Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նում՝ Ռ․ վ․ դ․ Վ․ ուշադրությունը սեեռել է մարդու ներաշխարհի բացահայտմանը։ Չնայած ուշ գոթական բազմաթիվ տարրերի առկայությանը, մարդկային կերպարների խորությունն ու բազմակողմանիությունը վկայում են (հատկապես դիմանկարներում՝ «Ֆրանչեսկո դ՝էստե», Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Ցորք, «Երիտասարդ կնոջ դիմանկար», մոտ 1455, Արվեստի ազգ․ պատկերասրահ, Վաշինգտոն) Ռ․ վ․ դ․ Վ–ի արվեստի վաղ հումանիստական ուղղվածությունը։

Պատկերազարդումը տես 640-րդ էշից հետո՝ ներդիրում։

ՌՈԴ ԱՏԼԵՆԴ (Rhode Island), նահանգ ԱՄՆ–ի Ատլանտյան ափին, Նոր Անգլիայում։ Տարածությունը 3,2 հզ․ կմ2 է, բն․ 985 հզ․ (1982)։ Վարչական կենտրոնը՝ Փրովիդենս։ Ռ․ Ա․ տարածքով ամենափոքր, բայց երկրի առավել խիտ բնակեցված, ուրբանիզացված (քաղաքային բն․՝ 87%) և զարգացած արդյունաբերությամբ նահանգներից է։ Առաջատար ճյուղերն են բազմաճյուղ մեքենաշինությունը, մետաղամշակումը, տեքստիլ, ռետինի և պոլիգրաֆ արդյունաբերությունը, ոսկերչական, գալանտերեական իրերի արտադրությունը։ Գյուղատնտեսությունն ունի մերձքաղաքային բնույթ։ Գերակշռում է անասնապահությունը։ Կա ձկնորսություն։ Զարգացած է տուրիզմը։

Ռոտատլենդ (Rhode Island), մսաձվատու հավերի ցեղ։ Ստեղծվել է 1840–50-ին ԱՄՆ–ում (Ռոդ Այլենդ և Մասսաչուսեթս նահանգներում), տեղական հավերի և Հնդկաստանից ներմուծված շանհայական բաց դեղին և մալայական կարմրագորշ գույնի աքաղաղների տրամախաչման միջոցով։ Հետագայում ներածական տրամախաչման մեջ օգտագործվել են նաև գորշ լեգհոռները։ Փետրածածկը իրանի հատվածում կարմրագորշ է, իսկ պոչինը՝ կանաչ երանգով սե։ Հանդիպում են նաև լրիվ սպիտակ թռչուններ։ Աքաղաղների միջին կենդանի զանգվածը՝ 3,4–3,5, իսկ հավերինը 2,4–2,6 կգ է։ Ձվատվությունը՝ 170–180 ձու, առանձին գծերինը՝ 210– 215։ Տարածված է ԱՄՆ–ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ավստրիայում, ճապոնիայում են։ ԱՍՀՄ–ում բուծում են Նովոսիբիրսկի մարզում, Մտավրոպոլի երկրամասում, Ուկր․ և Լիտվ․ ՄԱՀ–ներում։

ՌՈԴԱԿԻՍ Պերիկլիս (ծն․ 1923), հույն գրող, թարգմանիչ, պատմաբան, հասարակական գործիչ։ Մասնակցել է (1941 – 1944) Հունաստանի Դիմադրության շարժմանը։ Պատերազմից հետո հալածվել է հետադիմական վարչակարգերի կողմից, բազմիցս բանտարկվել։ Հունարեն է թարգմանել Ի․ էրենբուրգի «Իններորդ ալիքը» վեպը, Վ․ Հյուգոյի, է․ Հեմինգուեյի ստեղծագործություններից, ասուր ա–բաբելական «Գիլգամեշ» դյուցազներգությունը, Համմուրաբիի օրենսգիրքը, տարբեր բնույթի գիտ․ աշխատություններ են։ Ռ․ Հունաստանի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուսումնասիրությունների հեղինակ է։ Մասնակցել է «Հասարակագիտական և տնտեսական բառարան»-ի հրատարակության աշխատանքներին։ «Հիդրիա։ Հունական և համաշխարհային մեծ հանրագիտարանի» գլխ․ խմբագիրն է։

ՌՈԴԱՄԻՆՆԵՐ, սինթետիկ ներկանյութեր, պատկանում են արիլմեթանային ներկանյութերի շարքին։ Քսանտենի երկամինային ածանցյալներն են։ Թողարկվում են ջրում լուծելի աղաթթվական աղերը:

Օգտագործվում են կաշին, թուղթը, օճառը ներկելու, սպիրտային լաքերը գունավորելու, լաքեր պատրաստելու համար, պատճենահանման տեխնիկայում՝ որպես գույն առաջացնող նյութեր և վերլուծական քիմիայում։ Լավ ներկում են նաե բուրդը, մետաքսը, սակայն անկայուն են լույսի ներգործության և լվացման նկատմամբ։

