ու ստորը, պրոզաիկն ու բանաստեղծականը։
XVIII դ․ եվրոպ․ լուսավորական շարժման հետ է կապվում Ռ–ի զարգացման հաջորդ մեծ փուլը։ Լուսավորական Ռ․, որն ստեղծեցին «երրորդ դասի» առաջավոր ներկայացուցիչները (Դ․ Դիդրո և Գ․ Լեսինգ, Հ․ Ֆիլդինգ և Դ․ Դեֆո, Զ․ Սվիֆտ և Պ․ Բոմարշե), բացահայտեց ժամանակի բնորոշ հասարակական կոնֆլիկտները։ Հասարակությունը բանականության և արդարության սկզբունքներով վերակառուցելու լուսավորական գաղափարներն իրենց կնիքն են դնում ստեղծագործության ողջ կառուցվածքի վրա, հաճախ հերոսներին դարձնում առաքինության կամ արատի մշտական կրողներ։
Զարգացման բոլոր փուլերում Ռ․ բարդ կապերի մեջ է եղել ժամանակի մյուս գրական ուղղությունների (կլասիցիզմ, սենաիմենաաւիզմ, ռոմանտիզմ) հետ, դա արտահայտվել է ինչպես պայքարի, այնպես էլ համագործակցության տարբեր ձևերով։ Այդ բազմազան առնչությունների բովում XIX դ․ 20–30-ական թթ․ ձևավորվեց ռեալիստական մեթոդի մի նոր տեսակ, որը Մ․ Գորկու բնորոշմամբ ընդունված է կոչել <քննաղաւոական ռեաւիզմ»։ Այն ընդգրկում է XIX–XX դդ․ գրականության և արվեստի բազմազան երևույթներ, որոնց համար ընդհանուրը բուրժ․ հասարակության սոցիալ–բարոյական դիմագծի վերլուծական պատկերումն ու քննադատությունն է։ Բայց քննադատական Ռ–ի բովանդակությունը դրանով չէր սպառվում, մեծ տեղ էին գրավում նաև դրական իդեալի կրողները, տիրող հասարակությանը հակադրվող հերոսները։ Քննադատական Ռ–ի հիմնադիրներն են Օ․ Բալզակն ու Ատենդալը, Չ․ Դիքենսն ու Ու․ Թեքերեյը՝ Արևմուտքում, Ա․ Պուշկինն ու Ն․ Գոգոլը՝ Ռուսաստանում։ Հաջորդ տասնամյակներում ռեալիստական այդ մեծ դպրոցը շարունակվեց Գ․ Ֆլոբերի, Գ․ Մոպասանի, Լ․ Տոլստոյի, Ֆ․ Դոստոևսկու, Ա․ Չեխովի և շատ ուրիշների ստեղծագործության մեջ։ XX դ․ քննադատական Ռ–ի սկզբունքները ժառանգեցին և զարգացրին Ա․ Ֆրանսը, Ռ․ Ռոլանը, Ջ․ Լոնդոնը, P․ Շոուն, Թ․ Մանը, է․ Հեմինգուեյը և համաշխարհային գրականության այլ հեղինակներ։
Հայ գրականության մեջ Ռ․ ձևավորվեց XIX դ․ 50–60-ական թթ․՝ Պ․ Պռոշյանի, Գ․ Աունդուկյանի, Հ․ Պարոնյանի, Ղ․ Աղայանի առանձին երկերում և ավելի ուշ, կատարելության հասավ նույն հեղինակների, ինչպես նաև Ա․ Շիրվանզադեի, Նար–Դոսի, Գ․ Զոհրապի, Ե․ Օտյանի և ուրիշների ստեղծագործության մեջ։ Հայ քննադատական Ռ–ի առաջին տեսական հիմնավորումը տրված է Մ․ Նալբանդյանի գրական–քննադատական ելույթներում։ Այդ Ռ․ կյանքի հնացած ձևերի՝ ֆեոդ, ճնշման, նահապետականության, ինչպես նաև զարգացող բուրժ․ հարաբերությունների դեմ հասարակական առաջավոր ուժերի պայքարի գեղարվեստական արտահայտությունն էր։ XX դ․ սկզբին հայ Ռ–ի նախընթաց զարգացման բոլոր լավագույն կողմերի համադրությունը ձեռք բերվեց Հ․ Թումանյանի ստեղծագործության մեջ, որն աչքի է ընկնում ռեալիստական արվեստի ձևերի ու միջոցների մեծ հարստությամբ։
