Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1855-ին ավարտել է Սմոլենսկի գիմնազիան և անցել զինվորական ծառայության։ 1863-ին ավարտել է Գլխավոր շտաբի ակադեմիան։ 1864–67-ին Վարշավայի յունկերական ուսումնարանում դասավանդել է աշխարհագրություն և պատմություն։ 1867–69-ին ղեկավարել է Ուսսուրիյսկի երկրամասի ուսումնասիրող արշավախումբը։ 1870–85-ին կազմակերպել է Կենտրոնական Ասիական 4 արշավախումբ, ուսումնասիրել 32°–48° հս․ լայնության և 78е–117° արլ․ երկայնության միջև գտնվող տարածությունը։ Պ․ տվել է իր ուսումնասիրած երկրն րի ռելիեֆի, կլիմայի, ջրերի, բուսականության ու կենդանական աշխարհի մանրամասն բնութագրությունները։ Հայտնաբերել և նկարագրել է վայրի ուղտը, ձին, այժմ իր անվամբ հայտնի ձին և ողնաշարավորների այլ տեսակներ։ Որոշել է Կենտրոնական Ասիայի հիմնական լեռնաշղթաների՝ Ռուսական, Մոսկովյան, Պրժեալսկու, Ալթինդաղ են ուղղությունները, նկարագրել՝ Լոբնոր լիճը, հավաքել ազգագրական տեղեկություններ։ Պ–ի երթուղիների ընդհանուր երկարությունը կազմել է ավելի քան 30 հզ․ կմ։ Պ–ի ուսումնասիրությունների և աշխարհագրական հանույթի միջոցով Կենտրոնական Ասիայի մինչ այդ եղած քարտեզը արմատական փոփոխություն կրեց և ճշտվեց, պարզվեցին Մոնղոլիայի, Տիբեթի, Հուանհեի ակունքների շրջանի լեռնագրության հիմնական գծերը։ Չինական քարտեզների վրա գծագրված շատ առասպելական լեռնաշղթաների փոխարեն հայտնի դարձան նորերը։ Պ․ մահացել է իր 5-րդ արշավախմբի (դեպի Լհասա) ընթացքում, տիֆից, Կարակոլ քաղաքում, թաղված է Իսսիկ Կուլ լճի բարձրադիր ափին։ Պարգեատրվել է Աշխարհագրական ընկերության բարձրագույն՝ Մեծ Կոնստանտինովյան մեդալով։ ի պատիվ Պ–ի 1891-ին Ռուսական աշխարհագրական ընկերությունը նրա անունով սահմանել է արծաթե մեդալ և պարգե։ Պ–ի անունով են կոչվել քաղաք, լեռնաշղթա Կունլունի համակարգում, սառցադաշտ Ալթայում, աշխարհագրական այլ օբյեկտներ, ինչպես և կենդանիների ու բույսերի մի շարք տեսակներ։

ՊՐԺԵՎԱԼՍԿՈՒ ՁԻ (Equus przewalskii), ձիերի սեռի միասմբակավոր կենդանի։ Հայտնաբերել է Ն․ Մ․ Պրժնաւսկին Կենտրոնական Ասիայում (1879)։ Ընտանի ձիերից տարբերվում է կարճ, կանգնած բաշով, ճակատի մազափնջի բացակայությամբ, կարճ պոչով, որի հիմքի մասը ծածկված է կարճ մազերով, խոշոր գլխով։ Արուների մարմնի երկարությունը մոտ 2,3 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,3 մ։ էգերն ավելի Փոքր են։ Մարմնի վերին մասը և կողքերը գորշ կամ կարմրադեղին են, ստորին մասը և դնչի ծայրը՝ ավելի բաց։ Ոտքերը մուգ են։ Մեջքի երկայնքով նեղ, մուգ շերտ է անցնում։ Բաշը և պոչի երկար մազերը սեադարչնագույն են։ Իսկական ձիերի ենթասեռի միակ վայրի տեսակն է։ Պահպանվել է կենդանաբանական այգիներում և արգելանոցներում (ՍՍՀՄ–ում՝ Ասկանիա–Նովայում), իսկ բնության մեջ՝ հայտնի չէ։ Ապրել են երամակներով (5–20 գլուխ)։ Ընտանի ձիերի հետ տրամախաչվում են ու տալիս պտղավետ սերունդ։ Ստեղծվել է Միջազգային հատուկ կոմիտե, որն զբաղվում է այս հետաքրքիր տեսակի ուսումնասիրման ու պահպանման գործով։

ՊՐԻԱՄՈՍ (հուն․ Прш|АО£), հին հուն, դիցաբանության մեջ՝ Տրոյայի վերջին թագավորը։ Հեկտորի, Պարիսի, Կասսանդրայի և Տրոյական պատերազմում զոհված բազմաթիվ այլ զավակների հայրը։ Ծերունի Պ․ չի կռվել Տրոյական պատերազմում։ «Իլիական»-ի վերջին երգում սրտառուչ նկարագրված է Պ–ի այցն աքքայացիներին՝ Հեկտորի դին փրկագնելու համար։ Գթաւով դժբախտ ծերունուն՝ Աքիլլեսը նրան հանձնել է որդու դին։ Ըստ Եվրիպիդեսի «Տրոյուհիներ» և Վերգիլիոսի «էնեական» ողբերգությունների, Տրոյան գրավելու գիշերը Պ․ թաքնվել է Զեսի զոհասեղանի մոտ ե, փորձելով Պոլիտոս որդու մահվան վրեժը լուծել Աքիլլեսի որդի Նեոպտղոմեոսից, զոհվել է նրա ձեռքով, կնոջ՝ Հեկաբեի աչքի առջև։ Հնում Պ–ի անունը գործածվել է՝ ճակատագրի բոլոր դառնությունները ճաշակած մարդուն հատկանշելու համար։ Անտիկ արվեստում հանդիպում են ծերունի Պ–ի բազմաթիվ պատկերներ։

