Միկրոալիքային սպեկտրոսկոպիան հետազոտում է էներգիայի մակարդակների միջև անցումները, որոնք պայմանավորված են կամ հաստատուն դիպոլային էլեկտրական մոմենտ ունեցող մոլեկուլների պտտական շարժումներով, կամ տատանողական մակարդակների նուրբ կառուցվածքով, որի պատճառը շրջված (ինվերս) շարժումներն են ամոնիակի տիպի մոլեկուլներում (տես Մոլեկուլային գեներատոր) և կամ պտտական մակարդակների նուրբ կառուցվածքով, որը կապված է միջուկների քվադրուպոլային մոմենտների և անհամասեռ մոլեկուլային էլեկտրական դաշտերի փոխազդեցության հետ։ Միկրոալիքային Ռ–ում հետազոտվում են միայն գազերը, որովհետև հեղուկներում և պինդ մարմին ներում մոլեկուլների ազատ պտույտն արգելակված է։ Ռեզոնանսային կլանում դիտվում է սովորաբար 1010–1011 հց հաճախականությունների տիրույթում (միկրոալիքներ)։
Ցիկլոտրոնային ռեգոնանսը դիտվում է մագնիսական դաշտում տեղավորված մետաղներում և կիսահաղորդիչներում՝ ալիքի հաճախականության և հոսանքակիրների ցիկչոտրոնային հաճախականության համնկնման դեպքում։ Այն պայմանավորված է հաղորդականության էլեկտրոնների ուղեծրային մակարդակների միջև անցումներով։ Ցիկլոտրոնային ռեզոնանսի սպեկտրը մետաղներում որոշվում է հաղորդականության էլեկտրոնների էներգիական սպեկտրով, իսկ կիսահաղորդիչներում՝ գոտիական կառուցվածքով, հոսանքակիրների (էլեկտրոններ և խոռոչներ) խտությամբ, շարժունությամբ և էֆեկտիվ զանգվածով։
Ռ–ի մյուս ուղղություններն են միջուկային մագնիսական ռեզոնանսը, էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսը, ֆեռոմագնիսական ռեզոնանսը, ֆեռիմագնիսական ռեզոնանսը և հակաֆեռոմագնիսական ռեզոնանսը։
Գրկ․ Таунс Ч․, ШавловА․, Радио спектроскопия, пер․ с англ․, М․, 1959; Альтшулер С․А․․Козырев Б․М․, Электронный парамагнитный резонанс соединений элементов промежуточных групп, 2 изд․, М․, 1972․
ՌԱԴԻՈՍՊՈՐՏ, տեխ․ մարզաձև։ Ընդգրկում է տարբեր համալիր մրցումներ՝ հաղորդիչ–ընդունիչ ռադիոսարքավորումների օգտագործումով և ընդհանուր ֆիզիկական վարժությունների զուգակցմամբ։ Ռ–ի ժամանակակից ծրագիրն է․ կարճալիք (ԿԱ) և գերկարճալիք (ԴԿԱ) ռադիոկապի, ռադիոգրերի արագ ընդունման ու հաղորդման, «աղվեսաորսի» (ընդունիչ–պելենգատորի օգնությամբ 3–5 թույլ ԿԱ և ԳԿԱ հաղորդիչ կայանների՝ «աղվեսների» հայտնաբերում), ռադիստների բազմամարտի մրցումներ։
ԿԱ ռադիոկապի մրցումները կանոնավորապես անցկացվում են 1925-ից՝ Մի ջազգային ռադիոսիրողական միության ստեղծումից հետո (ՄԱՀՄ–ում՝ 1927-ից)։ ԴԿԱ ռադիոկապի մրցումներ ԱՄՀՄ–ում անց են կացվում 1931-ից, ռադիոգրերի արագ ընդունման–հաղորդմանը՝ 1940-ից։
Ռ–ի բազմամարտը առաջացել է Լեհաստանում 50-ական թթ․ վերջերին (ԱՄՀՄ–ում՝ 1961-ին), «աղվեսաորսը» ԱՄՆ–ում՝ 40-ական թթ․ (ԱՄՀՄ–ում՝ 1957-ին)։ Ռ–ի միջազգային խոշորագույն մրցումներն են․ ԿԱ ռադիոկապի աշխարհի (1925-ից) և ԳԿԱ ռադիոկապի Եվրոպայի (1956-ից, ամենամյա) առաջնությունները, «աղվեսաորսի» Եվրոպայի չեմպիոնատը (1961-ից, 2 տարին մեկ)։ Ռ–ի ԱԱՀՄ ֆեդերացիան ստեղծվել է 1959-ին, 1962-ից Միջազգային ռադիոսիրողական միության անդամ։ ԱԱՀՄ չեմպիոնատները անցկացվում են 1962-ից, խաղարկվում են նաև միութենական հանրապետությունների, մարզական ընկերությունների ու գերատեսչությունների առաջնություններ։ Ռ․ ՄԱՀՄ–ում զարգացում է ապրել 1920– 1940-ական թթ․ և կապված է է․ Կրենկելի, Ի․ Պերեսիպկինի և ուրիշների անունների հետ։ Արտասահմանում Ռ․ առավել տարածում ունի ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, ԳՖՀ–ում, Արգենտինայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում։ Հայաստանում Ռ–ի սկզբնավորումը կապված է Գ․ Աթարբեկյանի անվ․ հանրապետական ռադիոկայանի հիմնադրման հետ (1925–1926-ին)։ Մարզաձևի տարածման նախաձեռնողներից էին Լ․ Թովմասյանը, Ն․ Այվազյանը, Բ․ Նալբանդյանը, Մ․ Աբրահամյանը և ուրիշներ։ 1928-ին առաջին անգամ Երևանից ԿԱ ռադիոկապ է հաստատվել Մոսկվայի, Լենինգրադի, Օմսկի և այլ քաղաքների հետ։ ԱԱՀՄ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր է Լ․ Դասպարյանը։ Երևանում են անցկացվել (1968, 1973) Ռ–ի ԱԱՀՄ առաջնությունները։ ԱԱՀՄ առաջնություններում Հայաստանի հավաքականը գրավել է 6-րդ (1968) և 3-րդ (1973) տեղերը։
ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱ, գիտության և տեխնիկայի ճյուղ, որի խնդիրներն են․ բարձր հաճախային ազդանշանների ստացումը և հաղորդումը ազատ էլեկտրամագնիսական ալիքների տեսքով, այդ ազդանշանների ընդունումը, մշակումը և օգտագործումը։ էլեկտրամագնիսական ալիքների ռադիոտիրույթն ընդգրկում է տասնյակ հազարավոր կմ–ից մինչև մմ–ի տասնորդական մասերի երկարության ալիքները։ Ռ–ի մասնաճյուղերն են․ ռադիոկապը, ռադիոհաղորդումը, հեռուստատեսությունը, ռադիոհեռուստամեխանիկան, ռադիոնավագնացությունը, ռ ադիոչոկացիան։ Զարգացման բոլոր փուլերում Ռ․ առնչվել է ֆիզիկայի և մաթեմատիկայի առանձին բաժինների, հատկապես ռադիոֆիզիկայի, կիսահաղորդչային ֆիզիկայի, տատանումների, ինֆորմացիայի և հավանականությունների տեսությունների հետ՝ իր հերթին խթանելով նրանց զարգացումը։ Ռ–ի հիմքը դրվեց էլեկտրամագնիսական ինդուկցիայի (տես Մագնիսական ինդուկցիա) երևույթի հայտնաբերմանը վերաբերող Մ․ Ֆարադեյի աշխատանքներով (1831), որոնց տեսական զարգացումը հանգեցրեց Ջ․ Մաքսվեչի մշակած էլեկտրամագնիսական դաշտի տեսությանը (1864)։ էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը փորձնականորեն հաստատեց Հ․ Հերցը (1886)։ Ա․ Մ․ Պոպովը ԿԳ․Մարկոնին, զարգացնելով Հերցի փորձերը և օգտագործելով ռեզոնանսի վերաբերյալ նորվեգացի ֆիզիկոս Վ․ Ֆ․ Կ․ Բյերկնեսի, Ու․ Թոմսոնի և ուրիշների ուսումնասիրությունները, լուծեցին էլեկտրամագնիսական ալիքների օգնությամբ անթել կապի (գործնական մեծ արժեք ներկայացնող) խնդիրը՝ հիմնադրելով տեխնիկայի նոր ճյուղ («անթել հեռագրություն»)։ Ռ–ի զարգացման հետագա ընթացքը բնորոշվում է «անթել հեռագրության» գործիքների կատարելագործմամբ, մարող տատանումներից՝ չմարողներին անցումով։ Ռ–ի զարգացումը սկզբունքորեն նոր հիմքերի վրա դրվեց էլեկտրոնային չամպի հայտնագործմամբ։ Անգլիացի Ջ․ Ա․ Ֆլեմինգը ստեղծեց դիոդը (1904), իսկ ամերիկացի Լ․ դը Ֆորեստը՝ տրիոդը (1907)։ Վերջինս, էլեկտրական տատանումների ուժեղացման իրագործման շնորհիվ, հեղաշրջում առաջացրեց ռադիոհաղորդման և ռադիոընդունման տեխնիկայում։ Հետագայում ստեղծվեցին ավելի բարդ լամպեր՝ տետրողը (1919) և պենտոդը (1930), մշակվեց ռադիոընդունման ավելի զգայուն՝ սուպերհետերոդինային եղանակը (ԱՄՆ)։ 1948-ից լայն կիրառություն գտավ ամերիկացի գիտնական Ու․ Շոկլիի ղեկավարությամբ ստեղծված կիսահաղորդ չային տրիոդը՝ տրանզիստորը։ Ռ–ի զարգացման մեջ մեծ ավանդ են ներդրել սովետական գիտնականներ Մ․ Ա․ Բոնչ–Բրունիչը, Ն․ Դ․ Պապալեքսին, Լ․ Ի․ Մանդեչշտամը, Մ․ Վ․ Շուչեյկինը, Ա․ Ֆ․ Իոֆֆեն, Ա․ Ի․ Բերգը, Ցոլ․ Բ․ Կոբզարևը, Ա․ Լ․ Մինցը և շատ ուրիշներ։ Ֆ․ Վուդվուրդի, Վ․ Ա․ Կոտելնիկովի, Ա․ Ա․ Խարկևիչի և ուրիշների աշխատանքները աղմուկների առկայությամբ ազդանշանների ընդունման նոր՝ վիճակագրական ուղղություն զարգացրին։, ժամանակակից Ռ․ թափանցել է մարդկային գործունեության համարյա բոլոր ոլորտները՝ տիեզերական կապից մինչև բժշկություն, ռադիոաստղագիտությունից և ռադիոկառավարումից մինչև տարրական մասնիկների արագացուցիչներ, հաշվողական մեքենաներ ևն (տես էչեկտրոնիկա, Ռադիոէլեկտրոնիկա)։ ՄՄՀՄ–ում Ռ–ի բնագավառի առաջին գիտահետազոտական կենտրոնը Նիժնի Նովգորոդի (այժմ՝ Գորկի) ռադիոլաբորատորիան է։ Ռադիոարդյունաբերության ամենամեծ կազմակերպությունը Ա․ Մ․ Պոպովի անվ․ ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և կապի գիտատեխ․ ընկերությունն է։ Հրատարակվում են Ռ–ի նվաճումներին ու հետազոտություններին նվիրված մեծ թվով պարբերականներ։
Գրկ․ Гоноровский И․ С․, Радиотехнические цепи и сигналы, 2 изд․, М․, 1971; Лосев А․ К․, Введение в специальность «Радиотехника», М․, 1980․ Ռ․ Ղազարյան
ՌԱԴԻՈՓԱՐՈՍ, հայտնի աշխարհագրական վայրում կամ շարժվող օբյեկտի վրա տեղադրված հաղորդող ռադիոկայան, որի ազդանշանների միջոցով որոշում են ինքնաթիռի կամ նավի ուղղությունը (պեչենգը)։ Տարբերում են ուղղորդված և չուղղորդված գործողության П-ներ։ Պարզագույն ուղղորդված Ռ–ի պելենգման համար բավական է ինքնաթիռի կամ նավիվրա ունենալ չուղղորդված անտենայով սովորական ռադիոընդունիչ։ Ըստ նշա–