ների միջև։ ՍՍՀՄ կենտրոնական և հվ․ շրջաններում երեում է ամռանն ու աշնանը։ Ջ–ում են գտնվում աքվարիդներ ասուպների հոսքի ռադիանտները։
ՋՐՀՈՐ, հիդրոտեխնիկական կառույց, որն ունի ուղղաձիգ հորանի կամ հորատանցքի ձև։ Կառուցվում է ստորգետնյա ջրերը կուտակելու և ջրամատակարարման ու ոռոգման համար օգտագործելու (ջրառու Ջ․), ստորգետնյա ջրերի պաշարները մակերեսային կամ ցամաքուրդային ջրնետի և կոյուղու պարզեցված ջրերով լրացնելու (կլանող Ջ․), գետերից, լճերից․ ջրամբարներից ջրի ընդունումը կարգավորելու (առափնյա Ջ․) նպատակով։ Առավեւ տարածված են ջրառու Ջ–ները (հատկապես խմելու ջրի ստացման համար)։ Ըստ կառուցվածքի, շինարարության եղանակի, պատերի ամրակապման, տարբերում են հորանային և խողովակավոր Ջ–ներ։ Հորանային Ջ–ները նախատեսված են անճնշում փոքր դեբիտային, ոչ խոր ջրաբեր շերտերից ջուր ընդունելու համար։ Դրանք կիրառում են փոքր ավանների, անասնապահական ֆերմաների, արոտավայրերի ջրամատակարարման համար։ Տեղադրվում են այնպիսի վայրերում, որտեղ ստորգետնյա ջրերը առանց հատուկ մաքրման պիտանի են խմեյու համար։ Հորանային Ջ–ների լայնական հատվածքը հաճախ լինում է կլոր կամ քառակուսի, տրամագիծը 0,8–1,5 մ է, խորությունը՝ 30–40 г/, հանդիպում են մինչե 100 մ (Հս․ Կովկաս), 300 մ (Թուրքմենիա) խորության Ջ–ներ։ Գերանակերտվածքով հորանային Ջ–ները ծառայում են 10 – 15 տարի, իսկ քարից և բետոնից՝ 25 տարուց ավելի։
Խողովակավոր Ջ–ները հորատանցք եր են, որոնք ծառայում են տարբեր խորություններից (առավելապես ջրառատ ջրաբեր շերտերից) ջուր հանելու համար։ Ջուրը դրանցում կարող է բարձրանալ ջրաբեր շերտից բարձր և նույնիսկ մակերես թափվել բնական ճնշման տակ (արտեզյան Ջ․)։ Խողովակավոր Զ–ի խորությունը մինչե 800 մ է, ՍՍՀՄ–ում՝ մեծ մասամբ 100 մ։ Դեբիտը (ելունքը) 0,5–50 մ/վրկ է, երբեմն՝ ավելի։ Սան․ տեսակետից խողովակավոր Ջ–ներն ավելի ապահով են, քան հորանային Ջ–ները։ Դրանց ջրերն օգտագործում են կենտրոնացված ջրամատակարարման համար։ Ջուրը բարձրացնելու համար կիրառում են ընկղմվող կենտրոնախույս պոմպեր, պնեմատիկ ամբարձիչներ, սիֆոնային ջրահավաքներ։ Ծառայում են 10–15, երբեմն՝ 30 տարի։
Կլանող Ջ–ները կիրառում են պարփակված իջեցումների չորացման համար։ Տարբերում են հորանային և խողովակավոր կլանող Ջ–ներ։ Առափնյա Ջ․ վանդակով բաժանված խցիկ է․ ջուրը գետից կամ այլ աղբյուրից խողովակով հոսում է խցիկի ջրընդունիչ մաս։ Տես Ջրառու կառույց։
ՋՐՀՈՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթէիսի վիլայեթի Խլաթ գավառում։ 1909-ին ուներ 316 հայ բնակիչ (37 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ (հատկապես հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ), անասնապահությամբ, արհեստներով։ Դյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՋՐՄՈՒՂ, ջրմուղ ցանց, ջրմուղ գծերի (խողովակաշարերի) համախումբ՝ ջուրը սպառողներին հասցնելու համար։ Ջրամատակարարման համակարգի հիմնական տարրերից է։ Ջ․ ցանցերի սարքավորման համար օգտագործում են Ջ․ խողովակներ, որոնց տեսակը կախված է գրունտի բնույթից, տեղադրման եղանակից, ինչպես նաև տնտեսական արդյունավետությունից։ Ստորգետնյա տեղադրումների ժամանակ առավել շատ օգտագործվում են թուջե, ասբեստացեմենտային ու պողպատե, երբեմն նաև երկաթբետոնե և պլաստմասսայից պատրաստված խողովակներ։ Խողովակների տեղադրման խորությունը (1,5–3,0 մ) կախված է գետնի սառեցման մակարդակից, խողովակներով անցնող ջրի ջերմաստիճանից, աշխատանքի ռեժիմից, տեղադրման վայրից։ Զ․ ցանցերը սարքավորված են փականներով (ցանցի առանձին հատվածների անջատման համար) և ջրառման հարմարանքներով՝ հրդեհային հիդրանտներով։ Ե՛վ փականները, և՝ հիդրանտները սովորաբար