Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորականության դեմ ձեռնարկվել են քաղ․ ճնշումներ։ Կուլտուրական և թատեր․ քաղ․ հիմնական ուղղությունն արտահայտվել է «չքանդելով հինը, չես կառուցի նորը» կարգախոսով, որի հետևանքով Չ–ի թատրոնը ապրել է ստեղծագործական ծանր ճգնաժամ։ Խաղացանկից հանվել են դասական գործերը։ Կրճատվել է պրոֆեսիոնալ կոլեկտիվների թիվը։ «Կուլտուրական հեղափոխությունից» հետո ավանդական խաղացանկը փոխարինվել է 3 «օրինակելի» ներկայացումներով։ Թատրոնները պիեսներ են բեմադրել միայն տոնախմբություններին, հին սերնդի ռեժիսորները և դերասանները հեռացվել են աշխատանքից, շատերը ենթարկվել հալածանքների։ 1970-ից Չ–ի թատեր․ կյանքը հետզհետե կանոնավորվում է։ Վերականգնվել է ավանդական խաղացանկը, ընդարձակվել է դրամատիկ թատրոնի խաղացանկը։ Գործում են բազմաթիվ թատերախմբեր։ Աշխատանքը վերսկսել են թատեր․ ուս․ հաստատությունները։ Թատրոնը ջանում է դուրս գալ «կուլտուրական հեղափոխությունից» հետո առաջացած ճգնաժամից, որը իջեցրել էր դերասանների կատարողական մակարդակը, թատերական ուս․ հաստատությունները զրկել բարձրորակ մանկավարժներից, խախտել ավանդական թատրոնի կապը հանդիսատեսի, հատկապես երիտասարդության հետ։

Կրկեսը Չին․ կրկեսի բազմադարյան պատմության մասին են վկայում կրկեսային տարբեր վարժությունների պատկերներով հուշարձանները։ Չին․ կրկեսում գերակշռում են ակրոբատիկան, մարմնամարզությունը, լարախաղացությունը, ձեռնածությունը, աճպարարությունը, բնորոշ է հնարքների բազմազանությունը, կատարողների վիրտուոզությունը, կապը ազգ․ թատրոնի հետ։ Մշտական կրկեսները ի հայտ են եկել XX դ․ կեսին (Չունցինյան կրկես)։ Գոյություն ունեն մի շարք կրկեսային կոլեկտիվներ, խոշորագույնը Չունցինյան կրկեսային անսամբլն է, ինչպես և մշտական կրկեսը Շանհայում։

XVIII․ Կինոն 1908-ին Շանհայում ստեղծվել է առաջին կինոընկերությունը։ Գեղարվեստական (խաղարկային) ֆիլմերի արտադրությունն սկսվել է 1913-ին, բայց Չ–ի կինեմատոգրաֆիան տնօրինել են օտարերկրացիները։ 1917-ին նկարահանվել է առաջին գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմը, 1920-ին Չ–ում գործել են 100-ից ավելի կինոֆիրմաներ, որոնք թողարկել են շահութաբեր ֆիլմեր։ 1930-ին, հնչուն կինոյի ի հայտ գալով, այդ ֆիրմաների թիվը իջել է 6-ի։ 1931-ին «Մինսին» ֆիրման նկարահանել է առաջին հնչուն ֆիլմը։ 1932-ից բազմաթիվ կինոնկարների սցենարները գրել են հեղափոխական մտավորականության ներկայացուցիչները։ Այդ շրջանի ֆիլմերը շոշափել են հասարակական նշանակալից խնդիրներ։ Աչքի են ընկել դերասաններ Ցուան Լինյույը, Ցզին Յանը, Յուան Մուչժին։ Համաշխարհային ճանաչման է արժանացել «Ձկնորսի երգը» (ռեժ․ Ցայ Չու Շեն, 1935) կինոնկարը։ Այդ շրջանի չին․ կինոն մեծապես ազդվել է սովետական