Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

վըրդի կյանքի և ճակատագրի խոր համզգումը զուգորդվել է գաղափարական հետևողական ուղղվածությանը, բուրժուա-ճորտ․ կարգերի մերկացմանը։ XIX դ․ վերջի ոեալիստ վարպետների փայլուն փաղանգը միավորվել է պերեդվիժնիկների խմբավորման մեջ․ Վ․ Գ․ Պերովը, Ի․ Ն․ Կրամսկոյը, Ի․ Ե․ Ռեպինը, Վ․ Ի․ Աուրիկովը, Ն․ Ն․ Դեն, Ի․ Ի․ Շիշկինը, Ա․ Կ․ Սավրասովը, Ի․ Ի․ Լևիտանը և ուրիշներ վերջնականապես ամրապնդել են Ռ–ի դիրքերը կենցաղային ժանրում, պատմական ժանրում, դիմանկարում, բնանկարում։ Հայկ․ գեղանկարչության ասպարեզում Ռ․ իր տարաբնույթ երանգավորումներով դրսևորվել է Հ․ Հովնաթանյանի, Դ․ Բաշինջաղյանի, Վ․ Սուրենյանցի, Զ․ Զաքարյանի, Ե․ Թադևոսյանի, Փ․ Թերլեմեզյանի, Ս․ Աղաջանյանի, Հ․ Արծաթպանյանի, Հ․ Հակոբյանի, Ս․ Խաչատուրյանի, գրաֆիկայում՝ է․ Շահինի, քանդակագործության մեջ՝ Ա․ Տեր–Մարուքյանի, Մ․ Միքայելյանի և ուրիշների դիմապատկերներում, բնանկարներում, կոմպոզիցիոն գործերում։ Ռ–ի խոշոր ներկայացուցիչներ են նաև Ա․ Մենցելը և վ․ Լեյբլը Գերմանիայում, Մ․ Մունկաչին Հունգարիայում, Յո․ Մանեսը և Կ․ Պուրկինեն Չեխիայում, Ու․ Հոմերը և Թ․ էյկինսը ԱՄՆ–ում։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին քննադատական Ռ–ի ավանդույթները շարունակվել են այնպիսի նշանավոր վարպետների ստեղծագործության մեջ, ինչպես Թ․ Ստեյնլենը, Ա․ Բուրդելը Ֆրանսիայում, Մ․ Լիբերմանը, Մ․ Սլեֆոգտը, Հ․ Ցիլլեն, Կ․ Կոլվիցը Գերմանիայում, Յո․ Իսրայելսը Նիդերլանդներում, Ֆ․ Բրենգվինը Մեծ Բրիտանիայում։ XX-սկզբին Ռ–ի ավանդույթներն առանձնապես հաստատուն էին Ռուսաստանում (Վ․ Ա․ Աերովի, Կ․ Ա․ Կորովինի, Ս․ Վ․ Իվանովի, Ն․ Ա․ Կասատկինի, Ա․ U․ Գոլուբկինայի և ուրիշների ստեղծագործությունը)։ 1917-ի հեղափոխությունից հետո այդ ավանդույթները դարձան սոցիալիստական ռեալիզմի արվեստի ձևավորման աղբյուրներից մեկը։ XX դ․ ռեալիստական միտումները բնորոշվում են իրականության հետ նոր կապերի, կերպարային նոր լուծումների, գեղարվեստական արտահայտչականության նոր միջոցների որոնումներով․ այդ է վկայում այնպիսի տարբեր վարպետների արվեստը, ինչպիսիք են Ֆ․ Մագերելը Բելգիայում, Դ․ Ռիվերան և Դ․ Սիկեյրոսը Մեքսիկայում, Ա․ Ռեֆրեժիեն ԱՄՆ–ում, Ա․ Ֆուժերոնը Ֆրանսիայից, Ռ․ Գուտտուզոն Իտալիայում և ուրիշներ։ Ավելի հստակ ու հետևողական է դառնում Ռ–ի օրգ․ կապօ ժամանակի սոցիալ–քաղ․ առաջադիմական շարժումների հետ, որը շատ արվեստագետների հանգեցնում է սոցիալիստական ռեալիզմի մեթոդի յուրացման։

