Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ւորոչենաոյի Ֆչորենցիայի դպրոցի ներկայացուցիչ։ Կրել է Դոնատեւչպի և Ա․ դել Կաստանյոյի ազդեցությունը։ Պ–ի ստեղծագործություններում էքսպրեսիան միահյուսված է իրական աշխարհի օրինաչափությունների իմացության ռացիոնալիստական պաթոսին։ Պ–ի քանդակներին (Սիքսաոս IY պապի դամբարանը Վատիկանի քարայրերում, բրոնզ, 1489–93) բնորոշ նուրբ, վստահ գծի պաշտամունքը նկատելի է նաև նրա երփնագրերում («Հերակլեսը և Անթեյը», մոտ 1465, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Նույնը առկա է նրա փորագրանկարներում: Պ․ հաճախ աշխատակցել է եղբոր՝ Պիեռոյի (1443–96) հետ։

ՊՈԼԼՈՔ (Pollock) Ջեքսոն (1912– 1956), ամեր․ նկարիչ։ 1925–29-ին սովորել է Լոս Անջելեսի Կիրառական արվեստի բարձրագույն դպրոցում, 1929–31-ին՝ Նյու Ցորքի Գեղարվեստական ուսանողական լիգայում։ 1940-ից դիմել է արսարակա արվեստին՝ դառնալով նրա «խաղաղօվկիանոսյան դպրոցի» ղեկավարներից։ Պ–ի աշխատանքները իռացիոնալիզմի և «ինքնաբեր ձևաստեղծման» սկզբունքի, այսպես կոչված, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ծայրահեղ արտահայտություն են։ Նմանակելով «պատահական» գունային և գծային էֆեկտներ՝ Պ․ օգտվել է «դրիփինգի» (անգլ․ dripping – կաթեցնել) տեխնիկայից, որի դեպքում նկարում են առանց վրձնի, ներկերը կաթեցնելու եղանակով։

ՊՈԼԿԱ (չեխ․ polka), չեխ․ ժող․ պար։ Անվանում են նաև՝ նիմռա, մադեռա։ Անվանումը ենթադրաբար ծագում է չեխ․ pulka՝ կիսաքայլ բառից։ Պ․ ունի երկմաս չափ, պարում են զույգերով, շրջան կազմած, աշխույժ տեմպով։ XIX դ․ 2-րդ կեսին որպես պարահանդեսային պար տարածվել է ողջ Եվրոպայում՝ զգալիորեն կորցնելով ազգ․ բնորոշության գծերը։ Պ–ի օրինակները հանդիպում են պրոֆեսիոնալ երաժշտության մեջ (Բ․ Սմետանա, Ա․ Դվորժակ, Ա․ Գ․ Ռուբինշտեյն, Մ․ Ա․ Բալակիրև, Պ․ Ի․ Չայկովսկի, Ս․ Վ․ Ռախմանինով և ուրիշներ)։

ՊՈԼԿՈՎՆԻՉԻ, խուաոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենտրոնից 60 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց։ Հիմնադրվել է 1862-ին։ Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից, 1868-ին։

ՊՈԼՏԱԿԻՆ Միրոն Բորիսովիչ (1895–1941), սովետական ջութակահար և մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1940)։ 1908–18-ին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (Լ․ Ս․ Աուերի ջութակի դասարան)։ Համերգներով հանդես է եկել 1909-ից (1918–26-ին ելույթներ է ունեցել Արմ․ Եվրոպայում և ԱՄՆ–ում)։ Պ․ պետերբուրգյան ջութակի դպրոցի ճանաչված ներկայացուցիչներից է։ Դասավանդել է Լենինգրադի (1928-ից՝ պրոֆեսոր) և Մոսկվայի (1936-ից) կոնսերվատորիաներում։ Նրա մոտ են կատարելագործվել Մ․ Ի․ Ֆիխտենգոլցը, Մ․ Մ․ Կոզոլուպովան և ուրիշներ։

