Ծագել է կաստայականության կազմավորման շրջանում և վերջնականապես ձևավորվել մինչև մ․ թ․ ա․ I դ․։ Ջայնականները ժխտում են աստծու գոյությունը և երկրպագում իրենց ուսմունքի 24 ուսուցիչներին [տիրթհանկարաներ կամ ջինաներ (սանսկրիտ․ Jina – հաղթող, հաղթահարող, այստեղից էլ՝ «Ջ․» անվանումը)], որոնցից վերջինը՝ Վարղհամանան (մ․ թ․ ա․ VI ղ․), հռչակվել ԷՄահավիրա (մեծ հերոս)։ Հիմնական գրավոր աղբյուրը Ջայնա–սուտրաներն են։ ժամանակի ընթացքում ջայնականները բաժանվել են երկու աղանդի՝ շվետամբարաների (սպիտակազգեստներ) և դիգամբարաների («եթերազգեստներ» կամ մերկեր)։ Զ․ ճանաչողության աղբյուր է համարում վկայությունը, տրամաբանական եզրակացությունը և ընկալումը։ Ջ–ի փիլ–յան միջուկը յոթ տատվաների (էություններ) մասին ուսմունքն է, որոնցից կարևորագույնն են առաջին երկուսը՝ ջիվան (կենդանի) և աջիվան (անկենդան), վերջինիս մեջ է մտնում նաև մատերիան, որը բաղկացած է անուներից (ատոմներ) և դրանց միացություններից։ Ջիվան (հոգի) գիտակցությամբ օժտված սուբստանց է, հավերժական է, ճանաչում է աշխարհը, ճաշակում բավականություն և տանջանք։ Հոգիները բազմաթիվ են և, գիտակցությամբ օժտվածության աստիճանին համապատասխան, բաժանվում են դասերի, բարձրագույնը ամենատեսության հասած, կարմայի ազդեցությունից ազատագրված հոգիներն են։ Ջ–ի հետևորդների կարծիքով իրենց հոգիները կարող են հասնել կատարելության ու ազատագրվել, և իրենք կդառնան տիրթհանկարաներ, եթե ընթանան կատարյալ հավատի, կատարյալ գիտելիքի և կատարյալ վարքի ճանապահով (հիմնական պայմաններից, է ճգնավորությունը)։ Ջ–ի բնորոշ գծերից են կարեկցանքը և կենդանի էակներին վնաս չպատճառելը։
XX դ․ 70-ական թթ․ Հնդկաստանում կային Ջ–ի 3 մլն–ից ավելի հետևորդներ և համակրողներ։
Գրկ. Радхакришнан С․, Индий ская философия, пер․ с англ․, т․ 1, М․, 1956, с․ 240-89․
ՋԱՅՊՈՒՐ, քաղաք Հնդկաստանում, Ռաջաստան նահանգի վարչական կենտրոնը։ 1 մլն բն․ (1981)։ Տնտ․, մշակութ․ ու տուրիզմի կենտրոն է, առետրատրանսպորտային հանգույց։ Կան բամբակեգործվածքների, կաշվի–կոշիկի, խեցեգործական, սննդի արդյունաբերություն, երկաթուղային և ավտոնորոգման արհեստանոցներ, տնայնագործություն։ Ունի համալսարան, գեղարվեստական արհեստների դպրոց։ Ջ․ հիմնադրվել է 1728-ին։ Շրջափակված է պատերով, երկրի կողմերով դիրքորոշված փողոցներով, բաժանված է ուղղանկյուն թաղամասերի։ Կենտրոնում պալատական համալիրն է (XVIII դ․), որն ընդգրկում է այգիներ, ջրավազաններ, շատրվաններ, Չանդրա-Մահալ պալատը, Ջանթար–Մանթար աստղադիտարանը և խավա–Մահալ պալատը («Հողմերի պալատ», 1751–68)։ Քաղաքի պարսպապատերից դուրս՝ դեպի հվ․, Ջ–ի նոր մասն է (XIX դ․ կես –XX դ․)։
ՋԱՆԱՆ (իսկական ազգանունը՝ Ջանանյան) Մկրտիչ Միհրանի (1892, Կ․ Պոլիս –1938), հայ սովետական դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, դրամատուրգ։ ՀՍՍՀ վաստ․ արտիստ (1932)։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1910-ին՝ Կ․ Պոլսի Վարիետե թատրոնում։ 1911 – 14-ին երգել է Կ․ Պոլսում Կոմիտա– սի կազմակերպած «Գուսան» երգչախմբում․ հանդես է եկել նաև ասմունքով։ 1914-ին խաղացել է Ա․ Ազյանի թատերախմբում։ 1918-ին ակտիվ մասնակցել է «Պոլսո հայ դրամատիկ ընկերության» կազմակերպմանը, ուր խաղացել է գրեթե բոլոր ներկայացումներում։ Դերասանական արվեստը կաւոարելագործելու նպատակով 1919-ին մեկնել է Փարիզ, ընդունվել կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը (ազատ ունկնդիր), աշակերտել Պոլ Մունեին։ Փարիզում կազմակերպել է ներկայացումներ (Շիրվանզադեի «Պատվի համար» ևն), մասնակցել Արմեն Օհանյանի համերգներին։ Ջ․ շրջագայել է նաև