Գրկ․ Սարինյան Ս․, Քննա դատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ, Ե․, 1955։ Ջրբաշյան է․, Պոետիկայի հարցեր, Ե․, 1976։ Նույնի, Գրականության տեսություն, հ․ 5, վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1980։ Ալեքսանյան Ս․, Հայ լուսավորական ռեալիզմը, Ե․, 1980։ Проблемы реализма в мировой литературе, М․, 1959; Днепров В․, Проблемы реализма, Л․, 1960; Петров С․ М․, Реализм, М․, 1964; Вайман С․ Т․, Марксистская эстетика и проблемы реализма, М․, 1964; Редекер X․, Отражение и действие․ Диалектика реализма в художественном творчестве, пер․ с нем․, М․, 1971; Фарбштейн А․, Теория реализма и проблемы музыкальной эстетики, Л․, 1973; Сучков Б․ Л․, Исторические судьбы реализма, 3 изд․, М․, 1973; Алексанян Е․, Армянский реализм и опыт русской литературы, Е․, 1977․

ՌԵԱԼՈՒԹՅՈՒՆ (< ուշ լատ․ realis), տես Իրականություն։

ՌԵԱԿՏԻՎ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ (< ռե․․․ և լատ․ activus– գործուն, գործարար), փոփոխական հոսանքի շղթայի լրիվ դիմադրության մսա, որը բնութագրում է շղթայի ունակության և ինդուկտիվության տարրերի փոփոխական հոսանքին դիմադրելու հատկությունը։ Չափվում է оЛг/–երով և նշանակվում X կամ X՝․ Կարող է լինել ինդուկտիվ4 XL=coL կամ ունակային՝ 1 Xc= , որտեղ cn-ն հոսանքի անկյունային հաճախականությունն է, Լ–ը՝ շղթայի ինդուկտիվությունը, C-ն՝ ունակությունը։ Հաջորդաբար միացված ինդուկտիվությամբ և ունակությամբ չճյուղավորված շղթայի Ռ․ դ․ հավասար է՝ X=XL–Xc=cdL ։ Ռեզոնանսային հաճա– խականության դեպքում՝ XL=XC և Х= 0։ Ակտիվ R և լրիվ Z դիմադրություններով շղթայում Ռ․ դ․ հավասար է՝ X= յ/ Z2–R2։ R^O-ի դեպքում (կորուստներ չկան) X = Z։ Շղթայում Ռ․ դ–յան առկայությունը առաջ է բերում ֆազերի շեղում լարման և հոսանքի միջև։ Շղթայում X ֆազի շեղման անկյունը՝ cp=arctg–к Ռ․ դ․ պատկերվում է Փոփոխական հոսանքի շղթայի դիմադրությունների եռանկյան էջով։

ՌԵԱԿՏԻՎ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԶԵՆՔ, հրետանային զենքի տեսակ, որի խոցման միջոցները դուրս են նետվում հենց արկի վրա տեղադրված շարժիչի ռեակտիվ քարշուժի հաշվին։ ժամանակակից Ռ․ հ․ զ–ի դասին են պատկանում համազարկային կրակի վերգետնյա (հակառակորդի կենդանի ուժի, կրակի միջոցների և պաշտպանական կառույցների ոչնչացման համար), ավիացիոն (մերձավոր օդային մարտի ժամանակ և վերգետնյա նպատակակետերի խոցման համար) և ծովային (վերջրյա նավերի վրա տեղադրված հականավային զենք) ռեակտիվ համակարգերը։ Ռեակտիվ շարժման սկզբունքի օգտագործումը հնարավորություն է տալիս կրակոցի ժամանակ խուսաՓել ետհարվածից։ ԱԱՀՄ–ում Ռ․ հ․ զ․ ստեղծվել է 1930-ական թթ․։ Լայնորեն կիրառվել է երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում (տես նաև Հրազեն)։ Գ․ Բոչաբով

ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉ, շարժիչ, որը սկզբնական էներգիան փոխակերպում է աշխատանքային մարմնի ռեակտիվ շիթի կինետիկ էներգիայի և ստեղծում շարժման համար անհրաժեշտ քարշուժ։ Ռ․ շ–ի մեջ զուգակցված են բուն շարժիչն ու շարժասարքը, այսինքն Ռ․ շ․ իր սեփական շարժումն ապահովում է առանց միջանկյալ մեխանիզմների մասնակցության։ Ռեակտիվ քարշուժ ստեղծելու համար անհրաժեշտ են․ սկզբնական էներգիայի աղբյուր (քիմ․ վառելանյութ, միջուկային վառելիք ևն), աշխատանքային մարմին (օրինակ, օդ, ջուր, ապարատի բաքերում կամ խցիկում գտնվող նյութը) և Ռ․ շ․ ինքը՝ որպես էներգիայի փոխակերպիչ։ ժամանակակից Ռ․ շ–ներում, որպես սկզբնական էներգիա, առավել հաճախ օգտագործվում է քիմ․ էներգիան։ Այդ դեպքում աշխատանքային մարմինն իրենից ներկայացնում է շիկացած գազեր՝ քիմ․ վառելիքի այրման արգասիք։ Ռ․ շ–ի աշխատանքի ժամանակ այրվող նյութերի քիմ․ էներգիան փոխակերպվում է այրման արգասիքի ջերմային էներգիայի, իսկ տաք գազերի ջերմային էներգիան՝ ռեակտիվ շիթի համընթաց շարժման մեխանիկական էներգիայի։

Կախված նրանից, Ռ․ շ–ի աշխատանքի ժամանակ շրջապատող միջավայրն օգտագործվում է թե ոչ, Ռ․ շ–ները բաժանվում են երկու հիմնական դասի՝ օդառեակաիվ շարժիչներ (ՕՌՇ) և հրթիռային շարժիչներ (ՀՇ)։ Բոլոր ՕՌՇ–ները շերմային շարժիչներ են, որոնց աշխատանքային մարմինը ստեղծվում է օդի թթվածնով վառելանյութի օքսիդացման հետևանքով։ Մթնոլորտից մատուցվող օդը կազմում է ՕՌՇ–ի աշխատանքային մարմնի հիմնական զանգվածը։ Այսպիսով, ՕՌՇ–ով ապարատը իր վրա է կրում էներգիայի աղբյուրը (վառելանյութը), իսկ աշխատանքային մարմնի մեծ մասը ստանում է շրջապատող միջավայրից։ Ի տարբերություն ՕՌՇ–ի, ՀՇ–ի աշխատանքային մարմնի բոլոր բաղադրիչները գտնվում են Ռ․ շ–ով հանդերձված ապարատի վրա։ Շրջապտող միջավայրի հետ փոխազդող շարժասարքի բացակայության և ապարատի վրա աշխատանքային մարմնի բոլոր բաղադրիչների առկայության շնորհիվ ՀՇ տիեզերքում աշխատելու համար միակ պիտանի շարժիչն է։ Գոյություն ունեն նաև համակցված Ռ․ շ–ներ, որոնք կարծես երկու հիմնական տեսակների զուգակցումն են։

Ռեակտիվ շարժման սկզբունքը հայտնի է շատ վաղուց։ Ռ․ շ–ի նախատիպը կարելի է համարել Հերոնի գունդը։ Պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչները՝ վառոդային հրթիռները, ի հայտ են եկել Չինաստանում մ․ թ․ X դ․։ 1903-ին Կ․ է․ Ցիոչկովսկին առաջին անգամ առաջ է քաշել հեղուկա–հրթիռային շարժիչների տեսության հիմնական դրույթները և առաջարկել հեղուկ վառելիքով աշխատող ՀՇ–ի կառուցվածքի հիմնական տարրերը։ Ռ․ շ–ի ստեղծման գործում կարեոր դեր են խաղացել Ա․ Մ․ Նեժդանովսկու, Ի․ Վ․ Մեշչերսկու, Ն․ Ե․ ժուկովսկու տեսական աշխատանքները, ինչպես նաև ֆրանս․ գիտնական Ռ․ Էնո–Պելտրիի, գերմ․ գիտնական Հ․ Օբերթի աշխատությունները։

Ռ․ շ–ները լինում են տարբեր նշանակման։ Դրանք առավելապես օգտագործվում են տարբեր տիպի թռչող ապարատներում։ Տուրբառեակտիվ շարժիչներով են սարքավորված ռազմ, և քաղաքացիական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Ռ․ շ–ի հիմնական բնութագրերն են․ ռեակտիվ քարշուժը, տեսակարար իմպուլսը,