Դոգոլի գեղագիտական սկզբունքներին է հեաեել Մ․ Շչեպկինը։ Ռուս, քննադատական Ռ–ի դրամայի հիման վրա աճել է ռեալիստական դպրոցի դերասանների համաստեղություն, որն առաշին հերթին կապված էր Մոսկվայի Փոքր (Սադովսկիներ, Լ․ Պ․ Կոսիցկայա, Ի․ Վ․ Սամարին, Գ․ Ն․ Ֆեդոտովա և այլոք) և Պետերբուրգի Ալեքսանդրյան (Ի․ Ի․ Սոսնիցկի, Ա․ Ե․ Մարտինով, Վ․ Վ․ Սամոյլով, ավելի ուշ՝ Մ․ Գ․ Սավինա և այլոք) թատրոնների հետ։ Ռուս․ բեմ․ Ռ․ խստորոշ տարանջատված չէր ռոմանտիզմից, որը XIX–XX դդ․ սահմանագծին դրսևորվել է, օրինակ, Մ․ Ն․ Երմոլովայի արվեստում, ռեժիսոր և դերասան Ա․ Պ․ Լենսկու գործունեության մեջ։ Հայ թատրոնում բեմ․ Ռ․ կազմավորվել է կենցաղային վոդևիլների բեմադրություններով, զարգացել հիմնականում Դ․ Սունդուկյանի, ինչպես և ռուս, ռեալիստական դրամատուրգիայի շնորհիվ, առանձնապես ցայտուն դրսևորվել Գ․ Չմշկյանի, Մ․ Ամրիկյանի, Ա․ Մանդինյանի, Հ․ Աբելյանի, Գ․ Ավետյանի, Ս․ Ադամյանի, ռոմանտիզմի որոշ գծերով՝ Պ․ Ադամյանի, Սիրանույշի, վ․ Փափազյանի և այլոց արվեստում։
XIX դ․ թատրոնում Ռ–ի հաստատումը հանգեցրել է ոչ միայն կերպարի անձնավորման առավել ճշմարտացիության, այլև բեմում կոնկրետ–պատմ․ սոցիալական միջավայրի պատկերման։ Այստեղից էլ առաջացել է անսամբլի, թատրոնի բոլոր բաղադրատարրերի՝ բեմ․ տարածքի կազմակերպում, բեմանկարչական ձևավորում, գույնի, լույսի, ձայնային էֆեկտների օգտագործման ձգտում։ Այդ ամենի բերումով XIX դ․ 2-րդ կեսին –XX դ․ սկզբին ծնունդ է առել ռեժիսուրան, որպես թատրոնի յուրահատուկ և դրամատուրգիայի ու դերասանական արվեստի հետ համազոր կարևորագույն տարր։ Պատմ․ ճշգրտության ձգաումը բնորոշ է եղել Չ․ Քինի (Մեծ Բրիտանիա) բեմադրություններին, Մայնինգենի թատրոնի (Գերմանիա) ներկայացումներին։ Բեմ․ ռեալիզմի դիրքերի ամրապնդմանը նպաստող թատեր․ բարենորոգումների փորձեր են ձեռնարկել նաև Ա․ Անտուանի «Ազատ թատրոնը» (Ֆրանսիա), «Անկախ թատրոնը» (Մեծ Բրիտանիա), Ս․ Կոգմյանի ղեկավարությամբ ձևավորված «կրակովյան դպրոցը» (Լեհաստան) ևն։ Արևմտաեվրոպական թատրոնի ականավոր ռեալիստ դերասաններից են՝ է․ Ռոսսին, Թ․ Սալվինին, է․ Դուզեն (Իտալիա), Բ․ Կ․ Կոկլենը (Ֆրանսիա), Ա․ Մսլքրեդին (Մեծ Բրիտանիա) և ուրիշներ։ Թատերական Ռ–ի սկզբունքներն առավել լրիվ ու ամբողջական մարմնավորում են գտել Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում (տես Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոն)։ ՄԳԹ–ի արվեստում քննադատական Ռ․ ձևափոխվել է սոցիալիստական Ռ–ի։ ՄԳԹ–ի ստեղծագործական ծրագիրը առավել պարզությամբ մարմնավորվել է Ա․ Չեխովի և Մ․ Գորկու պիեսների բեմադրություններում։ Երաժշ․ տության մեջ Ռ–ի՝ որպես ստեղծագործական մեթոդի, մասին օրինաչափ է խոսել միայն այն դեպքում, երբ կոմպոզիտորը