հանուն Պ․ գ–ի լուծման չի վերացնում սկզբունքային աշխարհայացքային տարաձայնությունները։ Մարքսիզմը Պ․ գ․ դիտում է ամենից առաջ կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանակներում, առանձնացնում սոցիալ–քաղ․, տնտ․, գիտատեխ․, միջազգային–իրավական, էկոլոգիական և բարոյական կողմերը։ Բուրժ․ տեսություններին («Հռոմի ակումբ» են) ընդհանուր առմամբ հատուկ է հոռետեսությունը և ուտոպիականությունը, Պ․ գ–ի գոյացման և լուծման մեջ սոցիալական գործոնների թերագնահատումը, տեխնոկրատական կամ մարդաբանական ծայրահեղությունները։ Իրականում Պ․ գ–ի վերջնական լուծումը պահանջում է ոչ միայն գիտատեխ․ նախադրյալներ, այլև արմատական սոցիալ–քաղ․ փոփոխություններ։
Գրկ. Печчеи А․, Человеческие качества, пер․ с англ․, М․, 1980; Глобальные проблемы современности, М․, 1980; 3агладин В․ В․, Фролов И․ Т․, Глобальные проблемы современности, М․, 1981․ Վ․ Միրզոյան
ՊՐՈԳԵՍՏԵՐՈՆ (< լատ․ pro – նախա․․, համար, օգտին և gestatio – հղիություն), ողնաշարավոր կենդանիների և մարդու իգական սեռական ստերոիդային հորմոն։ Քիմ․ կառուցվածքը հաստատվել է 1934-ին (Ա․ Բուտենանդ և ուրիշներ)։ Օրգանիզմում սինթեզվում է խոչեսթերինից։ Միջանկյալ արգասիք է ստերոիդային բոլոր հորմոնների սինթեզման համար։ Հիմնականում առաջանում է ձվարանների դեղին մարմնում, որը կարգավորվում է հիպոֆիզի լյուտեինացնող հորմոնի ազդեցությամբ։ Մասնակցում է դաշտանային ցիկլի և հղիության բնականոն ընթացքի կարգավորմանը։
Պ․ փոփոխություններ է առաջացնում արգանդի լորձաթաղանթում, նպաստում բեղմնավորված ձվաբջջի ներպատվաստմանը (իմպլանտացիա)։ Հղիության բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է օրական 200–250 մգ Պ․ (արտադրվում է նաև ընկերքում)։ Պ․ ընկճում է արգանդի հարթ մկանների կծկումները, կանխում պտղի վիժումը, խոչընդոտում նոր ֆոլիկուլների ձվազատումը։ Հղիության վերջում Պ–ի կոնցենտրացիան արգանդում նվազում է և նպաստում ծննդաբերությանը։ Պ․ և դրա սինթետիկ ածանցյալները (ընդհանուր անվանումը՝ պրոգեստիններ կամ գեստագեններ) օգտագործվում են բժշկության մեջ՝ ձվարանային ցիկլի և հղիության խանգարումների դեպքում, իսկ էստրոգենների հետ՝ որպես հակաբեղմնավորիչ միջոց։
ՊՐՈԳԻՄՆԱԶԻԱ (< լատ․ pro – փոխարեն և գիմնազիա), Ռուսաստանում չորսդասյա ուս․ հաստատություն, որ համապատասխանում է գիմնազիայի չորս կրտսեր դասարաններին։ Ստեղծվել է 1864-ին, 1866-ից իրավունք է ստացել քննություններ ընդունել ծխական ուսուցչի և առաջին կարգի աստիճանավորի կոչում տալու համար։ XX դ․ սկզբին Ռուսաստանում կար ավելի քան 200 արական, իգական և զինվորական Պ․։
