Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերաբերում են մագնիսական երևույթների ֆիզիկային՝ բարակ թաղանթների մագնիսական նուրբ կաոուցվածքի էլեկարոնամանրադիաակային հետազոտությանը, դոմենային սահմանների սողքի, այսպես կոչված, «որդանման» և «շքերթային» շարժման երեույթների ուսումնասիրմանը, էլեկտրոնային հաշվողական սարքերի ինֆորմացիայի սկզբունքորեն նոր կուտակիչների ստեղծմանը։

ՊՈՂՈՍՅԱՆ Սերոբ Պողոսի [15․10․1904, գ․ Վերին Հյուրուկ (Սպարկերտի գավառում) – 5․4․ 1983, Երեան], հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1956), պրոֆեսոր (1959), գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1929-ից։ Ավարտել է Երեանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1931), ապա անընդմեջ դասախոսել նույն համալսարանում։ Եղել է հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ և Հայաստանի պատմության պետ․ թանգարանի դիրեկտոր (1938–41), տարբեր տարիներ՝ պատմության ֆակուլտետի դեկան, 1941 – 1946-ին ծառայել է սովետական բանակում։ Գիտ․ հետազոտությունները վերաբերում են Հայաստանում ֆեոդալիզմի ծագմանը և սոցիալ–տնտ․ հարաբերություններին, հայ ժողովրդի ազատագր․ և դասակարգային պայքարին, քաղ․ ու մշակութային պատմության հարցերին, պատմագրությանը։ Մասնակցել է նաև հայ ժողովրդի պատմության բուհական և դպրոցական ձեռնարկների ու դասագրքերի ստեղծմանը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Երկ․ Եկեղեցական հողատիրությունը Երեվանի խանությունում XVII–XVIII դարերում և էջմիածինը որպես կալվածատեր, «Գիտ․ աշխատություններ Երևանի համալսարանի», հ․ 13, 1940։ Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX–XIII դդ․, Ե․, 1956։ Հայ Ժողովրդի պատմության ուսումնասիրությունը 50 տարում, տես Հայագիտությունը 50 տարում, Ե․, 1971, գրքում։ Պ․ ՜Հովհաննիսյան․

ՊՈՂՈՍՅԱՆ Ստեփան Կարապետի [1․1․1932, գ․ Ահագչի (այժմ՝ Զովասար, ՀՄՄՀ Թալինի շրջանում)], կուսակցական և պետ․ աշխատող։ ՄՄԿԿ անդամ 1956-ից։ Ավարտել է Երեանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1955)։ 1959–62-ին Պ․ ՀԼԿԵՄ Երքաղկոմի երկրորդ, ապա առաջին քարտուղարն էր։ 1962-ին ընտրվել է ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար, իսկ 1963-ին՝ առաջին քարտուղար։ 1967-ից անցել է կուսակցական աշխատանքի։ Եղել է ՀԿԿ Արարատի կուսշրջկոմի առաջին քարտուղար։ 1970-ից ՀՄՄՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետ․ կոմիտեի նախագահն է։ ՀԿԿ ԿԿ անդամ է 1963-ից։ Եղել է ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու (1963–68), ՄՄԿԿ XXII, ՀԿԿ XX–XXVII համագումարների պատգամավոր, ՀՄՄՀ VI–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ և ՀՄՄՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1964–68)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

ՊՈՂՈՍՅԱՆ Սուրեն Համբարձումի [ծն․23․12․1908, գ․ Վերին Կարմիրաղբյուր (ՀՍՍՀ Շամշադինի շրջանում)], հայ սովետական կենսաբան, խաղողագործ–սելեկցիոներ։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1954),պրոֆեսոր (1962), Լենինի անվ․ ՀամԳԳԱ թղթակից անդամ (1956), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961), ՀամԳԳԱ բուսաբուծության և սելեկցիայի բաժանմունքի խաղողագործության սեկցիայի նախագահ (1963), Իտալիայի խաղողի և գինու ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ (1968)։ 1938–41 և 1945–49-ին ՀՄՄՀ ԳԱ կենսաբանության ինստ–ի բույսերի գենետիկայի բաժնի վարիչ, 1949-ից՝ Հայկ․ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ–ի խաղողի սելեկցիայի և խաղողագրության բաժնի վարիչ։ Գիտ․ աշխատանքները վերաբերում են խաղողի վազի գենետիկայի, սելեկցիայի և սորտաուսումնասիրության գիտ․ հիմունքների մշակմանը։ Պ․ ՀՄԱՀ–ում խաղողի գիտ․ սելեկցիայի հիմնադիրն է։ Նա տեղական հինավուրց և բերովի սորտերի ազատ ինքնափոշոտմամբ ու տարբեր զուգակցությունների խաչաձեմամբ ստեղծել է հարուստ սելեկցիոն ֆոնդ։ Բացահայտել է յուրարմատ խաղողի հինավուրց սորտերի հատկանիշների և հատկությունների ժառանգման բնույթը, սերմնաբույսերի մեծ բազմազանությունը՝ ըստ առանձին հատկանիշների, փոփոխականության ու կայունության աստիճանը և գենետիկական մի շարք այլ առանձնահատկություններ, որոնք կարեոր են խաչաձևման համար ծնողական ձևերի ճիշտ ընտրության և սելեկցիոն աշխատանքների նպատակային վարման համար։ Մշակել է բարձր շաքարայնությամբ գինու և խոշորապտուղ սեղանի խաղողի, ինչպես նաև ցրտադիմացկուն, հիվանդադիմացկուն սննդային բարձրարժեք և հետերոզիսային սորտերի ստեղծման հիմունքները։ Ւոալողի սելեկցիայի տեսական հարցերի լուծմանը զուգընթաց Պ․ (աշխատակիցների հետ) ստեղծել և պետ․ սորտափորձարկման է հանձնել սեղանի, տարբեր ժամկետներում հասունացող 29 և գինու խաղողի 53 նոր, այդ թվում՝ 26 ցրտադիմացկուն (մինչև –30°C), նաև մի քանի հիվանդադիմացկուն սորտեր։ Դրանցից 18-ը (Մնան, Զվարթնոց, Մասիս, Գեղարդ, Շահումյանի, Մուսկատ Մուսաննա, Մուսկատ երեանյան, Մուսկատ հայկական, Տոկուն, Հադիսի են) շրջանացված են ՀՄՄՀ Արարատյան դաշտում և հս–արլ․ գոտում, իսկ Կարմրահյութը՝ Ուկր․ ՄՄտ–ում, Ագաւոենին՝ Կիրգիզ․ ՍՍՀ–ում։ Նրա ղեկավարությամբ հրատարակվել է «ՀՍՍՀ ամպելոգրաֆիա» (հ․ 2–3, 1962–81) աշխատությունը։ Պարգեվատրվել է Լենինի շքանշանով, ՍՍՀՄ ԺՏՆՑ ոսկե 5 և արծաթե 5 մեդալներով։