խոսքի, բեմ․ գործողության կամ հիմքով կենցաղային ու սինթետիկ ժանրերի հետ կապված տեսողական ու իմաստային ասոցիացիաների միջոցով կոնկրետացնում է երաժշտ․ կերպարները։ Ռեալիստական միտումները (բնության և կենցաղի կենդանի, ակնհայտ պատկերներ, մարդկային բնավորությունների հոգեբանորեն կոնկրետ ուրվանկարներ) երևան են եկել արդեն Վերածննդի դարաշրջանում, զարգացել բարոկկոյի և կլասիցիզմի երաժշտության մեջ․ XVIII դ․ դրանք վառ կերպով դրսևորվել են այնպիսի դեմոկրատական երաժշտաթատերական ժանրերում, ինչպես իտալ․, ֆրանս․ և ռուս, կոմիկական օպերան և գերմ․ զինգշպիլը։ XIX դ․ 1-ին կեսին ռոմանտիկ կոմպոզիտորները (Ֆ․ Շուբերտ, Ռ․ Շուման, Ֆ․ Շոպեն, Հ․ Բեռլիոզ, Ֆ․ Լիստ) խորացրել են երաժշտության բնութագրայնությունը, ազգ․ ու պատմ․ կոնկրետությունը։ XIX դ․ 2-րդ կեսին ժ․ Բիզեն («Կարմեն»), Զ․ Վերդին («Օթելլո», «Ֆալստաֆ»), մասամբ՝ Ռ․ Վագները («Նյուրնբերգյան մայստերզինգերներ») և այլ հեղինակներ ստեղծել են սոցիալապես տիպականացված, հոգեբանորեն բազմանիստ կերպարներ, որով և նշանավորվել է արևմտաեվրոպական երաժշտության մեջ Ռ–ի, որպես ինքնուրույն ստեղծագործական մեթոդի ձևավորումը։ Ավելի վաղ այդ մեթոդը (որպես քննադատական Ռ․) հաստատվել է ռուս, երաժշտության մեջ (Ա․ Ա․ Գարգոմիժսկու ռոմանսներն ու «Ջրահարսը»)։ Դրա նախապատրաստմանը մեծապես նպաստել են Մ․ Գլինկայի նվաճումները ժող․ կյանքի երաժշտ․ պատկերման բնագավառում («Իվան Սուսանին» ևն)։ Երաժշտության մեջ ռեալիզմի բարձունքներ են եղել «Հզոր խմբակ»-ի կոմպոզիտորների՝ Մ․ Մուսորգսկու, Ա․ Բորոդինի, մասամբ՝ ռոմանտիզմի գծերը պահպանող Ն․ Ռիմսկի–Կորսակովի և Պ․ Չայկովսկու երկերը, որոնցում ստեղծվել են ժող․ երգի, կենցաղային երաժշտության և խոսքի բնորոշ ինտոնացիաների ու այլ արտահայտչամիջոցների վրա հենվող ճշմարտացի ու բազմակողմանի երաժշտ․ տիպ–կերպարներ։ Ռ․ որպես ստեղծագործական մեթոդ փայլուն կիրառել է հայ երաժշտության դասական Կոմիտասը։ Երաժշտ․ Ռ–ի այս նվաճումները այն հիմքը դարձան, որի վրա XX դ․ 20-ական թվականներից սովետական երաժշտության մեջ (ինչպես և արտասահմանյան մի քանի կոմպոզիտորների ստեղծագործության մեջ) տեղի է ունեցել սոցիալիստական ռեալիզմի հաստատումն ու զարգացումը։
Կերպարվեստ ու մ քննադատական Ռ–ի մեթոդի ակունքները նկատելի են XVIII դարից։ Լուսավորականության գաղափարներով է պայմանավորված «երրորդ դասի» հետ կապված արվեստագետների (ժ․ Բ․ Ս․ Շարդենը, ժ․ Բ․ Գրյոզը, ժ․ Ա․ Հուդոնը Ֆրանսիայում, Ու․ Հոգարթը Մեծ Բրիտանիայում, Դ․ Ն․ Խոդովիցկին Գերմանիայում) ստեղծագործությունը, ուր մեծ տեղ է տրված հասարակ մարդկանց առօրյա կյանքին, անհատական բնավորություններին, հասարակական բարքերի երգիծական պատկերմանը։ Մարդու, նրա ողջ իրական