Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/714

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հիշյալ առաջարկը որպես ոչ նպատակահարմար, ելնելով նրանից, որ տեղում, Հավլաբարի և Բաքվի («Նինա») տպարաններում կարելի է կազմակերպել ս–դ․ մամուլի և գրականության հրատարակման գործը։

Համագումարը մեծ ուշադրություն նվիրեց ՌՍԴԲԿ Բաքվի կազմակերպության աշխատանքների^։ Կուսակցության II համագումարից որոշ ժամանակ անց, 1904-ի ապրիլից սկսած, մենշևիկներին հաջողվել էր գրավել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեն, որը հակառակ լենինյան գծի, դեմ էր արտահայտվել ՌՍԴԲԿ III համագումարի հրավիրման պահանջին։ Կովկասյան միության III համագումարն անհրաժեշտ գտավ գործերը բարելավելու նպատակով Բաքու ուղարկել փորձված բոլշևիկներ Պ․ Ա․ Ջափարիձեին, Ա․ Մ․ Ստոպանիին, Վ․ Ս․ Բոբրովսկուն, 6․ Ս․ Բոբրովսկուն (Զե– լիկսոն) և ուրիշների։

Լսվեցին զեկուցումներ Ելիզավետպոլի, Երևանի նահանգներում, Կարսի մարզում և Բորչալուի գավառում տարվող ագիտացիոն–պրոպագանդիստական, ս–դ․ աշխատանքի ծավալման մասին։ Դա նկատելիորեն աշխուժացրեց աշխատանքը երկրամասի հայկական շրջաններում, ստեղծվեցին ս–դ․ նոր կազմակերպություններ։ Համագումարը քննարկեց և հակահարված տվեց վրացական սոցիալիստ–ֆեդերալիստներին և նրանց օրգան «Սաքարթվելո» թերթին, որոնք ձգտում էին Կովկասում ս–դ․ շարժումը տանել ազգայնական ուղիով։ Հավանություն տրվեց տեղերում աշխատանքի ծավալման նպատակով կազմակերպված պրոպագանդիստական խմբերի ստեղծմանը։ Որոշվեց նրանց և տեղական կազմակերպություններին օգնելու նպատակով առանձնացնել ֆինանսական միջոցներ։ Համագումարը վստահություն հայտնեց Միութենական կոմիտեի գործունեությանը։ Կոմիտեի նոր կազմ չընտրվեց։

Գբկ․ Ղարիբջանյան Դ․ Բ․, Լենինը և Անդրկովկասը, Ե․, 1970։ Очерки истории коммунистических организаций Закавказья, ч․ 1, 1883-1921, Тб․, 1967; Жвания Г․, В․ И․ Ленин, ЦК партии и большевики Закавказья, Тб․, 1956․ С․ ՄեւԻքյան

ՌՍԴԲԿ ՀԻՆԳԵՐՈՐԴ (ԼՈՆԴՈՆՅԱՆ) ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1907-ի ապրիլի 30–մայիսի 19 (մայիսի 13–հունիսի 1)-ին, Լոնդոնում։ Համագումարի նախապատրաստությունն ընթանում էր բոլշևիկների և մենշևիկների պայքարի պայմաններում, որոնք ձևականորեն միավորվել էին մեկ կուսակցության մեջ, բայց հանդես էին գալիս տակտիկական տարբեր ծրագրերով։ Կուսակցության կազմակերպությունները պահանջում էին հրավիրել ՌՍԴԲԿ արտակարգ համագումար՝ միասնական ընդհանուր–կուսակցական տակտիկա մշակելու համար։ Համագումարին ներկա էին 303 պատգամավոր վճռական և 39՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին կուսակցության 150 հզ․ անդամի։ Պատգամավորներից վճռական ձայնով 177 մարդ ՌՍԴԲԿ–ից էր (89-ը՝ բոլշևիկ), 45-ը՝ Լեհ․ և Լիտվ․, 26-ը՝ Լատիշ, սոցիալ–դեմոկրատ, 55-ը՝ բունդական։