ֆիլմերից, հատկապես «Պոտյոմկին» զրահանավից»։ Գոմինդանը հետապնդել է առաջադեմ կինեմատոգրաֆիստներին, որոնք 1931-ից միավորված էին Լոլ Սինի գլխավորած Ձախ գրողների և արվեստագետների ֆեդերացիայում։ Ճապոն. ներխուժումից հետո կինոարտադրության կենտրոնը Շանհայից տեղափոխվել է Նանկին, ապա Չանցուն (1937–41)։ Հայրենասիրական ֆիլմեր են նկարահանել Շի Դունշանը («Պաշտպանենք մեր հողը»), Ցույ Չուշենը («10000 լի ուղի») և ուրիշներ։ Կինոստուդիաների սարքավորումները զավթիչները տեղափոխել են Ճապոնիա։ Ռեժ․ Յուան Մուչժիի գլխավորությամբ երեք հոգանոց խումբը թշնամու թիկունքում՝ Յանանում, նկարահանել է 5 վավերագրական ֆիլմ։ 1946-ից Մնջուրիայում թողարկվել է«Ազատագրված Հյուսիս Արևելքը» կինոհանդեսը։ 1947-ին ռեժ․ Ցայ Չու շենը նկարահանել է «Գարնանային ջրերը հոսում են դեպի Արևելք»։ 1948-ին ստեղծվել է բանվորների աշխատանքին նվիրված «Կամուրջ» (ռեժ․ Վան Բին) կինոնկարը։ ՉԺՀ–ի կազմավորումից (1949) հետո սկսվել է կինոձեռնարկությունների ագգայնացումը։ «Չին ժողովրդի հաղթանակը» և «Ազատագրված Չինաստանը» ֆիլմերը ստեղծվել են սովետական ռեժիսորներ Ս․ Գերասիմովի և Լ․ Վառլամովի մասնակցությամբ։ Կարլովի Վարիի փառատոնի մրցանակների են արժանացել «Չինաստանի դուստրերը» (ռեժ․ Լին Ցզի Ֆեն և Չժայ Ցյան, 1950), «Պողպատյա զինվորներ» (ռեժ․ Չեն Ին, 1951) ֆիլմերը։ Չին ժողովրդի ազատագրական պայքարին են նվիրված «Ալեհեր աղջիկը» (ռեժ․ Վան Բին և Չժան Շույհուա) և «Մարտական բարեկամներ» (ռեժ․ Չժայ Չան, 1952)։ 1953-ին ընդունվել են «ֆիլմերի արտադրությունն ավելացնելու մասին» և «Կինոցանցի և կինոարդյունաբերության ստեղծման մասին» որոշումները։ Այդ տարիներին աջ տարրերի դեմ տարվող պայքարի բերումով տեղական ղեկավարների աշխատանքը քննադատող կատակերգությունների նկարահանումը արգելվել է։ Խոպանում կազմակերպված պետտնտեսության մասին 1959-ին Շեն Ֆուն ստեղծել է «Հին զինվորի նոր պատմությունը» առաջին գունավոր լայնէկրան ֆիլմը։ Արդիական թեմաներով են նկարահանվել «Կարմիր ուղերթ» (ռեժ․ Չեն Գան), «Փոթորիկ» (ռեժ․ Ցզին Շան) ևն։ Սովետական տնտ․ օգնությանն է նվիրված «Հավերժ բարեկամություն» (1960) գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել են գունավոր բազմասերիանոց ֆիլմեր («Հարավային ծովի ռազմիկները», 1962, ռեժ․ Ցայ Չուշեն), ֆիլմ–ներկայացումներ, մանկական կինոնկարներ, կատակերգություններ։ «Կուլտուրական հեղափոխության» շրջանում ֆիլմերի արտադրությունը կրճատվել է, փակվել Կինեմատոգրաֆիայի բարձրագույն դպրոցը, բազմաթիվ կինեմատոգրաֆիստներ հալածվել են։ Հիմնականում նկարահանվել են վավերագրական ֆիլմեր («Նանկինի մոտ, Յանցզիի վրայով գցվող կամրջի շինարարությունը», 1965, «Ընդհատակյա պատերազմ», 1965)։ 1970-ին էկրանավորվեյ են «Կանանց կարմիր բրիգադը» բալետը և