1952-ին4 ՀԿԿ Անդհրայի պրովինցիայի կոմիտեի քարտուղար։ 1950-ից՝ ՀԿԿ Քաղբյուրոյի (1958-ից Կենտրոնական գործադիր կոմիտե) անդամ։ 1950–51-ին Ռ․ ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարն էր։ 1954–55-ին՝ Համահնդկական գյուղացիական միության փոխնախագահը։ 1964-ի հունիս–դեկտեմբերին եղել է ՀԿԿ Ազգ․ խորհրդի քարտուղար։ 1964-ի դեկտեմբերից ընտրվել է ՀԿԿ Ազգ․ խորհրդի գլխավոր քարտուղար։ Հեղինակ է Հնդկաստանի արդի քաղ․ և տնտ․, ինչպես նաև միշազգային կոմունիստական շարժման խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների։
Պարգևատրվել է Վ․ Ի․ Լենինի շքանշանով (1974)։
ՌԱՉԿԻ (Ra6ki) Ֆրանյո (1828–1894), հորվաթական պատմաբան և հասարակական գործիչ։ Ավարտել է Վիեննայի համալսարանը։ 1852-ից՝ հոգեորական։ 1861-ից եղել է ժող․ լիբերալ կուսակցության, 1880-ից՝ անկախ ժող․ կուսակցության ղեկավարներից։ Հիմնադրել է հորվաթական հնագրությունը, հրատարակել է հվ․ սլավոնների պատմության վերաբերյալ մեծ քանակությամբ փաստաթղթեր։ Եղել է Զագրեբում Հարավսլավոնական գիտությունների ու արվեստների ակադեմիայի կազմակերպիչն ու պրեզիդենտը (1867–86)։ Ռ–ի աշխատությունները նվիրված են հորվաթական պետության IX–XI դդ․ պատմության, XI –XV դդ․ հվ․ սլավոնների անկախության համար պայքարի և բոգոմիլների պատմության, հորվաթական պետ․ իրավունքի, ռուս, գրականության և պատմագրության հարցերին։ Ընտրվել է Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան անդամ (1869)։
ՌԱՊԱԼԼՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1922, պայմանագիր ՌԱՖԱՀ–ի և Գերմանիայի միջև, ստորագրվել է 1922-ի ապրիլի 16-ին, Ռապալլոյում (Զենովայի մոտ, Իտալիա), Զենովայի կոնֆերանսի (տես Զենովայի կոնֆերանս 1922) ժամանակ։ Ռ․ պ–ով ամբողջ ծավալով անհապաղ վերականգնվում էին դիվանագիտական հարաբերությունները կողմերի միջե, որոնք փոխադարձ համաձայնությամբ հրաժարվում էին ռազմ, ծախսերի և վնասների հատուցումից։ Գերմանիան ճանաչում էր գերմ․ պետ․ և մասնավոր սեփականության ազգայնացումը ՌԱՖԱՀ–ում, պայմանով, որ սովետական կառավարությունը չճանաչի երրորդ պետության նման պահանջները։ Երկու երկրների առետրատնտեսական հարաբերությունների հիմքում դրվում էր առավել բարենպաստման սկզբունքը։ 1922-ի նոյեմբ․ 5-ի համաձայնագրով Ռ․ պ․ տարածվում էր սովետական մյուս հանրապետությունների (այդ թվում և Հայկ․ ՍԱՀ) վրա։ Ռ․ պ–ի կնքումը լենինյան արտաքին քաղաքականության մեծ հաջողությունն էր․ փոխշահավետ համագործակցության, իրավահավասար հարաբերություններ էին հաստատվում առաջիսոցիալիստական՝ սովետական պետության և կապիտալիստական Գերմանիայի միջե։ Ռ․ պ․ երկար ժամանակ հանդիսացել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում խաղաղությունն ամրապնդելու կարեոր գործոններից։