Օրակարգ․ 1․ ԿԿ–ի հաշվետվությունը, 2․ Դումայի ֆրակցիայի հաշվետվությունը և նրա կազմակերպումը, 3․ վերաբերմունքը բուրժ․ կուսակցությունների նկատմամբ, 4․ Պետ․ դուման, 5․ բանվորական համագումարը և անկուսակցական բանվորական կազմակերպությունները, 6․ արհմիությունները և կուսակցությունը, 7․ պարտիզանական ելույթները, 8․ գործազրկությունը, տնտ․ ճգնաժամը, լոկաուտները, 9․ կազմակերպական հարցեր, 10․ միջազգային կոնգրեսը Շտուտգարտում (մայիսի 1-ը, միլիտարիզմ), 11․ աշխատանքը բանակում, 12․ տարբեր հարցեր։ ՌՍԴԲԿ ԿԿ–ի, որտեղ մեծամասնություն էին կազմում մենշևիկները, հաշվետու զեկուցումով հանդես եկավ Լ․ Մարտովը, հարակից՝ բոլշևիկներից հանդես եկավ Ա․ Ա․ Բոգդանովը, Բունդից՝ Ռ․ Ա․ Աբրամովիչը։ ԿԿ–ի հաշվետվությունը և ելույթները ցույց տվեցին բոլշևիկների և մենշևիկների միջև եղած սկզբունքային տարաձայնությունները։ Մենշևիկների արմատական տակտիկական սխալն այն հարցում, թե ով պետք է լինի դեմոկրատական հեղափոխության հեգեմոնը, նրանց հանգեցրեց ինքնուրույն պրոլետարական քաղաքականությունից հեռանալուն և լիբերալ բուրժուազիայի լոզունգներին ու քաղաքականությանը հարմարվելուն։

Համագումարում գլխավորը բուրժ․ կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքի հարցն էր, որի մասին զեկուցումով հանդես եկան՝ բոլշևիկներից՝ Վ․ Ի․ Լենինը, մենշևիկներից՝ Ա․ Մարտինովը, Լեհաստանի և Լիտվայի ս–դ–ից՝ Ռ․ Լյուքսեմբուրգը, Բունդից՝ Ռ․ Աբրամովիչը։ Որոշման մեջ, որ գրել էր Վ․ Ի․ Լենինը, համագումարը բոլշևիկյան գնահատական տվեց բոլոր ոչ պրոլետարական կուսակցություններին՝ սևհարյուրակայիններին, օկտյաբրիստներին, կադետներին և էսեռներին, բնութագրեց նրանց դասակարգային կազմը, նշեց հեղափոխական ս–դ–ի տակտիկան նրանց նկատմամբ։ «Պետական դումայի մասին» որոշման մեջ, որի հիմքում ընկած էր վ․ Ի․ Լենինի նախագիծը, նշվում էր, որ Դումայում ս–դ–ի գործունեությունը պետք է ենթարկվի արտադումայական պայքարին և անհրաժեշտ է Դուման օգտագործել որպես ամբիոն՝ ինքնակալությանը և բուրժուազիայի համաձայնողական քաղաքականությունը մերկացնելու, կուսակցության հեղափոխական պահանջները պրոպագանդելու համար։ «Բանվորական համագումարի» մասին որոշումը դատապարտում էր անկուսակցական բանվորական համագումար հրավիրելու մենշևիկների առաջարկը։ «Արհմիությունների մասին» որոշման մեջ համագումարը մերժեց արհմիությունների «չեզոքության» մասին օպորտունիստական տեսությունը։ Համագումարը ընդունեց կուսակցության նոր կանոնադրություն, որի համաձայն համագումարում ընտրվեց Կենտկոմ, որտեղ լենինյան գծի կողմնակիցները մեծամասնություն կազմեցին։ Հաշվի առնելով նոր ԿԿ–ի ոչ միասեռ կազմը, տատանվող տարրերի առկայությունը, բոլշևիկներն իրենց խորհրդակցությունում ստեղծեցին բոլշևիկյան կենտրոն՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ։ Համագումարի որոշումները նշանավորեցին բոլշևիզմի խոշոր հաղթանակը Ռուսաստանի բանվորական շարժման մեջ։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Բանաձևերի նախագծեր ՌՍԴԲԿ հինգերորդ համագումարի առթիվ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 15։ Նույնի, ՌՍԴԲԿ V համագումարը, նույն տեղում։ Пятый (Лондонский) съезд РСДРП․ Протоколы, М․, 1963; История КПСС, т․ 2, М․, 1966․

