ՊՈՏԵՆՑԻԱԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է սուբհարմոնիկ ֆունկցիաներ, ունակություններ, չափի ցրումներ՝ տարբեր տեսանկյուններից և այլ հարակից հարցեր։ Պ․ տ․ առաջացել է մաթ․ ֆիզիկայի այն բաժնից, որն ուսումնասիրում է մարմինների, լիցքերի և այլ օբյեկտների առաջացրած ուժային դաշտեր։ Ուժային դաշտը (վեկտորական դաշտը)՝ a(x, у, z)=[ai(x;, у, z), а2(х;, у, z), а3(х, у, z)] կոչվում է պոտենցիաւ դաշտ, եթե գոյության ունի այնպիսի սկալյար v(x, у, z) ֆունկցիա (սոն անվանում են a դաշտի պոտենցիալ ֆունկցիա) որ՝ dvtdvtdv лг=аь ժ7=սշ ^г=аз։ Պոտենցիալ դաշտեր են, մասնավորաբար, գրավիտացիոն դաշտը, էլեկտրաստատիկ դաշտը են։ Օրինակ՝ A=(ai, a2, a3) կետում կենտրոնացված ա զանգվածը իր շուրջը ստեղծում է ուժային դաշտ, որի պոտենցիալ ֆունկցիան (նյուտոնյան պոտենցիալ) ունի հետնյալ տեսքը՝ v(b) =v*m/|A-B| որտեղ B=(b<, b2, b3), իսկ |A– B|= |/ (ai–bi)2+(a2– b2)2-h(a3–b3)2 A և В կետերի հեռավորությունն է, 7ե գրավիտացիոն հաստատունը։ Մի քանի կետերում կենտրոնացված զանգվածների ստեղծած ուժային դաշտի պոտենցիալը հավասար է առանձին զանգվածների ստեղծած ուժային դաշտերի պոտենցիալների գումարին։ Եթե զանգվածը բաշխված է р խտությամբ, ապա դրա ստեղծած ուժային դաշտի ․ պոտենցիալ ֆունկցիան ունի հետնյալ տեսքը՝ = <*>
Այն V(B) ֆունկցիաները, որոնք կարելի է ներկայացնել (1) տեսքով (p-ն ոչ բացասական ֆունկցիա է), սուբհարմոնիկ են․ այս է պատճառը, որ սուբհարմոնիկ ֆունկցիաներն ընդհանրապես պոտենցիալի տեսության ուսումնասիրության կարեորագույն օբյեկտներից են։
1960-ական թվականներին պարզվեց, որ պոտենցիալի տեսության որոշ բաժիններ («Մաքսիմումի սկզբունքին» բավարարող կորիզների հետազոտություններ) և հավանականությունների տեսության որոշ բաժիններ (Մարկովյան պրոցեսնե– րի և կիսախմբերի տեսություն) իրականում միասնական տեսություն են։
Պ․ տ․ ունի մի շարք կիրառություններ, օրինակ՝ օգտակար հանածոների հայտնաբերման և դրանց քանակի գնահատման համար օգտվում են գրավիմետրիայի մեթոդից, որի տեսական հիմքը պոտենցիալի տեսության հակադարձ խնդիրն է․ այն է, գտնել մարմնի ձեը և խտությունը՝ ունենալով մարմնի՝ իրենից դուրս ստեղծած դաշտի պոտենցիալը։
ՊՈՏԵՆՑԻԱԼՆԵՐԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, պոտենցիալների տարբերությունը երկու տարբեր մետաղների, կիսահաղորդիչների կամ մետաղի ու կիսահաղորդիչի միջե, որն առաջանում է դրանց անմիջական հպման (կոնտակտի) դեպքում։ Պ․ կ․ տ․ պայմանավորված է կրկնակի էլեկտրական շերտով, որը գոյանում է մերձկոնաակաային տիրույթում՝ փոքր եչքի աշխատանք ունեցող մարմնից դեպի մեծ ելքի աշխատանքով մարմինը էլեկտրոնների մի մասի անցման հետևանքով։ Ընդ որում այդ ժամանակ փոխվում է ազատ լիցքակիրների (էլեկտրոնների ու խոռոչների) խտությունը մերձկոնտակտային շերտում։ Թերմոդինամիկական հավասարակշռության պայմանը հպվող մարմիններում էլեկտրոնների էւեկտրաքիմիական պոտենցիաների հավասարությունն է։ Պ․ կ․ տ․ կախված է հպվող մարմինների նյութից և ջերմաստիճանից։ Պ․ կ․ տ․ օգտագործվում է ջերմազույգերում, ջերմագեներատորներում, կիսահաղորդչային դիոդներում և այլ սարքերում։
ՊՈՏԵՆՑԻԱԼՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, տես Պոտենցիալ Էլեկտրական։
ՊՈՏԵՆՑԻՈՄԵՏՐ (< լատ․ potentia – ուժ և ․․․ մետր), 1․ շարժական կոնտակտով (շարժակով), կարգավորվող ռեզիստոր։ Կիրառվում է էլեկտրական լարումը կարգավորելու համար, ինչպես նաև որպես տեղափոխումների տվիչ։ 2․ Պ․(կոմպենսատոր), չափման կոմպենսացիոն մեթոդով էլշու–ն կամ լարումը որոշող սարք։ Լինում է հաստատուն հոսանքի (չավւվող մեծությունը համեմատվում է նորմալ հոսանքի աղբյուրի էլշու–ի հետ) և փոփոխական հոսանքի (չափվող լարումը չափսով ու փուլով հավասարակշռվում է հայտնի կարգավորվող լարումներով)։ Յ․Պ․ մագնիսական, մագնիսական շղթայի 2 կետերի միջև մագնիսական պոտենցիալների տարբերությունը չափող սարք։
ՊՈՏԵՆՑՈՒՄ (< գերմ․ potenzieren – աստիճան բարձրացնել, Potenz – մաթ․ աստիճան), տրված թվի Լոգարիթմով այդ թիվը գտնելու գործողությունը։ Եթե logax,= b (a-ն և b-ն տրված թվեր են), ապա, պոտենցելով կստանանք՝=aP։
ՊՈՏԻԵ (Pottier) ԷԺեն (4․10․1816, Փարիզ–6․11․1887, Փարիզ), ֆրանսիացի բանաստեղծ։ Փարիզի կոմունայի (1871) և I Ինտերնացիոնալի անդամ։ Առաջին բանաստեղծությունները գրել է 1830-ի Հուլիսյան հեղափոխության օրերին։ 1830-ին հրատարակել է երգերի առաջին ժողովածուն («Պատանի մուսան»)։ Պ–ի պոեզիային նոր թափ է հաղորդել 1848-ի հեղափոխությունը։ Սակայն նրա ստեղծագործությունն իր բարձրագույն զարգացմանն է հասել 1871-ի Փարիզի կոմունայի օրերին։ Պ․ եղել է կոմունայի կազմակերպիչներից, կռվել բարիկադների վրա: 1871-ին փարիզյան ընդհատակում գրել է <Ինտերնացիոնաւը> (երաժշտությունը՝ Պ․ Դեգեյտերի, 1888, հայ․ հրտ․ 1906), որը դարձավ հեղափոխական բանվոր դասակարգի միջազգային հիմնը։
Կոմունայի պարտությունից հետո Պ․ տարագրվել է Անգլիա, ապա՝ Ամերիկա, գրել բանվոր դասակարգի ազատագրական պայքարին նվիրված երեք պոեմ («Ամերիկայի բանվորները՝ Ֆրանսիայի բանվորներին», 1876, անգլ․, «Փարիզյան կոմունա», 1877, «Բանվորական կուսակցություն», 1878, հրտ․ 1898)։ 1880-ին Պ․ վերադարձել է Ֆրանսիա, ընդունվել բանվ․ կուսակցության շարքերը, 1884-ին հրատարակել «Աոցիալ–անտեսական բանաստեղծություններ և սոցիալիստական հեղափոխական երգեր», «Ո՝վ է արդյոք խենթը» ժողովածուները։ 1887-ին լույս է տեսել «Հեղափոխական երգեր» վերջին ժողովածուն։