Երկ․Օ природе семенных растений стародавних сортов корнесобственного винограда и их гибридов, Е․, 1955․

ՊՈՂՈՍՅԱՆ Վասակ Մամսոնի (1881 – 1937), Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից, սովետական պետ․ աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1905-ից։ Մինչե 1917-ը աշխատել է Սիբիրում։ 1919-ին փոխադրվել է Հայաստան։ Մովետական կարգեր հաստատվելուց հետո եղել է ՀՄՍՀ ֆինանսների ժողկոմ (1922–28), Անդրֆեդերացիայի կենտգործկոմի պլենումի (1923-ից) և Անդրկենտգործկոմի բյուջետային հանձնաժողովի (1927-ից) կազմում։ 1929-ից Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատի կոլեգիայի, 1930-ից՝ Պետպլանի նախագահության անդամ էր։ Կյանքի վերջին տարիներին պատասխանատու աշխատանք է տարել Անդրֆեդերացիայի ֆինանս, մարմիններում։

ՊՈՂՈՍՈՎ Արտեմ Կարապետի [ծն․ 25․4․1904, ք․ Պրիկումսկ (այժմ՝ ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասում)], գեներալ–մայոր (3․8․1953)։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Ավարտել է Վ․ Ի․ Լենինի անվ․ ռազմաքաղ․ ակադեմիան (1935), Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ բարձրագույն ռազմ, ակադեմիան (1951)։ 1926-ին զորակոչվել է կարմիր բանակ։ 1929-ից՝ հեծյալ էսկադրոնի քաղղեկ, 1935-ից՝ հեծյալ դիվիզիայի մեքենայացված գնդի կոմիսար Հեռավոր Արեվելքում։ 1939-ին մասնակցել է Խալխինգոլի շրջանում ճապոն, ագրեսորների ջախջախմանը։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից, որպես տանկային դիվիզիայի, ապա բրիգադի կոմիսար, իսկ 1942-ի հոկտեմբերից՝ 20-րդ տանկային կորպուսի քաղբաժնի պետ, մասնակցել է Ուկրաինայում (Կին, Պոլտավա, հարկով), Մտալինգրադի մատույցներում մղված մարտերին, Կուրսկի ճակատամարտին, Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը, Գերմանիայի տարածքում ծավալված մարտական գործողություններին։ Պատերազմից հետո Պ․ եղել է ցամաքային զորքերի ավտոզրահատանկային վարչության պետի քաղգծով տեղակալ, մեքենայացված ստորաբաժանման քաղբաժնի պետ, թիկունքի և տրանսպորտի ռազմ, ակադեմիայի քաղբաժնի պետ (1958–1959)։ Զորացրվել է 1961-ին։ Պարգեատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի և այլ շքանշաններով։

ՊՈՂՊԱՏ, երկաթի դեֆորմացվող (կռելի) համաձուլվածքը ածխածնի (մինչև 2%) և այլ տարրերի հետ։ Պ․ սն․ մետալուրգիայի կարևորագույն արտադրանքն է և արդյունաբերության բոլոր ճյուղերի նյութական հիմքը։ Պ–ի արտադրության մասշտաբները նշանակալի չափով բնութագրում են պետության զարգացման տեխնիկատնտեսական մակարդակը։ Պ․, որպես մարդու օգտագործած նյութ, ունի բազմադարյան պատմություն։ Պ–ի ստացման առավել հին եղանակը խոնավափքման պրոցեսն է։ Ձուլածո Պ–ի ստացման համար հնում կիրառել են էոիգելա–