Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծնված տանը։ Կից կառուցվել է 3 ցուցասրահ, որոնցից երկուսում ցուցադրված են գրողի կյանքին, գրական–հասարակական, մանկավարժական գործունեությանը վերաբերող նյութեր, գեղանկարներ, ինչպես նաև նրա երկերի հրատարակություններ, թարգմանություններ, ստեղծագործությունների բեմականացումներ, գրական–հասարակական գործունեության 40-ամյա հոբելյանին նվիրված նյութեր։ Երրորդ սրահը կահավորված է Պռոշյանի անձնական իրերով։ Ա․ Ղամբարյան

ՊՌՈՇՅԱՆՆԵՐ, տես Խաղբակյաններ։

«ՊՍԱԿ», գրական, քաղ․, պատմ․ և մանկավարժական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1880–84-ին, Երևանում։ Խմբագիրհրատարակիչ՝ Վ․ Պապաջանյան։ Երեանի անդրանիկ պարբերականը պրոպագանղել է ազգային–ազատագրական պայքարի գաղափարներ, մատնանշել ռուս ժողովրդի հետ մերձեցման նշանակությունը հայ ժողովրդի ճակատագրում, կոչ արել գյուղացիությանը պայքարել հող և ազատություն ձեռք բերելու։ Թերթն իր տեսակետները հիմնավորել է Մ․ Նալբանդյանի դրույթներով՝ չհասնելով, սակայն, տնտ․ և սոցիալական խնդիրների լուծման նալբանդյանական ծրագրերի մակարդակին։ «Պ․» որոշակի ազդեցություն է գործել ժամանակի հասարակական կյանքի և հարաբերությունների ձևավորման, աշխատավորությանը հոգեոր–գաղափաբական առաջադեմ գիտելիքներով զինելու բնագավառներում։ Ս․ Նազարյան

ՊՍԱԿԱԴԻՐ, արևապսակը դիտելու աստղագիտական սարք։ Քանի որ Արեգակի լուսոլորտը շատ ավելի պայծառ է, քան արևապսակը, ապա վերջինիս դիտումները հնարավոր էին միայն Արեգակի լրիվ խավարումների հազվադեպ պահերին։ Խավարումներից անկախ արևապսակի դիտումների առաջին Պ․ առաջարկել է ֆրանս․ աստղագեա Բ․ Լիոն (1931, B․ Lyot)։ Պ–ի դիտափողում գլխ․ օբյեկտիվից հետո տեղադրվում է մետաղե սկավառակ («Լուսին»)՝ արհեստական խավարում առաջացնելու համար։ Պ–ները տեղադրում են բարձրադիր աստղադիտարաններում, ինչպես նաև դուրս են բերվում վերին, մթնոլորտ և տիեզերք՝ հրթիռների և տիեզերանավերի միջոցով։ Ա․ Քաչաղյան

ՊՍԱԿԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, սրտամկանի արյան շրջանառություն, իրականանում է սրտում գտնվող պսակային աջ և ձախ զարկերակների և դրանց հետ հաղորդակցվող երակների միջոցով։ Գոյություն ունի արյունամատակարարման 3 տիպ՝ ձախ պսակային, աջ պսակային և հավասարաչափ։ Վերջինս որոշում է Պ․ շ–յան ախտաբանության բնույթը՝ սրտի անոթների հիվանդության դեպքում։ Երակները քանակով և չափերով գերազանցում են զարկերակներին ու բացվում են աջ նախասրտում։ Զարկերակային և երակային հիմնական ցողունները կապված են լավ զարգացած բերանակցումների (անաստոմոզների) ցանցով, որը հեշտացնում է կողմնային (կոլլատերալ) շրջանառությունը՝ սրտի արյունամատակարարման տարբեր խանգարումների ժամանակ։ Սրտամկանի արյունամատակարարման բարձր ինտենսիվությունն ապահովվում է մազանոթների խիտ ցանցով։ Առողջ օրգանիզմում Պ․ շ–յան մակարդակը համապատասխանում է սրտխփոցների ուժին ու հաճախականությանը և կարգավորվում է ինչպես ֆիզիկական գործոններով (արյան ճնշումն աորտայում ևն), այնպես էլ նյարդային ու հումորալ մեխանիզմներով։ Պ․ շ–յան վրա ազդում են ֆիզիկական և հոգեկան վիճակները, ինչպես նաև օրգանիզմի ծանրաբեռնվածության բնույթը։ Պ․ շ․ խիստ խանգարվում է նիկոտինի և աթերոսկլերոզին, հիպերտոնիային ու սրտի սակավարյունային հիվանդությանը նպաստող մի շարք այլ գործոնների ազդեցությունից, ինչպես նաև նյարդային համակարգի գերլարվածության, բացասական հուզումների, անկանոն սնման, ֆիզիկական մարզվածության բացակայության պայմաններում։ Պ․ շ–յան անբավարարությունը և խանգարումները տնտեսապես զարգացած երկրներում մահվան առավել հաճախ հանդիպող պատճառներից են, ուստի դրանց (հատկապես ինֆարկտի) կանխարգելումն ու բուժումը ժամանակակից բժշկության առավել կարևոր խնդիրն է։

ՊՍԱՄԻՏՆԵՐ (< հուն․ փճ|1|105 – ավազ), ավազային ապարներ՝ բաղկացած 50% և ավելի միներալների հատիկներից ու 0,05–1 մմ չափսերի ապարների բեկորներից։ Պ–ի փխրուն տարբերակները կոչվում են ավազներ, ցեմենտացածները՝ ավազաքարեր։ Տարբերում են միամիներալ (ամենից հաճախ քվարցային), օլիգոմիկտային (քվարց–դաշտասպաթային ևն) և բազմամիներալ (արկոզներ և գրաուվակներ) Պ․։ Առաջանում են առավելապես ապարների ֆիզ․ հողմնահարման և բեկորների հետագա տեղափոխման ու նստեցման հետևանքով։ Որոշ Պ․ կամ իրենք են հանդիսանում օգտակար հանածոներ (ոչ մետաղային շինանյութեր), կամ ներփակում են նավթի, գազի կուտակներ, հազվադեպ՝ ալմաստներ, ոսկի, պլատին և ցրոնային հանքավայրերի այլ մետաղներ։

ՊՍԵՎԴՈՄՈՐՖՈձՆԵՐ (< հուն․ փԼбос; – կեղծիք, սուտ և дорфсосги; – տեսակ, ձև), կեղծ ձևեր, միներալային գոյացումներ, որոնց արտաքին ձևը չի համապատասխանում նրանց ներքին կառուցվածքին և կազմությանը։ Պ–ի որոշման դեպքում նշում են նախկին նյութը և տեղակալող միներալի անվանումը, որը պահպանում է նրա ձևը (օրինակ, լիմոնիտի Պ․ ըստ պիրիտի, խալցեդոնինը՝ ըստ փայտի ևն)։ Որոշ դեպքերում Պ–ին տրվում է ինքնուրույն անվանում, օր․, մագնետիտի Պ․ ըստ հեմատիտի կոչվում է մուշկետովիտ։ Տարբերում են պարզ և բարդ Պ․։ Ըստ ծագման Պ․ բաժանվում են մի քանի տիպերի՝ փոխարկմանՊ․, դուրս մղման կամ տեղակալման Պ․, լցման Պ․։

ՊՍԵՖԻՏՆԵՐ (հուն․ փղփօց – մանրաքար, գետաքար), խոշորաբեկոր ապարներ՝ կազմված 1 ւ/է/–ից ոչ պակաս (ընդլայնական կտրվածքում) չափերի խոշոր բեկորներից։ Պ․ կազմող բեկորները կարող են լինել հղկված (գլաքարեր, գետաքարեր) և չհղկված (կոշտեր, խիճ)։ Տարբերում են փխրուն և ցեմենտացած Պ․։ Պ․ ամենից հաճախ առաջանում են լեռնային մարզերում, գետահովիտներում կամ ծովերի ափամերձ մասերում, որտեղ նրանք գոյացնում են հզոր հաստվածքներ։ Որոշ Պ․ (գետաքարեր ևն) օգտագործվում են շինարարության մեջ։

