Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ջերմություն և թարմ հնչողություն՝ դրանք զուգորդելով լուսավորության աստիճանականության հետ փոխկապակցված և տոնային միասնության ձգաող բազմաթիվ նրբերանգներով։ Ջ–ի ստեղծագործական կոնցեպցիայի մեջ յուրօրինակ կերպով բեկվել են իր ժամանակի բնափիլ․ գաղափարները և արտացոլվել Վերածննդին հատուկ մարդու և երկրայինի գեղեցկության նկատմամբ սիրահարվածությունը։ Նրա ստեղծագործական ժառանգությունը բարեՓոխիչ ազդեցություն է գործել XVI դ․ վենեաիկյան գեղանկարչության վրա և նրա բուռն ծաղկման փուլի սկիզբը դրել։ Զ–ի ձեռքբերումները ընդունել են ժամանակակից շատ նկարիչներ (Ջովաննի Բելլինի, Սեբաստիանո դել Պիոմբո, Պալմա Ավագ և այլք) և հետագա զարգացում գտել նրա աշակերտ Տիցիանի ստեղծագործություններում։

Պատկերազարդումը տես 529-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Смирнова И․ A․f Джорджоне, М․, 1955

ՋՈՈՒԼ (Joule) Ջեյմս Պրեսկոա (1818–1889), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1850)․ Զգալի ավանդ է ներդրել էլեկտրամագնիսականության և ջերմային երևույթների հետազոտման, ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի ստեղծման, էներգիայի պահպանման օրենքի հիմնավորման գործում։ Հաստատել է (1841, հրապարակվել է 1843-ին), որ մետաղե հաղորդիչում, էլեկտրական հոսանք անցնելիս, անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը և հոսանքի ուժի քառակուսուն (տես Ջոուչ-Լենցի օրենք)։ 1843–50-ին Փորձերով ցույց է տվել, որ ջերմություն կարող է ստացվել մեխանիկական աշխատանքի հաշվին, որոշել շերմության մեխանիկական համարժեքը։ 1851-ին տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Ու․ Թոմսոնի հետ համատեղ փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ ստացիոնար ադիաբատ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (տես Ջոոււ–Թոմսոնի Էֆեկտ)։ Հայտնաբերել է մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում։ Միավորների միջազգային համակարգում նրա անունով է կոչվում էնրգիայի և աշխատանքի միավորը (չոուչ)։

ՋՈՈՒԼ (Զ․ Ջոոււի անունով), աշխատանքի, էներգիայի (մեխանիկական, էլեկտրամագնիսական, իոնացնող ճառագայթման, ձայնային ևն) և ջերմության քանակի միավորը Միավորների միշազգային համակարգում։ Նշանակվում է ջ (միջազգային նշանակումը՝ J)։ 1 Ջ․ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 ն ուժի կիրառման կետը ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ։ Զ–ի կապն այլ միավորների հետ արտահայտվում է հետևյալ առնչություններով․ 1 Ջ․= 107 Էրգ=0,2ա կաւ =6,25․1018 էվ։

ՋՈՈՒԼ–ԹՈՄՍՈՆԻ ԷՖԵԿՏ, դրոսել-էֆեկտ, գազի ջերմաստիճանի փոփոխությունը ադիաբատ դրոսելման, այսինքն՝ ծակոտկեն միջնորմով, դիաֆրագմայով կամ վենտիլով դանդաղ հոսելիս (առանց շրջակա միջավայրի հետ ջերմափոխանակության) գազի ճնշման նվազման դեպքում։ Հայտնաբերել և հետազոտել են Ջ․ Ջոովը և Ու․ Թոմսոնը 1852–1862-ին։ Դրոսելման ժամանակ, երբ գազի ճնշումը pi-ից նվազում է մինչև p2 արժեքը, նրա ծավալը, ընդհակառակը, Vi-ից մեծանում է մինչև V2 արժեքը։ Ընդ որում սկզբում ծախսվում է piVi աշխատանք, իսկ այնուհետև գազը, ընդարձակվելով, կատարում է p2V2 աշխատանք (նկ․)։ Իդեալական գազի դեպքում, ըստ Բոյլ–Ծարիոտի օրենքի, piVi=p2V2։ Իրական գազերի դեպքում, ջերմաստիճանի և ճնշման սկզբնական արժեքներից ու գազի տեսակից կախված, piVi-ը կարող է մեծ կամ փոքր լինել թշ^2-ից։ Դազի ջերմաստիճանի ДТ=Т2–Ti փոփոխությունը դրոսելման ժամանակ (այսինքն՝ Ջ–Թ․ է–ի հետևանքով) պայմանավորված է երկու մեծությամբ․ 1․ գազի ընդարձակման ժամանակ մոլեկուլների փոխադարձ ձգողության ուժերի դեմ կատարած աշխատանքի առաջացրած ջերմաստիճանի AUT փոփոխությամբ, 2․ pV մեծության փոփոխության հետ կապված աշխատանքի առաջացրած ջերմաստիճանի ДРУТ փոփոխությամբ։ Զ–Թ․ է–ում հիմնական մեծությունը ДцТ անդամն է, որը միշտ դրական է և պայմանավորում է գազի հովացումը։ Իսկ ДруТ մեծությունը կարող է լինել և՝ դրական (piVi<p2V2), և՝ բացասական (piVi >p2V2)․ դրա բացարձակ արժեքը սովորաբար ֆոքր է և չի գերազանցում ДиТ մեծության 10– 15%-ը։ Մեծ մասամբ ДруТ-ն բացասական է, և ДТ-ն Փոքր է լինում ДиТ-ից։ Քանի որ ДруТ-ի մեծությունն ու նշանը կախված են սկզբնական պայմաններից, ուստի միևնույն գազի համար տարբեր ջերմաստիճանների և ճնշումների դեպքում Ջ–Թ․ է․ կարող է տարբեր լինել՝ դրական (գազը հովանում է) կամ բացասական (գազը տաքանում է)։ Ջ–Թ․ է–ի նշանի փոփոխությունը կոչվում է ինվերսիա (շրջում)։ Սենյակային ջերմաստիճանում գազերի մեծ մասի համար Ջ–Թ․ է․ ճնշման արժեքների լայն տիրույթում դրական է։ Ջրածնի և հելիումի համար Ջ–Թ․ է․ սովորական պայմաններում բացասական է, ինվերսիան վրա է հասնում միայն բավականաչափ ցածր ջերմաստիճաններում (հելիումի համար՝ – 236°Cջերմաստիճանում)։

