Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊՈՒԳԱՉՈՎ Եմելյան Իվանովիչ (մոտ 1742–1775), գյուղացիական պատերազմի (տես Գյուղացիական պատերազմ Ե․ Ի․ Պուգաչովի գւխավորությամբ 1773–1775) առաջնորդ Ռուսաստանում։ Ծնվել է Դոնի կազակի ընտանիքում։ Ծառայել է ցարական բանակում։ Մասնակցել է Ցոթնամյա պատերազմին (1756–63), 1768–70-ին՝ ռուս–թուրք․ պատերազմին։ խուսափելով զինվ․ ծառայությունից՝ 1771-ից թաքնվել է տարբեր գյուղերում (Դոն, Հս․ Կովկաս, Ուկրաինա)։ 1772-ին, տեղեկանալով յաիկյան կազակների ապստամբությունը ճնշելու մասին, սկսել է համոզել կազակներին փախչել դեպի ազատ հողեր։ Մի քանի անգամ ձերբակալվել է, բայց փախել կալանքից։ Իրեն հռչակելովՊյոտր III կայսր՝ 1773-ի սեպտեմբերին Պ․ յաիկյան կազակների նոր ապստամբություն է բարձրացրել՝ հույս դնելով գյուղացիների աջակցության վրա։ Պ–ի հայացքները ապստամբության վերջնական նպատակի վերաբերյալ «գեղջկական ցարի» գլխավորությամբ գյուղացիական–կազակային պետություն ստեղծելու հնարավորության մասին Ժողովրդի միամիտ պատկերացումներից այն կողմ չէին անցնում։ Ապստամբության ընթացքում դրսևորվել են Պ–ի անսահման եռանդը, կազմակերպչական ընդունակությունները, բնատուր խելքը, խիզախությունը, զորավարի տաղանդը։ 1774-ին Պ․ դավադրաբար ձերբակալվել է, ուղարկվել Մոսկվա, որտեղ Սենատի վճռով (հաստատել էր Եկատերինա II), իր չորս ընկերների հետ, 1775-ի հունվ․ 10-ին մահապատժի է ենթարկվել։ Պ–ի ընտանիքի անդամները ցմահ աքսորվել են Կեկսհոլմ (այժմ՝ Պրիօզյորսկ)։

Գրկ․ Лим оно в Ю․ А․, Мавродин В․ В․, Панеях В․ М․, Пугачёв и пугачёвцы, Л․, 1974․ Վ․ Խաչատրյան

ՊՈՒԴՈՎԿԻՆ Վսեվոլոդ Իլարիոնովիչ [ 16(28)․2․1893, Պենզա -30․6․1953, Մոսկվա], սովետական կինոռեժիսոր, կինոդերասան, կինոյի տեսաբան։ ՍՍՀՍ ժող․ արտիստ (1948)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ 1920-ին ընդունվել է 1-ին Պետկինոդպրոցը (այժմ՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստ․)։ 1922-ին աշակերտել է Լ․ Կուլեշովին՝ որպես սցենարիստ, նկարիչ և դերասան մասնակցելով նրա մի շարք ֆիլմերի ստեղծմանը։ Առաջին ինքնուրույն աշխատանքը կինոյում «Շախմատային տենդ» (1925, Ն․ Շպիկովսկու հետ) կատակերգությունն էր։ 1926-ին նկարահանել է «Մայրը» (ըստ Գորկու) ֆիլմը, որով նշանավորվել է ռեալիստական դրամայի նոր ուղղությունը կինոարվեստում՝ սոցիալական կոնֆլիկտները բացահայտելով անհատ հերոսների ճակատագրերի միջոցով։ Ս․ էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» կինոէպոպեայի հետ, Պ–ի «Մայրը» ֆիլմը կինոյում հաստատել է սոցիալիստական ռեալիզմի մեթոդը, իրավամբ դասվել սովետական և համաշխարհային կինոյի գլուխգործոցների շարքը։ Այդ ֆիլմի գաղափարագեղարվեստական սկզբունքները Պ․ զարգացրել է «Սանկտ Պետերբուրգի վախճանը» (1927) և«Չինգիզ խանի ժառանգը» (Ւ929) կինոնկարներում, որոնց գործողության կենտրոնում նույն հոգեկան նկարագրով հերոսներն են՝ հեղափոխության շնորհիվ իրենց դասակարգային–պատմական կոչումը գիտակցող ու պայքարի ելնող աշխատավոր մարդիկ։ Հաջորդ մի շարք ֆիլմերում («Հասարակ դեպք», 1932, «Դասալիք», 1933), փորձարկելով և յուրացնելով զարգացող կինոտեխնիկայի ընձեռած մի շարք նոր արտահայտչամիջոցներ, Պ․ ստեղծել է երեք ֆիլմ, «Մինինը և Պոժարսկին» (1939, ՍԱՀՍ պետ․ մրցանակ, 1941), «Սուվորով» (1941, երկուսն էլ Մ․ Դոլլերի հետ), «ԾովակալՆախիմով» (1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947), որոնք հատկապես արդիաշունչ ու հրատապ էին այդ տարիներին։ 1950-ին ավարտելով իր չորրորդ պատմակենսագրական «ժուկովսկի» (Դ․ Ի․ Վասիլևի հետ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951) ֆիլմը՝ Պ․ անդրադարձել է արդիական թեմատիկային, ըստ Դ․ Նիկոլաևայի «Հունձը» վեպի, նկարահանել է «Վասիլի Րորտնիկովի վերադարձը» (1953) կինոնկարը, որը նրա վերջին գործն էր։ Պ–ի կինոդերասանական մարմնավորումներից հոգեբանական խորությամբ ու արտաքին սուր կերպարագծմամբ աչքի են ընկել՝ Պրոտասովը («Կենդանի դիակ», 1929), գերմանացի գեներալը («Հանուն Հայրենիքի», 1943), ճգնավորը («Իվան Ահեղ», 1945)։