Գրկ․ Документы внешней политики СССР, т․ 5, М․, 1961, с․ 223-224․
ՌԱՊԱԿԻՎԻ (ֆին․ rapakivi – նեխած քար), պորֆիրանման կառուցվածքի գրանիտ՝ վարդագույն օրթոկլազի կլորավուն անջատումներով, որոնք երիզավորված են սպիտակ կամ բաց կանաչ օլիգոկլազով։ Կազմված է օրթոկլազից (մոտ 40%), օլիգոկլազից (մոտ 20%), մուգ գույնի փայլարից (մոտ 8%), իդիոմորֆ քվարցից (մոտ 30%) և երկրորդական միներալներից (մոտ 2%)։ Գույնը սովորաբար գորշ վարդագույն է, կարմրավուն, երբեմն՝ կանաչավուն և նույնիսկ՝ համարյա սե։ Ռ․ լայնորեն տարածված է Ֆինլանդիայում և Շվեդիայում։ ԱԱՀՄ–ում հայտնի է Կարելական ԻՍՍՀ–ում, Լենինգրադի մարզում, Ուկրաինայում։ Ռ․ արժեքավոր շինարարական և երեսապատման քար է։
ՌԱՊԱՏ, գյուղ Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Թորթում գավառում։ Հայտնի էր քարաղի հանքերով։ 1909-ին ուներ 95 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին աղի արդյունահանմամբ և արտահանությամբ, երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՌԱՊԱՅԿԻ (Rapacki) Վինցենտի (1840–1924), լեհ դերասան և դրամատուրգ։ Հանդես է եկել Լվովի, Չեռնովցիի, 1865-ից՝ Կրակովի թատրոններում, 1869-ից՝ Վարշավայում (1870-ից՝ «Ռոզմաիտոստի» թատրոնի առաջատար դերասաններից)։ Լեհ․ բեմական ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից։ Ակզբնական շրջանում կապված լինելով կրակովյան դպրոցին, հետագայում վերջինիս փորձը տեղափոխել է վարշավյան բեմ։ Շեքսպիրի ողբերգություններում ստեղծել է բարձրարվեստ անձնավորումներ՝ Համլետ («Համլետ>), Լիր արքա («Լիր արքա»), Ցագո («Օթելլո») են։ Լավագույն դերերից են նաև՝ Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Նիկ (Ալովացկու «Մարի Ստյուարտ»), Զիշեսկի (Բալուցկու «Պան խորհրդականի խորհրդականները»)։ Հեղինակ է «Վիտ Ատվոշ» (բեմադրության մեջ կատարել է նաև գլխ․ դերը), «Ընտանեկան գործ» (1883), «Աստղագուշակը» (1888), «Հիստրիոններ» (1892) և այլ պիեսների։
ՌԱՊՈՊՈՐՏ Իոսիֆ Մաավեեիչ (1901-1975), ռուս սովետական դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1946)։ 1924-ից աշխատել է ՄԳԱԹ–ի 3-րդ ստուդիայում (1926-ից՝ Վախթանգովի անվ․ թատրոն)։ Դերերից են՝ Իմաստուն, Տրուֆալդինո (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոա»), Եֆիմ Աուտեե (Լեոնովի «Փորսուղներ»), վ․ Ի․ Լենին (Պոգոդինի «Հրացանավոր մարդը»)։ Բեմադրություններ է ունեցել Մոսկվայի Կենտրոնական մանկական, օպերետի, Վախթանգովի անվ․ թատրոններում, լավագույնը՝ Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից» պիեսի ներկայացումն է։ 1925-ից զբաղվել է մանկավարժությամբ (1950-ից՝ Մոսկվայի թատերարվեստի պետ․ ինստ–ի պրոֆեսոր)։ Ռ–ի ռեժիսորական առաջին աշխատանքը եղել է Աունդուկյանի «Պեպո»-ն (Մոսկվայի հայկ․ ստուդիա, 1925)։ Նա ստեղծագործական սերտ կապեր է ունեցել հատկապես Ե․ Վախթանգովի, ինչպես և Մոսկվայում ապրող հայ թատերական գործիչների հետ, հանդես եկել հայկ․ ներկայացումների մասին թատերախոսականներով։ Ս․ Հարությունյան