տեղադրվում են հատուկ հորերում և ծածկվում մետաղե կափարիչ– ներով։ Տեխ․ պայմանների համաձայն Ջ․ ցանցերում ճնշումը չպետք է անցնի 6 մթն–ից։ Եթե շենքերի հարկերի թիվը չի գերազանցում 6-ից, ապա սպառողներին ջուրը տրվում է անմիջապես ցանցից, իսկ 6-ից ավելիի դեպքում՝ նախատեսվում են պոմպակայաններ։ Ջ․ ցանցերը լինում են՝ փակուղային (նկ․ 1) և օղակաձև (նկ․ 2)։ Փակուղային ցանցի խողովակները միմյանց միացվում են միայն հաջորդաբար։ Այս ցանցի աշխատանքը հուսալի չէ, քանի որ որեէ կետում (օրինակ, նկ․ 1, ա․ կետ) վթար լինելու դեպքում նրանից հետ ընկած հատվածները զրկվում են ջրամատակարարումից։ Օղակաձև ցանցի խողովակները միմյանց միացված են ոչ միայն հաջորդաբար, այլև զուգահեռ, և վթարի դեպքում ջուրը սպառողին է հասնում մյուս գծերով։ Քաղաքներում սովորաբար կառուցում են Ջ–ի օղակաձև ցանց։ Միայն շատ փոքր բնակավայրերի և առանձին ոչ կարևոր օբյեկտների համար կարելի է կառուցել Փակուղային ցանց։ Երկու ցանցերն էլ բաղկացած են մայրուղուց (նկ․ 1, 1–2–3–4, նկ․ 2, հոծ գծեր) և բաժանարար (նկ․ 1, մայրուղուց սկիզբ առնող ճյուղեր, նկ․ 2, ընդհատ գծեր) մասերից։ Ջ․ ցանցերի (հատկապես օղակաձև) հաշվարկը բարդ է և աշխատատար։ Այդ պատճառով օգտագործում են ԷՀՄ–ներ։ Ջ․ ցանցերի աշխատանքն ավտոմատացված է։
Գրկ․ Абрамов Н․ Н․, Водоснабжение, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1974; Погосян М․ Г․, Расчет водопроводных сетей в условиях горного рельефа, Е․, 1980․ Մ․ Պողոսյան
ՋՐՆԵՏ, ջրնետ կառույց, հիդրոտեխնիկական կառույց, որը ծառայում է ջրամբարից ջրի ավելցուկի (հեղեղաջրերի) դուրսնետման, ինչպես նաև դեպի ներքին բիեֆ ջրի օգտակար թողքի համար։ Ջ․ կարող է ունենալ անցքեր, մակերեսային՝ պատվարի կատարի վրա (տես Ջրթափ), վերին բիեֆի մակարդակի տակ ընկղմված, այլ կերպ ասած՝ խորքային (տես Ջրթող), կամ երկուսն էլ միաժամանակ՝ երկհարկանի Ջ․։ Ջ–ով ջրի թողքը կարգավորում են հիդրոտեխնիկական փականներով։ Ավտոմատ գործողության որոշ Ջ–ներ (օրինակ, հորանային, սիֆոնային) փականներ չունեն։
ՋՐՈԼՈՐՏ, հիդրոսֆերա, Երկրագունդը շրջապատող ընդհատուն ջրային թաղանթը՝ մթնոլորտի և Երկրի կարծր կեղևի (լիթոսֆերայի) միշև։ Ներկայացնում է օվկիանոսների (ծովերի) (1,37 մլրդ կմ3), ստորգետնյա ջրերի (61,4 մլն կմ3), սառցադաշտերի և ձյան (24 մլն կմ3), մակերևութային քաղցրահամ (գետեր, լճեր, ճահիճներ, հողաշերտի ջրեր, 0,5 մլն կմ3), մթնոլորտային (0,015 մլն կմ3) և կենդանի օրգանիզմներում եղած (0,00005 մլն կմ3) ջրերի գումարը։ Ջ․ ծածկում է Երկրի մակերևույթի 70,8%-ը։ Ջրի շրջապտույտի պրոցեսում ջրի բոլոր ձևերը փոխարկվում են մեկը մյուսով։ Մարդու համար կարևոր նշանակություն ունեն քաղցրահամ ջրերը (Ջ–ի 4,5%–ը), որոնց մի մասը (մոտ 50% ) կուտակված է մերձբևեռային սառցադաշտերի մեջ։
ՋՐՈՍՊ (Lemna), ջրոսպագգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։ Մանր, ջրի յլքեջ սուզված կամ մակերեվույթին լողացող կլորավուն կամ երկարավուն, կանաչ թիթեղիկներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ մազանման արմատ։ Վերջինս, բացի սննդանյութերի յուրացումից, կատարում է նաև խարիսխի դեր և պահպանում է թիթեղի հավասարակշռությունը շրի երեսին։ Թիթեղիկները ձևափոխված ընձյուղներ են և տերևի ֆունկցիա են կատարում։ Ջ․ ծաղկում է հազվադեպ, ծաղիկները միասեռ են՝ առանց ծաղկակալի։ Պտուղը ունի 1–7 սերմ։ Շատ արագ բազմանում է վեգետատիվ ճանապարհով, հաճախ ծածկում ամբողջ ջրի մակերեսը։ Աշնանը, մինչե ցրտերը, Զ–ի թիթեղի միջբջջային տարածությունները լցվում են ջրով և այն իջնում է հատակ։ Դարնանը նորից ջրի երես է բարձրանում, շարունակում բազմանալ։ Հայտնի է 10 տեսակ՝ տարածված քաղցրահամ կանգնած և դանդաղահոս ջրե–