Անգլիայում, Իտալիայում, Շվեյցարիայում։ 1921-ին վերադարձել է Կ․ Պոլիս, կրկին մասնակցել հայկ․ ներկայացումներին։ 1922-ին, Վ․ Փափազյանի, Հ․ Ներսիսյանի և Գ․ Ավետյանի հետ, տեղափոխվել է Սովետական Հայաստան։ 1923-ին, Ա․ Խարազյանի հետ նախաձեռնել է «Կոլեկտիվ թատրոնի» ստեղծումը, 1928-ին՝ հիմնադրել Երևանի ադրբ․ թատրոնը, եղել գեղ․ ղեկավար, հետագայում մասնակցել քրդ․ և պատանի հանդիսատեսի թատրոնների կազմակերպմանը։ Աշխատել է Երևանի Առաջին պետ․ (1923–28), Բանվորական (1936), Լենինականի (1930–31) թատրոններում։ Ջ–ի, որպես դերասանի ձևավորմանը, մեծապես նպաստել են Ա․ Բուրջաւյանը և Լ․ Քաւանթարը։ Տպավորիչ արտաքինը, հստակ ու ազդեցիկ ձայնը, հարափոփոխ դիմախաղը նրան հնարավորություն են ընձեռել կատարելու գեղարվեստական մեծ ընդհանրացումներ։ Իր ստեղծած խորապես ռեալիստական կերպարները նա օժտել է սպառիչ բնութագրերով և սոցիալական շեշտված նկարագրով։ Աչքի է ընկել ոչ միայն հերոսական, բնութագրական, այլև կատակեր գական դերերում։ Լավագույններից են՝ Օգսեն, Աբիսողոմ աղա (Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Ցագո, Մակբեթ, Պետրուչիո (Շեքսպիրի «Օթելլո», «Մակբեթ», «Անսանձ կնոջ սանձահարումը»), Դիմանշ, Արգան (Մոլիերի «Դոն ժուան», «Երեվակայական հիվանդ»), Գոդուն (Լավրենյովի «Բեկում»), Սատին (Գորկու «Հատակում»), Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռեիզոր»), Պեկլևանով (Իվանովի «Զրահագնացք 14–69»), Շահ Զեիր (Ջ–ի «Շահնամե»)։ Ջ–ի ռեժիսորական գործունեությունն սկսվել է 1928-ից։ Պիեսներ է բեմադրել Երևանի Առաջին պետ․, Բանվորական, ադրբ․, Լենինականի թատրոններում։ Ռեժիսորական աշխատանքի ամենահետաքրքիր արտահայտությունն է եղել Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսի բեմադրությունը Բանվորական, ապա Առաջին պետ․ թատրոններում։ Ջ․ հեղինակ է պատմվածքների, ակնարկների և դրամատիկական ստեղծագործությունների։ Վ․ Թոթովենցի հետ թատերգության է վերածել Հ․ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը։ Պիեսներից են՝ «Բանվոր քեռին արևելքում» (բեմ․ 1929), «Շահնամե» (1935, Համամիութենական 3-րդ մրցանակ, բեմադրվել է Երևանում, Բաքվում, Նախիջևանում և այլուր, թարգմանվել ռուս․, ադրբ․, վրաց․, ուզբ․, տաջիկ, ևն), «Սիրելն արվեստ է» (1932)։ Նկարահանվել է նաև կինոյում։ Դերերից են՝ Սեիդ («Խասփուշ», 1927), Պրեմիեր մի նիստր («Երկու գիշեր», 1932), իյանո («Քրդեր և եզդիներ», 1933)։
Գրկ․ ․Ստեփանյան Գ․, Մկրտիչ Ջանան, Ե․, 1960։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Ռ․ Փաշայան
«ՋԱՆԳԱՐ», կալմիկական հերոսական էպոս։ Գովերգում է կալմիկ 12 դյուցազունների և նրանց առաջնորդ Ջանգարի՝ հեքիաթային Բումբա երկրի պաշտպանների ռազմ, սխրանքները։ էպոսում արտացոլված են կալմիկ ժողովրդի հույսերն ու ակնկալությունները, նրա բազմադարյան պայքարն իր ազգ․ գոյության համար։ «Զ․»-ի առաջին գրառումը կատարվել է 1804-ին։ էպոսի երկու գլուխները առաջինը հետազոտել ու ռուս, թարգմանել է Ա․ Բոբրովնիկովը, 1854-ին։ 1910-ին հրատարակվել է տասը գլուխ, որ գրառվել է ըստ «Ջ․»-ի հայտնի ասացող էելյան Օվլի։ էպոսի բազմակողմանի ուսումնասիրությունն սկսվել է սովետական շրջանում։ 1940-ի աշնանը սովետական հասարակայնությունը նշել է «Ջ․»-ի 500-ամյակը։ Դյուցազներգությունը հայտնի է նաև ՄԺՀ–ում։
ՋԱՆԳԻԼԴԻՆ Ալիբի Թոգջանովիչ (1884–1953), սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1915-ից։ Ցարիզմի և տեղական ֆեոդալների դեմ միջինասիական ապստամբության (1916), ինչպես նաև Ղազախստանում սովետական իշխանության համար պայքարի (1917–19) ղեկավարներից։ 1919-ին եղել է Կիրգիզ․ (Ղազախ․) երկ–