ՌՍԴԲԿ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ համառուսաստանյան 1908, տեղի է ունեցել Փարիզում, 1908-ի դեկտ․ 21 – 27-ին (1909-ի հունվ․ 3–9-ին)։ Մասնակցել է 24 պատվիրակ․ 6 բոլշևիկ, 5 մենշեվիկ, 5 լեհական ս–դ․, որ պաշտպանում էին բոլշևիկներին, 4 օտզովիստ և «ուլտիմատիստ», 3 բունդական, 1 լիտվ․ ս–դ․։ Երեք բոլշևիկ պատվիրակներ ձերբակալված լինելու պատճառով չկարողացան մասնակցել կոնֆերանսին։ խորհրդակցական ձայնի իրավունքով ՌՍԴԲԿ ԿԿ–ի կողմից ներկա էր Վ․ Ի․ Լենինը։ Օրակարգ․ ՌՍԴԲԿ ԿԿ–ի, Լեհաստանի թագավորության և Լիտվայի սոցիալ–դեմոկրատիայի վարչության ղեկավարության, Բունդի ԿԿ–ի, Պետերբուրգի, Մոսկվայի, Կենտրոնական–արդյունաբերական մարզային, Ուրալի, Կովկասի կազմակերպությունների հաշվետվությունները, ներկա քաղ․ դրությունը և կուսակցության խնդիրները, Դումայի ս–դ․ ֆրակցիայի մասին, կազմակերպական հարցեր՝ կապված քաղ․ պայմանների փոփոխման հետ, տեղերում ազգային կազմակերպությունների հետ միավորում, արտասահմանյան գործեր։

Կոնֆերանսում բոլշևիկները պայքար մղեցին փկվիդւստորների և օտզովիստների դեմ։ «Ներկա դրության և կուսակցության խնդիրների մասին» զեկուցումով հանդես եկավ Վ․ Ի․ Լենինը։ Նա ամփոփեց 1905–07-ի հեղափոխության արդյունքները և նշեց նոր հեղափոխության հեռանկարները։ Կոնֆերանսը քննաղատեց դումայի ս–դ․ ֆրակցիայի գործունեությունը և նրա աշխատանքն ուղղելու կոնկրետ միջոցներ նշեց։ Կազմակերպական հարցի վերաբերյալ ընդունվեց բոլշևիկյան որոշման նախագիծը, որտեղ մատնանշվում էր անլեգալ աշխատանքը լեգալ հնարավորությունների հետ զուգակցելու անհրաժեշտությունը։ Տեղերում ազգ․ կազմակերպությունները միավորելու վերաբերյալ որոշման մեջ մերժվեց ֆեդերալիզմի սկզբունքը, որ առաջ էին քաշում բունդականները՝ պաշտպանելով կուսակցության մեջ բանվորների բաժանումն ըստ ազգ․ հատկանիշի տեսակետը։ Կոնֆերանսը կուսակցությանը նպատակամղեց հաղթահարելու գաղափարաքաղ․ և կազմակերպական ճգնաժամը և, ինչպես նշել է Լենինը, շրջադարձային կետ հանդիսացավ հակահեղափոխության հաղթանակից հետո բանվորական շարժման զարգացման գործում։ Դատապարտվեցին լիկվիդատորությունը՝ որպես հակակուսակցական հոսանք, ինչպես նաև օտզովիստների ձախ անարխոսինդիկալիստական հայացքները։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, ՌՍԴԲԿ Y Համաասսասաանյան կոնֆերանսը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17։ Նույնի, ճանապարհի վրա․ նույն տեղում։