Ռեալիստական մեթոդի զարգացման որակապես նոր աստիճանը կապվում է սոցիալիստական Ռ–ի հետ (տես Սոցիալիսաական ռեալիզմ), որն առաջացավ XX դ․ սկզբին՝ ազատագրական շարժման պրոլետարական փուլում, գրականության կուսակցականության լենինյան տեսության հիման վրա։
Իր զարգացման ընթացքում ռեալիստական մեթոդը մշակել է իրականության գեղարվեստական արտացոլման մի ամբողջական համակարգ, որն արտահայտվել է ազգային և անհատական անհամար տարբերակներով։ Ռ–ի համար ամենից կարևորը և բնորոշը կյանքն իր ամբողջ ճշմարտացիությամբ վերարտադրելու սկզբունքն է՝ «պատկերել կյանքը ինչպես որ կա»։
Կյանքը դիտելով իր անընդհատ շարժման, հակադիր կողմերի պայքարի մեջ՝ ռեալիստ գրողը ձգտում է ամենից առաջ օբյեկտիվորեն ներկայացնել նրա պատկերը, վերլուծել և գնահատել նրա զարգացման էական կողմերը։ Ռ–ի այդ գիծը Շիրվանզադեն բնութագրել է այսպես․ «Որքան մոտ եք կյանքին, այնքան ճշմարտախոս է ձեր գործը, ուրեմն և այնքան բարձր գեղարվեստական, այնքան հրաշալի» (Երկ․ ժող․, հ․ 10, 1962, էջ 341)։ Իսկ Մ․ Գորկին ռեալիզմի էությունը տեսնում էր «իրականության օբյեկտիվ արտացոլման», «մարդկանց և նրանց կյանքի պայմանների ճշմարտացի, չգունազարդված պատկերման» մեջ (Գրական-հրապարակախոսական հոդվածներ, 1949, էջ 122)։ Ռ–ի մարմնավորած գեղագիտական իդեալը ծնվում է ոչ թե երևակայությունից, այլ իրական կյանքի և նրա զարգացման հեռանկարների խոր ու լայն ըմբռնումից։ Ընդհանրացնելով ռեալիստական արվեստի այդ գիծը՝ Բելինսկին ասել է․ «Որտեղ կյանք, այնտեղ էլ պոեզիա» (Белинский В․ Г․, Собр․ соч․, т․ 1, 1948, с․ 130)։
Ի տարբերություն ռոմանտիզմի, ռեալիստ գրողը դեպքերի ընթացքն ուկերպարները չի ենթարկում իր սուբյեկտիվ մղումներին, չի դարձնում իր գաղափարների խոսափողը։ Նա աշխատում է ներկայացնել նրանց իրական սոցիալ–հոգեբանական բովանդակությունը, տեսնել և բացահայտել երևույթների խորքում թաքնված գաղափարական միտումները։ Արվեստագետի սուբյեկտիվ ոգին, նրա համակրանքն ու հակակրանքը ռեալիստական ստեղծագործության մեջ ևս կազմում են բովանդակության անհրաժեշտ տարրերը, դրանք ոչ թե ուղղակի հռչակվում են գրողի կողմից, այլ բնականորեն բխում են պատկերվող կյանքի ընթացքից, գործողության և կերպարների էությունից։