ՌՈԴԱՆԻԴՆԵՐ, թիոցիանատներ, ռողանաջրածնային թթվի HSCN աղերը։ Մեծ մասը լավ լուծվում է ջրում, չեն լուծվում AgSCN-ը, CuSCN-ը և Hg(SCN)2-^ Առավել գործնական նշանակություն ունեն կալիումի (KSCN) և ամոնիումի (NH4SCN) Ռ․, որոնք օգտագործվում են անալիտիկ վերլուծությունում՝ կատիոնների հայտնաբերման համար, օրինակ, Fe3+^ հետ Ռ․ տալիս են կարմիր աղ [Fe(SCN)3], Շս2+-ի հետ, ամոնիակի միջավայրում, կապույտ [Cu(NH3)4(SCN)2] գույնի աղ։ Ռ․ ստանում են կապտաթթվի աղերի վրա ծծումբ ազդելով (հալելով կամ լուծույթում եռացնելով)։ Ռ․ են անվանում նաև ռոդանաջրածնային թթվի էսթերները, որոնք օգտագործվում են օրգ․ սինթեզում։ Օրգ․ Ռ․ աննշան քանակությամբ պարունակվում են սոխի, սխտորի, ստամոքսահյութի են մեջ և ունեն սոխի հոտ։

ՌՈԴԵՆ (Rodin) Ռընե Ֆրանսուա Օգյուստ (12․11․1840, Փարիզ–17․11․ 1917, Մյոդոն, Փարիզի մերձակայքում), ֆրանսիացի քանդակագործ։ Մովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում (1854–57)։ 1864–71-ին Ա․ Կարիե–Բելյոզի արվեստանոցում պատրաստել է դեկորատիվ մանրաքանդակներ (նաև Մերի ճենապակու արտադրության համար)։ 1871–77-ին քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մոնումենտալ դեկորատիվ քանդակներով հարդարել է Բրյուսելի մի շարք շենքեր։ 1875-ին ուղեորվել է Իտալիա։ Նրա վրա անջնջելի տպավորություն են թողել հատկապես Միքելանջելոյի ստեղծագործությունները։ Ռ–ի վաղ շրջանի գործերն աչքի են ընկնում հասուն վարպետությամբ («Զարդված քթով մարդը», 1864)։ «Բրոնզե դարը» (1877) արձանին, որը մարմնավորում է մարդկության զարթոնքը, նրա տագնապը գալիքի հանդեպ և մարգարեության պաթոսով ներթափանցված «Հովհաննես Մկրտիչ» (1879) քանդակին հատուկ են Ռ–ի հետագա ստեղծագործություններին բնորոշ կերպարային և պլաստիկական որոնումների համարձակությունը, մտահղացման փիլ․ խորությունը, կերպավորման նորարարությունը։ 1884–88-ին ստեղծել է «Կալեի քաղաքացիները» (բրոնզ, տեղադրվել է ․1895-ին Կալեում) արձանախումբը, որը պատկերում է XIV դ․ անգլիացիների կողմից պաշարված քաղաքի փրկության համար իրենց զոհաբերող վեց հայրենասերների դրամատիկ պատմությունը։ Կոմպոզիցիայի կոտորակված անհանգիստ ռիթմի, դինամիկ և ստատիկ մարմինների ու ժեստերի հակադրության շնորհիվ արվեստագետը հասել է պատկերի դրամատիկ հնչողության, հուզական մթնոլորտի լարվածության, յուրաքանչյուր կերպարի հոգեբանորեն խոր, լակոնիկ բնորոշման։ 1880-ից մինչե կյանքի վերջը աշխատել է «Դժոխքի դուռը» բարձրաքանդակային կոմպոզիցիայի վրա՝ ոգեշնչվելով Դանթեի «Աստվածային կատակերգությպն», անտիկ դիցաբանության և այլ թեմաներով, սիմվոլիկ կերպով մարմնավորելով մարդկային կրքերի աշխարհը։ Այդ կոմպոզիցիայի որոշ թեմաներ Ռ․ մշակել է որպես ինքնուրույն գործեր («Նա, որ գեղեցկուհի Հոլմիերն էր», 1885, «Դանայուհի», 1885, «Համբույր», 1886, «Մտածողը», 1888)։ 1880-ական թթ․ կեսից Ռ–ի ստեղծագործության մեջ ուժեղացել է խորհրդանշական բարդ կերպարների, մարդկային ծայրահեղ հակադիր հույզերի բացահայտման ձգտումը։ Աստիճանաբար փոխվել է նաև Ռ–ի քանդակելու կերպը, նրա գործերը դարձել են միտումնավոր էսքիզային , ասես ոչ ավարտուն, լույսի և ստվերի խաղերը՝ ավելի հակադիր, իսկ ծավալնե–