XIII դդ․) գյուղատեղիներ, գերեզմանոցներ։
ՊՐԻՖԵՐՄՍԿԻ, հայաբնակ ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հս–արմ․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ։ Հիմնադրել են շրջակա գյուղերից եկած հայերը, 1962-ին։
ՊՐՅԱՆԻՇՆԻԿՈՎ Դմիտրի Նիկոլաևիչ (1865–1948), սովետական ագրոքիմիկոս, կենսաքիմիկոս U ֆիտոֆիգիոլոգ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1935), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1887) և Պետրովյան երկրագործության և անտառային ակադեմիան (1885, այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվ․ գյուղատնտ․ ակադեմիա)։ Կ․ Ա․ Տիմիրյազևի աշակերտը։ 1895-ից եղել է նույն ակադեմիայի ագրոքիմիայի ամբիոնի վարիչ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են բույսերի սննդառության և պարարտանյութերի կիրառման հարցերին։ 1916-ին ձևակերպել է բույսերրի ազոտային սննդառության դասական տեսությունը, առաջարկել բույսերում ազոտ պարունակող նյութերի փոխարկման սխեման, բացահայտել ասպ ա բագինի դերը բուսական օրգանիզմում։ Մշակել է հողերի ֆոսֆորիտացման գիտական հիմունքները։ Տվել է հայրենական կալիումական աղերի ֆիզիոլոգիական բնութագիրը, զբաղվել է թթու հողերի կրացման, ալկալի հողերի գիպսացման, օրգ․ պարարտանյութերի կիրառման հարցերով։ Կատարելագործել է բույսերի սննդառության ուսումնասիրության, բույսերի և հողերի անալիզի և այլ մեթոդները։
Աշխարհում լայն ճանաչում է գտել Պ–ի «Ագրոքիմիա» (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941) ձեռնարկը։ Լենինյան մրցանակ (1926)։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Երկ․ Мои воспоминания, М․, 1957; Избр․ соч․» т․ 1–3, М․, 1965; Популярная агрохимия, М․, 1965․
ՊՐՅՈՒԴՈՆ (Prud’hon) Պիեռ Պոլ (1758-1823), ֆրանսիացի նկարիչ։ Սովորել է Դիժոնում՝ Ֆ․ Գևոժի մոտ և Փարիզի Գեղանկարչության ու քանդակագործության թագավորական ակադեմիայում (մինչև 1780-ը)։ Կրել է անտիկ արվեստի, Լեոնարդո դա Վինչիի և Կոռեջոյի ուժեղ ազդեցությունը։ Ստեղծել է կոմպոզիցիոն նկարներ և պաննոներ (հիմնականում դիցաբանական և այլաբանական սյուժեներով՝ «Պսիքեի առևանգումը», «Հանցագործությանը հետապնդող Արդարադատությունն ու Հատուցումը», երկուսն էլ՝ 1808, Լուվր, Փարիզ), դիմանկարներ (կայսրուհի ժոզեֆինայի, 1805, Լուվր), պատկերազարդումներ, վիմագրություններ։ Պ–ի արվեստում ուշ կրսսիցիզմին բնորոշ գծերը զուգորդվում են մտերմիկությանը, նրբագեղությանը և մեղմ երփնագրին։ Պ–ի մի շարք գործերում կանխապես տեղ են գտել ռոմանտիզմին հատուկ տրամադրություններ։ Լուսաստվերների համարձակ և նուրբ արտահայտչականությամբ առանձնանում են գծանկարները (Կ․Մայերի դիմանկարը, Լուվր)։
ՊՐՅՈՒՆՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Րիթլիսի վիլայեթի Իփգան գավառի համանուն գավառակում։ 1909-ին ուներ 34 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հատկապես այգեգործությամբ), անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՊՐՈԲԼԵՄ (հուն․ ярбРлцш– խնդիր, հարց, դժվարություն), լուծում պահանջող տեսական կամ գործնական հարց, գիտության մեջ՝ հետազոտական խնդիր, որը ձևակերպված է գիտության տվյալ բնագավառի տերմիններով։ Պ–ի հստակ ձևակերպումը պայմանավորում է խնդրի լուծման համար համապատասխան հիպոթեզների առաջադրումը, հետազոտության ուղու և միջոցների ծրագրավորումը։ Պ․ ուսումնասիրվում է գիտության մեթոդաբանության մեջ։ Հոգեբանության մեջ մտածողական պրոցեսի ելակետ համարվում էպրոբլեմային իրադրությունը՝ այն անորոշ իրավիճակը, որն առաջ է բերում գործնական կամ տեսական դժվարություն և մարդուն կանգնեցնում է որոշակի խնդիր հասկանալու և լուծելու անհրաժեշտության առջև։ Որոշ հոգեբաններ և փիլիսոփաներ (Ռ․ Ավենարիուս, Ու․ Ջեմս, Ջ․ Դյուի, Հ, Բերգսոն, Պ․ Րրիջմեն, Կ․ Պոպպեր են) պրոբլեմյին իրադրությունը մեկնաբանելով կենսբ․ հարմարվողականության նմանողությամբ՝ հակված են ամբողջ ճանաչողությունը հանգեցնելու այդ ելակետին։ Մինչդեռ բանականությունը, մտածողությունը և ճանաչողությունը, իսկապես ծագելով այդ հիմքի վրա, ձեռք են բերել հարաբերական ինքնուրույնություն և նոր որակ։
Գրկ․ Рубинштейн С․ Д․, Основы общей психологии, 2 изд․, М․, 1946, с․ 347, 351–54; Логика научного исследования, М․, 1965, гл․ 1․
«ՊՐՈԲԼԵՄԻ ՄԻՐԱ Ի ՍՈՑԻԱԼԻԶՄԱ» («Проблемы мира и социализма», «Խաղաղության և սոցիալիզմի պրոբլեմներ»), կոմունիստական ու բանվորական կուսակցությունների տեսական և լրատու ամսագիր։ Հրատարակվում է 1958-ից, Պրագայում, 34 լեզվով։ Խմբագրական կոլեգիայի ու խմբագրական խորհրդի կազմի մեջ մտնում են մոտ 50 կոմունիստական ու բանվ․ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Լուսաբանում է մարքսիզմ–լենինիզմի տեսության, միջազգային կոմունիստական ու բանվ․ շարժման տակտիկայի ու ստրատեգիայի հարցեր, սոցիալիզմի ու դեմոկրատիայի համար պայքարը կապիտալիզմի և զարգացող երկրներում, սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցումը սոցիալիզմի համակարգի երկրներում, ազգային–ազատագրական շարժումը, կոմունիստական ու բանվորական կուսակցությունների ներկուսակցական կյանքը։ Ամսագիրը տարածվում է 145 երկրում, ընդհանուր տպաքանակը՝ 500 հզ․ օրինակ։
ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԳԼՈԲԱԼ, արդիականության համամարդկային պրոբլեմներ, որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։ Այդպիսի պրոբլեմներից են միջազգային խաղաղության հաստատումը, շրջաւցաւոող միջավայրի պահպանումը, երկրագնդի բնակչությունը սննդամթերքով ապահովելը, Համաշխարհային օվկիանոսի և տիեզերական տարածության յուրացումը, հումքի և էներգետիկական պաշարների ապահովումը։ Պ․ գ․ օրինաչափ արդյունք են հիմնականում գիտատեխ․ և տնտ․ առաջընթացի շեշտակի արագացման, մարդու վերափոխիչ գործունեության ընդլայնման և որակական փոփոխության, սոցիալական հակասությունների խորացման։ Պ․ գ–ի կարևորության համընդհանուր գիտակցումը ենթադրում է համապատասխան փիլ․ իմաստավորում, մասնավորապես մարդկության միասնության, մարդու պատասխանատվության, բնության հետ հասարակության ներդաշնակության անհրաժեշտության ըմբռնում։ Դրանց լուծումը պահանջում է փոխադարձ վստահության և ըմբռնման վրա հիմնված միջպետական փոխհարաբերությունների նոր տիպ։ Սոցիալական տարբեր կառուց վածքի երկրների համագործակցությունը