նի, ունի 22 քաղաք, 36 քւոա։ Վարչական կենտրոնը՝ Դոնի Ռոստով։ 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Բնությունը։ Ռ․ մ․ գտնվում է Արևելա–Եվրոպական հարթավայրի հվ–ում, մասամբ՝ Նախակովկասում, Դոնի ստորին ավազանում։ ^տվ–արմ–ում ողողվում է Ազովի ծովի Տագանրոգի ծոցով։ Մարզի առավել բարձր մասը (մինչև 253 մ, Դոնեցի բլրաշարի ճյուղավորության) արմ–ում է։ Հտվ–արլ–ում Երգենների արմ․ լանջերն են։ Կան քարածխի, քվարցի, կրաքարերի հանքավայրեր։ Կլիման չափավոր ցամաքային է։ հուլիսի միջին ջերմաստիճանը 22–24°C է, հունվարինը՝ հս–ում –9°C, հվ–ում –5°C։ Տարեկան տեղումները արմ–ում 650 մմ են, արլ–ում՝ 400 մմ, վեգետացիայի շրջանը՝ 165–180 օր։ Ձմռանը լինում են ձնաբքեր, գարնանը՝ փոշոտ փոթորիկներ։ Խոշոր գետը Դոնն է՝ Սևերսկի Դոնեց, Սալ, Մանիչ և այլ վտակներով։ Կա ավելի քան 2000 արհեստական լճակ և 3 խոշոր ջրամբար (Ցիմլյանսկի, Վեպոլովսկի և Պրոլետարսկի)։ Տիրապետում է տափաստանային լանդշաֆտը։ Մարզի արմ․ մասում, սևահողերի վրա տարածված են տարախոտահացազգիների, արլ․ շրջաններում, շագանակագույն հողերի վրա՝ շյուղախոտավւետրախոտային տափաստանները, հվ–արլ–ում՝ կիսաանապատները։ Տափաստանների մեծ մասը հերկված է։ Կենդանիներից կան կզաքիս, գետնասկյուռ, ճագարամուկ, թռչուններից՝ լոր, մեծ արոս, կաքավ։
Բնակչությունը։ հիմնականում ռուսներ են (91,2%)։ Կան նաև ուկրաինացիներ, հայեր, բելոռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 40,4 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 70% (1982)։ Խոշոր քաղաքները՝ Դոնի Ռոստով, Տագանրոգ, Նովոչերկասկ։ Սովետական իշխանության տարիներին ստեղծվել են մարզի մյուս քաղաքները։
Տնտեսությունը։ Ռ․ մ․ հյուսիսային Կովկասի ամենաինդուստրիալ մարզն է։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ավելի քան 95%–ը բաժին է ընկնում մշակող ճյուղերին։ էներգետիկայի բազան կազմում են Նովոչերկասկի, Արտյոմի, Նեսվետայի ՊՇԷԿ–ները, Ռոստովի և Կամենսկի ՋԷԿ–երը, Ցիմլյանսկի ՏԷԿ–ը։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, սննդի, թեթև, վառելիքի, քիմ․ արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ։ Կան սև մետալուրգիայի ձեռնարկություններ (Կրասնի Սուլին, Տագանրոգ)։ Արտադրում են պողպատե խողովակներ, որակյալ մետաղ, էլեկտրոդներ ևն։ Մեքենաշինության և մետաղամշակության գլխավոր կենտրոններն են Դոնի Ռոստովը, Նովոչերկասկը, Տագանրոգը, Ազովը, Կամենսկ Շախաինսկը, Միլերովոն։ Ռ․ մ․ ՍՍՏՄ–ում գրավում է 1-ին տեղը էլեկտրաքարշերի և հացահատիկային կոմբայնների արտադրությամբ։ Զարգացած է էներգետիկական մեքենաշինությունը, էլեկտրաչափիչ, օպտիկական և օպտիկամեխանիկական սարքերի, սանիտարատեխ․, սննդի