Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1954, Մոսկվա], ռուս սովետական գրող։ Սովորել է Ռիգայի պոլիաեխնիկումում (1893–97)։ Մարքսիստական խմբակներին մասնակցելու համար կալանավորվել է։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի գյուղատնտ․ ֆակ–ը (1902)։ Առաշին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից, հրապարակախոս, 1918–22-ին՝ գյուղական ուսուցիչ։ Աշխատել է որպես գյուղատնտես։ Բանաստեղծականությունը, բացառիկ դիտողականությունը, բնության ու կենցաղի հավաստիությունն են բնորոշ նրա «Վախ չտեսած թռչունների երկրում» (1907) և «Կախարդական բոքոնի ետևից» (1908) «հյուսիսային» գրքերին։ «Անտեսանելի քաղաքի պարիսպների տակ» (1909) ժողովածուում զգալի է դեկադանսի ազդեցությունը։ Պ–ի ակնարկները, պատմվածքները, ֆենոլոգիական նովելները պատկերում են «բուն կյանքի» նոր դիմագծերը։ Նրա քնարական արձակը («ժենշեն» վիպակը, սկզբնական վերնադիրը՝ «Կյանքի արմատը», 1933, «Ֆացելիա» արձակ պոեմը, 1940, «Ձնհալքի կաթոցն անտառում» մանրապատումների շարքը, 1943) ներթափանցված է «կյանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունք» ունենալու փիլ․ կոչով։ Բնության ճանաչումը Պ–ի մոտ անխզելիորեն կապված է մարդու սոցիալ–բարոյական էությունն ըմբռնելու հետ։ Նման միասնությունն է բնորոշ «Թագավորական ճանապարհ» (հրտ․ 1957) վեպ–հեքիաթի, «Նավաշինական անտառաթավուտ» (1954) վիպակ–հեքիաթի պատմ․ ու ժամանակակից պատկերներին, ինչպես նաև «Կաշչեյի շղթան» (1960, սկսված է 1923-ին) ինքնակենսագրական վեպին և այլ գործերի։ Պ․ ռուս, բնության երգիչ է․ բանաստեղծ–փիլիսոփա, նուրբ ու ինքնատիպ ոճաբան։ Նրա շատ ստեղծագործություններ մտել են սովետական մանկական գրականության ոսկե ֆոնդը, թարգմանվել օտար լեզուներով։ Պարգեվատրվել է 2 շքանշանով։

Երկ․ Собр․ соч․, т․ 1–6, М․, 1956–57; Աղվեսի հացը, Ե․, 1946։ Արեի շտեմարանը, Ե․, 1947։ Երեք պատմվածք, Ե․, 1952։ Կռունկը, Ե․, 1955։ Ոսկե մարգագետին, Ե․, 1957։ Իմ պատանի բարեկամներին, Ե․, 1975։

ՊՐԻՉԱՐԴ (Prichard) Քաթարին Աուսաննա (1884–1969), ավստրալիացի կին գրող։ Ավստրալիայի կոմկուսի անդամ 1920-ից։ Ռեալիստական վեպի ստեղծողներից մեկը Ավստրալիայում։ Հասարակ մարդու երջանկության իրավունքի հաստատումն է կազմում Պ–ի «Ռահվիրաներ» (1915), «Սև շողակն» (1921), «Նախրապանը» (1926), «Կունարդու» (1929), «Հաքսբիի կրկեսը» (1930) վեպերի մարդասիրական էությունը։ 1933-ին եղել է ՍՍՀՄ–ում («Իսկական Ռուսաստանը», 1935)։ «Իննսունականի բուռն տարիները» (1946), «Ոսկե մղոններ» (1948), «Թևավոր սերմեր» (1950) եռերգությունում Պ․ պատմել է Արմ․ Ավստրալիայի բանվ․ շարժման, ավստրալիացիների ազգ․ ինքնագիտակցության աճի և հակաիմպերիալիսաական տրամադրությունների մասին։ Գրել է նաև նովելներ, բանաստեղծություններ, պիեսներ, գրական–քննադատական Էսսեներ, հուշեր։

ՊՐԻՉՏՈՎՍԿԻ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ադըղեական Ինքնավար Մարզի Մայկոպի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հվ․։ Բնակչությունը՝ հայեր, ադըղեներ, ռուսներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի բուժկայան։

Հիմնադրել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը, 1918-ին։

ՊՐԻՊՅԱՏ, Պրիպետ, Պրիպեց, Սարումեն, գետ Բելոռուսական ՍՍՀ–ում և Ուկրաինական ՍՍՀ–ում։ Դնեպրի աջ վտակը։ Երկարությունը 775 կմ է, ավազանը՝ 114,3 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Կովել քաղաքի մոտից, հոսում Պոլեսիեով, թավւվում Կիևյան ջրամբարը։ Խոշոր վտակներն են Ստոխոդը, Ստիրը, Գորինը, Ուբորտը, Ուժը, Ցասելդան, Լանը, Սլուչը, Պտիչը։ Սնումը խառն է (հիմնականում ձնային)։ Վարարում է մարտի սկզբներին։ Զրի միջին ծախսը գետաբերանում 460 մ3/վրկ է, առավելագույնը՝ մոտ 6000մ³/վրկ։ Սառցակալում է դեկտեմբերի կեսերին, սառցագերծվում՝ մարտի վերջերին։ Պ․ Դնեպր–Բուգյան ջրանցքով կապված է Բուգի, ԴնեպրՆեմանի ջրանցքով և Շարա գետով՝ Նեմանի հետ։ Նավարկելի է մինչև Ստոխոդի գետաբերանը։ Կա ձկնորսություն։ Պ–ի ափերին են Պինսկ, Պետրիկով, Մոգիր, Նարովլյա, Չեռնոբիլ քաղաքները։