ճնշման ոչ մեծ տատանումների դեպքում ДТ-ի փոքր արժեքներով բնութագրվող Ջ–Թ․ է․ կոչվում է դիֆերենցփալ էֆեկտ։ Դրոսելում ճնշման մեծ անկումների դեպքում գազի ջերմաստիճանը կարող է զգալիորեն փոխվել։ Օրինակ, 17°Cսկզբնական ջերմաստիճանում 200-ից մինչև 1 մթն դրոսելման դեպքում օդը հովանում է 35°Շ–ով։ Այս ինտեգրալ էֆեկտն ընկած է գազերի հեղուկացման տեխ․ պրոցեսների հիմքում։ Քանի որ Ջ–Թ․ է–ի մեծությունը որոշվում է միջմոլեկուլային փոխազդեցությամբ, ուստի այն կարեոր նշանակություն ունի իրական գազերի հատկությունների հետազոտման համար։

Գրկ․ Ландау Л․ Д․, ЛифщицЕ․М․, Статистическая физика․ М․, 1964 (Теоретическая физика, т․ 5)․

ՋՈՈՒԼ–ԼէՆՑԻ ՕՐԵՆՔ, էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը բնութագրող օրենք։ Որոշում է ջերմության այն քանակը (ջոուլյան ջերմություն, Q), որն անջատվում է հաղորդիչում էլեկտրական հոսանք անցնելիս։

Q-ն համեմատական է հաղորդիչի դիմադրությանը (R), շղթայում հոսանքի ուժի (I) քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (t)․ Q=aI2R։ a-ն համեմատականության գործակից է և կախված է չափման միավորների ընտրությունից։ Եթե I-ն չափվում է ամպերով, R-ը՝ օհմով, է–ն՝ վայրկյանով, Q-ն՝ կալորիայով, ապա a=0,239, իսկ եթե Q-ն չափվում է ջոուլով, ապա a=l։ Ջ–Լ․ օ․ ընկած է Էլեկտրալուսավորման կայանքների, ջեռուցիչ Էլեկտրասարքերի հաշվարկների հիմքում։ Օրենքը սահմանել է Ջ․ Ջոոդը 1841-ին և նրանից անկախ՝ է․ К Լենցը 1842-ին։

ՋՎԱՐԻ, Մուրբ Խաչ եկեղեցի, ճարտ․ հուշարձան Վրաստանում, Մցխեթ քաղաքից արլ,, Կուր և Արագվի գետերի միախառնման տեղում, լեռան բարձունքի վրա։ Ըստ նոր հետազոտությունների կառուցվել է 605–640 կամ 625–640-ական թթ․ (ըստ Դ․ Ն․ Չուբինաշվիլու՝ 586/87–604 թթ․)։ Զ․ արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, քառախորան, անկյունային 3/4 հատվածքի խորշերով և ուղղանկյուն սենյակներով կենտրոնագմբեթ կառույց է։ Ըստ որոշ հետազոտողների շինարարությունը իրականացվել է երկու հերթով՝ սկզբնապես կառուցվել է կենտրոնի խաչաձև մասը, հետագայում ավելացվել են անկյունների չորս սենյակները։ Հուշարձանում առկա են հայերեն արձանագրություններ և կառուցող հայ վարպետների նշաններ։ Արլ․ և հվ․ ճակատները հարդարված են հարթաքանդակներով։