Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հագուստը, բուժսպասարկումը, կացարանը։ Ռ–ի անձնական գույքը, բացառությամբ զինվորական ունեցվածքի ու փաստաթղթերի և զենքի, թողնվում է նրանց տնօրինությանը։ Նրանք ազատ են կատարելու կրոն, ծեսեր, կարող են ուղարկել և ստանալ նամակներ, ծանրոցներ, դրամական փոխադրումներ։ Ռ․, բացառությամբ սպաների, կարող են ընդգրկվել ռազմ, գործողությունների հետ չկապված աշխատանքներում։ Այդ դեպքում աշխատանքը վարձատրվում է, սակայն աշխատավարձի մի մասը պահվում է Ռ–ին պահելու համար անհրաժեշտ ծախսումների դիմաց, մնացած գումարը նրանք ստանում են ազատվելիս։ Ռ․ պարտավոր են ենթարկվել գերեվարած պետության զինված ուժերում գործող օրենքներին, կանոնադրությանն ու հրամաններին։ Հակառակվողների նկատմամբ կարող են կիրառվել դատական կամ կարգապահական միջոցներ։ Փախուստի փորձ կատարողներին թույլատրվում է ենթարկել միայն կարգապահական պատասխանատվության։ Կոնվենցիան խախտողները դիտվում են պատերազմի հանցագործներ և ենթարկվում քրեական պատասխանատվության։ ՍՍՀՄ–ում, Ռ–ի իրավունքների խախտման համար 1958-ին սահմանվել է քրեական պատասխանատվություն։ Իմպերալիստական պետությունները հաճախ խախտել և խախտում են Ռ–ի մասին միջազգային նորմերը (օրինակ, հիտլերյան Գերմանիան՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ամերիկյան իմպերիալիստները՝ Վիետնամի դեմ պատերազմում)։

Գրկ․ Международное право в избранных документах, т․ 3, М․, 1957, с․ 41–53, 206 – 261; Женевские конвенции о защите жертв войны от 12 августа 1949 года, М․, 1969; Международное право, М․, 1974, с․ 534–537․

ՌԱԶՄԱԴԱՇՏԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ, բժշկ․ դիսցիպլին, ուսումնասիրում է զենքի ազդեցությունից և զինծառայողների աշխատանքի ու կենցաղի պայմանների առանձնահատկություններից առաջացող հիվանդագին պրոցեսների (ներքին օրգանների) առաջացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը, բուժումը և կանխարգելումը, մշակում և պրակտիկայում ներդնում է բժշկ․ էվակուացիայի փուլերում հիվանդներին և վիրավորներին ցույց տրվող բժշկ․ օգնության կատարելագործված մեթոդները։ Տերմինն առաջարկել է Ե․ Սմիռնովը, 1940-ին։ Ռ․ թ–ի հիմնական խնդիրներն են՝ զինվորական անձնակազմի հիվանդացության ուսումնասիրությունները ռազմ, գործողությունների և թիկունքի ծառայության պայմաններում, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննության հարցերի մշակումը՝ բժշկ․ մյուս գիտությունների և ռազմական բժշկագիաության նվաճումների հիման վրա։ Սովետական առողջապահության և կարմիր բանակի բժշկ․ ծառայության կազմակերպման շնորհիվ ստեղծվեց զինծառայողներին բժշկ․ օգնություն ցույց տալուկուռ համակարգ։ Քաղաքացիական պատերազմի ծայրահեղ դժվարին պայմաններում վիրավորներին և հիվանդներին ցույց է տրվել որակյալ թերապևտիկական օգնություն։ Ռ․ թ․ գիտականորեն ձևավորվել է Հայրենական պատերազմի (1941 – 1945) տարիներին։ Սկզբում ստեղծվեց հիվանդների ւիուլային բուժման համակարգ, հայտնի դարձան ախտաբանական պրոցեսների առանձնահատկությունները ռազմական պայմաններում։ Պարզվեց, որ պատերազմի ժամանակ անհետանում կամ հազվադեպ են հանդիպում ռևմատիզմի հոդային ձևը, բրոնխային հեղձուկը, թոքերի կրուպոզ բորբոքումը ևն, առավել հաճախ են հանդիպում մարսողության օրգանների հիվանդությունները, համաճարակային լյարդաբորբը, հիպերտոնիկ հիվանդությունը, ինչպես նաև ռազմական վնասվածքների հետ կապված ներքին օրգանների հիվանդությունները։ Գիտականորեն հիմնավորված և ժամանակին կիրառած բուժկանխարգելիչ միջոցառումները և բժշկ․ էվակուացիայի համակարգը հնարավորություն տվեցին վիրավոր և հիվանդ զինծառայողներին բուժվելուց հետո վերադառնալ մարտական շարքերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին բոլոր ռազմաճակատների բժիշկների կոլեկտիվը՝ անվանի թերապևտներ Մ․ Վովսիի, Վ․ Վասիլենկոյի, է․ Գելշտայնի, Պ․ Եգորովի, Ա․ Ղուկասյանի, Ն․ Կուրշակովի, Ն․ Մոլչանովի, Ա․ Մյասնիկովի, Ս․ Պոսպելովի և այլոց ղեկավարությամբ ուսումնասիրել են Ռ․ թ–ի առավել կարևոր հարցերը, ընդհանրացրել բժշկ․ էվակուացիայի փուլերում իրենց աշխատանքի հարուստ փորձը և պատերազմից հետո հրատարակել «Սովետական բժշկագիտության փորձը 1941 – 1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում» (հ․ 1–35, 1951–55) աշխատությունը։ Ետպատերազմյան շրջանը բնորոշվում է Ռ․ թ–ի հետագա զարգացմամբ․ սովետական և արտասահմանյան թերապևտները մեծ ուշադրություն են դարձնում համակցված մարտական ախտահարումների դեպքում (մարտական վնասվածքների զուգակցումը ճառագայթային հիվանդության հետ, մարտական թունավոր նյութերից առաջացած ախտահարումները) թերապևտիկ օգնության և բուժման նոր մեթոդների ու ձևերի մշակմանը։ ՀՍՍՀ–ում Ռ․ թ․ դասավանդվում է Երևանի բժշկ․ ինստ–ի հոսպիտալային թերապիայի ամբիոնում։