Պ–ի ստեղծագործությունը համարվում է ֆրանս․ քնարերգության մեջ սոցիալիստական ռեալիզմի ձեավորման կարևոր ազդակներից մեկը։
Գրկ․ Հովնան Գ․, Երգ, որ ցնցեց ամբողջ աշխարհը, Ե․, 1970։ Հ․ Բախչինյան
ՊՈՏՅՈՄԿԻՆ Գրիգորի Ալեքսանդրովիչ (1739–1791), ռուս․ պետ․ և ռազմ, գործիչ, դիվանագետ, գեներալ–ֆելդմարշալ (1784)։ Պ–ի քաղ․ կարիերան սկսվել է 1762-ից․ մասնակցել է պալատական հեղաշրջման, որի հետևանքով գահ է բարձրացել Եկատերինա II։ Աչքի է ընկել 1768–74-ի ռուս–թուրք․ պատերազմում։ Մերձավորությունը Եկատերինա II-ի հետ (1770-ից սկսած) նպաստել է նրան դառնալու ամենահզոր ու ազդեցիկ անձնավորությունը երկրում։ Լինելով տաղանդավոր վարչագետ՝ մեծապես օգնել է Եկատերինա II-ին բացարձակ միապետության ամրապնդման գործում։ 1774-ին կազմակերպել է Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական ապստամբության ճնշումը, 1775-ին վերացրել է Զապորոժյան սեչը (տես Սեչ Զապորոժյան)՝ -որպես նոր զանգվածային ելույթի հնարավոր օջախ։ 1776-ից՝ Նովոռոսիայի, Ազովի և Աստրախանի նահանգների գեն․-նահանգապետն էր։ 1783-ին իրագործել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու իր ծրագիրը, որի համար ստացել է Տավրիկյան իշխանի տիտղոսը։ Աջակցել է Հս․ մերձսեծովյան շրջանի տնտ․ յուրացմանը և Ի»երսոնի, Նիկոլաեի, Աեաստոպոլի, Եկատերինոսլավի կառուցմանը։ 1784-ին նշանակվել է Ռազմ, կոլեգիայի պրեզիդենտ։ 1787–1791-ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ բանակի հրամանատարն էր։ Հիվանդացել և վախճանվել է Յասսիում, որտեղ Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ էին վարում։ Պ․ սերտ կապերի մեջ է եղել ժամանակի հայ ազգային–ազատագր․ շարժման գործիչներից Հովհ․ Նազարյանի և Հովսեփ Արղությանի հետ։ Փայփայում էր Հայաստանի թագավոր դառնալու միտքը։ 1780-ական թթ․ առաջ է քաշել Անդրկովկասում վրաց․, հայկ․ և աղվան, բուֆերային պետություններ ստեղծելու նախագիծ։ Պ․ բացի անձնական փառքից և հարստությունից, ձգտել է նաև ամրապնդել Ռուսաստանի միջազգային դիրքը, նպաստել նրա տնտ․ զարգացմանը։ Վ․ Դիւոյան
ՊՈՏՅՈՄԿԻՆ Պավել Աերգեևիչ (1743–1796), գեներալ–անշեֆ, Կովկասի գեներալ–նահանգապետ, գրող։ Գ․ Ա․ Պոտյոմկինի ազգականը։ Սովորել է Մոսկվայի համալսարանում։ Մասնակցել է 1768–1774-ի ռուս–թուրք․ պատերազմին, Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական ապստամբության (1773–75-ի) ճնշմանը։ Գործուն մասնակցություն է ունեցել Գեորգինս–