ընթացքում< 1944-ի մայիսի 9-ին) ցուցաբերած խիզախության համար։ 1945-ին զորացրվելուց հեաո վերադարձել է Երեան։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
ՌՈՍՏՈՎ, Ռոստով Ցարոսլավլյան (XII –XVII դդ․՝ Մեծ Ռոստով), քաղաք, ՌՍՖՍՀ Յարոսլավլի մարզի Ռոստովի շրջանի կենտրոնը։ Ռուս, հնագույն քաղաքներից է․ հիշատակվում է 862-ից։ X դ․ եղել է․ Ռոստով–Սուզդալյան իշխանության, 1207-ից՝ Ռոստովյան իշխանության մայրաքաղաքը, XI դ․ – XIII դ․ սկզբին՝ Վլադիմիր–Սուզդալյան իշխանության, իսկ 1474-ից՝ Մոսկովյան պետության կազմում էր։ 1589–1788-ին Ռ–ում էր միտրոպոլիտի աթոռանիստը։ 1777-ից Ռ․ գավառական քաղաք էր (սկզբում Ցարոսլավլի կուսակալության, 1796-ից՝ Ցարոսլավլի նահանգի կազմում)։ 1917-ի դեկտ․ 18(31)-ին Ռ–ում հաստատվել է սովետական իշխանություն։
Կանոնավոր հատակագծով (1779) կառուցապատված Ռ–ի պատմական կենտրոնում պահպանվել են ուսպենսկի տաճարը (մոտ 1589, XII –XIII դդ․ տաճարի տեղում), զանգակատունը (1630-ական թթ․), առևտրական շարքերը (1830, ճարտ․ Ա․ Ի․ Մելնիկով, կլասիցիզմ), աշտարակներով և պարսպապատերով շրջափակված պաշտամունքային, բնակելի և տնտ․ կառույցներով (վերդարպասյա՝ Հարության, 1670, որմնանկարները՝ 1675, Հովհան Աստվածաբանի, 1683, որմնանկարները՝ 1683, ինչպես և Դրիգոր Աստվածաբանի, 1630, Օդիգիտրիայի, 1698, եկեղեցիները, Սպիտակ, 1672, Կարմիր, 1672–1680, պալատները ևն) «Կրեմլի» անսամբլը, «օրինակելի» նախագծերով կառուցված XVIII դ․ վերջի –XIX դ․ սկզբի քարաշեն տներ։ Ներո լճի ափին, Ռ–ի հս–արլ–ում՝ Ավրաամիև (XVI–XIX դդ․), իսկ հվ–արմ–ում՝ Ցակովլևսկի (XVII–XIX դդ․) մենաստաններն են։ Սովետական ժամանակաշրջանում տարվել են վերակառուցման մեծ աշխատանքներ (ճարտ․ Վ․ Ս․ Բանիգե, P․ վ․ Դնեդովսկի և ուրիշներ)։ 1959-ին գավառագիտական թանգարանի հիման վրա ստեղծվել է Ռոստով–Ցարոսլավլյան ճարտարապետական–գեղարվեստական թանգարան–արգելանոցը։
ՌՈՍՏՈՎ ԴՈՆԻ, Դոնի Ռոստով, քաղաք (1796-ից), ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի վարչական կենտրոնը։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, գետային նավահանգիստ։ 966 հզ․ բն․ (1982)։ Բաժանվում է 7 շրջանի։ 1970-ին պարգևատրվել է Լենինի, 1982-ին՝ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։
ժամանակակից քաղաքի տեղում 1749-ին եղել է մաքսատուն և նավահանգիստ, 1761-ին հիմնադրվել է բերդ (կոչվել է միտրոպոլիտ Դմիտրի Ռոստովսկու անունով), 1797-ից՝ գավառական քաղաք։ 1924–34-ը եղել է Հս․ Կովկասի, մինչև 1937-ը՝ Ազո վ–Սևծովյան երկրամասերի վարչական կենտրոնը։ Ռ․ Դ~ին է միացել Նոր Նւսխիշնանը, որն այժմ կազմում է քաղաքի Պրոլետարական շրջանը։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին քաղաքը զավթել են գերմ․ ֆաշիստները։ Ռ․ Հս․ Կովկասյան տնտ․ շրջանի արդ․ խոշոր կենտրոնն է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, քիմ․, թեթև, սննդի, շինանյութերի փայտամշակման արդյունաբերությունը։ Մեքենաշինությունը տալիս է քաղաքի արդ․ արտադրանքի 40% –ը, ՍՍՀՄ–ում արտադրվող հացահատիկային կոմբայնների 70%–ը («Ռոստսելմաշ»), թողարկում է տրակտորային կուլտիվատորներ («Կրասնի Աքսայ»), գնդառանցքակալներ, յծեթև և սննդի արդյունաբերության սարքավորումներ ևն։ Դործում են մսի, յուղի–ճարպի, գինու, պտուղ–բանջարեղենի պահածոների և այլ ձեռնարկություններ։ Թեթև արդյունաբերությունը ներկայացված է կաշվի, տրիկոտաժի արտադրական միավորումներով, կոշիկի, կարի արտադրությամբ։ Ռ–ի նավահանգստի բեռնաշրջանառության մեջ զգալի տեղ են զբաղեցնում անտառանյութը, նավթամթերքները, շինանյութերը, հանքանյութը, գյուղատնտ․ և արդ․ արտադրանքը։
Կենտրոնի փողոցների ուղղանկյուն ցանցի հիմքը Ռ․ Դ–ի և Նոր Նախիջևանի կանոնավոր գլխ․ հատակագծերն են (երկուսն էլ՝ 1811)։ Պահպանված ճարտ․ հուշարձաններից է տաճարը (1780-ական թթ․)։ Սովետական ժամանակաշրջանում սկսվել է Ռ․ Դ–ի վերակառուցումը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ավերված քաղաքը վերականգնվել է համաձայն 1944–45-ի գլխ․ հատակագծի։ Վերակառուցվել է գլխ․ մայրուղին՝ էնգելսի փողոցը Վ․ Ի․ Լենինի հուշարձանով (բրոնզ, գրանիտ, 1929, քանդակագործ Դ․ Վ․ Ներոդա, ճարտ․ Պ․ Ն․ Անդրեև), Միությունների տան (Միությունների տունը, 1929–34, ճարտ․ Ի․ Ա․ Դոլոսով) և Թատերական (Մ․ Դորկու անվ․ թատրոնը, 1930–35, ճարտ․ Վ․ Ա․ Շչուկո, Վ․ Դ․ Դելֆրեյխ) հրապարակներով։ 1971-ին հաստատվել է նոր գլխ․ հատակագիծ (ճարտ–ներ՝ Ն․ Ն․ Ներսեսյանց, Լ․ Վ․ Կուզնեցով)։ Կառուցվել են բնակելի նոր շրջաններ, հասարակական շենքեր՝ «Ռոսիա» կինոթատրոնը (1960, ճարտ․ Լ․ Լ․ էբերգ), «Ինտուրիստ» հյուրանոցը (1973, ճարտ–ներ՝ Վ․ Ի․ Սիմոնովիչ, Լ․ Պ․ Պուշկովա, ինժ․ Բ․ Ն․ Սիդելկովսկի), «Ռոստսելմաշ» գործարանի մշակույթի պալատը (1960, ճարտ․ Ա․ Տ․ Մուլիկ)։ Ռ–ում գործում են Հս․–Կովկասյան գիտ․ կենտրոնը, 9 բուհ (այդ թվում՝ համալսարան), 23 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 38 նախագծային ինստ․, 18 ԴՀԻ, հայրենագիտական, կերպարվեստի թանգարաններ, Ռոստով Դոնյան Մ․ ւ Դորկու անվ․, Պատանի հանդիսատեսի, Երաժշտական կոմեդիայի, Տիկնիկային թատրոնները, ֆիլհարմոնիա։
ՌՈՍՏՈՎԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1937-ի սեպտ․ 13-ին։ Տարածությունը 100,8 հզ․ կմ2 է, բն․՝ 4168 հզ․ (1982)։ Բաժանված է 40 վարչական շրջա–