Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


յին ճառագայթահարումը կատարվում է 60Co կամ 192Ir պարունակող ասեղների կամ խողովակների օգնությամբ։ Ռ․ լայնորեն զուգակցվում է վիրաբուժական, դեղորայքային, հորմոնային, դիետային ու բուժման այլ մեթոդների հետ և առավել արդյունավետ է։ ՀՍՍՀ–ում Ռ–ի բոլոր մեթոդները կիրառվում են ռենտգենաբանու թյան U ուռուցքաբանության ԳՀԻ–ում։ Թ․ Մախմուրյան

ՌԱԴԻՈՒՆՏԵՐՖԵՐՈՄԵՏՐ (< ռադիո․․․ և ինտերֆերուէետր), ռադիոընդունիչ սարք, որի աշխատանքի հիմքում ընկած է ռադիոալիքների ինտերֆերենցիայի երեվույթը (տես Ինտերֆերենցիա աղիքների)։ Պարզագույն Ռ․ կազմված է միմյանցից որոշակի հեռավորության վրա (այդ հեռավորությունը կոչվում է Ռ–ի բազա) տեղադրված երկու անտենաներից, որոնք ընդհանուր ռադիոընդունիչին միացվում են ֆիդերային կամ ռադիոռելեային գծերի միջոցով (նկ․ ա)։ Երբ Երկրի պտույտի կամ ռադիոաղբյուրի սեփական շարժման հետևանքով փոխվում է Ռ–ի բազայի դիրքորոշումը ռադիոճառագայթման աղբյուրի ուղղության նկատմամբ փոխվում է նաև աղբյուրից անտենաներին հասնող ազդանշանների (ալիքների) ճանապարհների տարբերությունը, այսինքն՝ փուլերի տարբերությունը ընդունիչի մուտքում։ Արդյունքում ստացվում է բազմաթերթիկ ինտերֆերենցիոն դիագրամ (նկ․ p, գ)։ Որքան մեծ են բազայի և ընդունվող ալիքի երկարությունների հարաբերությունը և աղբյուրի շարժման անկյունային արագությունը, այնքան ինտերֆերենցիոն թերթիկները սուր են, և սարքի լուծող ուժը՝ մեծ։ Իսկ ինտերֆերենցիան այնքան ավելի հստակ է, որքան աղբյուրի անկյունային չափերը փոքր են ինտերֆերենցիոն թերթիկի լայնության համեմատությամբ։ Ինտերֆերոմետրի հայտնի բնութագրերի դեպքում կարելի է որոշել ռադիոճառագայթման աղբյուրի ճշգրիտ կոորդինատները, անկյունային չափերը և այլ պարամետրեր․ ահա թե ինչու Ռ–երը լայն կիրառություն են գտել ռադիոաստղագիտության, տիեզերագնացության մեջ, ռադիոգեոդեզիայում և գիտության ու տեխնիկայի այլ բնագավառներում։ Ռ–երը բազմատեսակ են․ դրանք կարող են լինել բազմատարր՝ կազմված տասնյակ և հարյուրավոր անտենաներից։ Ռ–ի անտենաներից մեկը կարելի է փոխարինել որևէ պասսիվ անդրադարձնող մակերևույթով, օրինակ, օգտագործել ծովի ջրի մակերևույթը (ծովային ինտերֆերոմետր), Լուսինը, մոլորակները, արհեստական արբանյակները ևն։ Վերջին տարիներին ռադիոաստղագիտության մեջ կիրառվում են սկզբունքորեն նոր տեսակի՝ գերերկար բազայով (կամ անկախ հետերոդիններով) Ռ–եր, որոնցում երկու անտենաներին հասնող ազդանշանները միաժամանակ ընդունվում են երկու անկախ ընդունիչներով, փոխակերպվում և գրանցվում հիշող սարքում։ Իսկ այդ ազդանշանների համադրումը կատարվում է լաբորատոր պայմաններում, էլեկտրոնային հաշվողական մեքենաներով։ Այդպիսի Ռ–երը, որոնք ունեն շատ մեծ լուծող ուժ, հնարավորություն են տալիս 10՜4 աղեղային վայրկյանի ճշտությամբ որոշել հեռավոր գալակտիկաների անկյունային չափերը, մետրերի և դեցիմետրերի ճշտությամբ՝ ճառագայթող աղբյուրի տեղը Լուսնի կամ մոլորակների վրա, չափել աշխարհամասերի տեղաշարժը և լուծել այլ հիմնարար հարցեր։ Վ․ Սանամյան

