Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսությունը, քիմ․, շինանյութերի, թեթե և սննդի արդյունաբերությունը։

Վառելիքային հաշվեկշռում առաջին տեղը պատկանում է քարածխին (տարեկան արդյունահանվում է մոտ 9 մլն ա)։ էներգետիկ համակարգի հիմքը կազմում են Արտյոմովսկի, Պարտիզանսկի ու Պրիմորիեի ՊՇԷԿ–ները և Վլադիվոստոկ ԶԷԿ–ը։ Պ․ ե․ Հեռավոր Արևելքի ձկնարդյունաբերության խոշորագույն շրջանն է։ Այդ ճյուղին բաժին է ընկնում երկրամասի արդյունաբերության համախառն արտադրանքի ավելի քան 30% –ը։ Զկնորսությունը կատարվում է Հեռավոր Արեելքի ծովերում, խաղաղ ու Հնդկական օվկիանոսների բաց ջրերում։ Պ․ ե–ում բազավորված է նաև կետորսական նավատորմիղ (որսը կատարվում է առավելապես Անտարկտիդայի ջրերում)։ Գունավոր մետալուրգիայի հիմնական ճյուղերն են անագի և արճիճ–ցինկային հանքանյութի մշակումը (յսրուսաալնենսկի հանքահարստացուցիչ և Հեռավորարևելյան լեռնամետալուրգիական կոմբինատներ)։ Անտառանյութի արդյունաբերության մեջ գերակշռում է փայտանյութի մթերումը (տարեկան ավելի քան 6 մլն մ³), որը կենտրոնացած է Ուսսուրի և Պարտիզանսկայա գետերի ավազաններում։ Փայտամշակման արդյունաբերությունը թողարկում է սղոցանյութ, կահույք, մանրատախտակ, տարա են, մեքենաշինական ձեռնարկությունները՝ հանքարդյունաբերության, ձկնարդյունաբերության սարքավորումներ, փայտամշակման հաստոցներ, կենցաղային սառնարաններ, լվացքի մեքենաներ։ Շինանյութերի արդյունաբերության գլխավոր ճյուղերն են ցեմենտի, ասբեստե սալիկների ու խողովակների արտադրությունը։ Թեթե արդյունաբերության առաջատարը կարի արտադրությունն է, սննդի արդյունաբերությանը՝ կաթի, մսի, ալրաղացային, յուղի, շաքարի, հրուշակեղենի արտադրությունը։ Արդ․ խոշոր կենտրոններն են Վլադիվոստոկը, Ուսսուրիյսկը, Լեսոգավոդսկը, Իմանը, Արտյոմը և Նախոդկան։

Պ․ ե․ Հեռավոր Արեելքի գյուղատնտ․ հիմնական շրջանն է, որի առաջատար ճյուղը անասնապահությունն է։ 1982-ին ցանքատարածությունները կազմում էին 760 հզ․ հա, որից 285 հզ․ հա զբաղեցնում էին հացահատիկային, ավելի քան 270 հզ․ հաv կերային կուլտուրաները։ Մշակում են ցորեն, բրինձ, սոյա։ Վերջինիս արտադրությամբ Պ․ ե․ ունի միութենական նշանակություն։ Զբաղվում են նաև կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ ու պտղաբուծությամբ։ Անասնապահությունն ունի մսա–կաթնային ուղղություն։ 1982-ին կար 400 հզ․ խոշոր, 88 հզ․ մանր եղջերավոր անասուն, 420 հզ․ խոզ։ Կարեոր դեր ունեն նաև գազանաբուծությունը, եղջերվաբուծությունն ու մեղվաբուծությունը։

Տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ վճռական տեղ (մոտ 80%) ունի երկաթուղային տրանսպորտը։ Երկրամասի տարածքով է անցնում Տրանսսիբիրյան մայրուղին, որի վերջնակեւոը Վլադիվոստոկն է։ Մեծ է նաև ծովային տրանսպորտի դերը։ Վլադիվոստոկ և Նսփւոդկա նավահանգիստներով իրականացվում են ՄՍՀՄ արտաքին կապերը ճապոնիայի, ԿԺԴՀ, ինչպես նաև Հարավ–Արեելյան և Հարավային Ասիայի երկրների հետ։ Վրանգելի խորշում կառուցվել է «Վոստոչնի» խորջրյա նավահանգիստը։ Նշված նավահանգիստներով իրականացվում են կապերը նաև Սախալինի, Կուրիլյան կղզիների, Կամչատկայի, Մագադանի ու Չուկոտիայի հետ։ Գլխավոր ավտոճանապարհը խաբարովսկ–Վլադիվոստոկ մայրուղին է։ Զարգանում է օդային տրանսպորտը։

1981/82 ուս․ տարում Պ․ ե–ում գործում էին 628 հանրակրթական դպրոց, 34 միջնակարգ մասնագիտական հաստատություն, 52 պրոֆտեխ․ ուսումնարան, 12 բուհ (այդ թվում Հեռավորարեելյան համալսարանը)։

Վլադիվոստոկում են գտնվում ՍՍՀՄ ԳԱ Հեռավորարեելյան գիտական կենտրոնը և բազմաթիվ ԳՀԻ–ներ։ 1982-ին երկրամասում կային 860 գրադարան, 5 թատրոն, 11 թանգարան, 840 ակումբային հիմնարկ, 1800 կինոկայանք, 345 հիվանդանոցային հիմնարկ։ Լույս է տեսնում երկրամասային 2 թերթ։

ՊՐԻՆՑ ԷԴՈՒԱՐԴԻ ԿՂԶԻ, Արքայազն էդուարդի կղզի (Prince Edward Island), նահանգ Կանադայի արլ–ում, Արքայազն էդուարդի կղզու վրա։ Տարածությունը 5,6 հզ․ կէՐ է, բն․ 118 հզ․ (1980)։ Վարչական կենտրոնը՝ Շառլոաթաուն։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է (կարտոֆիլ, բանջարեղեն, պտուղներ, ծխախոտ, անասնապահություն)։ Զարգացած են ձկնորսությունը, տուրիզմը։ Կա անտառանյութի և փայտամշակման արդյունաբերություն։

ՊՐԻՆՑԻՊԱՏ (լատ․ principatus, < princeps – առաջին), Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ 27–մ․ թ․ 193) ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանումը պատմ․ գրականության մեջ: Օկտավիանոս Օգոսաոսը մ․ թ․ ա․ 29/28-ին դարձել է սենատի պրինցեպս՝ ծերակուտականներից առաջինը (այստեղից էլ Պ․ անվանումը)։ Պ–ի ժամանակաշրջանում ձևականորեն պահպանվել են հանրապետական մի շարք հաստատություններ՝ ծերակույտը, կոմիտիաները, մագիստրատուրաները (բացի ցենզորից), որոնք կորցրել են իրենց քաղ․ նշանակությունը, քանի որ դրանց ընտրությունները և գործունեությունը կարգավորել է կայսրը։ Իրական իշխանությունը գտնվել է կայսեր բյուրոկրատական ապարատի ձեռքին, որի գործունեության ոլորտը աստիճանաբար ընդլայնվել է։

Գրկ․ Машкин Н․ А․, Принципат Августа, М․–Л․, 1949․

ՊՐԻՇՎԻՆ Միխայիլ Միխայլովիչ [23․1(4․2)․ 1873, կալվածք իյրուշչովո (այժմ՝ Լիպեցկի մարզի Ելեցի շրջանում)–16․1․