ճապոն. զավթիչների դեմ մղված պայքարի մասին «Կարմիր լապտեր» օպերան։ Նավթագործներին են նվիրված «Պիոներներ» (1974), «Հիմն՝ Դացինին» (1968)։ 1975-ին ստեղծվել են «Երկրորդ գարուն» (ռեժ․ Շան Ցոլ և Վան Շուվեն) և «Շողշողացող կարմիր աստղը» (ռեժ․ Լի Չուն և Լի Ան)։ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի կազմակերպման 30-ամյակին է նվիրված «Հայրենիքը մայր է» ֆիլմը (1976)։ Չին․ համալսարանների մասին է պատմում վավերագրական «Ճեղքվածք» (ռեժ․ Լի Վանհուա, 1976) ֆիլմը։ Այդ շրջանում ցուցադրվել են «Կուլտուրական հեղափոխությունից» առաջ նկարահանված ֆիլմեր։ 1977-ի կինոնկարներից են՝ «Հաշիշային պատերազմ», «Հուզումներ երկնային կայսրությունում»։ Նկարահանվել են հակասովետական ֆիլմեր («Հրեղեն տարհներ», «Սկիզբը»,«Երկրորդ զարուն»)։ 1977-ին Շանհայի ստուդիան թողարկել է «Արշավ» ֆիլմը (հակասովետական վեպի էկրանավորում) և բացահայտ հակասովետական «Արջի հետքը» նկարը։ 1976-ից սկսվել է արտասահմանյան, այդ թվում ամեր․ և արևմտաեվրոպ․ բազմաթիվ շահութաբեր ֆիլմերի ներմուծումը։ 1978-ին բեմադրվել են «Լոտոսի կախարդական լապտերը» ֆիլմ–օպերան և ղազախական պետտնտեսության մասին «Տյան Շանի կարմիր ծաղիկը» (ռեժ․ Շու Վեյ և Չեն Հուայ) կինոնկարը։ 1977-ին ՉԺՀ–ում նկարահանվել է 28, 1978-ին՝ 36, 1979-ին՝ 52 գեղարվեստական ֆիլմ (պլանով նախատեսված է տարեկան 10 ֆիլմով ավելացնել արտադրությունը՝ 1958-ի մակարդակին հասնելու համար, երբ չին կինեմատոգրաֆիստները նկարահանել են 103 ժապավեն)։ Գեղարվեստական ֆիլմեր նկարահանվում են Պեկինում, Շանհայում, Նանկինում։ 1979-ին ստեղծվել է ֆիլմերի համատեղ արտադրության միավորում։ Համաձայնագրեր են կնքվել ԱՄՆ–ի, Իտալիայի, Հոնկոնգի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և ԳՖՀ–ի պրոդյուսերների հետ։ Սկսել են ցուցադրվել «Կուլտուրական հեղափոխության» տարիներին արգելված գիտաֆանտաստիկ ֆիլմերը։

XIX․ Հայերը Չինաստանում Ըստ պատմ․ աղբյուրների հայերը Չ–ում առաջին անգամ հիշատակվում են II դ․։ Դրանք եղել են մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Հայկ․ փոքր գաղութներ հիմնվել են մոնղ․ առաջին արշավանքներից (XIII դ․ սկիզբ) հետո, երբ Հայաստանից գերեվարած հազարավոր հայերի մի մասը բնակեցվել է Չ–ի հս․ շրջաններում։ Այնուհետև հայերը թափանցեյ են երկրի խորքը և բնակվել Չ–ի նաև ծովափնյա քաղաքներում, հատկապես՝ Կանտոնում (Գուանչժոու), որտեղ մինչև 1307-ը կառուցվել է եկեղեցի՝ հարակից շինություններով։ Առաջին հայկ․ համայնքները երկար կյանք չեն ունեցել։ XVII դ․ կեսին Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք, XVIII դ․ ոչ մեծ հայկ․ առևտրավաններ են եղել Շանհայում ևն։ XIX դ․ սկզբին հայերի հոսք եկավ Չ․ Հնդկաստանից ու հարևան երկրներից։ Նրանք հիմնականում բնակություն