ՊՍԻԼՈՄԵԼԱՆ (հուն, փւձձտ– մերկ, հարթ և дёХа£– սև), միներալ, մանգանի բարդ հիդրօքսիդ։ Քիմ․ մոտավոր բանաձևն է BaMn2+Mn49+O20-3H2O կամ (ВаМп2+)з(0,0Н)6Мп84+016։ Բյուրեղանում է մոնոկլինային համակարգում։ Պ․ թափանցիկ չէ, գույնը՝ սև, պողպատամոխրագույն, երբեմն՝ գորշասև։ Փայլը՝ կիսամետաղային, փխրուն տարբերակներինը՝ փայլատ։ Կարծրությունը՝ 5–6, փխրուններինը՝ 1–3, խտությունը՝ 4000–4710 կգ/մձ։ Հանդիպում է երկաթի և մանգանի այլ օքսիդների հետ նուրբ խառնուրդի ձևով։ Փխրուն կոլոմորֆ մրանման գոյացումները կազմությամբ մոտ են Պ–ին և կոչվում են վադ։ Ունի նստվածքային, հազվադեպ՝ հիդրոթերմալ ծագում։ Մանգանի այլ միներալների հեա հանդիսանում է հիմնական արդ․ հանքանյութ ֆեռոմանգան ձուլելու համար։

ՊՍԻԽԱՍԹԵՆԻԱ « պսիխո․․․ և ճօveia – թուլություն), անձի ախտաբանական յուրահատուկ կերտվածք, պսիխոպաթիայի ձևերից։ Նկարագրել է ֆրանսիացի հոգեբույժ Պ․ ժանեն (1903)։ Արժեքավոր ավանդ են ներդրել նաև ռուս հոգեբույժներ Պ․ Գանուշկինը և ուրիշներ։ Պատճառներն են՝ կոնստիտուցիոնալ, ժառանգական գործոնները, նյարդային համակարգը հյուծող վարակիչ, ներքին հիվանդությունները, քրոնիկական թունավորումները, գանգուղեղային վնասվածքները ևն։ Պ–ին բնորոշ են անձի ակտիվության իջեցումը, խռովահույզ–կասկածամիտ բնավորությունը, վախկոտությունն ու անվճռականությունը, որոնք մշտապես հանգեցնում են որևէ որոշում կայացնելուց կամ գործելուց առաջ՝ շարժառիթների անվերջ ու հիվանդագին կշռադատումների։ Հիվանդների համար հատկապես խիստ տանջալից են իրենց արարքների անվերջանալի ստուգումներն ու վերլուծությունները, ինչպես նաև զանազան թեմաների վերաբերյալ դատարկաբանությունների հասնող մշտական վերախորհումները («մտավոր որոճում»), ամոթխածությունն ու արտակարգ դյուրազգացությունը, խռովահուզությունն ու դյուրախոցելիությունը։ Պ․ նպաստում է իպոխոնդրիկ և հատկապես սևեռուն մտքերի առաջացմանը (տես Նևրոզներ)։

Բուժումը․ աշխատանքային հարցերի կարգավորում, օրգանիզմի և նյարդային համակարգի կոփում (ֆիզկուլտուրա և սպորտ, վիտամիններ, պսիխոթերապիա ևն), պսիխոտրոպ դեղամիջոցներ (սեդուքսեն, գրանդաքսին, մեպրոբամատ ևն)։

ՊՍԻԽՈ․․․ (< հուն․ – հոգի), բարդ բառերի սկզբնամաս, որն օգտագործվում է հոգեկանին առնչվող տերմիններում՝ պսիխոպաթիա, պսիխոթերապիա։