Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րամասի հեղկոմի նախագահի տեղակալ, 1920–25-ին՝ Ղազախ․ ԿԴԿ–ի Նախագահության անդամ, 1925–37-ին՝ Ղազախ․ ԿԴԿ–ի Նախագահության նախագահի տեղակալ, միաժամանակ՝ Ղազախ․ ՍՍՀ սոցապ ժողկոմ, 1937–42-ին և 1951-ից՝ Ղազախ․ ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ։ Ղազախստանի կոմկուսի ԿԿ անդամ։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։

ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄ, տես վիճակի երգեր։

ՋԱՆԵԼԻՁԵ Ալեքսանդր Իլլարիոնի (1888–1975), վրացի սովետական երկրաբան և հնէաբան։ Վրաց․ ՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1941), ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Փարիզի համալսարանը (1910)։ 1915-ից աշխատել է Կազանի համալսարանում։ 1924-ից՝ Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր, 1925–56-ին՝ Վրաց․ ՍՍՀ ԴԱ երկրաբանության ինստ–ի դիրեկտոր։ Եղել է Վրաստանի երկրբ․ ընկերության նախագահ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Վրաստանի շերտագրությանը, տեկտոնիկային, ռեգիոնալ երկրաբանությանը և հնէաբանությանը, հատկապես մեզոզոյի ֆաունայի հետազոտություններին։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՋԱՆԵԼԻՁԵ Իուստին Իվլիանեի (1883–1950), վրացի սովետական վիրաբույժ։ ՍՍՀՄ ԲԴԱ ակադեմիկոս (1944), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1936), բժշկ․ ծառայության գեներալ–լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ 1921-ից եղել է Պետրոգրադի բժշկ․ ինստ–ի (այժմ՝ Լենինգրադի I բժշկ․ ինստ․) պրոֆեսոր, 1939-ից՝ Ռազմածովային նավատորմի գլխ․ վիրաբույժ։ Աշխատանքները հիսնականում վերաբերում են սրտի և արյան անոթների վիրաբուժությանը, տրավմատոլոգիային, անհետաձգելի և ռազմադաշտային վիրաբուժությանը։ Ջ․ աշխարհում առաջինն է հաջողությամբ կարել վերընթաց աորտայի վերքը (1913)։ Եղել է վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության նախագահը։ Պետ․ մրցանակ (1949)։ Պարգևատրվել է Լենինի 2 և Կարմիր դրոշի շքանշաններով։

