Զ, հայերեն այբուբենի քսանյոթերորդ տառը։ Անունն է ջե։ Ստեղծել է, Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է էրեք ուղղաձիգ՝ երկար, կարճ և լայն տարրերից, ընդ որում, կարճը երկարին է միանում նուրբերով աջ կողմից վերևից, իր երկու՝ վերին և ստորին ծայրերից, իսկ լայնը՝ ներքևի ծայրին իր վերին ծայրով՝ Ը։ Փաստորեն ը տառի հենքն է, ավելացրած կարճի երկրորդ նուրբը, որն ստեղծում է շրջանակ, ուստի Զ մտնում է կրկնավորների մեջ։ Ջ աջահայաց գիր է, որ ժամանակի ընթացքում դառնում է ձախահայաց։ Գրչագիր Զ–ի երկարը վերին մասով թեքվում է դեպի աջ, որին հարմարվում է կարճը իր նուրբով, հետագայում ստորին նուրբը երկարին միացած տեղում ստանում է փոքրիկ գծիկ՝ £, գրության ժամանակ աննկատելիորեն կարճը երկարին է միանում ձախից՝ л, դառնում ձախահայաց։ Այս ձևն օգտագործվում է և՝ գրչագրերում, և՝ երկաթագրերում։
Բոլորգիր Ջ ձախահայաց է, որից և առաջացել է շղագիր և նոտրգիր £, որը գլխով նստում է տողի վրա, իսկ նուրբը և լայնն իջնում են տողից ցած։
Ջ նշանագրում է ժամանակակից հայոց գրական լեզվի ձայնեղ հպաշփական (պայթաշփական) ետնալեզվային բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Բառամիջում և բառավերջում այն, հաճախ շնչեղանալով, հնչում է չ (արջ<արչ, աղջիկ<ախչիկ, առողջ<առօխչ)։ Արևմտահայ գրական լեզվում որպես կանոն հնչում է շնչեղ խուլ՝ չ (ջուր<չուր)։ Բարբառներում ենթարկվում է այլևայլ փոփոխությունների։
Ջ նշանակել է ինը հարյուրին ինը հարյուրերորդ, բյուրի նշանով (Ջ )՝ ինը միլիոն։ Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Ջ=իննհարյուրերորդ)։ Ա․ Մաթևոսյան
ՋԱԲԱՐ (Ջաբարյան) Միքայել Ալեքսանդրի (1876, Թիֆլիս –9․6․1917, Թիֆլիս), հայ թատերական գործիչ, իրավաբան, խմբագիր։ Ստացել է իրավաբանական կրթություն։ Եղել է Թիֆլիսի քաղաքային դումայի անդամ, քարտուղար, «Տիֆլիսկի լիստոկ» թերթի խմբագիր, Հայոց դրամատիկական ընկերության վարչության նախագահ, դերասանական խմբի ռեժիսոր։ Նրա նախաձեռնությամբ 1908-ին Թիֆլիսում նշվել է արևելահայ թատրոնի 50-ամյակը։ Այդ առթիվ հրատարակել է «Հայոց դրամատիկական ընկերությունը Թիֆլիսում 1907–08։ Տեղեկագիր» ժողովածուն։ Հոդվածներ է գրել Պետրոս Ադամյանի մասին։ Բ․ Հովակիմյան
ՋԱԲԱՐԼԻ (Ջաբարլը) Զաֆար (1899–1934), ադրբեջանցի սովետական գրող։ Ադրբ․ սովետական դրամատուրգիայի և ադրբ․ դրամատուրգիայում սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրը։ Ադրբ․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1933)։ Ավարտել է Ադրբեջանի համալսարանը (1929)։ Վաղ շրջանի երգիծական բանաստեղծությունները, պատմվածքներն ու պիեսները արծարծում են սոցիալական անհավասարության, կանանց իրավազրկության, հետամնացության հարցեր։ «Այդըն», «Օքտայ էլօղլու» (բեմ․ 1922–1923), պիեսներում Զ մերկացրել է ադրբ․ բուրժուազիայի հետադիմական բնույթը։ «Հրո հարսը» (բեմ․ 1928) դրաման ուղղված է կրոն, մոլեռանդության և ֆեոդ, ճնշման դեմ, «Սևիլ» (բեմ․ 1928, համանուն կինոնկար՝ 1928, 1970) պիեսը նվիրված է հեղափոխությունից հետո կնոջ ազատագրության հարցին։ Հայաստանում, Վրաստանում և Ղարաբաղում կատարած շրջագայության տպավորության տակ գրել է «1905 թվականին» (բեմ․ 1931) պիեսը՝ հայ և ադրբ․ ժողովուրդների բարեկամության մասին։
Ջ–ու ստեղծագործության հիմնական թեման արդիականությունն է, սոցիալիստական շինարարության հարցերը։ Ադրբ․ գրականության մեջ առաջինը նա է ստեղծել նոր կյանք կերտող դրական հերոսների ռեալիստական կերպարներ։ «Ալմաս» (բեմ․ 1931) և «Ցաշար» (բեմ․ 1932) պիեսներում արտացոլված է կոլեկտիվացման տարիների դասակարգային սուր պայքարը գյուղում։ «Շրջադարձ» պիեսում (բեմ․ 1932) Ջ․ անդրադարձել է սոցիալիստական արվեստի հարցերին։ Նպաստել է ադրբ․ սովետական թատրոնի զարգացմանը, հանդես եկել նաև որպես ռեժիսոր։ Ջ․ ստեղծագործական կապերի մեջ է եղել հայ մշակույթի գործիչների հետ։ Նրա շատ պիեսներ բեմադրվել են Անդրկովկասի և