ներում։ Զ․ հանդիպում է նաև ՀՍՍՀ շրջանների մեծ գետերում ու լճերում։ Ջ–ի մորթին շատ արժեքավոր է, անխնա ոչնչացման հետեանքով որսը ՍՍՀՄ շատ շրջաններում արգելված է։
ՋՐԱՍԵՐՆԵՐ (Hydrophilidae), կարծրաթև միջատների ընտանիք։ Մանր ու միջին մեծության (1 մմ–ւց մինչե 47 մմ երկարոթյամբ), սովորաբար սե, փայլուն վերնաթեերով բզեզներ են։ Ջ–ի մեծ մասն ապրում է ջրում, որոշ տեսակներ՝ գոմաղ բում և քայքայվող բուսական նյութերում։ Սնվում են քայքայված օրգ․ մնացորդներով, ջրիմուռներով, միկրոօրգանիզմներով, մոծակների հարսնյակներով։ Տարեկան տալիս են 1 – 2 սերունդ։ Թրթուրները գիշատիչ են։ Հայտնի է Զ–ի շուրջ 2000, ՍՍՀՄ–ում՝ 200, ՀՍՍՀ–ում՝ 55 տեսակ։ ՀՍՍՀ–ում մինչե 2200 մ բարձրության վրա հանդիպող ճահճի բզեզը (Helophorus micans F․) կարող է վնասել հատկապես Արարատյան դաշտի հացահատիկային կուլտուրաները։
ՋՐԱՍՅՈՒՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ, ծավալային հիղրավփկական շարժիչ, որը հեղուկի հոսքի էներգիան փոխակերպում է տարվող օղակի (լիսեռ, կոթ) մեխանիկական էներգիայի։ Այդ օղակն աշխատանքը կատարում է անմիջականորեն կամ փոխ անցումային մեխանիզմի միջոցով։ Ջ․ շ․ կիրառվում է հիդրավլիկական Փոխանցումներում՝ մեքենաների աշխատանքային օրգանների տեղաշարժման, հեղուկների վերամղման խողովակաշարերի համակարգերում փակաղակի դարձման, հիդրոտեխնիկական կառույցներում վահանների բարձրացման համար։
ՋՐԱՍՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾ, արտադրական գործունեության բնագավառ, որը կապված է ջրասուզական աշխատանքների կատարման համար մարդկանց՝ հատուկ հանդերձանքով ջրի մեջ ընկղմվելու հետ։ Ջ․ գ–ին են վերաբերում ջրասուզական տեխնիկան և ջրասուզակների աշխատանքի մեթոդները։ ժամանակակից ջրասուզական տեխնիկան ներառնում է ջրասուզական աշխատանքների կատարման համար օգտագործվող հանդերձանքը, տեխ․ միջոցները և սարքավորումը։ Ջրի տակ մարդու գործունեությունն ապահովող սարքավորումների համալիրն անվանում են ջրասուզական հանդերձանք, որը ստորաբաժանվում է․ ըստ շնչառական գազային խառնուրդներով ապահովման եղանակի (ավտոնոմ և ոչ ավտոնոմ), շնչառության սխեմայի (օդափոխվող շնչառության բաց, կիսափակ և փակ սխեմաներով), շնչառական գազային խառնուրդների բաղադրության (օդային, թթվածնային, ազոտաթթվածնային, հելիումաթթվածնային են)։ Ջրասուզակին արտաքին միջավայրից մեկուսացնող անգազանցիկ և անջրանցիկ պատյանը կոչվում է ջրասուզական սկաֆանդր։ ՍՍՀՄ–ում առավել տարածված է օդավւոխվող եռահեղույս հանդերձանքը, որի մեջ ջրասուզակը շնչում է մակերևույթից փողրակի միջոցով մատուցվող սեղմած օդը։ Սկաֆանդրով ընկղմվելու խորությունը սահմանափակված է 60 մ–ով։ Փոքր խորությունների վրա (մինչե 20 մ) ստորջրյա աշխատանքները սովորաբար կատարվում են տասներկուհեղույսանի օդափոխվող հանդերձանքով։ Մինչե 100 մ խորության վրա ընկղմվելու դեպքում օգտագործում են օդաթթվածնային, իսկ 100 մ–ից ավելի խորության վրա՝ հելիումաթթվածնային հանդերձանք, որով կարելի է խորանալ մինչե 300–500 մ։ Ավտոնոմ շնչառական ապարատով (աքվաչանգով) ջրասուզական հանդերձանքը կոչվում է թեթե ջրասուզական հանդերձանք։ Ջրասուզական սարքավորումը նախատեսված է ջրասուզակներին իջեցնելու, ջրի տակ նրանց աշխատանքն ապահովելու և վեր բարձրացնելու համար։ Այդ սարքավորումը բաղկացած է ջրասուզական կոմպրեսորներից և պոմպերից, ջրասուզակների համար շնչառական գազային խառնուրդների պատրաստման և մատուցման, իջեցնող–բարձրացնող հարմարանքներից, ազդանշանման, կապի և լուսավորման միջոցներից, հիդրոլոկատորներից, ջրասուզական գործիքներից, ապասեղմիչ խցիկներից են։ Ըստ նշանակման ջրասուզական աշխատանքները լինում են վթարային–փրկարար, նավային, նավամբարձման, նավանորոգման և ստորջրյա–տեխնիկական։
ՋՐԱՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ նավի, լողացող նավի դուրս մղած ջրի քանակը։ Տարբերում են՝ ծավալային [նավի ընկղմված մասի ծավալը (մ3) ցածր է ջրագծից] և զանգվածային Ջ․, որը հավասար է նավի ընկղմված մասի ծավալում տեղավորվող ջրի զանգվածին (տ)։ Հսատատուն զանգվածային Ջ–յան դեպքում ծավալային Ջ․ փոխվում է՝ կախված ջրի խտությունից։ Զանգվածային Զ․ փոխվում է նավի կշռի փոփոխման հետեանքով (բեռ, վառելիք են)։ Զ․ նավի չափսերը բնութագրող ցուցանիշ է։
ՋՐԱՐԲԻԱՑՈՒՄ, սակավաջուր կամ ջրազուրկ շրջանները ջրով ապահովելու համար կիրառվող, գլխավորապես հիդրոտեխնիկական միջոցառումների համալիր։ Ջ․ աղբյուրներ չունեցող կամ նվագդեբիտային և ոչ պիտանի ջուր ունեցող վայրերում ջրամատակարարման և ոռոգման համակարգերի շինարարության առաջին Փուլն է։ Զ–ման նպատակն է․ բարելավել տարածքների ջրապահովվածու թյունը՝ դրանց յուրացման և արդյունավետ օգտագործման համար, ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ բնակչության, անասնապահության և արտադրական ձեռնարկությունների ջրամատակարարման, ինչպես նաև առանձին հողատարա ծություններ ոռոգելու համար։ Զ–ման համար առաջին հերթին օգտագործվում են տեղական ջրային ռեսուրսները։ Դրանց պակասի կամ չլինելու դեպքում ջուրը Փոխադրում են ջրանցքների կամ խողովակաշարերի միջոցով։ Ջրումը իրականացվում է ջրամատակարարման, ինչպես նաև ոռոգման համակարգերի հետ։
Ջ․ իրագործելու նպատակով կառուցվում են ջրամբարներ, ջրանցքներ, խողովակաշարեր, ինչպես նաև կապտաժային կառուցվածքներ՝ ստորերկրյա ջրերն ընդունելու համար։ Ջ–ման նախագծերը կազմելիս հաշվի են առնվում ջրային տնտեսության բոլոր ճյուղերի շահերը, ջրային պաշարները և մշակում համապատասխան միջոցառումներ դրանց արդյունավետ օգտագործման համար։ Հաշվի են առնվում Ջ–ման բոլոր օբյեկտները (կենտրոնները), ջրի սպառողների կազմը և թիվը, որոշում ջրի հաշվարկային ծախսերը (օրական, վրկ–ում), ընտրում կառուցվածքների տիպերը, որոշում դրանց չափսերը։ Ջրարբիացվող տարածքում կարող են լինել ստացիոնար օբյեկտներ (բնակավայրեր, երկաթուղային կայարաններ, անասնապահական ֆերմաներ), դաշտային բրիգադներ, արոտային կենտրոններ են։ Արոտավայրերի Ջ–ման կարևորագույն խնդիրներից է ջրելատեղերի (կենտրոնների) դասավորությունը։ Հարթավայրային արոտավայրերում ռելիեֆային բարենպաստ պայմանների շնորհիվ հնարավոր է տարածքը բաժանել հավասար արոտակտորների՝ ելնելով ջրման շառավղի սահմանային մեծությունից (տարբեր կենդանիների համար նորման 2–4 և ավելի կմ–ի սահմաններում է)։ Լեռնային արոտավայրերում ջրելատեղից (ջրման կենտրոնից) մինչև արոտակտորի սահմանը 30–40% –ով փոքր է հարթավայրայինի համար սահմանված ջրման շառավիղի մեծությունից (կովերի համար 1,25– 1,5 կմ–ից ոչ ավելի)։ Ջրելատեղերում տեղադրվում են բաքեր, ծորակներ, ջրմանտաշտեր, երբեմն՝ պոմպեր, ինքնախմոցներ։ Ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, ջրի կորուստները կանխելու, որակն ապահովելու համար նպատակահարմար է ջուրը փոխադրել խողովակաշարերով։ ՍՍՀՄ–ում Զ–ման կարիք ունեցող 300 մլն հա տարածությունից ջրարբիացված է (1979) 229 մլն հա։ Զ–ման–ոռոգման խոշոր համակարգեր, խմբային ջրմուղներ կառուցվել են Հյուսիսային Կովկասում, Ղազախստանում, Անդրկովկասում, Ղրիմում, Ուկրաինայում, Սիբիրում, Կարակումի, Ստավրոպոլի, Հյուսիսային Ղրիմի ջրանցքների տարածքում և այլ շրջաններում։ Խողովակաշարերի ընդհանուր երկարությունը 1750 կմ է։ ՀՍՍՀ–ում 682 հզ․ հա արոտավայրերի ընդհանուր տարածությունից ջրարբիաց վում է (1980) 466 հզ․ հա (68%)։ Դործող համակարգերից են՝ Ակնալճի (12,8 հզ․ հա), Ոսկեթափի (20 հզ․ հա), Հովիտի (7,2 հզ․ հա), Դեղամյան (16,7 հզ․ հա), Քարախաչի (13,9 հզ․ հա) են։ Արոտավայրերը հիմնականում լեռնային են, ամա–