ՋԱՆԻԲԵԿՅԱՆ (Տեր–Խաչատրյան) Դուրգեն Ջանիբեկի [ 18(30)․5․1897, Երևան –27․9․1978, Երևան], հայ սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1917-ին ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան։ Ելույթներ է ունեցել սիրողական խմբերում։ 1917-ին Երևանի Դայանյան դպրոցի ուսուցչական թատերախմբում խաղացել է Դրիգոր աղա (Վրթ․ Փափագյանի «ժայռ»), 1917–18-ին մասնակցել Մ․ և Մ․ Դարագաշների կազմակերպած օպերետային, 1920-ին՝ փոքր դերերով՝ Զարիֆյան–Աբելյան խմբի ներկայացումներին։ 1922-ին ընդունվել է Ա․ խարազյանի շրջիկ թատրոն, 1922–23-ին՝ խաղացել Ա․ Արմենյանի թատերախմբում (Ալեքսանդրապոլ), 1923–24-ին՝ Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում։ 1924-ից մինչև կյանքի վերջը Երեանի Մունդուկյանի անվ․ թատրոնի դերասան (1965–67-ին՝ նաև դիրեկտոր)։ Լավագույն անձնավորումներից են․ հայ դրամատուրգիայում՝ Սասիսյանց (Սունդուկյանի «խաթաբալա», 1927), Սոթլիկյան (ըստ Ցանովսկու «Ցասում», փոխադր․՝ Տ․ Հախումյանի, 1930), Բարեղամ Պահլավունի (Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան», 1934), Բագրատ (Շիրվանզադեի «Պատվի համար», 1938), Դրիգոր աղա (Վրթ․ Փափազյանի «ժայռ», 1944), Սեթո (Վ․ Վաղարշյանի «Վանքաձոր», 1945), Դառնակերյան (Ն․ Զարյանի «Փորձադաշտ», 1953), Վասակ Սյունի («Վարդանանք», ըստ Դեմիրճյանի, 1962), Մարգար (Ա․Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», 1967), ռուս, դերացանկից՝ Վասկա Պեպել (Դորկու «Հատակում», 1932), Իվան Դոռլով (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», 1942), Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951), Դաև (Չեխովի «Բալենու այգին», 1951), Կուդրյաշ (Ա․ Օստրովսկու «Ամպրոպ», 1953), Վառավին (Սուխովո–Կոբիլինի «Դործ», Սունդուկյանի անվ․ թատրոնում՝ «Դատական գործ», 1966), արտասահմանյան դրամատուրգիայում՝ Ֆիգարո (Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», 1933), Կրոգստադ (Իբսենի «Նորա», 1935), Սոլոմոն (Միլլերի «Դինը», 1963), շեքսպիրյան երկերում՝ Մակդուֆ («Մակբեթ», 1933), Օթելլո («Օթելլո», 1935), Համլետ («Համլետ», 1942), Քենտ («Լիր արքա», 1953)։ Կատարել է շուրջ 100 դեր ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններում, որոնցից նշանակալից են՝ Մարտին ապեր («խնձորի այգին», ըստ Ս․ Զորյանի), Իզաի («Սգավոր ձյունը», ըստ Ա․ Թրուայայի), Շվեյկ («Քաջ զինվոր Շվեյկի արկածները», ըստ 6ա․ Հաշեկի), Չապաև («Չապաև», ըստ Ֆուրմանովի), Սլիկ երեց (Ա․ Սարգսյանի «Սլիկ երեց»), Նահապետ («Նահապետը», ըստ Հ․ Քոչարի)։ Ջ․ նկարահանվել է նաև կինոյում։ Դերերից են՝ խմբապետ Սաքո («Զանգեզուր), Հերդ Վիլներ («Ամպրոպի արահետով»), Արթին պապ («Սարոյան եղբայրներ») ևն։ Հանդես է եկել իբրև ռեժիսոր թե՝ ռադիո բեմադրություններում, թե՝ թատրոնում, որոնցից նշանավորը Ա․ Օստրովսկու «Մն–օժիտը» ներկայացումն է (Սունդուկյանի անվ․ թատրոն)։ Ջ–ի արվեստին բնորոշ էր կերպարների սոցիալ–կենցաղային ճըշգրիտ, հանգամանալից, ցայտուն վերարտադրությունը։ Նրանք օժտված են անկաշկանդ, պոռթկուն խառնվպծքով, համառ, անկոտրում բնավորությամբ։ Կատակերգության մեջ Զ․ հակվել է երգիծանքի սուր, հաճախ ոչնչացնող գույների։ Հայ սովետական բեմում «հակառակորդ» ամպլուայի անփոխարինելի դերակաւհար էր։ Վերջին տարիներին Ջ․ հասել էր կատարման վիրտուոզ տեխնիկայի։ Թարգմանել է մի շարք պիեսներ (Դորկու «Վերջինները» ևն)։ Ա․ Բարսեղյանի հետ գրել է «Տաճատ Համազասպովիչը զայրանում է» կատակերգությունը։ Հեղինակ է նաև «Բարեկամներիս մասին» (1965), «Իմ աշխարհից» եռահատոր հուշագրությունների (գիրք 1 – 2, 1977–80) գրքերի և բազմաթիվ հոդվածների։ 1940–49-ին Ջ․ եղել է Հայկ․ թատերական ընկերության անդրանիկ նախագահը։ 1947–49-ին դերասանի վարպետություն է դասավանդել Երևանի թատերական ինստ–ում։ Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, ՍՍՀՄ–ի բազմաթիվ քաղաքներում, Մերձ․ Արևելքում։ ԱԱՀՄ պետ․ մրցանակ (1952)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Գրկ․ Դուրգեն Ջանիբեկյան, Ալբոմ–ժող․ (կազմեց և խմբագրեց Լ․ Սամվելյանը), Ե․, 1970։ Սարուխանյան Ս․, Դուրգեն Ջանիբեկյան, Ե․, 1972։ Լ․ ՍամվեԱան

ՋԱՆԻԲԵԿՈՎ Վլադիմիր Ալեքսանդրովիչ (ծն․ 1942), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու։ Սովետական Միության կրկնակի հերոս (1978, 1981), գնդապետ։ ՄՄԿԿ անդամ 1970-ից։ Ավարտել է Եյսկի բարձրագույն ավիացիոն օդաչուական ուսումնարանը (այժմ՝ Վ․ Մ․ Կոմարովի անվ․)։ Տիեզերագնացների ջոկատում է 1970-ից։ 1978-ի հունվ․ 10–16-ը, Օ․ Դ․ Մակարովի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ–27» տիեզերանավով և «Սոյուզ–26» (տիեզերագնացներ Ցոլ․ Վ․ Ռոմանենկո, Դ․ Մ․ Գրեչկո) տիեզերանավին կցված «Սալյուտ–6» ուղեծրակայանով։ Վայրէջք է կատարել «Սոյուգ–26» տիեզերանավով։ 1981-ի մարտի 23–30-ը, մոնղոլ հետազոտող տիեզերագնաց ժ․ Դուռագչայի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել