Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արհեստական U կոմբինացված Չ–ներ։ Արևային Չ․ բաղկացած է սրահից և բացօթյա չորանոցից։ Սրահում ընդունում են նոր քաղած աերևը, շարում թելերի վրա, դեղնեցնում և պահում չոր ծխախոտը, իսկ երբեմն նաև կաւոարուԱ չորացրած տերևների առաջնային մշակումը։ Սրահն ունի 6–8 բաժին՝ կահավորված վերին ու ներքին մետաղե կամ փայտե գծերով և երեք կոււմից փակ է։ Բացօթյա չորանոցը (բակը) հարթ տարածություն է և սրահի գծերի շարունակությամբ ունի 0,9 U բարձրություն ու 35–45 մ երկարություն (երբեմն ավելի) գծեր, որոնց վրա չորացվում են շրջանակներում դասավորված տերնաշարանները։ Ստվերային Չ–ներում (սովորական շվաքարան–ծածկեր կամ կապիտալ շինություններ) չորացնում են հիմնականում սիգարների համար նախատեսված տերևները։ Արհեստական Չ–ները լինում են պարբերական և անընդհատ գործողության տիպերի։Պարբերական տիպի Չ․ըստ պլանի 18X6 կամ 24X6 մ, մ չափսերի միախցիկավոր շինություն է, որտեղ չորացումը կատարվում է գազային կոնվեկցիայով (ջերմախողովակային) կամ գոլորշիներով։ Անընդհատ գործողության Չ․ ունի 3 թունել, որոնցից մեկում դեղնեցնում, իսկ մյուսներում չորացնում են ծխախոտը։ Թունելները բաժանված են մի քանի (4 կամ 12) խցերի։ Դրանցից յուրաքանչյուրում օդափոխիչ–ջեռուցիչ սարքավորումներով ստեղծում են ծխախոտի չորացման ռեժիմի համար պահանջվող օդի մշտական պարամետրեր։ Կոմբինացված Չ–ներն ունեն արևայինի 7 կամ 8 բաժանմունք և գազային կամ գոլորշու չորանոց (30 կամ 50 շրջանակի համար)։ Այս տիպի Չ–ում ծխախոտի սկզբնական չորացումը կատարում են արևի էներգիայով (արևային բաժանմունքներում), ապա շարունակում՝ արհեստական եղանակով։ Կոմբինացված Չ–ները հնարավորություն են տալիս կրճատել չորացման ժամկետները և խնայել օգտագործվող էներգիան (տես նաև Ծխախոտագործության)։ Շ․ Գրիգորյան

ՉՈՐԱՑՈՒՄ, մարդու տնտեսական գործունեության վրա ջրի բացասական ազդեցության կանխումը կամ վերացումը։ Առավել կարևոր է գյուղատնտեսության համար, որտեղ Չ–մամբ (որպես մելիորացիայի ձև) հնարավոր է դառնում բարելավել ավելորդ խոնավություն ունեցող հողերը և դրանց ներառնել գյուղատնտ․ արտադրության շրջանառության մեջ, ինչպես նաև բարձրացնել դրանց տնտ․ արդյունավետությունը (տես Մեչիորացում հոդի)։ Հողերի Չ․ իրականացվում է հիդրոտեխնիկական, ագրոտեխնիկական և տնտ․միջոցառումներով՝ հիմքում ունենալով արմատաբնակ շերտից ջրի նորմավորված հեռացման հիդրոտեխնիկական եղանակները։ Չ․ բարելավում է հողի օդային և ջրային ռեժիմները, նպաստում օգտակար միկրոֆլորայի զարգացմանը, ակտիվացնում գյուղատնտ․ բույսերի աճն ու զարգացումը, բարձրացնում բերքատվությունը (35–50 ց/հա հացահատիկ, 300 ց/հա շաքարի ճակնդեղ, 200– 300 ց/հա կարտոֆիլ, որը 1,5–3 անգամ ավելի է, քան ստացվում է չմելիորացված հողերից)։ Ավելորդ խոնավություն ունեցող գոտիների համար Չ․ գյուղատնտ․ ինտենսիվացման հիմնական միջոց է, որն ապահովում է մեքենայացման և քիմիացման արդյունավետ օգտագործումը։ Չ․ կիրառվում է նաև քաղաքաշինության (մթնոլորտային տեղումներից առաջացած ջրերի հեռացում, ստորգետնյա կոմունիկացիաները, թունելները, նկուղները ավելորդ խոնավությունից պաշտպանելու համար), անտառային տնտեսության (անտառի աճը բարելաւլելու համար) մեջ, լեռնային գործում, ինչպես նաև բնակավայրերը, արդ․ օբյեկտները, հողահանդակները ջրամբարներից, ծովերից են ստորգետնյա ուղիներով հոսող ջրերից պաշտպանելու, մալարիայի մոծակների և այլ վնասատու միջատների բազմացման օջախները վերացնելու նպատակներով։

Հողերի Չ․ կատարվել է դեռևս մ․ թ․ 3 հզ․ տարի առաջ Եգիպտոսում, ավելի ուշ՝ Հռոմում (քարե խողովակներով), IX–X դդ․ Նիդերլանդներում, XVI – XVIII դդ․ Անգլիայում և Եվրոպայի այլ երկրներում կառուցվել են բաց չորացուցիչներ, փակ (կավե խողովակներ) ցամաքուրդներ։ Ռուսաստանում Չ․ հայտնի էր դեռևս XIV դդ․, սակայն զգալի աշխատանքներ սկսել են կատարել XIX դ․ 2-րդ կեսում կենտր․ և հս–արմ․ մարզերում և Արևմտյան Սիբիրում։ Աշխարհում չորացվող հողատարածությունները կազմել են․ 1900-ին՝ 20, 1970-ին՝ 100, 1980-ին՝ 165 մլն հա։ ՍՍՀՄ տարածքում․ 1913-ին՝ 2,6, 1940-ին՝ 5,5, 1950-ին՝ 6,5, 1970-ին՝ 10,2, 1975-ին՝ 13,7, 1979-ին՝ 16,3 մլն հա։ ՄՍՀՄ–ում Չ–ման կարիք ունի մոտ 100 մլն հա հողատարածություն (1980)։

Գյուղատնտեսության մեջ Չ–ման օբյեկտներն են ճահիճները, ճահճացած և մշտական կամ ժամանակավոր խոնավությամբ հողերը։ Դրանց յուրացման համար ստեղծվում են բաց և փակ համակարգեր ու ցանցեր, որոնցով կարգավորվում է Չ-ման նորման (բարձր բերք ապահովելու համար հողի արմատաբնակ շերտում գրունտային ջրերի պահանջվող հեռավորությունը հողի մակերեսից)։ Չ–ման համակարգը բաղկացած է կարգավորող (ջրանցքներ, դրեններ, հորեր), պարսպող (լանջային և ջրորսիչ ջրանցքներ, դրեններ), ուղևորող (ջրահավաք, ջրահեռատար և մագիստրալային Չ–ման ջրանցքներ, կոլեկտորներ ևն), ջրընդունիչից (գետ, լիճ, ծով ևն), հիդրոտեխնիկական շահագործման սարքավորումներից (շլյուզներ, ջրհան պոմպեր, դիտահորեը են), ճանապարհային ցանցից (ճանապարհ, կամուրջ, խողովակաշար ևն)։ Ըստ չորացվող տարածքի ջրային ռեժիմի վրա ազդելու բնույթի Չ–ման համակարգը լինում է միակողմանի և երկկողմանի գործողության։ Չ–ման արդյունավետ մեթոդները որոշում են ջրի հաշվեկշռի տարրերի փոխհարաբերությամբ և ջրասնման տիպերով՝ հաստատված ջրաերկրաբանական, ջրաբանական և հողմելիորատիվ հետազոտման տվյալներով։ Տարբերում են ջրասնման մթնոլորտային, գրունտային, գրունտաճը նշումային, ջրաբեր ու կագետային և ջրաբերուկալանջային տիպերը։ Չորացվող հողերի օգտագործումը որոշվում է դրանց աշխարհագրական դիրքով, բերրիությամբ, գյուղատնտ․ մթերքների ստացման պլանային առաջադրանքներով և հողօգտագործող տնտեսության տնտ, հնարավորություններով։

ՍՍՀՄ–ում խոշոր բնակավայրերին և արդ․ կենտրոններին մոտ չորացվող հողերը օգտագործվում են բանջարանոցներ և կերային հանդակներ ստեղծելու համար։ Անտառատափաստանային և տափաստանային գոտիներում այդ հողերում մշակում են տեխ․ բույսեր, Սև ծովի խոնավ մերձարևադարձային շրջաններում՝ թեյ, կիտրոն, մանդարին, դափնի, եղրիզենի, Հեռավոր Արևելքում՝ սոյա, բրինձ են։ ՀՍՍՀ–ում հողերի Չ–ման (գյուղատնտեսության մեջ օգտագործելու, մալարիայի մոծակների բազմացման օջախները վերացնելու նպատակով) աշխատանքները հիմնականում սկսվել են 1928–35-ին։ Կազմվեցին Արարատյան հարթավայրի հողերի, ճահիճների Չ–ման նախագծեր, կատարվեցին հետախուզական աշխատանքներ, և արդեն 1941-ին չորացվել էր մոտ 2,4 հզ․ հա հողատարածություն։ 1946-ից շարունակվեց Արարատյան հարթավայրի և ձեռնարկվեց Կալինինոյի, Վարդենիսի, Սպիտակի և այլ շրջանների գերխոնավացած հողերի ու ճահիճների Չ․, ստեղծվեցին Չ–ման համակարգեր, հորիզոնական (այդ թվում՝ նաև փակ), ուղղաձիգ դրեններ, պոմպային տեղակայանքներ և կայաններ։ 1980-ին ՀՍՍՀ–ում չորացված հողատարածությունները կազմել են մոտ 7 հզ․ հա, իսկ Չ–ման կարիք ունի մոտ 25 հզ․ հա։ Ցուրացված հողերում մշակվում են բանջարաբոստանային, կերային, պտղատու բույսեր և խաղող։ Մ․ Մելիքյան

ՉՈՐԴՎԱՆ, Չորրորդ վանք, հայկ․ ճարտ․ հուշարձան Խորագույն Հայքում (Տայքում), ճորոխ գետի ձախ ափին։ Կառուցվել է IX դ․, հետագայում՝ Դավիթ Կյուրապաղատի օրոք նորոգվել է ու հարդարվել։ Չ․ եռանավ բազիլիկ է։ Միջին նավը արլ–ում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, կողային նավերը՝ ուղղանկյուն ավանդատներով։ Նավերը միմյանցից բաժանվում են երկու շարք չորսական մույթերով, որոնք միացնող կամարների վրա բարձրանում են երկայնական պատեր, վերնամասում՝ կողային ցածր նավերի տանիքներից վեր՝ 13-ական թռիչք ունեցող կամարաշարում, բացվում են 5-ական լուսամուտներ։ Բոլոր ճակատները մշակված են դեկորատիվ կամարաշարով։ Պահպանվել են արձանագրությունների մնացորդներ։ Տաճարի պատերը ներսից սվաղված են, որմնանկարներ կան միայն խորանում։

Գրկ․ Մարության Տ․, Ւ՚որագույն Հայք, Ե․, 1978։ Такайшвили, Археологиче– ская экспедиция 1917 года в южные провинции Грузии, Тб․, 1952․ Տ․ Մարության․

ՉՈՐԴՎԱՆԵԼ, Չորդ ու անել, Չորտուանել, «Չորդվանելի» («Չորդվանեցի»), պատվանուն–տիտղոսից ծագած անձնանուն, որը կրել են Թոռնիկյանները։ «Չորդվանելի» տիտղոսը նախապես կրել է Տայքի Թոռնիկյանների կենտրոն Բեր–