաշարժի կամ ճիգի չեզոքացումը։ Պ–ների մուտքի և ելքի ազդանշանները համապատասխանում են սեղմած օդի ճնշման Փոփոխության ստանդարտ տիրույթին։
Պ–ներով իրականացվում են ծախսի, ճնշման, ջերմաստիճանի, մակարդակի և տեխնոլոգիական այլ պարամետրերի ավտոմատ կարգավորման տարբեր ֆունկցիաներ․ պարամետրի արժեքի ավտոմատ կայունացում, ավտոմատ ծրագրային կարգավորում, երկու պարամետրերի արժեքների որոշակի հարաբերության ավտոմատ պահպանում են։ Լ․ Դիլանյան
ՊՆԵՎՄԱՌԵԼԵ, պնեմատիկ ռելե, պնևմաավտոմատիկայի հիմնական տարրերից․ կառավարող տարր, որի համար որպես ընկալող օրգան են ծառայում մեմբրանը (հաճախ էլաստիկ), սիչֆոնը ևն, իսկ որպես պնևմամեխանիկական փոխակերպիչ (մեխանիկական տեղափոխությունը օդի կամ գազի ճնշման փոփոխության վերածող)՝ ծայրափողակ–սահափականը։ Առավել տարածված մեմբրանային: Պ–ներում (նկ․) օգտագործում են ինչպես մեկուսացված մեմբրաններ, այնպես էլ դրանց հավաքածուները (մեմբրանային բլոկներ)։ Մեմբրանային Պ–ները լինում են անալոգային (անընդհատ) և ընդհատ գործողության։
ՊՆԵՎՄԱՏԻԿ ԶԵՆՔ (< հուն․ Jtveuuaхькбб – օդային), օդաճնշական զենք, ձեռքի ոչ հրաձգային զենքի տեսակ, որում գնդակը վւողանցքից դուրս է նետվում սեղմված օդի ճնշման ուժով։ Եվրոպայում Պ․ գ․ երևան է եկել 1430-ին։ Սկզբում այն կիրառվել է որպես որսորդական, այնուհետև որոշ երկրների (Ավստրիա, Ֆրանսիա ևն) բանակներում՝ որպես ռազմ, զենք, սակայն փոքր հեռահարության (մինչև 100 մ) և գործողության անբավարար արդյունավետության հետևանքով լայն տարածում չի ստացել։ ժամանակակից Պ․ զ․ (պնևմատիկ հրացաններ ու ատրճանակներ) հիմնականում կիրառվում է մարզումային և մարզական հրաձգության համար։ Ունի 3 մմ–ից մինչև 5,6 մմ տրամաչափ, լինում է մխոցային և բալոնային։ Հրաձգությունը Պ․ գ–ից կատարվում է հատուկ կապարե բութ գլխիկով կամ պոչամասում փետուրներ ունեցող պողպատե սուր գլխիկով փոքրիկ կոտորակներով՝ սովորաբար մինչև 10 մ, իսկ զորքերի մարզումների համար՝ 10 մ–ից մինչև 20 մ և ավելի հեռահարությամբ։
ՊՆԵՎՄԱՏԻԿ ԿԱՆԱԼ, պնևմականալ, մեկ մուտք և մեկ ելք ունեցող մեկուսացված անցում պնևմաավտոմատիկայի տարրերի միջև, որն ապահովում է պնեմաազդանշանների հաղորդումը որոշակի հեռավորության վրա։ Որպես Պ․ կ–ներ են օգտագործվում ռետինե, պլաստմասսայե կամ մետաղե խողովակները, իսկ «տպված» սխեմաների (տես Շիթային տեխնիկա) դեպքում՝ Պ․ կ․ մոնտաժային հարթակի վրա փորված մեկուսացված ուղի Է։ Պ․ կ–ի հատվածքը և երկարությունը սահմանափակվում են հաղորդվող պնևմաազդանշանի պահանջվող ճշտությամբ, քանի որ դրանք զգալիորեն ազդում են պնևմաավտոմատիկայի սարքերի բնութագրերի վրա։ 4–8 մմ² ստանդարտ հատվածքի դեպքում Պ․ կ–ի սահմանային երկարությունը սովորաբար կազմում է ~300 մ։
ՊՆԵՎՄԱՏԻԿ ՇԱՐԺԻՉ, սեղմած օդի Էներգիան մեխանիկական աշխատանքի փոխակերպող մեքենա։ Մեղմած օդի ճնշումը 0,3–0,6 Մ պա Է։ Ըստ կոնստրուկտիվ հատկանիշների Պ․ շ–ները բաժանում են ծավալայինի և տուրբինայինի։ Պ․ շ–ի հզորությունը սովորաբար չի անցնում 2,5 կվտ–ից։ Կիրառում են տարբեր գործիքների (շաղափիչ, հանքահատ մուրճեր ևն) հաղորդակի համար, որով ապահովվում է աշխատանքի անվտանգությունը պայթյունավտանգ վայրերում՝ բարձր խոնավություն ունեցող միջավայրում։
ՊՆԵՎՄԱՏԻԿ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, փափուկ թաղանթներ, որոնց ներքին փակ ծավալի մեջ օդամուղ տեղակայանքներով (օդափոխիչներ, օդափուքեր, կոմպրեսորներ) մթնոլորտային օդ է մղվում և որի հետևանքով այդ կոնստրուկցիաները ձեռք են բերում կայունություն և արտաքին բեռնվածքներին դիմադրելոլ հատկություն (կրողունակություն)։ Առաջին անգամ Պ․ շ․ կ․ կիրառվել են 1946-ին՝ ռադիոլոկացիոն անտենայի շրշահոսիչի կառուցման ժամանակ (ինժ․ Ու․ Բերդ, ԱՄՆ)։ Հետագա տարիներին Պ․ շ․ կ․ տարածում են ստացել բազմաթիվ երկրներում։
Պ․ շ․ կ–ի թաղանթները պատրաստվում են պոլիմերներով (այդ թվում՝ կաուչուկով) պատած տեխ․ գործվածքներից կամ ամրանավորված թաղանթներից։ Թաղանթների և գործվածքների ուժային հիմք են ծառայում սինթետիկ նյութերից, հազվադեպ՝ ապակաթելքից պատրաստված թելերը։
Պ․ շ․ կ․ լինում են երկու հիմնական տիպի․ օդահենարանային, որտեղ թույլ սեղմած (ավելցուկային ճնշումը՝ 0,1 – 1 կն/մ2) օդը մղվում է անմիջականորեն կառույցի թաղանթի տակ, և օղակիր, որտեղ ուժեղ սեղմած (ավելցու–