Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Սոյուզ–39» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ–6»–«Մոյուզ Տ–4» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1981-ի մարտի 13-ից, տիեզերագնացներ Վ․ Վ․ Կովաչյոնոկ, վ․ Պ․ Սավինիխ)։ 1982-ի հունիսի 24-ից հուլիսի 2-ին, Ա․ Իվանչենկովի և ֆրանսիացի հետագոտող տիեզերագնաց ժ․-լու Կրետիենի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ Տ–6» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ–7», «Սոյուզ Տ–5» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1982-ի մայիսի 14-ից, տիեզերագնացներ՝ Ա․ Ն․ Բերեզովոյ, Վ․ Վ․ Լեբեղև)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

ՋԱՆԻԿ ՄԱԴՈԻՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում։ 1909-ին ուներ 80 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ (հատկապես հացահատիկի մշակությամբ) և անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

ՋԱՆԻԿՅԱՆ Գրիգոր Նազարի [ծն․ 2․12․1944, ք․ խասկովո (Բուլղարիա)], հայ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1975-ից։ Ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների ինստ–ը (1966), Մոսկվայի Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ–ի գրական բարձրագույն դասընթացները (1979)։ 1979-ից աշխատում է «Գրական թերթ»-ի խմբագրությունում։ Հրատարակվել են Զ–ի «Իսկապես, ինչպիսիք է աշխարհը» (1964), «Մահին հաղթողները» (1968), «Հորիզոնի կանչող գույները» (1975), «Հավատարիմ երազանքին» (1979), «Հավերժական ճանապարհ» (1982) վիպակների, պատմվածքների ու ակնարկների ժողովածուները։ Հեղինակի նախասիրած ժանրը վավերագրությունն է, նյութը՝ ժամանակակից հայ իրականությունը, հերոսները՝ մեր օրերի մարդիկ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Ռուս, տպագրվել է «Այսպես են ծնվում առասպելները» (1979) գիրքը։ Զ–ի գեղարվեստական ու հրապարակախոսական երկերն արժանացել են ՀամԼԿԵՄ Կենտկոմի և այլ մրցանակների։

ՋԱՆ ԼԻՃ, գտնվում է ՀՍՍՀ–ում, Գորիսից 18 կմ հս․, 2067 մ բարձրության վրա։ Զրհավաք ավազանը 1,2 կմ2 է, մակերեսը՝ 0,06 կմ², միջին խորությունը՝ մոտ 4 մ։

ՋԱՆԽՈՇ, հայաբնակ գյուղ Իրանում, Բուրվարի գավառում։ XX դ․ սկզբին ուներ 260 հայ բն․ (38․ տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, սանտրով։ Արտահանում էին գյուղատնտեսական մթերքներ ու արհեստագործական արտադրանք։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները 1946-ին ներգաղթել են Սովետական Հայաստան։

ՋԱՆԿՈՅ, քաղաք (1926-ից) Ուկր․ ՍՍՀ Ղրիմի մարզում, համանուն շրջանի կենտ րոնը։ Երկաթուղային հանգույց է։ Կան մեքենաշինական, մեխանիկական նորոգման, երկաթբետոնե իրերի, պահածոների, գինու, կաթի գործարաններ, մսի կոմբինատ, երկաթուղային տրանսպորտի ձեռնարկություններ։

ՋԱՆՏԱԹԱՂ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարաակերտի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հվ․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, մանկապարտեզ, փոստ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Զ–ում կա եկեղեցի (1609)։

ՋԱՆՅԱՆ (Օհանջանյան) Բոգդան Շամիրի [ծն․ 3․7․1917, գ․ Տումի (այժմ՝ ԼՂԻՄ Հադրութի շրջանում)], հայ սովետական բանաստեղծ։ Ավարտել է Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվ․ մանկավարժ, ինստ–ի բանասիրական ֆակ–ը (1938)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1941-ին և 1945–48-ին եղել է Լեռնային Ղարաբաղի գրողների մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ 1954–68-ին աշխատել է «Սովետական Ղարաբաղ» թերթում, 1968-ից՝ ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետ․ կոմիտեում։ Հրատարակվել են Զ–ի «Իմ լուսաբացը» (1948), «ճամփաներ» (1957), «Իմ Երևանը» (I960), «Խաղաղ եզերքներ» (1963), «Ես մենակ չեմ» (1964), «ճանապարհը շարունակվում է» (1965), «Լեռներն արձագանքում են» (1967), «Իմ մոտիկ հեռուն» (1968, ռուս․ 1977), «Կանչող հեռուներ» (1974) ժողովածուները։

Զ․ քնարական շնչի բանաստեղծ է, որի գործերի հիմքում մայր հայրենիքի ու ժողովրդի հավերժության հավատամքն է։ Զ․ պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։