Ռ․ ղեկավարվում է մարդկային կերպարի սոցիալ–պատմական պայմանավորվածության սկզբունքով։ Գործող անձանց հասարակական և անձնական մղումները, նրանց զարգացման ընթացքը պատճառաբանվում են կյանքի իրադրությամբ, շրջապատող հանգամանքների ազդեցությամբ։ Ռ–ի բուն էությունը կազմող այդ գծի մասին Ֆ․ էնգելսը գրել է․ «Իմ կարծիքով, ռեալիզմը ենթադրում է, բացի մանրամասնությունների ճշմարտացիությունից, տիպական բնավորությունները տիպական հանգամանքների մեջ վերարտադրելու ճշմարտացիություն» (Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը արվեստի մասին, հ․ 1, 1963, էջ 8)։ Թեև բնավորության և հանգամանքների կապի խնդիրը այսպես կամ այնպես արծարծվել է բոլոր գեղարվեստական մեթոդների մեջ, սակայն միայն Ռ․ գտավ նրա լուծման բանալին՝ շնորհիվ այն բանի, որ կանգնեց պատմ․ հողի վրա, ցույց տվեց բնավորության կազմավորման և զարգացման իրական գործոնները։
Ռեալիստական արվեստի մեծ նվաճումներից էր նաև կերպարն իր հատկանիշների ամբողջ բազմազանությամբ և բարդությամբ պատկերելը, նրա բնական զարգացումը կենդանի գործողության մեջ ցուցադրելը։ Հաղթահարելով կլասիցիզմի և ռոմանտիզմի կերպարների որոշակի միակողմանիությունը՝ Ռ․ հասավ բնավորությունների լիության, բազմակողմանի վերարտադրության։
Արտակարգ բազմազան են կյանքի ռեալիստական պատկերման ուղիներն ու եղանակները։ Կյանքի բնական ձևերը վերարտադրող պատկերների կողքին Ռ․ կարող է օգտվել նաև պայմանական (ֆանտաստիկ, չափազանցված կամ այլաբանական) նկարագրություններից։ Ռեալիստ գրողի գրչի տակ դրանք ծառայում են կենսական ճշմարտության խոր բացահայտմանը։ Այդպիսի պայմանական պատկերներ կան և Ռ–ի զարգացման վաղ փուլերում (Շեքսպիր, Ռաբլե, Ավիֆտ) և հետագա բոլոր շրջաններում (օրինակ, Բալզակի և Գոգոլի որոշ երկեր, Շչեդրինի և Պարոնյանի երգիծանքը, Թումանյանի բալլադներն ու հեքիաթները)։
Ռ․ լայն ու համապարփակ է, ինչպես կյանքը, նրան մատչելի են բոլոր այն ձևերը, որոնք հնարավորություն են տալիս ճշմարտացիորեն վերարտադրելու կյանքի իմաստն ու զարգացման ուղղությունը։ Նրան խորթ է որևէ քարացած սխեմա։ Ահա թե ինչու և՝ անցյալում, և՝ մեր օրերում Ռ․ ամենակենսունակ, մշտապես զարգացող և կատարելագործվող գեղարվեստական մեթոդն է։
Անցյալում, երբեմն էլ մեր օրերում, Ռ․ կոչվում է նաև ուղղություն, հոսանք, դպրոց։ Վերջիններս կարելի է կիրառել ոչ թե ամբողջ ռեալիստական մեթոդի, այլ պատմ․ և ազգ․ տարբեր պայմաններում նրա կոնկրետ դրսևորումների նկատ– մամբ։ է․ Ջրքաշյան
Թատրոնում, լուսավորական Ռ․ արտահայտվել է XVII դ․ վերջի – XVIII դ․ այնպիսի դերասանների արվեստում, ինչպիսիք էին Թ․ Բետերտոնը, Դ․ Գարրիկը (Մեծ Բրիտանիա), Ի․ Ա․ Դմիտրիևսկին (Ռուսաստան), Վ․ Բոգուսլավսկին (Լեհաստան) և ուրիշներ։ Բեմական Ռ–ի զարգացումը XIX դ․ Ռուսաստանում պայմտնավորված էր ռուս, դրամատուրգիայով (Ա․ Պուշկինի, Ա․ Գրիբոյեդովի, Ն․ Գոգոլի, ավելի ուշ Ա․ Օստրովսկու, Ա․ Մուխովո–Կոբիլինի, Լ․ Տոլստոյի, Ա․ Չեխովի երկելը)։ Պուշկինի և