ՊՐՈԳՆՈՍՏԻԿԱ (< հուն․ rtpoYVcocrig – կանխագուշակում), սոցիալ–տնտ․ և գիտատեխ․ զարգացման կանխատեսումը, կանխատեսումների մշակման օրինաչափություններն ուսումնասիրող գիտակարգ և մեթոդաբանություն։ Պ․ որպես գիտություն ձեավորվել և զարգացել է XX դ․ 60-ական թթ․, երբ ի հայտ եկան հասարակական և գիտատեխ․ պրոցեսների և օբյեկտների զարգացման կանխատեսման (տես Կանխատեսում գիտական) տեսական հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ։ Չնայած սոցիալ–տնտ․ և քաղ․ կանխատեսման պրոբլեմների բարդությանը, հիշյալ բնագավառների հաջողությունները կապված են հետազոտության առարկայի նկատմամբ գիտ․ մոտեցմանը։ Հասարակության զարգացման կանխատեսման օրինակ է մարքսիզմ–լենինիզմը։ Կ․ Մարքսը, Ֆ․ էնգելսը և Վ․ Ի․ Լենինը, հայտնաբերելով սոցիալական համակարգերի զարգացման և գործառնության օրենքները, ստեղծեցին հասարակության պատմության ուսումնասիրման գիտ․ մեթոդաբանություն։ Այդ դիրքերից գիտ․ նոր տվյալների հիման վրա մշակվում և կիրառվում են Պ–ի տեսության և պրակտիկայի զարգացման մի շարք մասնավոր մեթոդներ։ Պ․ անբաժանելի է ժող․ տնտեսության պլանային բնույթից և սերտորեն փոխկապակցված է պլանավորման, ծրագրավորման և կառավարման տեսությունների հետ։ Պ–ի հիմնական խնդիրը հետազոտության առարկայի ապագա վիճակի մասին նոր ինֆորմացիա ստանալու ընդհանուր սկզբունքներ և մեթոդներ մշակելն է։ Մեթոդաբանական առումով կարեոր են կանխատեսման տարբեր մեթոդների փոխադարձ կապի օպտիմալ հարաբերակցության սկզբունքները, դրանց ինֆորմացիոն և տնտ․ արդյունավետության գնահատականները, կանխատեսումների հավաստիության սահմանումները։ Պ–ում կիրառվում են կիրառական մաթեմատիկայի, հավանականությունների, խաղերի, գրաֆների, գործողությունների հետազոտման, որոշումների ընդունման և այլ տեսությունների արդի մեթոդները։ ՍՍՀՄ–ում Պ․ եզակի, «մեկուսացված» մեթոդներից անցնում է կանխատեսման մեթոդների կոմպլեքսային կիրառմանը։ Գիտատեխ․ և սոցիալ–տնտ․ զարգացման բնագավառի պրոգնոստիկական հետազոտություններ կատարվում են աշխարհի շատ երկրներում։ Սակայն սոցիալիստական և կապիտալիստական երկրներում Պ–ի ըմբռնման հարցում գոյություն ունի օբյեկտիվ, սկզբունքային տարբերություն, որը բխում է հասարակարգի տնտ․ և քաղ․ նպատակների ու խնդիրների հակադրությունից։
Գրկ․ Վարդանյան Հ․ Ա․, Պրոգնոզավորումը որպես գիտական կանխատեսման ձե, «Լենինյան ուղիով», 1975, № 9։ Гвишиани Д ж․ М․, Лисичкин В․ А․, Прогностика, М․, 1968; Философия и прогностика, пер․ с нем․, М․, 1971; Лисичкин В․ А․, Теория и практика прогностики, М․, 1972; Прогностика։ Общие понятия․ Объект прогнозирования․ Аппарат прогнозирования․ Терминология, М․, 1978․ Հ․ Վարդանյան