ՌԱՊՍՈԴԻԱ (հուն․ pm|)cpSia– բառացի՝ ռապսոդի երգ, հագներգություն), ժողովրդաէպիկական ոճով (հաճախ՝ ժող․ թեմաների հիման վրա գրված), բազմաբնույթ դրվագներ պարունակող ազատ ձևի վոկալ կամ գործիքային ստեղծագործություն։ ժանրի սկզբնավորողներից է Ք․ Ֆ․ Դ․ Շուբարտը («Ռ․» կոչված երգերի և դաշնամուրային պիեսների շարք, 1786)։ Դաշնամուրային Ռ–ի բարձրակետը դարձան Լիսաի («Իսպանական ռապսոդիա», 19 «Հունգարական ռապսոդիաներ») և Բրամսի Ռ–ները։ Գրվել են նաև նվագախմբի (Դվորժակի «Ալավոնական ռապսոդիաներ», Ռավելի «Իսպանական ռապսոդիա», Ա․ Բաբաջանյանի «Պոեմ–ռապսոդիա»), մեներգչի, երգչախմբի և նվագախմբի (Բրամսի), դաշնամուրի և նվագախմբի (Ռախմանինովի «Պագանինիի թեմայով ռապսոդիա», Գերշվինի «Բլյուզիոճով ռապսոդիա», Ա․ Խաչատրյանի «Կոնցերտ–ռապսոդիա»), ջութակի և նվագախմբի (Լալոյի «Նորվեգական ռապսոդիա», Ռավելի «Գնչուհի», է․ Բաղդասարյանի երկու դաշնամուրի, Ա․ Բաբաջանյանի և Ա․ Հարությունյանի «Հայկական ռապսոդիա») և այլ Ռ–ներ։ Ա․ Բուղաղյան
ՌԱՊՍՈԴՆԵՐ (հուն․ եզ․ թ․ раг|}ф56с;, ралтсо – հորինել և ՓՑղ – երգ), էպիկական պոեմների հին հուն, թափառաշրջիկ կատարողներ։ Իtտարբերություն աեդների՝ էպիկական երգի կատարողների (տես Աեդոս), Ռ․ բանավոր և գրավոր ավանդույթով արդեն ամրապնդված էպիկական պոեմների տեքստը, հատկապես Հոմերոսինը, արտասանել են երգելով, առանց նվագակցության։
Հին Հունաստանի դասական շրջանում (մ․ թ․ ա․ V–IV դդ․) Ռ–ի արվեստը դարձավ թատերական արվեստի մաս ե, նվագակցությամբ արտասանության բնույթ ստանալով, գոյատեեց մինչե ուշ անտիկ աշխարհի սկիզբը (մ․ թ․ I դ․)։
ՌԱՋԱ (սանսկրիտ․՝ թագավոր), իշխանական տիտղոս Հնդկաստանում։ Վեդաներում բազմիցս օգտագործվել է առաջնորդ, իսկ հին հուշարձաններում՝ դհարմաշաստրաներում (կրոնաիրավական քննախոսություններ) և <Արւոհաշաաորայում>, տիրակալ իմաստով։ Միջին դարերում Ռ․ անվանել են հինդուս ֆեոդալ իշխողներին։ Գաղութային Հնդկաստանում որոշ խոշոր հողատերերի պատվավոր տիտղոս։
ՌԱԶԱՍՏԱՆ (ռաջաների երկիր), նահանգ Հս–Արմ․ Հնդկաստանում։ Տարածությունը 342 հզ․ կմ² է, բն․՝ 34,1 մլն (1981), վարչական կենտրոնը՝ Զայպուրը։ Հիմնական բնակիչները ռաջաստանցիներ և հնդստանցիներ են։ Հս․ մասը գտնվում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրում, հվ–ը՝ Դեկանի սարահարթում։ Հս–արմ․ մասում Թար անապատն է, կենտրոնական մա-