Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/708

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


խոշոր, եղջերավոր անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Երկաթուղիների երկարությունը 588 կմ է, ավտոճանապարհներինը՝ 5,6 հզ․ կմ (այդ թվում՝ 3,8 հզ․ կմ կոշա ծածկով, 1981)։ Ռովնոյում կա օդանավակայան։

1980–81 ուս․ տարում Ռ․ մ–ում գործում էր 754 հանրակրթական դպրոց, 22 պրոֆ– տեխ․ ուսումնարան, 15 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 3 բուհ։ Մարզում կան գիտահետազոտական կայաններ։ 1981-ին մարզում գործում էին 859 գրադարան, 3 թանգարան, դրամատիկական թատրոն, 930 ակումբային հիմնարկ, 845 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1981-ին մարզի ավելի քան 90 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 3148 բժիշկ։ Կա 5 առողջարան։

ՌՈՏԱՄԵՏՐ (< լաա․ rota – անիվ, < rotare – պտտել և ․․․ մետր), 1․ գազի ե հեղուկի ծախսը կամ արագությունը չափող սարք։ Աշխատանքի սկզբունքը կոնաձև խողովակում տեղավորված լողանի հավասարակշռումն է շիթի դինամիկական ճնշումով։ Լողանի բարձրացումն անմիջականորեն հաշվարկվում է սանդղակով և հաղորդվում չափման հեռահամակարգի գրանցող սլաքին։ 2․ Մեքենաների ու սարքերի դետալների և հանգույցների գծային չափսերը չափելու պնևմատիկ սարք։ Չափումների սահմանները 20 մկմ–ւգ մինչև 10 մմ են, ցուցմունքների սխալանքը՝ 0,5–4 մկմ։ 3․ Պոլիգրաֆիայում տպաձևերի թիթեղների խորդուբորդությունները որոշող սարք։

ՌՈՏԱՊՐԻՆՏ (< լաւո․ rota–անիվ, <™- tare – պտտել և անգլ․ print –տպել), փոքր չափսի թղթերի օֆսեթ տպագրական մեքենա (տես Օֆսեթ տպագրություն)՝ փաստաթղթերը մի քանի հազար տպաքանակով բազմացնելու համար։ Ռ․ բաղկացած է թղթի մատուցման հարմարանքից, տպագրական ապարատից (որի մեջ մտնում են տպաձևի, օֆսեթի և տպագրական գլանները), ներկող և խոնավացման ապարատներից և ընդունման–հանման սարքից։ Ռ–ով տպում են միա– կամ բազմագույն պարզ արտադրանք։ Տպագրության արագությունը ժամում 6–9 հզ․ ցԻԿւ է։

ՌՈՏԱՏՈՐ (լատ․ rotator, < rotare – պտտվել), գլանատիպ, տրաֆարետային տպագրության մեքենա։ Նախատեսված է փաստաթղթերը փոքր և միջին տպաքանակներով բազմացնելու համար։ Տրաֆարետային տպաձևը ստանում են մեքենագրական եղանակով հատուկ թղթի (մոմաթուղթ կամ ռոտաժապավեն) վրա, ինչպես նաև լուսամեխանիկական, լուսաէլեկտրական կամ գալվանական եղանակներով։ Տպաձևը տեղադրվում է գլանի վրա, որին ներկ է քսվում։ Ռ–ի աշխատանքի ժամանակ ներկը ճնշման տակ դուրս է գալիս տրաֆարետի ճեղքերից և անցնում թղթին։ Առավելագույն չափսի (30x45 սմ) թղթերի վրա տպագրելիս Ռ–ի աշխատանքի արագությունը ժ–ում 6000 տպվածք է։

ՌՈՏԷՐԴԱՄ (Rotterdam), քաղաք Նիդերլանդներում։ Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից է, երկրի առևտրաարդ․ կարևոր կենտրոնը։ 1018 հզ․ բն․ (արվարձաններով, 1980)։ Գտնվում է Հռենոսի բազուկ Նիիվե–Մաասի ափերին։ Ջրանցքով միացած է Հյուսիսային ծովի հետ։ Երկաթուղային և օդային ուղիների հանգույց է։ Ռ–ով են անցնում երկրի արտահանման և ներմուծման 2/3-ը, Հռենոսով բեռնափոխադրումների 3/4-ը։ Արմ․ Եվրոպայում նավթավերամշակման և նավթաքիմ․ արդյունաբերության առաջատար կենտրոններից է։ Զարգացած են մեքենաշինությունը (նավաշինությունը), քիմ․, սննդհամի և թեթև արդյունաբերությունը։ Ռ–ում են անգլո–հոլանդական միջազգային մոնոպոլիաների վարչությունները։ Կան բանկեր, համալսարան, արվեստի ակադեմիա, կոնսերվատորիա, ազգային ինստ․, ընկերություններ, թանգարաններ, գրադարաններ, ճարտ․ հուշարձաններ։ Առաջին անգամ հիշատակվել է 1282-ին։

