հայկական պետությունում XII–XIV դարերում, Ե․, 1973։
ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ Լեոն Միքայելի (ծն․ 1․7.1912, Երեան), հայ սովետական գինեգործ–աեխնոլոգ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1977), ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ (1971), ՀՍՍՀ գիտ․ և տեխնիկայի վաստ․ գործիչ (1967), ՍՍՀՄ գիտատեխնիկական ընկերությունների պատվավոր անդամ։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազեի անվ․ գյուղատնտ․ ակադեմիան (1936)։ Աշխատել է գինու և կոնյակի արդյունաբերության «Արարատ» տրեստում որպես գիտ․ լաբորատորիայի վարիչ (1941–43), ՀՍՍՀ սննդի արդյունաբերության ժողկոմի տեղակալ (1943–46), ապա՝ մինիստր (1946–47), 1948-ից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկ․ ԳՀԻ–ի գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնի վարիչ, 1965-ից՝ ՀՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրի առաջին տեղակալ։
Գիտ․ աշխատանքները վերաբերում են գինու, կոնյակի արտադրության զարգաց ման հարցերին։ Սշակել է կոնյակի հասունացման, շիթային ռեակտորի միջոցով գինու վերամշակման (Կ․ Խաչատրյանի հետ), գինեթթվակրի (գինեթթվի կալցիու մական աղ) ստացման, մադերայի տիպի «Հայկական» գինու (Ն․ Կազումովի հետ) տեխնոլոգիաները։
Պարգեաարվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաննե րով։
Երկ․ Очерки развития отечественного коньячного производства, Е․, 1966․
«ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ ԹԱՏՐՈՆ», թատերական շենք Երեանում, պատկանել է Ե․ Ջանփոլադյանին։ Սկզբում եղել է քաղաքային ակումբ։ Թատերական գործիչ է․ Տեր-Գրիգորյանի ջանքերով 1906–07-ին շենքը վերակառուցվել է թատրոնի (ինժե
ներ Վ․ Սիրզոե, բեմի սարքավորումը՝ Թիֆլիսի Արտիստական ընկերության
թատրոնի բեմի մեքենավար և դեկորատոր Ա․ Կոնդրաշեի նախագծով՝ Արքու
նական թատրոնի դեկորատոր Ա․ Նովակի ղեկավարությամբ)։ Ընդարձակել են
բեմն ու դահլիճը։ «Ջ․ թ․» բացվել է 1907-ի փետր․ 20-ին։ Այն եղել է Երեանի կենտր․ թատերաշենքը, ուր տեղի խմբերից բացի ներկայացումներ են տվել նաև Թիֆլիսի, Րաքվի հայ դերասանները, Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես և Եվրոպայից եկած դերասաններն ու թատերախմբերը։ 1913-ին առաջին անգամ ներկայացվել է Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշի, Հ․ Աբելյանի, Հ․ Ջարիֆյանի, Հ․ Արաբլինսկու (ադրբ․) և այլոց թատերախմբերը։ 1924–25-ին «Ջ․ թ․»-ում ներկայացում ներ են տվել Երեանի Հեղափոխության, 1929–38-ին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնները, հետագայում՝ Գորկու անվ․ բանվ․ թատրոնը և Սունդուկյանի անվ․
թատրոնի դերասաններից կազմված խմբերը։ Այժմ՝ Գայի անվ․ սպայի տունն է։
Ր․ Հովակիմյան․
ՋԱՆՖԻԴԱ, գյուղ ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, եթերայուղատու կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Ջ–ում է ծնվել սոցիալիստական աշխատանքի հերոս Մ․ Սահակյանը։
