Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հայաստանի պետական կառուցվածքը» (1905, ռուս․) մենագրությունն է, որի երկրորդ մասն ամբողջովին վերաբերում է Հայաստանին, նրա վարչ․, սոցիալական, էթնիկական և տոհմաբանական տերմինների քննությանը։ «VII դ․ սկզբին վրաց և հայոց եկեղեցական բաժանման պատմությունը» (1908, ռուս․) աշխատության առաջին 2 գլուխներում տրված է հետազոտվող թեմայի սկզբնաղբյուրների (այդ թվում՝ «Գիրք թղթոց», Ուխտանեսի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» երկերի) տեսությունը։ Սակայն վրաց և հայոց եկեղեցիների բաժանման հարցում գերագնահատված է դավանաբանական տարաձայնությունների դերը։ «Մի էջ գյուղացիական շարժումների պատմությունից հին Հայաստանում» (1922, հայ․՝ 1936) մենագրության մեջ Զ․ Մտեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկը արժեքավորել է որպես դասակարգային պայքարի պատմության անկրկնելի աղբյուր, քննել X դ․ Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները, հատկապես գյուղացիական ելույթները։ «Հին հայոց պատմական մատենագրությունը» (1935) աշխատությունը, առանձին վերապահելի դրույթներով հանդերձ, V–VI դդ․ հայ վարքագրական հուշարձանների պատմաբանասիրական քննության ուշագրավ փորձ է։ Աշխատության երկրորդ բաժինն ամբողջովին վերաբերում է Ագաթանգեղոսի և Կորյունի երկերին։ Կորյունի հաղորդած որոշ տեղեկություններ՝ համարված են ընդմիջարկություններ, որը սակայն գիտ․ բավարար հիմնավորում չունի։ Հայագիտ․ տարբեր բնույթի և Հայաստանի պատմությանը առնչվող այլևայլ հարցեր են քննարկված Ջ–ի համարյա բոլոր աշխատություններում։

Գրկ․ Մելիքսեթ–Բեկ Լ․, Ակադեմիկոս Իվ․ Ջավախիշվիլին և հայագիտությունը, «Պ9Հ», 1960, յ^9 1։ Еремян С․ Т․, Mypадян П․ М․, Вопросы арменистики в трудах акад․ И․ А․ Джавахишвили, «ԼՀԳ», 1976, JS£> 4։ Պ․ Մուրադյան

ՋԱՎԱԽԻՇՎԻԼԻ Միխեիլ (Միխեիլ Սաբայի Ադամաշվիլի, 1880–1937), վրաց սովետական գրող։ Տպագրվել է 1903-ից։ 1906-ին դատի է տրվել ինքնակալության դեմ ուղղված հոդվածների համար։ Փախել է արտասահման, ճանապարհորդել Եվրոպայում և Ամերիկայում։ 1909-ին ուրիշի անձնագրով վերադարձել է հայ րենիք, հրատարակել «էրի» («Ազգ») ամսագիրը, որի համար դատվել է և արտաքսվել Կովկասից։

«Կվաչի Կվաչանտիրաձե» (1924), «Ջակոս Խիզնեբի» (1925), «Սպիտակ օձիք» (1926), «Գիվի Շադուրի» (1928) վեպերում Ջ․ ցույց է տվել հին աշխարհի կործանումը, սոցիալական նոր հարաբերությունների և նոր հոգեբանության դժվարին ծնունդը։ «Արսեն Մարաբդելի» (1933, հայ․ հրտ․ 1936) պատմավեպը XIX դ․ 1-ին կեսին Արսեն Օձելաշ^վիլու գլխավորությամբ Վրասաանում տեղի ունեցած գյուղացիական հեղափոխ․ շարժումների մասին է։ «Կնոջ ճակատագիրը» (1936) վերջին վեպում պատկերված են Թիֆլիսի 1905-ի հեղափոխական իրադարձությունները։ Ջ–ուն բնորոշ են սյուժեի կառուցման վարպետությունը, գործող անձանց հոգեբանության նուրբ վերւուծությունը։

Գրկ, Радиани Ш-, Михаил Джавахишвили, Тб․, 1958․

ՋԱՎԱԽՔ, գավառ Մեծ Հայքի Գագարք նահանգում։ Ուրարտ․ արձանագրություններում հիշատակվում է Ջաբախա ձևով։ Ներքին Ջ․ 338-ին Գոդերձական գավառի հետ անջատվել է Մեծ Հայքից և միացվել Վիրքին։ Գուգարաց բդեշխության կազմում մնացել է Վերին Ջ․ («կէս մասն Ջալախաց»)։ Մեծ Հայքի 385 բաժանումից հետո Վերին Ջ․ ևս միացվել է Վիրքին։ X–XI դդ․ Վերին Ջ–ի հվ․ մասը մտել է հայ Բագրատունիների թագավորության մեջ։

Հայ պատմիչները Ջ–ի բնակավայրերից հիշատակում են Սկուտրի, Դլիվեկն և Իազաբիր գյուղերը։ Վերին Ջ–ի հնագույն կենտրոնն է եղել Քաջատուն քաղաքը, որը կոչվել է նաև Ծունդա։