և խտացրած կերերի արտադրության սարքավորումների, կենցաղային սառնարանների, հաստոցների և գործիքների, էլեկտրատեխ․ իրերի արտադրությունը։ Քիմ․ և նավթաքիմ․ արդյունաբերությունը մասնագիտացել է լաքի–ներկերի, արհեստական մանրաթելի, լվացող միջոցների արաադրության բնագավառում։ Թեթև արդյունաբերությունը ներկայացված է կարի և կոշիկի ֆաբրիկաներով, կաշվի և կաշվե–գալանտերեական իրերի, տրիկոտաժի, բամբակե գործվածքների արտադրությամբ։ Զարգացած է մսի, գինու, ձեթի, յուղի, ճարպի, ալյուրի, ձավարեղենի, ծխախոտի, պահածոների արտադրությունը։
Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է՝ հացահատիկային տնտեսությունների և մսակաթնատու անասնապահության գերակշռությամբ։ 1981-ին ցանքատարածությունները կազմում էին 5264,7 հզ․ հա, որից հացահատիկային կուլտուրաներ՝ 3317․7 հզ․ հա, կերային կուլտուրաներ՝ 1409․7 հզ․ հա, տեխ․ կուլտուրաներ՝ 459,2 հզ․ հա։ Մշակում են նաև բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զարգանում է բրնձի մշակությունը։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ ու այգեգործությամբ։ 1981-ին մարզում կար 350 կոլեկտիվ, 359 սովետական տնտեսություն, 2075,9 հզ․ խոշոր, 3979,4 հզ․ մանր եղջերավոր անասուն, 1742,3 հզ․ խոզ, 13812 հզ․ թռչուն։ Երկաթուղիների երկարությունը 1866 կմ է (1981), կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ 6,5 հզ․ կմ։ Նավարկելի են Դոն, Սևերսկի Դոնեց և Մանիչ գետերը։ Կարևոր նավահանգիստները՝ Դոնի Ռոստովը, Ուստ Դոնեցկը։ Մարզի տարածքով են անցնում Մոսկվա և Լենինգրադ գնացող գազամուղները։ Վ․ Ի․ Լենինի անվ․ Վոլգա–Դոն ջրանցքի կառուցումից հետո Դոնի Ռոստովը դարձավ 5 ծովերի (Սև, Ազովի, Կասպից, Բալթիկ և Սպիտակ) նավահանգիստ։
1981/82 ուս․ տարում մարզում գործում էին 1726 հանրակրթական դպրոց, 93 պրոֆտեխ․ ուսումնարան, 73 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 16 բուհ։ 1981-ին կար ավելի քան 87 գիտական հիմնարկ, 1807 գրադարան, 21 թանգարան, 7 թատրոն, 2013 ակումբային հիմնարկ, 2510 կինոսարք։ Լույս է տեսնում մարգային 2 թերթ։ 1981-ին մարզի 356 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 15,2 հզ․ բժիշկ։ Գործում են Մանիչ կլիմայակումիսաբուժական կուրորտը, 13 առողջարան։
ՌՈՍՏՈՎ–ՍՈՒԶԴԱԼՅԱՆ ԵՐԿԻՐ, Հյուսիս–Արևելյան Ռուսիայի անվանումներից մեկը X–XIV դդ․։ Տես Վւաղիմիր–Սուզղաւյան իշխանություն։
ՌՈՍՏՈՈՒ (Rostow) Ուոլտ Ուիթմեն (ծն․1916), ամերիկյան սոցիոլոգ և տնտեսագետ։ Հռչակվել է որպես «տնտ․ աճի փուլերի» տեսության հեղինակ («Տնտեսական աճի փուլեր։ Ոչ–կոմունիստական մանիֆեստ», 1960)։ Ռ․ հասարակական առաջնթացը մեկնաբանել է տեխնոլոգիական դե–