ՌՈՏԻՆՅԱՆ Ալեքսանդր Լեռնի (ծն․ 13․8․1913, Պետերբուրգ), հայ սովետական քիմիկոս, տեխ․ գիտ․ դ–ր (1952), պրոֆ․ (1961)։ Լ․ Ռոտինյանի որդին է։ Ավարտել և աշխատել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստ–ում (1936–41)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աշխատել է (1945–61) «Գիպրոնիկել» համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստ–ում, 1954-ից՝ դիրեկտորի տեղակալ գիտության գծով։ 1961-ից Լենինգրադի Լենսովետի անվ․ տեխնոլոգիական ինստ–ի պրոֆ․ է, 1971-ից՝ էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Հիմնական գիտ․ աշխատանքները նվիրված են տեսական և կիրառական էլեկտրաքիմիայի հարցերին, մասնավորապես էլեկտրոդային երևույթների կինետիկայի, իոնների համատեղ լիցքաթափման տեսության, ոչ ջրային լուծույթներում ընթացող էլեկտրաքիմիական պրոցեսների ուսումնասիրմանը և էլեկտրաքիմիական տեխնոլոգիական պրոցեսների տեսական հիմնավորմանը։ ԱԱՀՄ պետ․ մրցանակ (1949)։

Երկ ․ Оптимизация производства хлора, М․, 1980 (соавторы Филатов В․ П․ и Цибузов Г․ В); Теоретическая электрохимия, Л․, 1981 (соавторы Тихонов К․ И․ и Шомина И․ А․)․

ՌՈՏԻՆՅԱՆ (Ռոտինյանց) Լևոն Ալեքսանդրի (22․5․1879, Թիֆլիս – 30․12․1964, Երևան), հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1955), պրոֆ․ (1925), ՀՍՍՀ գիտ․ և տեխնիկայի վաստ․ գործիչ։ ՀՍՍՀ ֆիզիկաքիմիական առաջին դպրոցի հիմնադիրը։ 1903-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա մաթեմատիկական ֆակ–ի բնագիտության բաժինը։ Աշակերտել է ակադեմիկոս Վ․ Ա․ Կիստյակովսկուն (1865–1952), աշխատել (1903-17) Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ի քիմիայի և տեսական էլեկտրաքիմիայի ամբիոնում, որտեղ կազմակերպել է ֆիզիկական քիմիայի Ռուսաստանում առաջին ուս․ լաբորատորիան և գրել (Ֆ․ Է․ Դրեյերի հետ) ֆիզիկական քիմիայի գործնական աշխատանքների ռուսերեն առաջին ձեռնարկը։ 1918-ին հրավիրվել է Թիֆլիսի նորաստեղծ համալսարան, որտեղ քիմիա է դասավանդել։ 1921–22-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի ղեկավարն էր, 1922–1927-ին՝ հողժողկոմատի և ժողտնտխորհի կենտրոնական միացյալ լաբորատորիայի անօրգանական քիմիայի բաժնի վարիչը (Երևան)։ Եղել է Երևանի համալսարանի ֆիզիկական քիմիայի և վերլուծական քիմիայի (1923–30), պոլիտեխնիկական ինստ–ի քիմիայի (1930–38) ամբիոնների և ՍՍՀՄ ԳԱ հայկ․ բաժանմունքի ֆիզիկական քիմիայի բաժնի (1935 – 1938), Ադրբեջանի գյուղատնտ․ ինստ–ի անօրգանական և վերլուծական քիմիաների (1946–48, Կիրովաբադ) և Չուվաշական գյուղատնտ․ինստ–ի անօրգանական քիմիայի (1948–53, Չեբոքսարի) ամբիոնների վարիչ։ 1943–46-ին աշխատել է Կիրովականի քիմ․ գործարանի կենտրոնական լաբորատորիայում, 1957–60-ին՝ ՀՍՍՀ ժողկոմխորհի քիմիայի ԳՀԻ–ում։ Ռ–ի հիմնական գիտ․ աշխատանքները վերաբերում են քիմ․ թերմոդինամիկայի՝ մասնավորապես քիմ․ հավասարակշռված երևույթների, անիզոտրոպ հեղուկների, քիմ․ միացությունների և նրանց ելանյութերի կրիտիկական ջերմաստիճանների փոխադարձ կապի, մաքուր նյութերի մակերևույթների ուսումնասիրությանը։ Հալված ծծմբի նրա ուսումնասիրությունները կարևոր դեր խաղացին կառուցվածքային մածուցիկության տեսության ստեղծման համար։ Ռ․ առաջինը և մեծ ճշտությամբ որոշել է (Վ․ Ս․ Սուխովսկու հետ) սնդիկի, ալյումինի և ծարիրի հալոգենիդների կրիտիկական ջերմաստիճանները, սնդիկի գոլորշիների առաձգականությունը (մինչև 1000°С)։ Ցիկլոհեքսանի ածանցյալների ֆիզիկական հատկությունների նրա ուսումնասիրությունները և բաշխման օրենքի թերմոդինամիկական հետազոտությունները (1935–38) կարևոր ներդրում են գիտության մեջ։ Ուսումնասիրելով եռբաղադրամաս հեղուկ համակարգերի լուծելիության իզոթերմային դիագրամները և կիրառելով բաշխման օրենքը՝ Ռ․ ստացավ լուծված նյութերի կոնցենտրացիաները և համասեռության տիրույթները կապող հավասարումները (1957 – 1960)։ Ռ․ կատարել է նաև մերձարաքսյան ճահիճների հողային և հիդրոլոգիական հետազոտություններ (1924–26), որոնց հիման վրա իրականացվեց այդ ճահիճների մելիորացումը։ ՀՍՍՀ հանքային և ոչ հանքային ապարների նրա ուսումնասիրությունները (1923–27) հնարավոր դարձրին ցեմենտի և կարբիդի արտադրության ստեղծումը ՀՍՍՀ–ում։ Ռ․ զբաղվել է նաև հայկ․ բազալտների հատկությունների, նրանց հալման և բյուրեղաց–