ՋԱՋՈՒՌ, գետ ՀՍՍՀ–ում, Շիրակի դաշտում, Քառանգուի աջ վտակը (Ախուրյանի համակարգի։ Երկարությունը 34 կմ է, ավազանը՝ 393 կմ2։ Սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայից, հոսում հվ․, ստորին հոսանքում՝ արմ․։ Սնումը ձնաանձրեային է, ռեժիմը՝ անկանոն սելավային։
ՋԱՋՈՒՌ, գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հս–արլ․։ Անասնաաահական սովետական ւոնւոեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (1870), մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպա սարկման տաղավար, կինո, մանկապար տեզ, ամբուլատորիա։ Ջ–ից հս․՝ 1,5 կմ հեռավորության վրա գտնվում է Ջաջուռի Լեռնանցքը։ Ջ–ում է ծնվել նկարիչ Մ․ Ավետիսյանը, այստեղ է նրա տուն–թանգարանը։ Բնակրչների նախնիները եկել են Խնուսից, 1828–29–ին։
ՋԱՋՈՒՌ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ, ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենարոնից 13,5 կմ հս–արլ․։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապար տեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1928-ին, կրի գործարանի կառուցումից հետո։
ՋԱՋՈՒՌԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է ՀՍՍՀ–ում, Շիրակի և Փամբակի լեռնաշղթաների միացման վայրում, 1952 մ բարձրության վրա։ Շիրակի դաշտը միացնում է Փամբակի գոգհովտի հետ։ Ջ․ լ–ով անցնում է Լենինական–Կիրովական խճուղին, թունելով՝ Երեան–Թբիլիսի երկաթուղին։ Հաճախակի են ուժեղ քամիները, ձմռանը, խիստ ձնաբքերի ժամանակ, փակվում է։
ՋԱՌՄՈ, Քալատ Ջառմո, նեոլիթյան բնակավայր (մ․ թ․ ա․ YIII –VI հազարամյակներ) հս–արլ․ Իրաքում, Քերքուք քաղաքից արլ․։ Պեղել է Չիկագոյի համալսարանի արշավախումբը՝ Ռ․ Բրեյդվուդի ղեկավարությամբ (1948–55)։ Ջ․ բազմաշերտ արհեստական բլուր–բնակատեղի է, 1,3 հա մակերեսով, մշակութային շերտի առավելագույն հաստությունը՝ ավելի քան 7 մ՝․ Բացվել են միմյանց վրա գտնվող 16 տարբեր շինությունների հատակներ (դիտվում են իբրե շինարարական 12 հորիզոններ)։ Ուղղանկյուն հիմքով տների (բաղկացած են բնակելի և օժան դակ կառույցներից) հարդախառն կավաշաղախով պատերը դրված են մանր քարերով շարված գետնախարսխի վրա։ Տանիքները ծածկված են եղեգներով ու ծառի ճյուղերով, ծեփված կավով։ Տների ներսում, պատերին կից, գտնվել են երկբաժին կավածեվւ խոհանոցային վառարաններ, ինչպես նաև կավածեփ օջախներ։ Ջ–ի ստորին շերտերը ներկայացնում են նախախեցեղեն նեոլիթի մշակույթը։ Խեցեղեն ամաններ հայտնաբերվել են միայն վերին 5 հատակներից։ Դրանք պատրաստվել են հարդախառն կավից, ունեն մուգ դեղին կամ նարնջագույն, մասամբ՝ փայլեցված մակերես։ Հայտնաբերվել են նաև կավե ուլունքներ, դրոշմներ, կոնաձե խաղաքարեր, կենդանակերպ (շուրջ 1100) և մարդակերպ (180) կավե արձանիկներ։ Ջ–ում առանձնապես զարգացած է եղել քարի մշակումը, գտնվել են քարե սանդեր ու վարսանդներ, աղորիքներ, թերթաքարից պատրաստած կացիններ, կայծքարե և վանակատե շեղբեր, երկրաչափական ձևերով միկրոլիթյան գործիքներ, մարմարե գալարազարդ ապարանջաններ, ուլունքներ, հղկված ձեավոր անոթներ են։ Մեծ քանակություն են կազմում նաև ոսկրե գործիքներն ու այլ առարկաները (գդալներ են)։ Դամբանատեղին գտնվում է բնակավայրից դուրս։ Ջ–ում տիրապեւոել