յուրակերպության նկատմամբ հետաքրքրությունը դրսևորվել է նաև կլասիցիզմի դարաշրջանի դիմապատկերում (ժ․ Լ․ Դավիդը, ժ․ Օ․ Դ․ էնգրը Ֆրանսիայում)։ Ռ–ի մեթոդի հաստատման ընթացքում առանձնահատուկ տեղ ունի Ֆ․ Գոյայի ստեղծագործությունը, որ բացահայտել է շրջապատող աշխարհի ինչպես կենդանի պոեզիան, այնպես էլ սոց․ հակասությունները։ XVIII դ․ վերջին– XIX դ․ սկզբին, ռոմանտիզմի հաստատման շրջանում, ռեալիստական միտումներն ուժեղացել են դիմապատկերում, կենցաղային ժանրում և բնանկարում։ Ֆրանսիայում Թ․ ժերիկոն և է․ Դելակրուան անմիջականորեն դիմել են կենդանի իրականությանը։ Այդ հողի վրա է աճել Օ․ Դոմիեի արվեստը։ Կ․ Կորոն և Բարբիզոնի դպրոցի վարպետները որոշակի են դարձրել ռեալիստական բնանկարի հետագա զարգացումը։ Ռուսաստանում Ռ–ի սկզբունքներին գիտակցորեն հետևելը բնորոշ է Ա․ Ա․ Իվանովի և հատկապես՝ Պ․ Ա․ Ֆեդոտովի ստեղծագործությանը։ Քննադատական Ռ–ի հաստատման պրոցեսն ընթացել է ամենուրեք։ Գերմանիայում այն արտահայտվել է բիդերմայերի և նրան մոտ վարպետների արվեստում։ Լեհաստանում դրսևորվել է Պ․ Միխալովսկու ռոմանտիկորեն ոգեշունչ գործերում, Մեծ Բրիտանիայում՝ Զ․ Կոնստեբլի ռեալիստական բնանկարներում։ XIX դ․ 2-րդ կեսին Ռ․ ազգ․ և ոճական տարբերակների ողջ բազմազանությամբ հասել է հասունացման։ Մակայն դրանց բոլորին հատուկ են Ռ–ի մեթոդի ընդհանուր հատկանիշները, իրականության վերարտադրման կոնկրետ վավերականություն, ամենօրյա կյանքի գեղագիտական արժեքի հավաստում, հասարակական երևույթների և մարդկային բնավրությունների վերլուծման սոց․ ուղղվածություն։ Քննադատական Ռ–ի սկզբունքներն առավել ամբողջական բացահայավել են Ֆրանսիայի և Ռուսաստանի գեղանկարչության մեջ։ XIX դ․ կեսի Ռ–ի խոշորագույն ներկայացուցիչը՝ Գ․ Կուրբեն, 1855-ի իր ծրագրային ցուցահանդեսը ցուցադրաբար կոչել է «Ռեալիզմի տաղավար»։ Իրականության անմիջական վերակերտումը բնորոշ է ժ․ Ֆ․ Միլլեի՝ գեղջկական աշխատանքը գովերգող ժանրային նկարներին, է․ Մանեի արդիական, հաճախ ակտուալ թեմաներով կոմպոզիցիաներին, հետագայում՝ իմպրեսիոնիզմի վարպետներին, որոնք ոչ միայն հասան բնությունը ռեալիստորեն արտահայտելու կարևորագույն նվաճումների, այլև հաստատեցին ժամանակակից քաղաքի առօրյա կյանքի գեղարվեստական արժանիքները (Կ․ Մոնե, Օ․ Ռենուար, է․ Դեգա, Կ․ Պիսսառո, Ա․ Սիսլեյ)։ Քանդակագործության բնագավառում Ռ․ XIX դ․ այնպիսի լայն զարգացում չի գտել, ինչպես գեղանկարչության մեջ և գրաֆիկայում, թեպետև ունեցել է առանձին նշանավոր վարպետներ (Օ․Ռոդենը Ֆրանսիայում, Կ․ Մենիեն Բելգիաւում)։ XIX դ․ 2-րդ կեսին ռուս, գեղանկարչության ասպարեզում Ռ–ի հաստատումն անքակտելիորեն կապված է հասարակական մտքի դեմոկրատական վերելքի հետ․ բնօրինակի սևեռուն ուսումնասիրումը, ժողո–