Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ–ի նախահայրերը հավանաբար եղել են ժամանակակից տուպայներին նման պարզունակ միջատակեր կաթնասունները, որոնցից առաջացել են կիսակապիկները։ Լայնքիթ և նեղքիթ կապիկները հավանաբար առաջացել են պարզունակ երկարակրունկներից։ Բրածո մարդանման կապիկներ հայտնի են օլիգոցենից։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի միոցենային նստվածքներից գտնված դրիոպիտեկների տարբեր տեսակները, որոնց համարում են մարդանման կապիկների U մարդու նախահայրերը։ Պ–ի գործնական նշանակությունը մեծ չէ։ Տեղացիներն օգտագործում են Պ–ի միսը և մորթին։ Պ–ին որսում են ինչպես կենդանաբանական այգիների, այնպես էլ գիտական բժշկակենսաբանական հիմնարկների համար։ Գլխաքանակի անկման պատճառով մի շարք Պ․ գրանցված են բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։

ՊՐԻՄԻՏԻՎ (< լատ․ primitivus – առաջինը, ամենավաղը, նախնականը), սկզբնական իմաստով՝ արվեստի էվոլյուցիայի վաղ շրջանի հուշարձան։ «Պ․» հասկացությունը առաջացել է XVIII–XIX դդ․ գեղագիտությանը և արվեստագիտությանը բնորոշ արվեստի զարգացման «մանկական» և «հասուն» աստիճանների հակադրման հետևանքով։ ժամանակակից արվեստագիտության մեջ Պ․ կիրառվում է ուշ միջնադարի արվեստագետների ստեղծագործությունները (օրինակ, «իտալ․Պ․»), նախնադարյան հասարակարգի գծերը պահպանած ժողովուրդների արվեստը (ի դեպ, «պրիմիտիվ արվեստ» հասկացությունը գործածվում է միայն արտասահմանյան գիտության մեջ), սիստեմատիկ կրթություն չստացած վարպետների և պրիմիտիվիզմի ներկայացուցիչների գործերը բնորոշելիս։

ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄ (< պրիմիտիվ), XIX դ․ վերջի –XX դ․ կերպարվեստում՝ պատկերման միջոցների միտումնավոր պարզունակացումը և, այսպես կոչված, պրիմիտիվ արվեստի (նախնադարյան, միջին դարերի, ժող․, արտաեվրոպ․, հնագույն քաղաքակրթությունների արվեստ, մանկական ստեղծագործություն) կիրառումը։ Պ–ի, որպես ստեղծագործական սկզբունքի, տարածումը պայմանավորված է մի շարք արվեստագետների՝ ժամանակակից բուրժ․ մշակույթին հակադրվելու, իրականությունից խույս տալու, կյանքի նախաստեղծ ձևերին վերադառնալու մղումով։ Պ․ սկզբնավորվել է «անտաշ», «բարբարոսական» համարվող մշակույթների գեղագիտական յուրացումով, ձգտել դրանց արտահայտչամիջոցներով հասնել հուզական պարզության, աշխարհընկալման «ինքնաբերականության»՝ ի հակադրություն վերլուծական ռեալիզմի, նատուրալիզմի ու իմպրեսիոնիզմի։ Այդ որոնումները զուգորդվել են XIX դ․ վերջի–XX դ․ սկզբի արվեստի նորագույն ուղղությունների (տես Պոստիմպրեսիոնիզմ, Ավանգարդիզմ) ներկայացուցիչների ձևական փորձարարություններին՝ հաճախ կտրվելով XVI դարից կազմավորված եվրոպ․ գեղարվեստական մշակույթի բոլոր ավանդույթներից։ Միասնական ուղղություն չլինելով՝ Պ․ շատ վարպետների ստեղծագործություններում տարբեր ձևով է արտահայտվել (Պ․ Դոգեն, ֆովիզմի, կուբիզմի, դադաիզմի ներկայացուցիչները Ֆրանսիայում, «Կամուրջ» էքսպրեսիոնիստների միավորումը Գերմանիայում, <Գուաբայա ռոզա>-Կ, «Բուբնովի վալետ»-ը, «Օսլինի խվոստ»-ը Ռուսաստանում)։