Տես նաև Ռազմադաշտային վիրաբուժություն։

Գրկ․ Егоров П․И․, Вопросы военнополевой терапии, М․–Л․, 1945; Молча нов Н․ С․, Военно-полевая терапия, Л․, 1961․ Զ․ Տեր–Զաքարրսև

ՌԱԶՄԱԴԱՇՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, բժշկ․ դիսցիպլին, որն ուսումնասիրում է մարտական վնասվածքները, դրանց կլինիկական ընթացքը, մշակում մարտական տարբեր պայմաններում հիվանդների և վիրավորների բուժման կազմակերպչական հարցեր, մեթոդներ և եղանակներ։ Ռ․ վ–յան տեսական հիմքը վիրաբուժությունն է և բժշկ․ ծառայության տակտիկան։ Հիմնական խնդիրն է՝ առավել որակյալ վիրաբուժական օգնության կազմակերպումը ցանկացած մարտական իրադրության պայմաններում։ ճիշտ և լիարժեք վիրաբուժական օգնություն կազմակերպելու համար վիրավորներին առանձնացնում են․ 1․ առավել անհետաձգելի օգնության կարիք ունեցողներ և 2․ հիվանդներ, որոնց բժշկ․ օգնություն կարելի է ցույց տալ համեմատաբար ավելի ուշ։ Ռազմ, գործողությունների ժամանակ վիրաբուժական օգնությունը զուգակցվել է հիվանդների հետագա բժշկ․ էվակուացիայով։ Ռ․ վ․ բժշկության առավել հին բաժիններից է (ահս Ռազմական բժշկագիտություն)։ Դեռևս Հին Եգիպտոսի զորքերում եղել են վիրակապարաններ հիշեցնող կետեր, Հին Հունաստանում գործել են զինվորական բժիշկներ, Հին Հռոմում զորքերն սպասարկող հաստիքային հիմնարկներ։ 1616-ին, ռուսական բանակի պաշտոնների նշանակման ցուցակներում հիշատակվում են գնդի բժիշկները։ Զինվորական պետերին դրամ է հատկացվել բժշկ․ ծառայության ծախսերի համար։ Զինվորական բժիշկներն ունեին սղոցներ, դանակներ, լարաններ, մոմածթելեր, շպրիցներ, մարդախոտի (մանդրագոր) ծիլեր, օպիում ևն։ Վիրավոր զինվորներին մարտի դաշտից տանում էին վրանները, որոնք տեղադրվում էին ռազմադաշտից հեռու։ Հրազենի ի հայտ գալուց հետո Ռ․ վ․ վերածվեց հրազենային վերքերի վիրաբուժության։ Հրազենային վերքերի բարդություններից խուսափելու նպատակով վերքերը խարանում էին շիկացրած երկաթով, ողողում եռացրած յուղով և նույնիսկ մաքրում մեխանիկական եղանակներով։ Ռ․ վ–յան, որպես առանձին գիտության, ձևավորմանը հիմնականում նպաստեց Ն․ Պիրոգովն իր «Ընդհանուր ռազմա–դաշտային վիրաբուժության սկզբունքները» (մաս 1–3, 1865–66) աշխատությունով։ XIX դ․ վիրաբույժներն արդեն ճիշտ որոշում էին հրազենային վերքերի առանձնահատկությունները, թեև հիմնականում ծայրատում էին վերջույթները։ Ռ․ վ–յան զարգացմանը նպաստեց Զ․ Լիստերի առաջարկած՝ վերքերի բուժման հականեխության մեթոդը։ Ռուս, բանակում այն կիրառել են ավելի վաղ, սակայն Պիրոգովը գտնում էր, որ վերքերի բուժման ժամանակ, հականեխության մեթոդի կիրառումից բացի, հարկավոր է վերքերից հեռացնել արյան մակարդուկները և վնասված հյուսվածքները։ Ռ․ վ–յան հետագա զարգացումը պայմանավորված է վիրաբուժության, բակտերիալոգիայի, աննեխության և հականեխության նվաճումների կիրառմամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ տարածում գտավ վերքերի վիրաբուժական մշակումը՝ հականեխության մեթոդների գուգակցմամբ։ Վ․ Օպելն առաջարկեց բուժման նոր համակարգ, որի դեպքում վիրավորներին օգնություն էր ցույց տրվում էվակուացիայի փուլերում։ 1941–45-ին փ ուլային բուժումը սովետական բանակի վիրավորված զինվորների բուժման նոր համակարգի զարգացման հիմքն է եղել։ Որոշվեցին բժշկ․ էվակուացիայի յուրաքանչյուր փուլի խնդիրները։ Գնդի բժշկ․ կետում ցույց էր տրվում առաջնային բժշկ․ օգնություն, դիվիզիայի բժշկ․ կետերում և առաջին գծի դաշտային շարժական հոսպիտալներում՝ որակյալ բժշկ․ օգնություն, ինչպես նաև հիվանդներին դուրս էին բերում շոկային վիճակից ե