ՌԱԴԻՈԼԱՐԻԱՆԵՐ (լատ․ radius – ճառագայթ), ճառագայթավորներ, միաբջիջ, մեծ մասամբ բնականոն աղիության տաք ջրերի ծովային կենդանիների խումբ (7000 տեսակից ավելի) 0,3–1 till Կ․ ավելի չափերով։ Ռ–ի կմախքը բաղկացած է ներքին՝ պլազմային և արտաքին՝ միներալային մասերից՝ կազմված կայծքարից կամ ստրոնցիումի սուլֆատից։ Այն առաջանում է երկրաչափորեն կանոնավոր դասավորված փշեր–ճառագայթներից։ Ռ–ի մարմնից դուրս են գալիս թելանման կեղծ ոտիկներ՝ ֆիլոպոդներ, որոնք ծառայում են սնունդ կլանելու և մարմնի տեսակարար մակերեսը մեծացնելու համար։ Ռ․ հայտնի են պրոտերոզոյից մինչև այժմ, ունեն կարևոր շերտագրական նշանակություն։

ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻԱ (< ռադիո․․․ к չատ․ 1օ–catio – տեղաբաշխում, տեղավորում), գիտության և տեխնիկայի բնագավառ, որն ուսումնասիրում է տարբեր օբյեկտների, նշանակետերի դիտման ռադիոտեխնիկական միջոցներն ու եղանակները։ Ռ․ ասելով հասկանում են նաև ոադիոչոկացիոն կայանների օգնությամբ օբյեկտների ռադիոլոկացիոն դիտման (հայտնաբերման, ճանաչման, տարածական դիրքորոշման) պրոցեսը։ Ռ–ում չափում են օբյեկտի հեռավորությունը, ուղղությունը դիտմանկետի նկատմամբ, շարժման շառավղային և անկյունային արագությունները։ Օբյեկտների ռադիոլոկացիոն դիտումը հնարավորություն է տալիս նաև ի հայտ բերել դրանց բնորոշ առանձնահատկությունները (օրինակ, որոշել ջրային մակերեվույթի սառցեծածկույթի պարամետրերը, մթնոլորտի խոնավապարունակությունը, օբյեկտի չափերը, համադասավորությունը ևն)։ Դիտվող օբյեկտները կարող են լինել մեկուսացած, կամ բազմաքանակ, կամ էլ հոծ գոյացությունների տեսքով։ Հնարավոր է նաև բարդ (համակցված) դիտում, օրինակ, տարածության և նրա մի որոշակի հատվածի ռադիոլոկացիոն զննում, որը հնարավորություն է տալիս այդ հատվածում կատարել նոր օբյեկտների որոնում և հայտնաբերում, միաժամանակ ստանալ արդեն հայտնաբերված օբյեկտի ընթացիկ կոորդինատները։ Տարբերում են ակտիվ և պասսիվ Ռ․։ Ակտիվ Ռ–ի դեպքում դիտման համար օգտագործվում են դիտման կետից ճառագայթված և նշանակետերից անդրադարձած էլեկտրամագնիսական աղիքները։ Ակտիվ Ռ․ հնարավորություն է տալիս որոշել օբյեկտի հեռավորությունը, դիտման կետի նկատմամբ ուղղությունը, ինչպես նաև շառավըղային և անկյունային արագությունները։ Առավել տարածված զոնդող ճառագայթումով Ռ․ կարող է լինել իմպուլսային (իմպուլսային ռադիոլոկացիոն կայան) և անընդհատ (անընդհատ ճառագայթումով ռադիոլոկացիոն կայան)։ Իմպուլսային ռադիոլոկացիոն կայանում ճառագայթման և ընդունման համար օգտագործվում է նույն անտենան, որը, հաջորդաբար, փոխ անջատիչի օգնությամբ միացվում է հաղորդչին կամ ընդունիչին։ Օսցիլոգրաֆիական ինդիկատորի (տես Օսցիչոգրաֆ) օգնությամբ որոշում են զոնդող և ընդունված իմպուլսների միջև ընկած հապաղման ժամանակամիջոցը (At) և այնուհետև որոշում հեռավորությունը՝ r=–У , որտեղ c-ն էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագությունն է և հավասար է 300000 կմ/վրկ։ Իմպուլսային գեներատորը ծառայում է հաղորդչի գրգռման, ինչպես նաև ինդիկատորի հորիզոնական փռման և սինքրոնացման համար։ Հաճախ ինդիկատորներում, ուղղաձիգ շեղման փոխարեն փոՓոխում են էլեկտրոնային ճառագայթի ինտենսիվու թյունը՝ շրջանային փռման հետ համատեղ։ Ինդիկատորի էկրանի վրա գոյանում է պայծառ կետ, որով որոշվում է դիտվող օբյեկտի հեռավորությունը։ Նշանակետերը տարբերելու համար կիրառում են, այսպես կոչված <ակտիվ պատասխանով ակտիվ Ռ․»։ Այս դեպքում նշանակետերի վրա տեղադրում են ընդունիչ–հաղորդիչներ, որոնք զոնդող ազդանշանի առկայության դեպքում անմիջապես ճառագայ