«Պ․» տերմինը հաճախ կիրառվում է նաև, այսպես կոչված, նաիվ արվեստը, այսինքն՝ այն արվեստագետների ստեղծագործությունը բնորոշելիս, որոնք չեն ստացել պրոֆեսիոնալ կրթություն, սակայն ներգրավվել են XIX դ․ վերջի և XX դ․ գեղարվեստական ընդհանուր պրոցեսում։ Այդ արվեստագետների (Ա․ Ռուսսոն Ֆրանսիայում, Ն․ Փիրոսմանաշվիլին Վրաստանում, Ի․ Գեներալիչը Հորվաթիայում և այլոց) ստեղծագործություններին ներհատուկ է բնոբդի մեկնաբանման յուրօրինակ մանկականությունը, ընդհանրացման ձևերի (երբեմն հումորիկ) և մանրամասների տառացի մասնատվածության զուգորդումը։ Հայկ․ կերպարվեստում Պ–ի ներկայացուցիչներ են համարվում Վ․ Իաջաբեկյանը, Կ․ Գրիգորյանցը, Ա․ ճերմակյանը, Վ․ էլիբեկյանը, Հ․ Զաքարյանը, Ա․ Բդեյանը, ժող․ վարպետներ Հ․ Համբարձումյանը, Ս․ Սաեակյանը, Վ․ Ղազարյանը, Գ․ Ամիրյանը, Ա․ Ղուլյանը։ Սփյուռքահայ պրիմիտիվիստներից (Ա․ Կնյազյանը Ֆրանսիայում, Մ․ Բոյաջյանը Բելգիայում) առանձնանում է Ն․ Պողոսյանը (ԱՄՆ)։ Պատկերազարդումը տես 448 –449-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ IV։

ՊՐԻՄՈ ԴԵ ՌԻՎԵՐԱ (Primo de Rivera), մարկիզ դե էստելյա Միգել (1870–1930), իսպ․ պետ․ գործիչ, գեներալ։ 1915–17-ին Կադիսի զինվ․ նահանգապետն էր, այնուհետև՝ Վալենսիայի, Մադրիդի, Կատալոնիայի գեն․-կապիտանը (զինվ․ օկրուգի հրամանատար)1 1923-ի սեպտեմբերին կատարել է պետ․ հեղաշրջում, գլխավորել կառավարությունը (զինվ․ դիրեկտորիա), դարձել Իսպանիայի փաստական դիկտատոր։ 1925-ի դեկտեմբերին Պ․ դե Ռ․ զինվ․ դիրեկտորիան փոխարինել է քաղաքացիական վարչությամբ և դարձել նրա նախագահը։ 1930-ի հունվարին տնտ. ճգնաժամի և հեղափոխական շարժման ուժեղացման պայմաններում հարկադրված հրաժարական է տվել և տարագրվել։

ՊՐԻՄՈՐԻԵԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1938-ի հոկտ․ 20-ին։ Սահմանակից է ՉԺՀ և ԿԺԴՀ։ Տարածությունը 165,9 հզ․ կէՐ է, բն․՝ 2046 հզ․ մարդ (1982)։ Բաժանվում է 24 վարչական շրջանի, ունի 9 քաղաք, 47 քտա։ Վարչական կենտրոնը՝ Վլադիվոստոկ։ Պարգեվատրվել է Լենինի շքանշանով (1965)։

Բնությունը։ Պ․ ե․ գտնվում է Սովետական Հեռավոր Արևելքի հվ․ մասում, ափերը ողողվում են ճապոնական ծովի ջրերով։ Ափագիծը (երկարությունը՝ ավելի քան 1350 կմ) հվ–ում խիստ կտրտված է, որտեղ Պետրոս Մեծի ծոցը բաժանված է մի քանի ոչ մեծ ծոցերի (Պոսիետի, Ամուրի, Ուսսուրական, Վոստոկ, Նախոդկայի)։ Կան շատ կղզիներ՝ Ռուսկի, Ռեյննկե, Ասկոլդ, Պուտյատինա ևն։ Արլ․ ծովաՓին նշանավոր են Օլգայի և Վլադիմիրի ծոցերը։