ՊՐԻՍՏԼԻ (Priestley) Զոզեֆ (1733–1804), անգլիացի մատերիալիստ փիլիսոփա, հասարակական գործիչ, քիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության (1767) և Փարիզի ԳԱ (1772), անդամ։ 1755-ից դարձել է հոգևորական, հանդես եկել պաշտոնական եկեղեցու դեմ, քարոզել կրոն, հանդուրժողականություն։ Եղել է անգլ․ առաջադիմական բուրժուազիայի գաղափարախոսը, պաշտպանել Ֆրանս, հեղափոխությունը, դատապարտել անգլ․ գաղութային քաղաքականությունը Հս․ Ամերիկայում։ 1794-ից տարագրվել է ԱՄՆ։ Պ․ զարգացրել է անգլ․ մատերիալիզմի ավանդույթները։ Ըստ Պ–ի, հոգին (գիտակցությունը) շարժմամբ օժտված մատերիայի հատկությունն է։ Սակայն Պ․ մատերիալիզմը զուգակցել է դեիզմի հետ, ընդունել, որ մատերիային շարժման օրենքներ է հաղորդել աստվածային բանականությունը։ Նա ասոցիատիվ հոգեբանության ներկայացուցիչ է, հոգեֆիզիոլոգիական երևույթները բացատրել է մատերիալիստորեն։ Սոցիոլոգիայի մեջ պաշտպանել է դետերմինիզմը, մերժել ֆատալիզմը, բարոյականության հարցերում հարել էվդեմոնիզմին։

Հայտնաբերել է թթվածինը (1774, Շեելեից անկախ), ստացել ջրածնի քլորիդ, ամոնիակ (1772–74), ցույց տվել, որ օդը բուսականության ազդեցությամբ վերականգնում է իր հատկանիշները։

Երկ․ The theological and miscellaneous works, у․ 1–25, L․, 1817–32․

Գրկ․ История философии, т․ 1, М․, 1957, с․ 615–19; ФигуровскийН․ А․, Очерк общей истории химии․ От древнейших времён до начала XIX в․, М․, 1969, с․ 304–10․

ՊՐԻՍՏԼԻ (Priestley) Ջոն Բոյնթոն (ծն․ 1894, Բրադֆորդ), անգլիացի գրող։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) մասնակից։ Պ–ի 30-ական թթ․ վեպերում պատկերված են բուրժ․ հասարակության հակասությունները («Հրեշտակի փողոցը», 1930, «Նրանք թափառում են քաղաքում», 1936)։ «Խավարում Գրետլիում» (1942) վեպն ուղղված է նացիստների հետ համաձայնության ուղիներ Փնտրող անգլ․ հետադիմական ուժերի դեմ։ Անգլ․ բյուրոկրատիայի և ունևոր քաղքենիների բարքերն են նկարագրում «Սըր Մայքլ և սըր Ջորջ» (1964), «Կերպարներ ստեղծողները» (1968), «Լոնդոնյան փակուղի» (1969) վեպերը։ Մեծ Բրիտանիայի ժամանակակից կյանքի բազմապլան պատկերն է վերակերտել Պ․ իր «Փառատոն Ֆաբրիջում» (1951), «Կախարդներ» (1954) վեպերում։ Բեղմնավոր է Պ–ի ներդրումը ժամանակակից անգլ․ դրամատուրգիայում։ Նրա պիեսներում՝ «Վտանգավոր շրջադարձ» (1932), «Ուռիների պուրակ» (1933), «Դրախտային անկյուն» (1934), «ժամանակը և Քոնվեյների ընտանիքը» (1937), «Երաժշտություն գիշերով» (1938), «Տեսուչը եկավ» (1947), «Գանձ» (1953), «Պարոն Քեթլը և օրիորդ Մունը» (1955), «Ապակե վանդակ» (1958), կյանքի դրամատիզմի սուր զգացողությունը միահյուսվում է սոցիալական ու բարոյական հարցադրումների հետ։

ՊՐԻՎԱՏ–ԴՈՑԵՆՏ (գերմ․ Privatdozent, < լատ․ privatim – մասնավոր ձևով և docens – ուսուցանող), մինչհեղափոխական Ռուսաստանի և մի շարք արտասահմանյան երկրների համալսարանների ու որոշ բարձրագույն ուս․ հաստատությունների արտահաստիքային դասախոսի գիտ․ կոչում։ Ռուսաստանում մտցվել է Ն․ Ի․ Պիրոգովի նախաձեռնությամբ, 1863-ի համալսարանական կանոնադրության համաձայն, պրոֆեսորների և դոցենտների հետ միաժամանակ դասախոսություններ կարդացողների շրջանն ընդլայնելու նպատակով (Պ–դ–ին, որպես կանոն, հանձնարարվում էր կարդալու այսպես կոչված ոչ պարտադիր կուրսեր)։ 1884-ի համալսարանական կանոնադրությամբ Պ–դ․ կոչումը Փոխարինվել է նախկինում վերացված դոցենտի կոչմամբ։

ՊՐԻՎՈԼՆՈՅԵ, գյուղ ՀՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղի տարածքում պահպանվել են եկեղեցիներ (V–