ՊՐԻԶՄԱ (< հուն, лреацее), հատվածակողմ, բազմանիստ, որի երկու նիստերը ո–անկյուն բազմանկյուններ են (Պ–ի հիմք և ր), իսկ մյուս (ո) նիստերը (կողմնային նիստեր)՝ զուգահեռագծեր։ Պ–ի հիմքերը համընկնելի են և զուգահեռ (ընկած են զուգահեռ հարթություններում)։ Պ․ անվանում են ու ղ ի ղ, եթե նրա կողմնային նիստերը ուղղահայաց են հիմքի հարթությանը (հակառակ դեպքում Պ․ անվանում են թ և ք), կանոնավոր, եթե հիմքերը կանոնավոր ո–անկյուններ են։ Տարբերվում են եռանկյուն, քառանկյուն և այլ Պ–ներ՝ նայած հիմքի ո–անկյունը եռանկյուն է, քառանկյուն են։ Պ–ի ծավալը հավասար է հիմքի մակերեսի և բարձրության (հիմքերի հեռավորության) արտադրյալին։ Նկ–ում տրված է վեցանկյուն Պ․ (ձախից՝ ուղիղ Պ․)։

ՊՐԻԶՄԱՏՈԻԴ (< հուն․ лрТсгца, սեռական հոլով՝ лршцатос; – պրիզմա, հատվածակողմ և е1бо£ – կերպ), հատվածակողմանի, բազմանիստ, որի երկու նիստերը (Պ–ի հիմքեր) զուգահեռ են՝ ընկած են զուգահեռ հարթություններում, իսկ մյուս նիստերը եռանկյուններ կամ սեղաններ են․ ընդ որում այդ եռանկյունների մի կողմը (իսկ սեղանների երկու հիմքերը) Պ–ի հիմքերի կողմեր են (նկ․ )։ Պ–ի ծավալը(S-fS՝–f 4Տ) է, որտեղ հ–ը Պ–ի հիմքերի հեռավորությունն է, Տ–ը և Տ՝–ը՝ համապատասխանաբար Պ–ի հիմքերի մակերեսը, իսկ Տ"-ը՝ Պ–ի հիմքերից հավասարահեռ հատույթի մակե– րեսը։

ՊՐԻՄԱ (< լատ․ prima – առաջին), 1․ գամմայի, ւադի առաջին աստիճանը։ 2․ Ակորդի հիմնական դասավորության դեպքում՝ նրա ստորին հնչյունը, հիմնական տոնը։ 3․ Նույն բարձրության երկու հնչյունների հարաբերակցությունը որպես մեղեդիական կամ հարմոնիկ ինտերվաւ․ կոչվում է նաև ունիսոն։ 4․ Միևնույն նվագարանների խմբում առաջին (սովորաբար՝ ամենաբարձր) նվագամասը։ 5․ Որոշ նվագարանների դեպքում՝ ընտանիքի ամենափոքր ներկայացուցիչը (օրինակ, պրիմա–բալալայկա)։

ՊՐԻՄԱՏՆԵՐ (Primates), կաթնասունների կարգ։ Բաժանվում է, 2 ենթակարգի․ կիսակապիկներ և կապիկներ։ Հանդիպում են սկսած 13 սմ և 60 գ (մկնային լեմուրներ) մինչե 175 սմ և 180 կգ և ավելի (գորիլա) մեծության կենդանիներ։ Պ–ի մեծամասնությունը պոչավոր է, կան նաև անպոչ տեսակներ (մարդանման կապիկներ են)։ Մազածածկը լավ զարգացած է։ Շատ Պ․ վառ են գունավորված։ Աչքերը դարչնագույն են կամ դեղին։ Վերջավորությունները հնգամատ են։ Բութ մատը շարժուն է և հաճախ հակադրված մյուս մատներին (որոշ տեսակներինը ապաճած է)։ Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած, հոտառությունը ետ է զարգացել։ Աչքերը սովորաբար ուղղված են առաջ, տեսողությունը հիմնականում բինօկուլյար է (կապիկներինը և մարդունը նաե գունավոր)։ Կիսակապիկների գլխուղեղի ակոսների ու գալարների քանակը քիչ է, ուղեղիկը լրիվ չի ծածկված կիսագնդերով։ Կապիկների, ինչպես և մարդու գլխուղեղի մեծ կիսագնդերը ունեն բազմաթիվ ակոսներ ու գալարներ և լրիվ ծածկում են ուղեղիկը։ Ատամները 4 տիպի են․ կտրիչներ, ժանիքներ, մեծ և փոքր սեղանատամներ։ Բարձրակարգ Պ–ի ատամների քանակը 32 է, կիսակապիկների մեծ մասինը՝ 36։

Հայտնի է Պ–ի մոտ 200 ժամանակակից տեսակ։ Տարածված են հիմնականում Աֆրիկայի արեադարձային և մերձարևադարձային անտառներում, Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Գլխավորապես ծառաբնակ են, ապրում են հոտերով, երբեմն՝ զույգերով կամ միայնակ։ Ամենակեր են, բայց սնվում են հիմնականում բուսական կերով։ Բազմանում են ամբողջ տարին։ Ծնում են մեկ ձագ (ցածրակարգերը՝ 2–3)։ Կաթնագեղձերը հիմնականում մեկ զույգ են, որոշ կիսակապիկներինը՝ 2–3 զույգ։