Երկրամասի տարածքի մեծ մասը գրավում են Սիխոտե Ալին լեռները (մեծ մասամբ 600–700 մ բարձրությամբ, առավել բարձր կետը 1855 մ է, Օբլաչնայա լեռ)։ Արմ–ում Ուսսուրական և Մերձխանկայան դաշտավայրերն են։ Կլիման ունի մուսսոնային բնույթ։ Ձմեռը կարճ է, բայց սառնամանիքեւյին։ Նվազագույն ջերմաստիճանը Վլադիվոստոկում –30°C է, երկրամասի ներքին շրջաններում՝ –40°Շ–ից մինչև –45°C։ Հունվարի միջին ջերմաստիճանը ափամերձ վայրերում – 12°Շ–ից մինչև – 14°C է, մայրցամաքային վայրերում՝ –20°Շ–ից մինչև –27°C։ Ամառը ամպամած է, անձրևոտ, հաճախ՝ ցիկլոններով։ Առավելագույն ջերմաստիճանը 40°C է, հուլիսի միջինը՝ 14–21°C։ Տարեկան տեղումները 600–900 մմ են։ Վեգետացիայի շրջանը հս–ում 120–130 օր է, հվ–ում՝ 160–200 օր։ Գետերի մեծ մասը պատկանում են Ամուրի ավագանին, դրանցից խոշորը Ուսսուրին է՝ Մեծ Ուսսուրկա, Բիկին և այլ վտակներով։ Սամարգա, Կեմա, Կիևկա, Պարտիզանսկայա և այլ գետեր թափվում են ճապոնական ծովը, դրանք կարճ են, ունեն լեռնային բնույթ և անձրևային սնում։ Գետերն օգտագործվում են ոռոգման և ջրամատակարարման համար։ Երկրամասի պոտենցիալ հիդրոռեսուրսները գնահատվում են տարեկան 25,8 մլրդ կվտ ժ։

Գերակշռում են գորշանտառային և պոդզոլային հողերը, գետահովիտներում՝ ալյուվիալ հողերը։ Երկրամասի տարածքի 74%–ը ծածկված է փշատերև ու լայնատերև անտառներով (փայտանյութի պաշարները՝ 1,8 մլրդ մ3)։ Կան էնդեմիկ ծառատեսակներ։ Տարածված են լիանները, Իոսնկա լճի շրջակայքում՝ ճահիճները։ Բազմազան կենդանական աշխարհին բնորոշ են բծավոր եղջերուն, ասիական մարալը, այծյամը, վարազը, ուսսուրական վագրը, ընձառյուծը, լուսանը, գայլը, արջը, ուսսուրական կատուն, սկյուռը ևն։ Պ․ ե–ում են Սիխոտե Ալինի, Լազովսկի, Սուպուտինսկի և Կեդրովայա Պադ արգելանոցները։

Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ (85,5%), ուկրաինացիներ, բելոռուսներ, թաթարներ, մորդվաներ, չուվաշներ, կորեացիներ, նանայներ և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 12 մարդ է։ Իփտ են բնակեցված դաշտավայրերն ու գետահովիտները։ Քաղաքային բնակչությունը մոտ 77% է։ Խոշոր քաղաքներն են Վլադիվոստոկը, Նախոդկան, Ուսսուրիյսկը, Արտյոմը, Արսենևը։ Քաղաքների մեծ մասը և քաղաքատիպ ավանները առաջացել են սովետական իշխանության տարիներին։

Տնտեսությունը։ Պ․ ե–ի էկոնոմիկան ունի բարձր զարգացած ինդուստրիալ բնույթ։ Սասնագիտացած է գունավոր մետալուրգիայի, հանքարդյունահանող, անտառանյութի և փայտամշակման արդյունաբերության, ձկնարդյունաբերության, մորթեղենի մթերման և սոյայի մշակման բնագավառներում։ Կարևոր դեր ունեն նաև մեքենաշինությունն ու մետաղամշակումը, վառելիքա–էներգետիկ տըն–