Երկ․ Արմատների հավատով, Ե․, 1979։ Անտառը լռում է, Ե․, 1983։

ՋԱՆՇՅԱՆ (Ջանշիև) Գրիգոր Ավետի (185J, Թիֆլիս –1900, Մոսկվա), հայ հրապարակախոս, գրական և հասարակական գործիչ։ Գրել է ռուս․։ Ապրել է Մոսկվայում (1864-ից), ավարտել Լազարյան ճեմարանի գիմնազիան, Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակ–ը (1874)։ Հոդվածներով ու ակնարկներով հանդես է եկել ռուս, մամուլում, մարտնչել դեմոկրատական, բարոյական հաստատուն իրավական նորմերի կենսագործման համար։ ճանաչվել է «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» (1892) պատմահրա–պարակախոսական աշխատությամբ։ Ճանապարհորդական արձակում ի հայտ են եկել Զ–ի գրական նուրբ ճաշակն ու բազմագիտակությունը («Եվրոպայում», 1888, «Բնության ընտրյալների և խորթ զավակների մեջ», 1890, «Կովկասի գոհարը», 1886)։ Լինելով «Ռուսկիե վեդոմոստի» («Русские ведомости) թերթի հրատարակիչ–խմբագիրներից, ակտիվորեն մասնակցելով ռուս, գրական–հասարակական կյանքին՝ Զ․ նպաստել է հայ ժողովրդի պատմությունը և մշակույթը ռուս հասարակությանը ներկայացնելու գործին, ուշադրություն հրավիրել արևմտահայերի ծանր կացության վրա։ Զ․ «Դիև» ծածկանունով լույս է ընծայել «Հայկական հարցը Թուրքիայում» (1893) գրքույկը, գտնելով, Հայկ․ հարցը պետք է վճռել «իրավուն քի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»։ 1895–96-ի հայկ․ կոտորածներր կապակցությամբ նախաձեռնել, կազմել և հրատարակել է «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» (հ․ 1–2, 1897–1898) ստվարածավալ ժողովածուն (պարունակում է գրական–գեղարվեստական, գիտ․, փաստագրական, հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին վերաբերող նյութեր), որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ հայերին օգնելու համար (այդ գումարով Արևմտյան Հայաստանում բացվել է 12 մանկատուն–ապաստարան)։ ժողովածուում հանդես են եկել ռուս ականավոր գրողներ (Լ․ Տոլստոյ, Ա․ Չեխով, Վ․ Կորոլենկո), բանաստեղծ–թարգմանիչներ, մշակույթի, գիտության գործիչներ (Կ․ Տիմիրյազև, Մ․ Կովալևսկի, Ա․ Վեսելովսկի, Ա․ Կոնի)։

Երկ․ Эпоха великих реформ, 10 изд․, СПБ, 1907, с послесловием А․ К․ Дживелегова; Сб․ ст․, М․, 1914, с предисловием А․ Ф․ Кони․

Գրկ․ Литературные связи, т․ 3, Е․, 1981․ Ն․ Գոնչար–խանջյան

ՋԱՆՈՅԱՆ Ջանիկ Արտաշեսի (ծն․ 20․10․1928, գ․ Վարդաղբյուր, ՀՍՍՀ Ղոլկասյանի շրջանում), սովետական պետ․ աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտական ֆակ–ը (1951)։ 1951–56-ին ծառայել է սովետական բանակում։ 1969-ից՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդում բաժնի վարիչ, 1975-ից՝ ՀՍՍՀ ֆինանսների մինիստր։ Զ․ ՀԿԿ ԿԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահն է (1980-ից), ՀՍՍՀ IX–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Եղել է ՀԿԿ XXVI–XXVII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՋԱՆՑԼԵՐ, կանցլեր (ֆրանս․ chancelier – ատենադպիր, կնքապահ), արտաքին գործերը վարող արքունի գործակալ Կիլիկյան Հայաստանում։ Գլխավորել է դեսպանություններ, ընդունել օտարերկրյա դեսպաններ, կազմել (հայ․ կամ օտար լեզուներով) և թագավորի վավերացմանը ներկայացրել միջազգային գրագրություններ, պայմանագրեր, հրովարտակներ, շնորհագրեր ևն։ Պահել է պետ․ կնիքը։ Զ–ի պաշտոնը սովորաբար վարել է Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների տիրապետող և բազմակողմանի գիտելիքներ ունեցող գործիչ (օրինակ, 1260–89-ին Զ․ է եղել Վահրամ Րաբունին):

Գրկ․ Բոռնազյան Ս․ Վ․, Սոցիալ–տնտեսական հարաբերությունները Կիլիկյան