«ՊՐՈԳՐԵՍ», ավտոմատ բեռնափոխադրական սովետական տիեզերանավերի սերիայի անվանում։ Արձակվում է 1978-ից։ Նախատեսված է տարբեր նշանակման սարքավորումներ և նյութեր «Սալյուտ» ուղեծրակայան հասցնելու, օգտագործված պաշարները, ապարատուրայի բլոկները և մնացուկները հեռացնելու համար։ Ստեղծվել է <Սոյուզ> տիեզերանավի հիման վրա և բաղկացած է երեք հիմնական հատվածամասերից․ բեռների, նախալցավորման և սարքաագրեգատային։ Բեռների հատվածամասում (ծավալը 6,6 մ³) տեղավորվում են կայան հասցվող սարքավորումները, կինոլուսանյութերը, սննդի և ջրի պաշարները։ Բեռը տեղավորվում է բեռնարկղերի մեջ կամ անմիջականորեն ամրացվում հատվածամասի կարկասին։ Հատվածամասն ունի օդային մթնոլորտ, նոմինալ ճնշումը շուրջ 0,1 Մպա (760 մմ ս․ ս․) է, ջերմաստիճանը՝ 3– 30°С։ Նախա լցավորման հատվածամասում տեղավորվում են վառելիքի տարողությունները, գազի բալոնները, սարքերը և ավտոմատիկան։ Սարքաագրեգատային հատվածամասում տեղակայված են շարժիչային տեղակայանքի սարքավորումներն ու բլոկները, ծառայողական համակարգերը և ապարատուրան։ «Պ․» սարքավորված է կցման հանգույցով, որն ապահովում է կայանի հետ տիեզերանավի կոշտ մեխանիկական միացումը, տիեզերագնացների անցումը բեռների հատվածամաս են։ «Պ․»-ի ինքնավար թռիչքի ակտիվ ժամանակը մինչե 4 օր է, կայանի հետ թռիչքի ժամանակը՝ 2 ամիս։ «Պ․» տիեզերանավերը Երկիր չեն վերադառնում։ «Պ–1» արձակվել է 1978-ի հունվ․ 20-ին, որի հետ կապը պահպանվել է մինչե փետր․ 8-ը։ Մինչե 1983-ի սեպտ․ 17-ը արձակվել են 17 «Պ․» (առաջին 12 «Պ․»-ները՝ «Սալյուտ–6», իսկ «Պ–13»^«Պ–17»-ը՝ «Սալյուտ–7» ուղեծրակայաններին սպասարկելու համար կատարել են փոխադրական գործողություններ)։
«ՊՐՈԳՐԵՍ», կենտրոնական հրատարակչություն ՍՍՀՄ Հրատպետկոմի համակարգում։ Հիմն, է 1931-ին, Մոսկվայում, կոչվել ՍՍՀՄ–ում արտասահմանյան բանվորների հրատարակչություն։ 1939-ին վերանվանվել է օտար լեզուներով գրականության հրատարակչություն, 1963-ին միավորվել է արտասահմանյան գրականության հրատարակչության հետ և կոչվել «Պ․»։ Հրատարակում է ավելի քան 40 օտար լեզուներով (անգլ․, ֆրանս․, գերմ․, իսպ․, արաբ, են) մարքսիզմ–լենինիզմի հիմնադիրների հասարակական–քաղ․ (աշխատություններ), գիտ․ և հումանիտար բնույթի երկեր, ՍՍՀՄ ժողովուրդների դասական և ժամանակակից գրողների գործեր, օտար լեզուներից ռուս, թարգմանական գրականություն։
ՊՐՈԳՐԵՍԻԱ (լատ․ progressio – շարժում առաջ, աճ) թվաբանական, թվերի հաջորդականություն, որի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, հավասար է նախորդին՝ ավելացրած միենույն թիվը (այդ թիվը կոչվում է թվաբանական պրոգրեսիայի տարբերություն, d)։ Օրինակ՝ 1,6, 11, 16, ․․․ հաջորդականությունը թվաբանական Պ․ է, որի տարբերությունը 5 է։ Եթե ai, a2, a3, ․․․․ an,․․․ հաջորդականությունը թվաբանական Պ․ է, ապա նրա