ՊՈԼՏԱԿՈՎ իվան Եվաեեիչ [ծն․ 12(25)․11․1914, Գոմել], սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ Մոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՄՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1949-ին ավարտել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1933-ից, որպես բանվոր աշխատել է Գոմելում։ 1939-ից անցել է կոմերիտական աշխատանքի։ 1942–43-ին՝ Բելոռուսիայի ԼԿԵՄ Գոմելի ընդհատակյա մարզկոմի քարտուղար և Գոմելի 1-ին պարտիզանական բրիգադի կոմիսար։ 1943–46-ին՝ Բելոռուսիայի ԼԿԵՄ Գոմելի և Մինսկի մարզկոմների առաջին քարտուղար, 1949–53-ին՝ Բելոռուսիայի կոմկուսի Վիտեբսկի քաղկոմի 2-րդ, ապա առաջին քարտուղար։ 1956–57-ին՝ Դոմելի մարզգործկոմի նախագահ։ 1957–64-ին եղել է Բելոռուսիայի կոմկուսի Գոմելի (1963–64-ին՝ Գոմելի գյուղական մարզկոմի), 1964–77-ին՝ Մինսկի մարզկոմների առաջին քարտուղար։ 1977-ից Պ․ ԲՄՄՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահն է, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ։ 1961–66-ին՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1966-ից՝ անդամ։ ՍՍՀՄ V–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության 2 և այլ շքանշաններով։

ՊՈԼՅԱՐՈԳՐԱՖԻԱ (< հուն․ JtoXo£ - բևեռ և․․․ գրաֆիա)% բևեռագրություն, քիմիական վերլուծության (քանակական և որակական) և քիմիական երևույթների կինետիկայի ուսումնասիրման էլեկտրաքիմիական եղանակ։ Առաջարկել է 6ա․ Հեյրովսկին (1922)։ Պ․ հիմնված է հետազոտվող լուծույթի էլեկտրոլիգի ընթացքում էլեկտրոդի բևեռացման երևույթի վրա։ Լուծույթի մեջ ընկրղմում են բևեռացող միկրոէլեկտրոդ (սովորաբար սնդիկի կաթիլային, երբեմն՝ գրաֆիտից կամ ազնիվ մետաղներից պատրաստված) և մեծ մակերևույթ ունեցող՝ չբևեռացող էլեկտրոդ և նրանց միջև ստեղծում պոտենցիալների անընդհատ աճող (դրական կամ բացասական) տարբերություն (Е), գրանցում լուծույթով անցնող հոսանքի ուժի արժեքը (I)։ Վերծանելով ստացված վոլտամպերային կորերը՝ պոլյարոգրամները, որոշում են լուծույթում գտնվող նյութերի (իոնների) բնույթը և կոնցենտրացիան։ Մկզբում E-ի աճը չի բերում I-ի նկատելի փոփոխություն (տես նկ․), ապա, երբ E-ն ստանում է լուծույթի բաղադրիչներից մեկի էլեկտրոլիգը (օքսիդացում, վերականգնում) սկսելու համար բավարար արժեք, 1-ն թռիչքաձև աճում է։ Միկրոէլեկտրոդի մակերևույթի չափազանց փոքր լինելու պատճառով էլեկտրոդային ռեակցիան չի բերում լուծույթի կոնցենտրացիայի նշանակալի փովւոխություն, սակայն միկրոէլեկտրոդի մակերևույթին հարող շերտում այն խիստ փոքրանում է (ձգտում է զրոյի)։ Կոնցենտրացիաների ստեղծված տարբերությունն առաջացնում է իոնների դիֆուզիա դեպի էլեկտրոդը և պայմանավորում հոսանքի (1դիՖ․) անցումը լուծույթով, որն այնուհետև մնում է անփոփոխ։ Լուծույթի կոնցենտրացիան որոշում են նրան ուղիղ համեմատական 1դիՖ–ի արժեքով, իսկ որոշվող նյութի բնույթը (որակական վերլուծություն) պոլյարոգրաֆիական կիսաալիքի՝ E½ արժեքով։ Դաշտի ազդեցությամբ իոնների տեղաշարժը դեպի