Պ․ խոշոր ներդրում ունի կինոյի տեսության մեջ։ Նրա աշխատությունները, հոդվածները՝ նվիրված էկրանային արվեստի առանձնահատկություններին, թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Պ–ի տեսական ժառանգությունը նրա նորարարական ֆիլմերի հետ մեծ ազդեցություն է գործել սովետական և համաշխարհային կինոյի զարգացման վրա։ Հեղինակ է «Կինոռեժիսոր և կինոնյութ» (1926), «Կինոսցենար։ Սցենարի տեսություն» (1926), «Դերասանը ֆիլմում» (1934) գրքերի։ Եղել է խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։

Երկ․Собр․ соч․, т․ 1–3, М․, 1974–76

Գրկ․ Иезуитов Н․ М․, Пудовкин․ Пути творчества, М․–Л․, 1937; Юткевич С․, Режиссёрское мастерство Вс․ Пудовкина в фильме «Мать*, «Уч․ зап․ ВГИК-а», в․ 1, М․, 1959; Караганова А․, Всеволод Пудовкин, Mv, 1973․ է․ Մանուկյան

ՊՈՒԵԲԼԱ (Puebla), քաղաք Մեքսիկայում, համանուն նահանգի վարչական կենտրոնը։ 499 հզ․ բն․ (1976)։ Երկաթուղիների և ավտոճանապարհների հանգույց է։ Կա տեքստիլ, թեթև և սննդի արդյունաբերություն, 2 համալսարան։ Պահպանվել են XVI–XVIII դդ․ վանքեր, եկեղեցիներ և բնակելի տներ։ Հիմնադրվել է 1531-ին։

ՊՈՒԵԲԼՈ (Pueblo), ԱՄՆ–ի հարավ–արևմուտքի հնդկացի մի խումբ ցեղերի իսպաներեն անվանումը (XVI դարից)։ խոսում են խոպի, սունյի, կերես, տանո լեզուներով։ Մինչև XX դ․ կեսը երկրորդ լեզուն իսպաներենն էր, այժմ գիջում է անգլերենին։ Պ–ի մեծ մասը կրոնով համարվում է կաթոլիկ, պահպանվում են նաև հին շատ պաշտամունքներ ու ծեսեր։ Պ․ այժմյան Մեքսիկայից հս․ բնակվող և դեռևս XI դ․ մշակութային բարձր մակարդակի հասած հողագործ հնագույն ցեղերի սերունդներն են։ XV դ․ Պ․ սփռվել են Ռիո Դրանդե գետի ու դրա վտակների հովիտներում, ինչպես նաև ներկայիս Նյու Մեքսիկո և Արիզոնա նահանգների անաաատային սարահարթերում՝ զբաղվելով հողագործությամբ ու արհեստներով։ Արլ․ (գետային) և արմ․ (անապատային) Պ․ ունեին զարգացման տարբեր մակարդակ, առաջիններն զբաղվում էին ոռոգովի հողագործությամբ և կանգնած էին դասակարգային հասարակության շեմին, երկրորդները՝ ողողովի ու անջրդի հողագործությամբ՝ զգալիորեն պահպանելով մայրա–