Միջին դարերում նշանավոր է դարձել Թմոգվի (Թմկաբերդ) բերդաքաղաքը, որը XII–XIV դդ․ Զաքարյանների հայ իշխանական տան Մխարգրձելի (Երկայնաբազուկ)–Թմոգվելի ճյուղի իշխանանիստն էր։ Հետագայում Մխարգրձելի– Թմոգվելիներից շատերը տեղափոխվելով Քարթլիի կենտր․ գավառները, իրենց հայ րենի գավառի անունով ՝կրել են Ջավախիշվիլի ազգանունը (հատկապես Խովլե գյուղի ժառանգական տերերը)։ Զրեսկի վանքը (համանուն լճի մոտ) եղել է հայադավանության կենտրոն, պայքարել գավառի հայերի մեջ քաղկեդոնականության տարածման դեմ։ IX–X դդ․ վերելք է ապրել Ախաւքաւաքը (Նոր քաղաք), որը XI դ․ պարսպապատվել է ե, որպես վարչ․ կենտրոն, փոխարինել Ծունդային։ Լինելով վրաց Բագրատունիների թագավորության հվ․ ծայրամասում, Ջ․ բազմիցս ենթարկվել է մոնղ․, թուրք․, պարսկ․ ավերիչ ներխուժումներին։ Ջ–ի բնակչությունը քաշվել է Քարթլիի կենտր․ գավառները, իսկ նրանց տեղում հաստատվել է Հայաստանի այլ շրջաններից ներգաղթած հայ ազգաբնակչություն։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց (1801) և հատկապես Ադրիանուպոլսի 1829-ի հաշտության պայմանագրից հետո էրզրումի և նրա շրջակայքի հայերը զանգվածորեն գաղթել են Ջ․, նրանց սերունդներն էլ ներկայումս կազմում են տեղի հիմնական բնակչությունը։ Ջ–ի հվ․ մասում հաստատվել են դուխոբորները (ռուս բողոքական աղանդավորներ)։ Ռուսաստանին միանալուց հետո Ջ․, որպես Ախալքալաքի գավառ, մտել է Թիֆլիսի նահանգի մեջ։ Վերին Ջ․ համապատասխանում է ներկայիս ՎՍՍՀ Ախալքալաքի U Բոգդանովկայի շրջաններին։

Գրկ․ Արևմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Ս․ Երեմյան

«ՋԱՎԱԽՔ», գրական–հասարակական երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1913– 1916-ին, Ախալքալաքում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Վ․ Շահպարոնյան։ Գավառի անդրանիկ հայերեն պարբերականը։ Նպաստել է լուսավորության տարածմանը, արծարծել սոցիալ–տնտ․ խնդիրներ, պայքարի և միասնության գիտակցություն արթնացրել աշխատավորության շրջանում։ Գործունեության կարևոր ասպարեզներն էին գրականությունն ու մշակույթը, կրթական գործը։ Տպագրել է գեղարվեստական ստեղծագործություններ, բանասիրական, մանկավարժական, բարոյախոսական հոդվածներ։ «Թատրոն» մշտական խորագիրը ծանոթացրել է թատրոնի և դրամատուրգիայի նորություններին։ «Ջ․» լուրջ ավանդ ունի գավառի բանահյուսության նմուշների հավաքման ու մշակման գործում։ Հ. Սարգսյան․

ՋԱՎԱԽՔԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, Հայկական հրաբխային բարձրավանդակի հս․ մասը՝ Ախալցխայի գոգավորության, Թրիալեթի լեռնաշղթայի, Քցիայի (Խրամի վերին հոսանք), Ջավախքի ու Չըլդրի լեռնա շղթաների միջև։ Ընդգրկում է Վրաց․ ՍՍՀ Ախալցխայի, Ախալքալաքի, Ասպինձայի և Բոգդանովկայի վարչական շրջանները։ Տարածությունը մոտ 4500 կւԲ է, միջին բարձրությունը՝ 1800 մ, առավելագույնը՝ 3305 մ (Մեծ Աբուլ լեռ)։ Ջ․ բ․ ծալքավոր լեռների, հրաբխային սարահարթերի, լավային զանգվածների ու հոսքերի, գոգավորությունների ու լեռնային լճերի համալիր է։ Կազմված է պալեոգենի հրաբխային շերտախմբերից՝ ծածկված լճագետային նստվածքներով։ Սեյսմիկ շրջան է։ Տարածված են ռելիեֆի տեկտոնական, հրաբխային, էրոզիոն և ակումուլյատիվ ձևերը։ Առկա է բարձունքային գոտիականությունը։ Կան գորշ ածխի (Վալե), դիատոմիտի (Քիսաթիբի) և շինանյութերի հանքավայրեր, հանքային ջրերի աղբյուրներ։ Կուրի կիրճով էրուշեթի լեռները բաժանվում են Ախալքալաքի սարավանդից։ էրուշեթի լեռները ՍՍՀՄ տարածքի մեջ են մտնում հս․ մասով։ Բաղկացած են մի շարք շղթաներից ու սարավանդներից, որոնց առանձին գմբեթաձև գագաթներն ունեն մինչև 2000 մ բարձրություն։ Ռելիեֆը բարդացած է էրոզիոն ձևերով, կան սողանքներ։ էրուշեթի լեռների հս․ ստորոտները թեք հարթավայրեր են՝ ծածկված ալյուվիալ և պրոլյուվիալ նստվածքներով, հվ․ լանջերը զառիթափ իջնում են Կուրի հովիտը, նեղանում, խորանում և Նախալաքևի գոգավորությունից ցած վերածվում է կանիոնի, որին բնորոշ են դարավանդները, սողանքներն ու քարայրերը։ Զառիթափ ձախափնյա լանջին գտնվում են պատմական Վարձիա քաղաքի մնացորդները։ Կուրի աջ ափից մինչև Աբուլ–Սամսարի, Ջավախքի ու Չլդրի լեռները ձգվում է Ախաչքաւաքի սարավանդը։ Աբուլ–Սամսար և Ջավախքի էեռնաշդթաները կազմված են բազմաթիվ հրաբուխներից, որոնք դասավորված են հս–ից հվ․ խորքային խզվածքների երկա–